Օրվա լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը էր ներկայացվել, սակայն այն մերժվել է՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Ականատեսի աչքերով ասեմ՝ ինքնաձիգը, նռնակը, զրահաբաճկոնը թափած են եղել, ուղղակի հավաքող էր պետք․ պատերազմում մենք զորքի կառավարման խնդիր ենք ունեցել»․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ որպեսզի հասկանանք, թե ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում պետք է վերլուծել մեր բանակի կառուցվածքը, կառավարումը, մինչդեռ ոչ ոք չի խոսում, թե ինչո՞ւ է զորքը հայտնվել այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ չի կարողացել ճիշտ նահանջել

Արգիշտի Քյարամյան. «Միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթը ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին նվիրված Կոլեգիայի ընդլայնված նիստին Հոկտեմբերի 9-ին կայացել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստը՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ՀՀ ՔԿ ծառայողի օրվան։ Նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որում, մասնավորապես նշվում է․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Քննչական

«Մեզ ընտրակեղծարարության մեջ մեղադրողների համար». Արմեն Գալջյանը ցուցակներ է հրապարակել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամանակ մի տեսանյութ հրապարակվեց որում երևում էր, որ մեկ հասցեի վրա գրանցված է մոտ հարյուր մարդ և շատերը պնդում էին, որ դա կազմակերպել է իշխանությունը հավելյալ ձայներ ստանալու նպատակով և երբ պարզաբանումներ էին հնչում, որ իշխանությունը դրա հետ

Ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում

2023 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները 260 հազար զբոսաշրջիկ 2023թ. սեպտեմբերին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ): Արդյունքում մենք ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Կարեն Հովհաննիսյանը ԼՂ ՊԲ հանձնած զենքի մասին․ «Զենքն ունեինք, բայց պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չունեինք, շփման գծում խաղաղ բնակչություն էր, որը դարձավ մեր դեմ ամենամեծ զենքը»

Ռազմական փորձագետի կարծիքով՝ 2020-ին ռազմավարական մեծ սխալ ենք թույլ տվել, երբ խաղաղ բնակչությանը վերադարձրել էին Արցախ՝ շփման գիծ, միջնորդ կողմի նպատակն էլ հենց դա էր՝ եթե ոչ մի տարբերակ չազդի զենքը վայր դնելու վրա, ապա խաղաղ բնակչությանը պետք է օգտագործեն, որպես շանտաժ, հենց մեր դեմ: 2020 թվականին,  երբ խաղաղ բնակչությանը ուռա ասելով  վերադարձրեցինք Արցախ՝ անմիջապես շփման գիծ։ Դա, ըստ էության, դարձավ մեր դեմ ամենամեծ զենքը։ Մեզ շանտաժի էին ենթարկում, որ եթե զենքը կիրառեք, խաղաղ բնակչությանը կմորթեն

Վահագն Խաչատուրյան. «Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ»

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան. «Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։ Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով»։

Ադրբեջանական անկլավները նստած են ՀՀ մայրուղիների վրա, եթե տա Ադրբեջանին, միջանցք է պետք, Նոյեմբերյանից Իջեւան ճանապարհը կտրվելու է. քարտեզագետ

Եթե Տիգրանաշենը միացնեն Ադրբեջանին, այնուհետեւ վերեւում երկու անկլավները միացնեն Ադրբեջանին, առաջին հերթին Երեւանից դեպի Հայաստանի հարավ ընկնող ճանապարհը ընդհանրապես կտրվելու է, մյուս կողմից էլ Իջեւանից դեպի Նոյեմբերյան ճանապարհն է կտրվելու: Վարչապետը հայտարարություն արեց, որ եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին, մենք տարբերակ ունենք ճանապարհի:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Սոթք գյուղի մոտ պարեկություն է իրականացրել եվրոպացի դիտորդների հետ

Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ պարեկություն կատարելով Սոթք գյուղի մոտ. տեղեկանում ենք X-ում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառումից: «Դիտորդները դեսպան Մարագոսին տեղեկացրել են վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ազդում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության կյանքի վրա»,- նշված է գրառման մեջ։

«Հավատ և հույս ներշնչել՝ առկա դժվարին փորձությունները հաղթահարելու ճանապարհին». Գարեգին Երկրորդն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ Սրբազան Հայրերին՝ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին, Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանին, Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին, Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոսը Բաղդասարյանին և Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս եպիսկոպոսական աստիճանի

Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեր բողոքը: Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ:  

«8 անկլավ՝ այդպիսի բան չկա, ադրբեջանական 3 անկլավ կա ՀՀ-ում և 1 հայկական անկլավ՝ Ադրբեջանում, բայց եկեք տեսեք Ադրբեջանն ինչ է արել 2014-ի ատլասում». Գալիչյան

«Ադրբեջանը 2014-ի իրենց ատլասի մեջ նշել են Հայաստանի մեջ իրենց անկլավները եւ Արծվաշենը, որը հայկական անկլավ էր համարվում, այդ քարտեզում իրենով է արել, թե այլեւս չկա անկլավ: Հայաստանի մեջ գտնվածները նշում է, իսկ իր մոտ եղած անկլավը չի նշում քարտեզում: Հաշվել է, որ իրենն է»:

Լավաշի կախարդանքը. փառատոն Շիրակի մարզում

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում հոկտեմբերի 7-ին անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը: Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 1սմ-ով

Անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով

ԵԽԽՎ առաքելության այց՝ Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ի թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը, խոսելով անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգությունների, համաճարակների, պատերազմների, զինված հակամարտությունների մասին, հիշատակեց նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածը՝ օգտագործելով «Ադրբեջանի Ղարաբաղ» շրջանի հայերի» արտահայտությունը։

Արդեն ընդունվել է 17 139 երեխայի տվյալ dimum.ssa.am հարթակի միջոցով՝ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ այս օրերի ընթացքում հավաքագրվել են բոլոր տվյալներն այն կենտրոններից, որտեղ մարդիկ հաշվառվել են: Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության

Տիգրան Խաչատրյանը Կավիտա Բելանիին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ձևաչափի վերաբերյալ

«Հայաստանում կա 3 անկլավ, որը քարտեզագրվել է, բայց մինչեւ հիմա որեւէ գրավոր փաստաթուղթ, գրավոր հիմք չկա, թե ինչպես է դա տրվել Ադրբեջանին». Գալիչյան

Ադրբեջանը իր Անկախության ակտի երկրորդ հոդվածով ասում է, որ մենք ժառանգն ենք 1918-20թթ Ադրբեջանի: 1918-20թթ-ին անկլավներ գոյություն չունեին Հայաստանի մեջ եւ Ադրբեջանի մեջ, անկլավներ չկային:

Գազայի գոտուց 80 կմ շառավղով բնակավայրերի բնակիչներին՝ չլքել տները, մնալ ապաստարանների հարևանությամբ. Իսրայելում ՀՀ դեսպանություն

Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով: Իսրայելում ՀՀ դեսպանություն

Տիգրանակերտ. Հայոց արքայի հիմնադրած քաղաքն Արցախում

Պատերազմից հետո Տիգրանակերտ հնավայրն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

Բջջային հեռախոսներ` դատապարտյալների կողմից պատրաստված թաքստոցներից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ բնակելի գոտու կացարաններից մեկի պահարանում՝ նախապես պատրաստված թաքստոցում, առկա են բջջային հեռախոսներ: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված կացարանում և պահարանում հայտնաբերել են ինքնաշեն փորված թաքստոց՝ նախատեսված բջջային հեռախոսներ պահելու համար, որտեղ, սակայն,

Արցախը ընկավ, որովհետև ՀՀ իշխանությունը Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ. Սեյրան Օհանյան

Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ինքնակամ, թեև նրան խնդրել, հորդորել են, որ Արցախի համար այդ օրհասական իրավիճակում նման քայլի չգնա։

«Երկրաշարժի համակողմանի կառավարում». մեկնարկել է HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը: Վարժանքին մասնակցում են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, Հայկական Կարմիր Խաչի, «Լոռէ» կամավոր որոնողափրկարարական թիմի անդամները, միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի

Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ ԼՂ-ից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում. Սանոսյան

Կոտայքի մարզում այս պահին տեղակայված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։

Ադրբեջանն այս պահին 2-3 անգամ ավելի շատ տարածք ունի Հայաստանից զավթած, քան թե Հայաստանն ունի իր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ. քարտեզագիր

Ոչ մեկը չի հիշում՝ Նախիջեւանի հատվածում կան տարածքներ, որոնք ժամանակին եղել են չեզոք, հիմա Ադրբեջանը զավթել է եւ այդտեղ էլ բավականին խոշոր տարածքների մասին է խոսքը գնում. քարտեզագիր

Քաղաքական ֆիդայականությունը կարող է մի քանի օրվա պոռթկում ապահովել, բայց ոչ իրական արդյունք. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի առաքելության, նոր առաջնորդության, Ազգային կոմիտեի հեռանկարի և ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին Մեր պետության առաքելությունն ու գոյության իմաստն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում։ Անկախ Հայաստանը, որը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, իր վրա վերցրել էր հետևյալ հիմնական հանձնառությունները՝

Առաջարկվում է քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ ծառատունկ կիրականացվի քաղաքացիների` միմյանց ծառ նվիրելու միջոցով

«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման է դրված նոր նախագիծ: Առաջարկվում է քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ ծառատունկ կիրականացվի քաղաքացիների` միմյանց ծառ նվիրելու միջոցով։ Նախագծի հեղինակը Երևանի բնակիչ Գագիկ Գրիգորյանն է: Երևանի քաղաքապետարան

Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան

Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է Հայաստանում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031