Օրվա լրահոսը
Արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան․ «Ժողովուրդ»
Հայաստանը, ունենալով 11 մլրդ արտաքին պարտք, կարող է նույնիսկ հատկացում չանել արցախահայերին բնակարանով ապահովելու համար, քանի որ այդքան բնակարանը կբավականացնի 100 հազար արցախցիներին՝ ըստ ընտանիքների:
Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես․ «Փաստ»
Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստեփանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս:
Ավետ Ադոնց․ Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը հաշիվներ են մաքրում իրար հետ․ «Առերեսում»
«Ցավոք, այսօր Հայաստանում չկա այն ուժը եւ դիվանագիտական այն ինտելեկտը, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը առավելագույնս օգտագործվի Հայաստանի օգտին, կամ Հայաստանը տեղ ունենա այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում,– գնահատեց Ավետ Ադոնցը։
Զարմացե՜ր են, որովհետեւ ըստ իրենց՝ քանդուած ոչ մէկ կառոյց կար։ Ասոնք կոյրերու աշխարհէ՞ն բերուած են Արցախ․ «Հայրենիք»
Չհետեւեցա՞ն արդեօք իրենց իսկ տեղադրուած լսատեսողական տեսարաններուն, ուր կ’երեւէր, որ ազերի զինուորներ մուտք գործած են եկեղեցիներ ու վանքեր, պատռտած ու քանդած լուսանկարներ, սրբանկարներ, քանդակներ եւ մատուրներ։
Պատուիրակութիւնը ո՞ր աչքով նայեցաւ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիին, որ վերածուած է մզկիթի։
Ստանիսլավ Տարասով․ «Շատ պետություններ, որոնք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, հրաժարվում են Հռոմի ստատուտի վավերացումից, սակայն Հայաստանը գնաց այդ քայլին»․ «Հրապարակ»
Այսօր Ղարաբաղի նախկին եւ ներկա լիդերները գերության մեջ են հայտնվել, իսկ ի՞նչ է արել Հայաստանն այդ ուղղությամբ, փորձո՞ւմ է այդ մարդկանց գերությունից ազատել, ինչպե՞ս հասկանանք հայկական կողմի այս տեսակ պասիվությունը….»,- ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը նույն սանրի կտավներն են
Արցախի Հանրապետության վրա վերջին հարձակումից առաջ ՌԴ, ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում խորհրդակցում էին հենց այդ թեմայի շուրջ: Երեք կողմերն էլ դա պաշտոնապես հաստատել են: Քանի որ նման խորհրդակցությունների մասնակիցները, որպես կանոն, միամիտ մարդիկ չեն, ակնհայտ է, որ նրանք շատ լավ գիտեին, որ այդ հարձակման արդյունքը էթնիկ զտումն է լինելու եւ փաստացի արտոնեցին այդ ցեղասպան
Մետաքսե Հակոբյան․ «Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող»․ «Ժողովուրդ»
Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի:
Արսեն Գասպարյան․ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Առերեսում»
«ՄԱԿ–ի զեկույցը նույնիսկ եթե տարբեր լիներ՝ այս իշխանությունները չեն կարող Ադրբեջանի ղեկավարին պատասխանատվության կանչել»։ Ճշտմանը՝ չեն կարո՞ղ, թե չեն ցանկանա՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիեւի հետ պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել՝ նա ասաց․ «Այո, դա էլ հարցի ուրիշ կողմն է։ Բայց եթե ուզենան էլ՝ չեն կարող։ Նախ պետք է հասկանալ, թե որ պետությունները չեն ստորագրել կամ չեն վավերացրել այդ ստատուտը եւ ինչու՝ Ադրբեջանը, Թուրքիան էլ մաս չէ, ԱՄՆ–ն, Իսրայելը, Իրանը, Ռուսաստանը՝ պարզ է․․․»։ Ամփոփեց․ «Այդ ստատուտի վավերացումը բացարձակապես ոչինչ չի տալու Հայաստանին, բացի խնդիրներից»։
CEPA–ում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին․ «Փաստ»
Ընդամենը մի փաստաթուղթ է ստորագրվել այն խմբի կողմից, որը ժամանակին ստորագրել է CEPA-ն, և ես տեսել եմ, թե ինչպես են ձայները կտրում, երբ ռազմական գործողություն է լինում, իսկ երբ էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունենում, տեղի ունենալուց հետո գալիս ու ասում են՝ վա՜յ-վա՜յ:
Տիգրան Աբրահամյան. «Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. 44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, շուրջ 1 ամիս է` ապօրինի կալանքի մեջ է: Վերջինս ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն, սակայն դա չխանգարեց իշխանությանը` վերջինիս ճաղերից այն կողմ ուղարկել: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն
«Փաշինյանը և երեք հրացանակիրները». ֆիասկո՝ Գրանադայում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից: Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից: Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ: Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ
ԱԺԲ հանրահավաք․ «Մեր ժողովուրդը պատմական այնպիսի փորձանքների միջով է անցել, որ այս փորձանքից էլ է դուրս գալու»
Նա վստահություն արտահայտեց, որ Հանրապետության հրապարակում այս ամենի գիտակցված, չգիտակցված եւ մոլորված կազմակերպիչների մեծ մասը այսօր հասկացել է, որ երկար տարիներ սխալ ուղի էին բռնած եղել եւ հորդորեց․ «Ում ձեռքերը արյունոտ չեն եւ կարծել են, թե Ռուսաստանի հետ լավ ճանապարհներ կարելի է անցնել, հնարավորություն է ստեղծվել։ Լավ գիտցեք․ մենք ուշ թե շուտ ծնելու ենք ազգային պետություն եւ բոլոր դավաճանները պատասխանատվության են ենթարկվելու»։
Հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,2 տոկոսը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը: Ինչպես նշել է Նազելի Բաղդասարյանը, ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է գտնվում Հայաստանում: «Զգալիորեն, ժամ առ ժամ աճում է հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը։ Այս պահի դրությամբ այն կազմում է
Ֆեյքազերծում
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ՖԲ էջում գրում է. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. ❌«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»: Իրականում՝ ✅ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա) ✅ Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան
Զանգեզուրի միջանցք չի լինելու, որեւէ կուլիսային պայմանավորվածություն չկա. Արմեն Վարդանյան
Գրանադայում ստորագրված փաստաթղթում կա ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթ, որտեղ նշվում է, որ ապաշրջափակումը կողմերի ինքնիշխանության, իրավազորության պայմաններում պետք է տեղի ունենա. իրանագետ
Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ առաջին ազգային սպորտ հեռարձակողը՝ «FAST TV»-ն բերում է սպորտային նոր էմոցիաներ ու հաղթանակներ
Հայաստանն իր հեռուստատեսային պատմության մեջ երբեւէ չի ունեցել մեկտեղված այսքան սպորտային իրադարձություններ: Մենք ունենք ՈՒԵՖԱ, Չեմպիոնների լիգա, ունենք հայկական մեր պրեմիեր լիգայի խաղերը: Հայկական սպորտը եւ հայ մարզիկը աշխարհի տարբեր երկրներից այսուհետ կլինի FAST TV-ի եթերում:
Անահիտ Մանասյանն ԵԽ պաշտոնյաներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին: Հանդիպմանը մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» երրորդ ծրագրի ղեկավար Նատալյա Ադամյանն ու ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
«Զրահաբաճկոն, նռնակ չենք ունեցել․ շատ մոտ էին, հնարավորություն լիներ իրենց վրա նռնակ գցելու՝ պատկերը այլ կարող էր լիներ»․ դատարանում հարցաքննվում է «Քիմիկների զորամասի» գործով ականատեսը
Քիմիկների զորամասի հետ Կովսականում մարտական գործողությունների մասնակցած, գերեվարված, ապա ՀՀ վերադարձված Գեղամ Էլիբեկյանը նշում է, որ հայկական կողմը ոչ միայն զրահաբաճկոն ու նռնակ չի ունեցել, նաեւ քանակությամբ են քիչ եղել, զենք-զինամթերքն է քիչ եղել
Սամուել Սեւյանը հաղթանակով է մեկնարկել շախմատի ԱՄՆ առաջնությունում
Սենթ-Լուիսում մեկնարկել են շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցում են նաեւ Միացյալ Նահանգներում բնակվող երեք հայ շախմատիստներ։ Տղամարդկանց առաջնության առաջին տուրում միակ հաղթանակը տոնեց Սամուել Սեւյանը։ Նա պարտության մատնեց Ռեյ Ռոբսոնին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Իսկ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ֆաբիանո Կարուանայի հետ։ Կանանց մրցաշարի բոլոր զույգերը, նրանց թվում՝ Տաթեւ Աբրահամյանը, բաժանեցին
«Կխնդրեի՝ այդ հարցը Եղիշե Կիրակոսյանին էլ տայիք․ երկրի գործող նախագահները ՄՔԴ-ում չունեն իմունիտետ»․ Արման Զրվանդյանը՝ Aravot.am-ի հարցի առիթով
Փաստաբանն ասաց՝ եթե միջազգային քրեական դատարանն է ՀՀ-ին խնդրում, որ ձերբակալի տվյալ անձին, ապա ՀՀ-ն, երբ ձերբակալում է այդ անձին, չի ձերբակալում իր բանտը գցելու համար կամ ՀՀ-ում վարույթ իրականացնելու համար, քանի որ այդտեղ նա ունի իմունիտետ։ ՀՀ-ն կձերբակալի կոնկրետ պաշտոնատար անձի միայն միջազգային քրեական դատարանին հանձնելու համար, որտեղ նա չունի իմունիտետ։
«Մեծ աշխատանք պետք է արվի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ». Ժաննա Անդրեասյան
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին ու աշակերտներին: «Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց ու խորին շնորհակալություն եմ հայտնում այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել եք: Այս օրերին հեշտ
«Ցեղասպանի ձեռքը վազելով չեն գնում սեղմում՝ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չունենալով». Արմեն Այվազյանը՝ Գրանադայի հանդիպման եւ հայտարարության մասին
«Սա կեղտոտ խաղ է, որը հայ ժողովրդի գլխին խաղացին այստեղ գործող միջազգային դերակատարները՝ ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը միասին: Սա հասկանալը կարեւոր է, որպեսզի հասկանանք, որ մենք երաշխիքներ չունենք»
Սևանա լիճ են դուրս բերվել պարեկային ծառայության մոտորանավերը
Հոկտեմբերի 6-ին Սևանա լիճ դուրս բերվեցին պարեկային ծառայության մոտորանավերը։ Արարողությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում արված ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալութուն հայտնեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր
Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց Սուրիկ Խարատրյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական գործի քննությունը Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը Aravot.am-ին ասաց, «Մենք հայցային վաղեմության միջնորդություն էինք ներկայացրել այն հիմքով, որ դատախազության ուսումնասիրությունը տեւել է երկու տարուց ավելի։ Այսինքն, մինչեւ գործը դատարան մտնելը դատախազությունը գործը երկու տարուց ավելի ժամանակ
«Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան ». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում: Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ շաբաթ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորում էին, փորձում լուծել ամենահրատապ խնդիրները: Նախարարին ուղեկցել
Ահազանգ իրավապահներին. Վերցրել են դեսպանի որդու բջջային հեռախոսը եւ գումար պահանջել
Նախաձեռնվել է քրեական վարույթ
Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը: Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և
«Փաշինյանը ծախեց Ղարաբաղը», «Հուդա, որ դավաճանել է իր ժողովրդին», «Ինչո՞ւ են մեր տղաները զենքով պաշտպանում ղարաբաղցիներին». արտահայտություններ, որոնք հնչել են ռուսական ալիքներից
Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը եւ մյուսները ատելության խոսք են հնչեցրել
«Այս տեմպով շարունակելու պարագայում՝ մեր պետությունը 2-3 տարվա ընթացքում կարող է ընդհանրապես գոյություն չունենալ». Ձյունիկ Աղաջանյանը՝ Գրանադայի հայտարարության մասին
«Եվ այդ առեւտուրը շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարը, գնալով Գրանադա եւ այդ փաստաթուղթը ստորագրելով, շարունակում է առեւտուրն՝ արդեն Հայաստանի մասով»
ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով


















































