Օրվա լրահոսը

Անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները գրողների միության շենքի սեփականաշնորհման՝ 1999 թ. կադաստրի  որոշման առնչությամբ

Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի: ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։

«Կոռե՞կտ եք համարում, որ ՀՌՀ նախագահը քաղաքական հաղորդում է վարում ու քաղաքական գնահատականներ հնչեցնում»․ Լիլիթ Գալստյան

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, չէ՞, որ այս հարցի հասցեատերը ես չեմ։ Ես պետք է առաջարկեմ, որ ՀՌՀ հանձնաժողովի նախագահի տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ այդ հարցն ուղղեք նրան»։

Գործող իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հայ հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել. Արշակ Կարապետյան

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի մարտին, Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի ցուցանիշն ավելի մեծ էր՝ 159 918։ 2024 թվականի մարտին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 8 %, ընդ

Խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց. «Փաստ»

Դրամաշնորհները, խոստումները արժեք չունեն, եթե Արևմուտքն աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա

Կոնդի ամառանոցների վրա անկանոն կրակոց լինի, եւ ապակիները փշրվեն, կառավարությունը եւ իշխող խմբակցությունը հանգիստ կլինե՞ն. Արթուր Խաչատրյան. «Հրապարակ»

Վերջին 3-4 տարիներին թշնամին Մովսեսի ուղղությամբ չէր կրակել։ Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց՝ այս պահին գյուղում հանգիստ է, վերջին կրակոցը լսել են ապրիլի 6-ի առավոտյան՝ 5-ն անց կեսի սահմաններում, հետո թշնամին լռել է։ «Թիրախավորել են գյուղը, նախնական տվյալներով՝ 6 բնակարան է վնասվել, բայց հնարավոր է՝ թիվն աճի։ Գյուղում բնակարաններ կան, որ փակ են,

Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում. «Փաստ»

Ուրեմն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ մի երկու նոր քպականություն է արել: Մասնավորաբար, ասել է թե՝ ա) այո, Ադրբեջանը սահմանին կրակում է հայկական գյուղերի, բնակավայրերի, տների ուղղությամբ, բ) դրանք անկանոն, աննպատակ և անիմաստ կրակոցներ են, գ) դրանք չեն խանգարում «խաղաղության գործընթացին», դ) դա էսկալացիա չէ, էսկալացիայի վտանգ չկա, ե)

Երբ ասում ենք՝ լայնամասշտաբ պատերազմ կլինի, օրինակ՝ 44-օրյա պատերազմի նման` չի լինի։ Իրենք պատրաստվում են 2-3 օրվա օպերացիայի. Հրանտ-Տեր-Աբրահամյան. «Հրապարակ»

Կարծում են` չդիմադրելով, զիջելով, արդյունքի կհասնեն, խաղաղության պայմանագիր կկնքեն։ Այդպես չի լինելու։

Խորհրդարանը կքննարկի սահմանազատման եւ սահմանագծման թեմայով հրատապ նիստ անցկացնելու հարցը

Այս հարցով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

«Ռուսաստանից պոկվելու «համարձակության» դիմաց Արևմուտքը հաստատ Ադրբեջանի սանձերը կքաշի» խաղադրույքը չաշխատեց. «Չորրորդ իշխանություն»

Այն, որ բրյուսելյան հանդիպումը լիակատար ձախողում էր՝ ակնհայտ է, ու անգամ իշխանությունները դա չեն թաքցնում։ Բայց այդ ձախողումը, մեծ հաշվով, Հայաստանին խոստացված գումարի չափի հետ կապ չունի, դա ընդամենը երևացող մասն է, իսկ բուն ձախողումը շատ ավելի խորն է ու մասշտաբային։ Ըստ էության Բրյուսելում արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի 6-ամյա «արտաքին քաղաքականության» լիակատար ֆիասկոն։ Իսկ այդ «քաղաքականության»

Վաշինգտոնը ողջունում է Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը. պետքարտուղարություն

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնը կրկին հիշեցնում է՝ Բաքվի ու Երևանի միջև «հակամարտության կարգավորման առաջընթացի ճանապարհը գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ»: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը ի պատասխան լրագրողի հարցին պետքարտուղարության լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Իր խոսքում Միլլերը, մասնավորապես, ասել է. «Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման առաջընթացի ճանապարհը,

Ադրբեջանի ԶՈՒ-ն ապրիլի 8-ին Սյունիքում կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել

Կռվողը մենք ենք, բայց…

«Մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու», «հույսներս պիտի միայն մեր վրա դնենք»՝ այդպիսի արտահայտություններ ես կրկին լսեցի, երբ պարզ դարձավ, որ ապրիլի 5-ին մեզ «անվտանգության գործիքներ» չտվեցին: Այն, որ մեր պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է մենք (այսինքն՝ ՀՀ պետական կառույցները եւ ՀՀ քաղաքացիներս) ապահովենք՝ դա կասկածից վեր է: Մենք պետք է ընդունենք երկու

Մարմնի ո՞ր հատվածներում են քարեր առաջանում

Մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնց թվում էլ քարերի ձևավորումն է մարմնի ամենատարբեր, երբեմն՝ անսպասելի հատվածներում։ Եվ այսպես, քարեր կարող են առաջանալ մարմնի հետևյալ մասերում․ Երիկամներ Երիկամային քարերն առաջանում են երիկամներում և սովորաբար օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով։ Դրանք հանքանյութերի և աղերի կուտակումներ են՝ կարծր բյուրեղներ, որոնք կազմված են տարբեր միացություններից՝ կալցիումի

Կարելի է հրամանատարի շնորհավորանքին արձագանքել հայ-հա՜յ. հայերեն է ու հայ բառն էլ մեջը. «ՉԻ»

Ջա՜ն. սա դզող հայերենից է, շատ դուրներս եկավ,
Հո-հո-հո՜… սա էլ վատը չի, համ էլ ռազմաշունչ է:

Սուրեն Պետրոսյան. «ԵՄ դիտորդները Ոսկեպարում առաջնորդվում են ադրբեջանական քարտեզով, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության»

Եվ իմ այն հարցին, թե ինչով է պայմանավորված այդքան երկար ճանապարհը, նրանք ասացին, որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում եւ իրենք չեն ուզում որեւէ կերպ պրովոկացիայի ենթարկել Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը եւ դեռեւս վիճելի տարածքներ են:

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը և խստորեն դատապարտել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը` դատապարտելով  AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստին: «EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով

«Արևմտյան արժեքներից խոսացող իշխող կուսակցությունները հերթական անգամ ապացուցում են, որ գաղափար չունեն դրանց էությունից». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ավագանու դերն ու կշիռը այդպես էլ չհասկացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում առաջիկա նիստի օրակարգ: Ըստ իր կողմից առաջարկվող նախագծի՝ ավագանու խմբակցությունների ղեկավարները պետք է մեկ անգամ իրավունք ունենան նախքան քվեարկությունը 15 րոպե ընդմիջում վերցնել՝ ներկայիս երեք անգամվա փոխարեն: Տեղեկացնենք,

Այսօր տեղի է ունենում Արեգակի ամբողջական խավարում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ականատես կլինեն բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։ Արեգակի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ, կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և հեռավորությունից, Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը: Խավարումները կարող են լինել նաև մասնակի կամ օղակաձև: Ապրիլի 8-ի խավարումն ամբողջական խավարում է, ինչը նշանակում է, որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։

Ակադեմիական, քաղաքական եւ դիվանագիտական պայքարները պետք է միասին ընթանան. Գիտնական

Այս պահին հայագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը Սյունիքում եւ Արցախում հայկականության շարունակական ներկայության ամրապնդումն է

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ. Panorama.am

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ «Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,- Panorama.am-ին  հայտնեցին ԱԳՆ-ին:

«Նիկոլին խանգարողները բանտարկվում են»

Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ. հարցումներ «Նիկոլը շատ մտավորականների զոհ դարձրեց: Խոսում ենք բոլորս՝ զանգ կախող չկա: Արմեն Աշոտյանը՝ հոյակապ անձնավորություն է. բանտարկված է, որովհետեւ դեմ է Նիկոլին: Նիկոլին խանգարողները բանտարկվում են: Եկեք չառանձնացնենք որեւէ մեկին, Նիկոլի քաղաքականությունն է դա, որ իրեն խանգարողներից ազատվի՝ հերթով, հերթով: Արմենի «գլուխը կերավ»…». քաղաքացիները պատասխանում են հարցին՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Մանրամասները՝

էս դատի ես տվե՞լ, աղջի՛. Փարաքարի համայնքապետը բղավել է աշխատակցուհու վրա ու սկսել հայհոյանքների տարափ

Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Փարաքար համայնքի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել՝ իրավապահներին հայտնելով, որ համայնքապետ Դավիթ Մինասյանն  իրեն կարգապահական տույժ է տվել ու  գյուղապետարանի շենքից դուրս է հրավիրել: Համայնքապետարանի աշխատակիցը  նույն օրը երեկոյան էլ է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ հնարավոր է իրեն սպանեն, խնդրել է շուտ մոտենան համայնքապետարան: Ըստ

«Իսրայէլի կառավարութիւնը յստակ կեցուածքով եւ քայլերով պէտք է յարգէ Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան եւ հայ համայնքին իրաւունքները»

Հ.Յ.Դ. Հայ դատի կեդրոնական խորհուրդի յայտարարութիւնը Երուսաղէմի հայութեան եւ պատրիարքութեան հազարամեայ իրաւունքներու պատշպանութեան Մտահոգութեամբ կը հետեւինք Իսրայէլի ոստիկանութեան կողմէ Երուսաղէմի հայ համայնքին եւ պատրիարքութեան իրաւունքներու ոտնահարման քայլերուն՝ Հին Երուսաղէմի հայկական թաղամասին մէջ։ Իսրայէլի ոստիկանութիւնը այդ քայլերով կ՚աջակցի զինեալ վերաբնակներու եւ խաբէութեամբ ստորագրուած եւ խնդրահարոյց պայմանագրի դիմացի կողմի աշխատակիցներու բռնութիւններուն՝ խախտելով միջազգային եւ տեղական համապատասխան օրէնքները։

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին «Scania» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին․ կա տուժած

Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանից տարվել է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի

Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի առկայությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Ավետարանը մնացել է մինչև երեկո: Այդ ընթացքում մարդիկ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանին մոտենալու հնարավորություն են ունեցել:

«Կացինը բերեցին ու սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա՝ վիզս կկտրեն». Վլադիմիր Մովսիսյանը` 80-ականներին կատարված սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մասին. «Փաստինֆո»

«Փաստինֆո». «Կացինը բերեցին եւ սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն»։ Այս պատմությունը Վլադիմիր Մովսիսյանը պատմել էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի` Հանրային հեռուստատեսության համար պատրաստված ֆիլմում։ Պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, որը, ինչպես արդեն ներկայացրել ենք, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու

Փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է: Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը

Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի քաղաքական եւ անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամները

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930