Օրվա լրահոսը
Ապրելու ճանապարհը պատերազմելն է
Հայտարարությունն ուղղված է ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանն ու Հայոց ազգին Կանգնած եմ Երկնքի եւ երկրի միջեւ, նայում եմ ավելի վեր, հոգիս միախառնվում է բարձր երկնքի հետ: Ապահովությունն է գրկել ինձ, վերեւում Հավերժի Հայկական բանակն է, որից ուժ ու զորություն է հոսում դեպի ինձ: Մարդկությունը վերեւից երեւակվում է, որպես խառնաշփոթ, տագնապած, սթրեսային ու մոլորված զանգված: Մարդը,
«Նվիրեմ՝ կարող է գրիչի պատմությունը դառնա, կթողնեմ ԱԺ գրադարանում, պարոն Փաշինյան». Արթուր Խաչատրյանը որոշեց նվեր անել վարչապետին
Փաշինյանը արձագանքեց. «Կազանի փաստաթղթում այդպես գրած էր՝ դուք իշխանություն էլ էիք էդ ժամանակ, ընդդիմություն էլ էիք, լուծեիք, եղբայր, ո՞վ էր ձեզ արգելել: Դա որ եղել է, ես կամ բանտում եմ եղել, կամ բանտից նոր դուրս եկած եմ եղել: Ո՞վ էր ձեզ խանգարում, լուծեիք: 98 թվից իշխանություն էիք: Էդ որ բերել եք ոսկեղենիկ, թե՝ это будет так, անեիք, եղբայր»:
Գեղարքունիքի մարզի նոտարին նախազգուշացում է տրվել
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Մարտունի») Քրիստինե Բադալյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժ: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել նոտարական գործունեության կատարումը ոչ իրավաչափ ճանաչելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: ՀՀ արդարադատության նախարարություն
«Կառավարության ծրագրի ուղիղ հակառակն եք իրականացնում, ո՞րն է դրա լուծումը՝ հրաժարական եւ նոր ընտրություններ»․ Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես չգիտեմ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ, որը նախատեսում է Հայաստանում վտարանդի կառավարության կամ Ազգային ժողովի գործունեություն»։
Առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքով՝ Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում
Պահաջվում էր մերկապար, բայց անպարկեշտ ոչինչ բեմում չի կատարվում
Կկայանա Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» նորացված ներկայացման պրեմիերան Ապրիլի 12-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» ներկայացումը, որի գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Համացանցում հայտնվում է հայտարարություն՝ պահանջվում է տղամարդկանց մերկապար: Իսկ թե ինչ է
Պապոյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը
Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել
«Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետեւ նիզակը կարող է 50 մետր էս կողմ ընկնի, կամ էն կողմ». Փաշինյանի պատասխանը՝ ոսկեպարցիներին
Գեղամ Նազարյանը փոխանցեց. «Բնակիչներն ասում են՝ խնդրում ենք փոխանցել, որ այդ սահմանազատում ու սահմանագծումն արվի այնպես, որ ապրելու համար ստեղծվեն նորմալ պայմաններ»:
Բագրատաշենում մաքսային տեսուչների կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 700 մլն դրամի վնաս
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
«Այդ մեկ դատավորը դու ես»
Այդ մեկ դատավորը դու ես (կամ՝ ոչ) Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է
«Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչության պատճառով հետաձգված համերգին իր մասնակցությունն էր բերել նաեւ հայ երաժիշտ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը վերադարձել է հեղինակավոր Տրանսսիբիրյան 11-րդ մշակութային փառատոնից: Տրանսսիբիրյան փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը մեր ժամանակների փայլուն ջութակահարներից Վադիմ Ռեպինն է: Համերգը կայացավ մարտի 25-ին, Նովոսիբիրսկի Կացի անվան համերգասրահում՝ մասնակցությամբ այնպիսի անվանի երաժիշտների, ինչպիսիք են Վադիմ Ռեպինը, Վադիմ Ռուդենկոն, Պավել Միլյուկովը, Գաբրիել Ուրենյան, Մաքսիմ Ռուբցովը եւ հայազգի ալտահար Հայկ
Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով.
Մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում
Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 8-ից մինչ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 9 սանտիմետրով։ 2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 9 սանտիմետրով ավել՝ մեկ ամիս առաջ գրանցված նիշից։ 2024 թվականի հունվարից
Իրանը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։ Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Հայաստանը բոլոր երկրներից ամենաշատը՝ գրեթե 11 անգամ ավելացրել է կոշիկի մատակարարումները ՌԴ 2021 թվականից հետո
Sputnik Արմենիա. Հայաստանը բոլոր երկրներից ամենաշատը՝ գրեթե 11 անգամ ավելացրել է կոշիկի մատակարարումները Ռուսաստան նախապատժամիջոցային 2021 թվականից հետո, հայտնում է ՄԱԿ-ի Comtrade հարթակը 2023 թվականի արդյունքներով Հայաստանը ՌԴ-ում վաճառել է 33 մլն դոլարի կոշիկ, իսկ այդ ոլորտում արտահանման բացարձակ առաջատարը Չինաստանն է՝ 3,4 մլրդ դոլար։
«Եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, բայց ԼՂ-ն հրաժարվել է, որովհետեւ արգելել են»․ Փաշինյան
Սեյրան Օհանյանը հարցրեց․ «Ինչո՞ւ է Արցախի ընտրված, ժողովրդական հավանություն ստացած կառավարության ներկայությունը ձեր համար վտանգ ներկայացնում»։
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը Մարաղայի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ 32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։ Ապրիլի 10-ի լուսադեմին տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց
Հայաստանը` Արեւմուտքի «զինված ֆորպոստ». Ալիեւի վախերը
Ադրբեջանի նախագահը կարեւորել է, որպեսզի «այս պայմաններում թուրք-ադրբեջանական միասնությունն ավելի ամուր լինի», ու համոզմունք է հայտնել, որ` «կձախողվեն նրանց մտադրությունները, ովքեր ցանկանում են խախտել այդ միասնությունը» Անցյալ շաբաթ Հայաստանին վերաբերող քաղաքական, տարածաշրջանային խիստ կարեւոր նշանակության իրադարձություն կայացավ, եւ հատկանշական է, թե այդ հանդիպման շուրջ ինչ մթնոլորտ էին ձեւավորել Հայաստանի հակառակորդ պետություններն ու ինչ ուժգին հակազդեցություն
Եթե Քոչարյան ավագը Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ. Ստեփան Սաֆարյան
Լևոն Քոչարյանին պետք է հարցնեին, որ իր հայրը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որը Արցախի կարգավորման համար Մինկի խմբի պատրաստած 2 տարբերակում՝ Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներում, Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանից 8 գյուղեր ենք «օկուպացրել ու դրանք ենթակա են վերադարձման»… Չգիտի՞ Լևոն Քոչարյանը այս մասին.
Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադե. «Հայկական եկեղեցին իր կաթողիկոսի գլխավորությամբ ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում»
Փաշազադեն ասել է, որ այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում և կքննարկվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Բաքու հրավիրելու հարցը
Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ
2024 թվականի ապրիլի 8-ից Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում սկսվել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները, որոնց նպատակն է՝ համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին: Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով: Հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն
Քոչարյան Անդրանիկը, որը ժամանակին ենթարկվել է բռնության, մինչ օրս հոգեբանական վատ վիճակում է
Ժամանակին բռնության ենթարկված և դրա հետևանքները մինչ օրս չհաղթահարած Անդրանիկ Քոչարյանին խորհուրդ եմ տալիս խոսել պատերազմի ժամանակ թանկ սաղավարտներ ձեռք բերելու մասին, – նշում է քաղաքագետ Արամ Ավետիսյանը: Քաղաքագետը ներկայացնում է բրյուսելյան վերջին հանդիպման, նոր անվտանգային համակարգ որոնելու իշխանությունների ռիսկային քայլերի, սահմանային վերջին միջադեպերի հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև անդրադառնում է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Ucom ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով․ Unity 12000 փաթեթը կտրամադրվի 10900 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ։ Unity 12000 փաթեթի շրջանակում բաժանորդները կստանան անսահմանափակ ծավալով շարժական ինտերնետ, 1000 րոպե Հայաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում խոսելու համար, բարձր՝ մինչև 200 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ ու
Ո՛չ ԵՄ, ո՛չ ԱՄՆ որեւէ պաշտոնյա չի ասել, որ բրյուսելյան հանդիպումը մեր սահմանների պաշտպանության, անվտանգության մասին է: Չպետք է չհիմնավորված հույսեր վաճառեին ժողովրդի վրա. Էդմոն Մարուքյան. «Հրապարակ»
Բրյուսելյան հանդիպման արդյունքները շարունակում են քննարկվել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հանդիպումից առաջ իշխանական «հույսի վաճառականները»՝ արեւմտամետ շրջանակները, ժողովրդի մոտ ֆեյք սպասումներ են ձեւավորել, կյանքը բաժանել ապրիլի 5-ից առաջի եւ հետոյի, ինչի հետեւանքը եղավ հետապրիլհինգյան աղմուկը, թե Արեւմուտքը «գցեց» Հայաստանին․ «Իրենք սպասումներ
«Տավուշից սահմանազատումը սկսելը չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի»․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ասաց, որ հարց է հնչում, եթե սա է Հայաստանի ապագա ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը։ «Մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության եւ ինքնիշխանության»։
10 մլն ծառ չտնկվեց. «Ժողովուրդ»
Նախարարը նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։
«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 743 քկմ տարածք ունեցող երկիր է»․ Նիկոլ Փաշինյանը գնալով նվազեցնում է ՀՀ տարածքը
Փաշինյանը հայտարարեց՝ եկել է ժամանակը,որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Անգամ իշխանության մեջ քաոսային վիճակ է` ոչ ոք չի տիրապետում ամբողջական տեղեկատվության. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը շուտով պատերազմ է սկսելու, իր թիմակիցները բոլորովին այլ հայտարարություններ են անում:
«Պատմական Հայաստանի տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, եւ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում»․ Փաշինյան
«Պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ»։


















































