Օրվա լրահոսը

Իրանի նախարարի՝ Ադրբեջան ու Արցախի օկուպացված շրջաններ այցի արդյունքները

«Իրանն այսօր» – Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի Ադրբեջան ու Արցախի օկուպացված շրջաններ այցի արդյունքները՝ ամփոփ ◼️Աղբանդի ավտոմոբիլային կամուրջի հիմնարկեքի արարողություն․ Ինչպես արդեն նշել եմ, այս արարողությունն արդեն երկրորդն են անում։ Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու է Նախիջևանից։ ◼️Երկաթուղային կամուրջի ու երկաթուղու

Վարդան Օսկանյան․ «Ես եղել եմ առաջին ճակատում, մի օր Ադրբեջանի բերանից չեմ լսել անկլավ, տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր»

ԱԳ նախկին նախարար Վարդան  Օսկանյանը Գրանադայի հայտարարությունը համարում է Փաշինյանի հերթական սխալներից մեկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ

Մեկ տարեկան որդուն մայրը պայմանավորվել է վաճառել 500.000 դրամով

Սակայն երեւանցի ամուսինները նրան տվել են 300.000դրամ

ԼՂ ՊԲ հանձնած զենքի և տեխնիկայի վերջնական թվերը

Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․ – 92 միավոր զրահատեխնիկա, – 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, – 124

Պայթյունից տուժած 5 անչափահասներ տեղափոխվել են ԱՄՆ և Բելգիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիների՝ Հայաստանում սեփական պայմաններով հաստատվելու պնդումները հայկական պետության փուլային լուծարման առաջա՞րկ․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, լավ է հասկանում իրավունքի նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Այդ մենք ենք համարում իրավունքներից հրաժարվելու սկզբունքը սեփական անվտանգության ապահովման միջոց։ Սրա վրա չպետք է զարմանաք՝ այս ավանդույթը մնացել է «փրկության համար օտարներին ենթարկվելու» ժամանակներից։ Մտադրություն ունենալով խոսել այն հայրենիքի ճակատագրի մասին, որից բռնի կերպով հայաթափվել են 17-րդ դարում, ես

Իսրայելում հայկական հաստատությունները վնասներ չեն կրել․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան գրառումը Ի շարունակություն նախորդ հաղորդագրության. Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ:

Իսկ ո՞րն է աշխարհաքաղաքական այս վայրիվերումներում հայ ժողովրդի դերը, բացի ցեղասպանվելուց. «Հայացք Երևանից»

Այն, ինչ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցավ Արցախում, անկասկած, ցեղասպանություն էր կամ էթնիկ զտում, որը եւս ցեղասպանական գործողության տարատեսակ է: Նկատենք, որ մինչ այդ Արցախը ավելի քան ինն ամիս խուլ շրջափակման մեջ էր՝ շատ ժամանակ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, առանց դեղորայքի, հացի եւ գոյության այլ միջոցների: Հարյուրութ տարի անց դարավոր թշնամու հետնորդները ԼՂՀ-ի 120 հազար բնակչության՝

ԼՂ-ից բռնի տեղահանված 300 ուսանողներ արդեն դիմել են համապատասխան բուհեր՝ իրենց բարձրագույն կրթությունը շարունակելու համար

Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը: Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացիոնար բուժում է ստանում 293 անձ, որոնցից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բժիշկների և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իրանի ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին «Ալ Աքսայի փոթորիկ» ռազմագործողության կապակցությամբ

«Իրանն այսօր» – Իրանի ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին «Ալ Աքսայի փոթորիկ» ռազմագործողության կապակցությամբ և ընդգծել, որ դա «սիոնիստների» դեմ դիմադրության շարժման հաղթանակների շարունակությունն է։ Պաղեստինցիներին իր աջակցությունն է հայտնել նաև Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդականը։

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը

Վերածնունդ. լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում

Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։ Հայաստանին օգնության ձեռք են մեկնել

Դասագրքի Ուրարտուի բաժնի միակ քարտեզին նայելով՝ խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները․ Միքայել Բադալյան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն-կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից: Ուզում եմ անդրադառնալ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի Ուրարտուին վերաբերող քարտեզին: Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ

Որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս է եկել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի շենքերից մեկի բնակարանից և չի վերադարձել։ Նորիկ Բեգունցն ունի հաղորդակցվեու հետ խնդիրներ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին։ Զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ: Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների

Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ գրառումն X սոցիալական ցանցում Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում։ Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։    

Ալիևի հետ զրույցում արտահայտեցի ԵՄ հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գրառումն X սոցիալական ցանցում Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի հանդիպման նախապատրաստման շրջանակներում հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես արտահայտեցի ԵՄ հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերահաստատեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը։

Նարեկ Մկրտչյանը պատասխանել է ԼՂ-ից բռնի տեղահանված տարեցների հարցերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։ Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող պետական

Տեղի կունենա հանդիպում Էկոնոմիկայի նախարարության թիմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների միջև

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխումն՝ ըստ մարզերի: Ըստ այդմ՝ Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19054, Արմավիրում՝ 8149, Գեղարքունիքում՝ 4939, Լոռիում՝ 4695,

18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը 1 ամսով կալանավորեց 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանին, ով տեղեկանալով, որ ինքը ձերբակալված է՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին: Միակ լավ բանն այն է, որ այլ անձանց հետ տեսակցությունը չի սահմանափակվել: Տիգրանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

«Կարեն Դեմիրճյանի թիմն» իրեն հայտարարում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին այլընտրանք

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը դեռ անուններ չի հրապարակում, թե ովքե՞ր են ներկայացնելու «Կարեն Դեմիրճյանի թիմը» – Արցախը փաստացի կորցրել ենք, իրավաբանները պնդում են, որ իրավաբանորեն չենք կորցրել, Արցախը ետ բերելու տարբերակներ կան. ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ: – Եթե կոնկրետ գնահատենք այն, ինչ կատարվեց մեզ հետ, հատկապես վերջին օրերին, որը երեւի թե

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ. գրանցվել է 31 ծնունդ

Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման գործընթացը շարունակվում է. անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տաք սնունդ, դեղորայք, հիգիենայի և այլ պարագաներ, տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին: Նախօրեից արդեն մեկնարկել է 100 հազարական

Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել․ Իրանի ԶՈւ ԳՇ պետ

Իրանի ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին «Իրանն այսօր» – «Մի երկիր եղել է ագրեսոր և օկուպանտ, մյուսն էլ հետամուտ է եղել իր կորցրած տարածքները հետ բերելուն և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն։ Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել։ Այսինքն վերջին իրադարձություններով կարողացել է վերականգնել

Մի քանի միջանկյալ եզրակացություններ Իսրայելում պատերազմի մասին․ ներկայացնում է իսրայելագետը

Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի տելեգրամյան գրառումը Իսրայելում պատերազմի մասին միջանկյալ եզրակացություններ 1. Իսրայելին անակնկալի են բերել։ Դա հաստատում են արդեն պաշտոնական մակարդակով: Ինչպես ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի «Ահեղ դատաստանի» պատերազմի ժամանակ, Իսրայելը պատրաստ չէր Եգիպտոսի և Սիրիայի հարձակմանը։ Հետախուզությունը ձախողվել է։ 2. Կարելի է առանձնացնել մի քանի նպատակ. ազգային մակարդակով՝ քաղաքացիական բնակչության ահաբեկում, իսրայելական

Փաստաբանը ԱԺ Բևեռի աջակիցների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների փաստերով դիմել է համապատասխան մարմիններին

Ինչպես հայտնի է, Ազգային-ժողովրդավարական Բևեռի երեկվա՝ հոկտեմբերի 6-ի հանրահավաքին հաջորդած երթի ավարտին, ոստիկանությունը բռնի ուժ գործադրելով, բերման ենթարկեց երթի մեկ տասնակից ավելի մասնակցի: Նրանց նկատմամբ ուժ է կիրառվել, և դրանց փաստերը կան թե՛ տեսանյութերով և թե՛ լուսանկարներով: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների փաստերով դիմել է համապատասխան մարմիններին:

«Ակնկալելու ենք, որ դատարանը կայացնելու է Արմեն Աշոտյանին ազատ արձակելու որոշում՝ թեկուզ այլընտրանքային խափանման մեկ կամ մի քանի միջոցների համակցությամբ»․ Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ իրեն դժվար է մտնել կապիտուլյանտի ուղեղի մեջ ու ասել, թե ինչ կորոշի Արմեն Աշոտյանի հարցով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորներին և ընդգծեց, որ հայրենիք են ժամանել նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում`   Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում`   Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031