Օրվա լրահոսը

Ադրբեջանն այս պահին 2-3 անգամ ավելի շատ տարածք ունի Հայաստանից զավթած, քան թե Հայաստանն ունի իր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ. քարտեզագիր

Ոչ մեկը չի հիշում՝ Նախիջեւանի հատվածում կան տարածքներ, որոնք ժամանակին եղել են չեզոք, հիմա Ադրբեջանը զավթել է եւ այդտեղ էլ բավականին խոշոր տարածքների մասին է խոսքը գնում. քարտեզագիր

Քաղաքական ֆիդայականությունը կարող է մի քանի օրվա պոռթկում ապահովել, բայց ոչ իրական արդյունք. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի առաքելության, նոր առաջնորդության, Ազգային կոմիտեի հեռանկարի և ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին Մեր պետության առաքելությունն ու գոյության իմաստն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում։ Անկախ Հայաստանը, որը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, իր վրա վերցրել էր հետևյալ հիմնական հանձնառությունները՝

Առաջարկվում է քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ ծառատունկ կիրականացվի քաղաքացիների` միմյանց ծառ նվիրելու միջոցով

«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման է դրված նոր նախագիծ: Առաջարկվում է քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ ծառատունկ կիրականացվի քաղաքացիների` միմյանց ծառ նվիրելու միջոցով։ Նախագծի հեղինակը Երևանի բնակիչ Գագիկ Գրիգորյանն է: Երևանի քաղաքապետարան

Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան

Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է Հայաստանում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը:

Թուրքիայում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ermenihaber. Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 9-ին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը եղել է նահանգի Յեշիլյուրթ շրջանում։ Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

«Այն, որ Իսրայելը ենթադրաբար էլ զենք չի վաճառելու Ադրբեջանին, չի նշանակում, որ դա մեզ առավելություն է տալու». Հայկ Քոչարյանը՝ ֆեյսբուքյան հրճվողներին

Արաբագետն ասաց, որ պաղեստինա-իսրայելական առճակատումները եթե սկսեն ընդլայնվել տարածաշրջանում, դա բերելու է լուրջ հետեւանքների եւ այդտեղ արդեն հրճվելու առիթներ չեն լինի:

«Հաջողվել է օգնել 3 մարդու». Կարմիր խաչը շարունակում է ԼՂ-ում փնտրել մարդկանց, որոնք դեռ չեն տարհանվել

Կարմիր խաչը շարունակում է ԼՂ-ում փնտրել մարդկանց, ովքեր դեռ չեն տարհանվել։ Հաջողվել է օգնել 3 մարդու՝ կապ հաստատել ՀՀ տարհանված ընտանիքի անդամների հետ, հոգալ նրանց սոցիալական և բժշկական կարիքները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտե  

Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա․ Տիգրան Բալայան

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական վտանգի տակ»,- ասել է նա։

«Ով անտարբեր է՝ մարդ չի». Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից տեղահանված և Աբովյանում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին

Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։

Կասեցում Արմավիրում գործող բետոնի արտադրամասում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի  բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Ինչո՞ւ է Ալիեւը անկլավների փոխարեն սկսել օգտագործել «8 գյուղեր» արտահայտությունը

Ալիեւի նշած 8 գյուղերից 5-ը հիմա էլ ՀՀ տարածքում չեն. Ստյոպա Սաֆարյան

«Նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է». ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան (նկատի ունի Արցախի օկուպացված տարածքներից)

Կալյուրանդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ. «Արմենպրես»

Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին ձախողվել է։ Եվ հիմա հարցը Հայաստանի իշխանություններին ու պաշտոնյաներին է՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան:

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի, վարակվածներից 317-ը երեխաներ են, 140-ը` մեծահասակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային Կենտրոն

«Քահանա հայրերը կարողացել են դուրս բերել միայն ծավալով փոքր սրբությունները, Սուրբ սեղանի սպասքը». Արցախի թեմի առաջնորդ

Ռուս խաղաղապահներին տվել եմ վանքերի ու եկեղեցիների ցանկը, խնդրել վերահսկողության տակ վերցնել, իրենք էլ դիմել են Ադրբեջանի ՆԳ նախարարին

Արսեն Բաբայան. Դիանա Մարտիրոսյանի հայտնի գրառման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քննչական կոմիտեից գրությամբ տեղեկացա, որ Դիանա Մարտիրոսյանի կողմից հայտնի գրառման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնեմ․ խոսքն այն գրառման մասին էր, թե իբր Տաթևիկ Վիրաբյանը հայտնել է, որ իրեն հավաքներին մասնակցելու համար վճարել են 30.000 դրամ։ Շուտով ՔՊ-ական աղջիկը քննչական կոմիտեում, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար

«Եթե Արցախն անցնում է թուրքերի տիրապետության տակ, ՌԴ-ն կորցնում է թե Հարավային Կովկասը, թե ողջ Մերձավոր Արեւելքը»

ՀԱՍԿ-ն իրեն հայտարարում է Նիկոլ Փաշինյանին եւ գործող ընդդիմությանն այլընտրանք. «Առավոտի» զրուցակիցն է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը Սկիզբը՝ նախորդ համարում – Ի՞նչ ռեսուրսով է ՀԱՍԿ-ն իրեն հայտարարում Նիկոլ Փաշինյանին եւ, պայմանական ասած, նախկիններին այլընտրանք: – Մեր ռեսուրսը մեր անցած ճանապարհն է, մեր հետագիծը, որը թարմացնելու խնդիր կա. այսինքն՝ հիշեցնելու՝ մենք ո՞վ ենք, ինչպես ենք մտել

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, պարզել բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշված է ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ տեղեկությունում: Հիշեցնենք՝ ԼՂ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը հոկտեմբերի 1-ին էր:

«Եվրոպական դիտորդների կողքին իրանական դիտորդների առկայությունն ավելի կզգաստացնի հակառակորդներին»

«Առավոտի» զրուցակիցն է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ – Պարոն Քեշիշյան, օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քաղտուղարն այց էր կատարել Իրան։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Իրանը պատրաստակամ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին դիտորդներ տեղակայել։ Ի՞նչ նպատակ ունի իրանական կողմի այս առաջարկը, եւ որքանո՞վ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, 10-ին՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է

Գալուզինը՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին․ ՌԴ փոխարտգործնախարարի հարցազրույցը RBC-ին

Եվ առավել տհաճ է տեսնել պաշտոնական Երևանի կողմից քայլեր, որոնք մեր կարծիքով, հիմնված են ակնհայտ հակառակ տրամաբանության վրա։ Ակնհայտ է հայ պաշտոնյաների հակառուսական հռետորաբանության էսկալացիան, հայաստանյան լրատվական տարածքում անբարյացակամ տեղեկատվական արշավի ակտիվացում։ Այս ամենը հիմնված է բացարձակապես անհիմն նարատիվի վրա, որ Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, որ Ռուսաստանը չի պաշտպանել Ղարաբաղի հայ հասարակությանը։ Սա մակերեսային քարոզչական հռետորաբանություն է, բայց պետք է տեսնել սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընկած պատճառներն ու ակունքները: 2020 թվականի նոյեմբերի 9-ին առաջնորդները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որը սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի լուծմանը ձևերն ու մոտեցումները։

«Ո՛չ պատերազմին, թող դադարեցվի ցեղասպանությունը…». Անկարայի մտքի ազատության նախաձեռնության անդամներ

Այսօր ադրբեջանական բանակում դեռևս 200 թուրք շտաբային սպա է ծառայում։

Հաղթում է ուժը. մասնավոր կարծիք

Ղարաբաղյան ներկա աղետալի իրադարձությունները հիշեցրին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալուն նվիրված մի հաղորդում: Պարզվում է, որ գերապատիվ հոգեւոր այրը ժամանակին աննախադեպ պատմաողբերգական կանխատեսում է արել՝ եթե մենք՝ քրիստոնյաներս՝ հույները, բյուզանդացիները, հայերը, վրացիները եւ այլք, չմիավորվենք իսլամի դեմ, ապա դա կհանգեցնի մեր նկատմամբ վերջինիս հաղթանակին (մեջբերումը բառացի չէ): Եվ այս իմաստուն ու հեռատես հորդորի անտեսման վերջնակետն

Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն: ՀՀ Ներքին գործերի նախարարություն

«Հայաստանը պետք է ակտիվ համագործակցի Ինտերպոլի եւ այլ երկրների հետ, որպեսզի հասնի ադրբեջանցի պատերազմական հանցագործների հանձնմանը»․ Սիրանուշ Սահակյան

«Հայկական կողմը չունի արձանագրած մեկ դեպք, երբ ադրբեջանցի գոնե միջին ռազմական գործիչ կանգնած կլինի դատարանի առջեւ»։

Ադրբեջանի ապահայկականացման քարոզի ներքո այս վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել

Ադրբեջանի վտանգավոր հայտարարություններն ու նախաձեռնությունները 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական ներխուժման հետևանքով Ադրբեջանը օկուպացրեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեցին նաև միջնադարյան Արցախի նշանավոր գիտակրթական, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրները, որոնք դարեր ի վեր ունեցել են համահայկական նշանակություն: Պաշտոնական Ադրբեջանը անմիջապես թիրախավորեց Գանձասարի և Ամարասի վանական համալիրները՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը «ազատագրել

ՍԴ դիմած կալանքի տակ գտնվող դատավորի գործը կարճվեց

2022 թ. հոկտեմբերի 3-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում թիվ 58236222 քրեական վարույթի շրջանակում 2022 թ. հոկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 2 միջնորդություն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: ԲԴԽ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումներով Գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են: Ա. Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է

Արցախի հարցը առաջին փուլն էր: Հիմա արդեն պարզ տեքստով խոսում են տարածքային նոր հավակնությունների մասին. Տաթևիկ Հայրապետյան

Ի տարբերություն ՀՀ-ի՝ Ադրբեջանը չունի արևմտամետ կամ ռուսամետ դիրքորոշում, մեծ հաշվով արհամարհում է բոլորին ու համառորեն հետամուտ լինում իր ագրեսիվ շահերը սպասարկելուն, ամեն մեկի վրա մի բան ծախելով ու մի բան առնելով:

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցի Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին

Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։ Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031