Օրվա լրահոսը
Փաստաբանը ԱԺ Բևեռի աջակիցների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների փաստերով դիմել է համապատասխան մարմիններին
Ինչպես հայտնի է, Ազգային-ժողովրդավարական Բևեռի երեկվա՝ հոկտեմբերի 6-ի հանրահավաքին հաջորդած երթի ավարտին, ոստիկանությունը բռնի ուժ գործադրելով, բերման ենթարկեց երթի մեկ տասնակից ավելի մասնակցի: Նրանց նկատմամբ ուժ է կիրառվել, և դրանց փաստերը կան թե՛ տեսանյութերով և թե՛ լուսանկարներով: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների փաստերով դիմել է համապատասխան մարմիններին:
«Ակնկալելու ենք, որ դատարանը կայացնելու է Արմեն Աշոտյանին ազատ արձակելու որոշում՝ թեկուզ այլընտրանքային խափանման մեկ կամ մի քանի միջոցների համակցությամբ»․ Ռուբեն Մելիքյան
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ իրեն դժվար է մտնել կապիտուլյանտի ուղեղի մեջ ու ասել, թե ինչ կորոշի Արմեն Աշոտյանի հարցով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորներին և ընդգծեց, որ հայրենիք են ժամանել նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են
Հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը․ իսրայելաբնակ լրագրող
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի
Տաթեւ Աբրահամյանն ԱՄՆ-ում առաջատարների շարքում է
Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնության երկրորդ տուրում կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով հաղթեց Ալիս Լիին եւ 1,5 միավորով երեք այլ շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց, իսկ ահա Սամուել Սեւյանը հաղթական մեկնարկից հետո մատնվեց անհաջողության: Երկու հայ գրոսմայստերներն էլ ունեն 1,0-ական միավոր եւ բաժանում
«Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ գանգատ կուղարկեմ ՄԻԵԴ մոտակա տասն օրվա ընթացքում»․ Տիգրան Աթանեսյան
Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ ՀՀ իշխանություններն ունեն քարտ բլանշ հալածելու իրենց ընդդիմախոսներին և դրանից օգտվում են։
ԿԳՄՍ նախարարությունը չի բավարարել անկախ փորձագետի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը խոտանման ենթարկելու դիմումը
ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին Դիմում Հարգելի՛ տիկին Անդրեասյան, Նոր ՀՊՉ-ով գրված և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը (հեղինակ՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյան) ենթակա է խոտանման։ Նոր դասագիրքը ունի լրջագույն բովանդակային բացթողումներ. ● Դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող խոշոր գետերի
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: ՀՀ ԱԳՆ-ն, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
2023 թ․-ի առաջին ինն ամիսներին «Հայաստան-Արցախ հիմնադրամը» Հայաստան և Արցախ է առաքել 34 միլիոն դոլարի դեղորայք
«Հայաստան Արցախ հիմնադրամը» հասել է աննախադեպ նվաճման՝ վերջին 34 տարում Հայաստան և Արցախ առաքելով ավելի քան մեկ միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն: Ներկայումս հիմնադրամը պայմանավորվածություններ է ձեռք բերել շտապ օգնություն ուղարկելու ուղղությամբ, որը հատուկ ուղղված կլինի Հայաստանում գտնվող ավելի քան 100,000 փախստականներին, որոնք բռնի տեղահանվել են Արցախից: Միայն 2023 թվականի առաջին ինն ամիսներին հիմնադրամը Հայաստան և
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
100 000 դրամ միանվագ աջակցությունը անչափահաս երեխաներին տրամադրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քանակը մնում է նույնը՝ 100 632: Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների, 99,3 տոկոսի տվյալները մշակված են, այսինքն՝
Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա
Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար: Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ: Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ` նրանց վիճակը փոքր-ինչ կայունացել է, և այժմ
«2015 թվականից Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվել է տոտալ անձնական կյանքի ներխուժում՝ բանկային, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ, արտաքին դիտում»․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ Արմեն Աշոտյանը, նաև այլ քաղբանտարկյալներ նույնպես բանտերում ենք գտնվում Արցախի հետ կապված հարցով։
Համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու․ Ռուբեն Մելքոնյան
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ: Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը՝ հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին
Քաղաքացի Արթուր Մեսչյանը դեմ էր բազմաբնակելիին, որպես գլխավոր ճարտարապետ՝ թույլատրել է
«Նախկիններով, ներկաներով եկեք իմ տուն, եթե ազնիվ եք». Անդրանիկ սարկավագ Մանուկյան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Լեւոն Օրդուխանյանի ներկայացուցիչը՝ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով: Բողոքաբերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը խնդրել է Երեւան քաղաքի դատարանի այս տարվա ապրիլի 19-ի վճիռն ամբողջությամբ բեկանել, գործն ուղարկել նոր դատարան՝ նոր քննության կամ բավարարել նոր հայցն ամբողջությամբ:
Մեզ այս պայմաններում դեռ ուզում են համոզել, որ ամեն ինչ ավարտված է․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհի ամենաարդիական հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը խոցվում է ոչ պետական կազմավորման կողմից արձակած հրթիռներով: Իսկ մեզ` 2 պետության ու համաշխարհային հայկական ցանցի գոյության պայմաններում ուզում են համոզել, որ ամեն ինչ ավարտված է:
Հայկական կողմի՝ բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման կոչին ի պատասխան ՌԴ-ից Հայաստան տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք է մատակարարվել
Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով, հայտարարում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ընդգծելով, որ «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»: «Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների
Հանուն կամ ընդդեմ պետականության
Մեր ազգն այժմ կանգնած է համընդհանուր եւ խորը ճգնաժամի առջեւ: Որոնելով պատճառները, փորձենք նայել իրողություններին չեզոք ու անկողմնակալ աչքերով, որպեսզի հասկանանք եւ գնահատենք դրսի ուժերի դրական կամ բացասական դերակատարությունը, գիտակցենք մեր թերություններն ու բացթողումները, հանցավոր անգործությունը: Նախ պիտի արձանագրել, որ Հայաստանը վերջին պատերազմում մնաց մենակ եւ չկարողացավ իրեն դաշնակից գտնել ներքին քաղաքական եւ դիվանագիտական սնանկության
Վերջապես արցախցիների վերադարձի ապահով իրավունքի պահանջը ձևավորվեց, ցավալիորեն դա դեռ չունի հայկական ծագում․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջապես արցախցիների վերադարձի ապահով իրավունքի պահանջը ձևավորվեց. Human Rights Watch-ն այդ մասին նշեց (տես ներքևում)։ Ի դեպ Եվրոպական պառլամենտն էլ երկար որոշման մեջ կգրեր, եթե մի հոգի հուշեր։ Ցավալիորեն դա դեռ չունի հայկական ծագում, բայց կարծում եմ պետք է հստակ հասկանալ` արդյո՞ք մենք ունենք նման օրակարգ,
Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա
Հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։ Խորհրդանիշները Արևելքում ինչպես միշտ կարևոր են։
«…Բայց էլ չօգնեց փշոտ վարդին»
«Առավոտի» հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտը Արվեստում նույնիսկ անկենդան իրերն ասես կյանքի են կոչվում, իմաստավորվում, դառնում խորհրդանիշ։ Դրանցից է, օրինակ՝ վարդը. քանի-քանի պոետներ, նկարիչներ, կոմպոզիտորներ գովերգել են այս ծաղկի կերպարը։ Վերջերս Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում կայացավ երկօրյա գիտաժողով՝ նվիրված քոլեջի մեկդարյա հոբելյանին եւ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին։ Ելույթներից
ԱԳ նախարարի տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը
Նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար:
Ավետիք Չալաբյան․ Ո՞վ է լինելու այն առաջնորդը, ով կարող է համախմբել մեր ժողովրդին այս ծանր պայմաններում
Ազգային կոմիտեն, որը ստեղծվել է սեպտեմբերի 20-ին ճգնաժամային պահի հրամայականով, այսօր այլևս այն մարմինը չի, որն ընդունակ է միայնակ այդ պատասխանները տալու, քանի որ այն չի ներկայացնում հասարակության ընդդիմադիր ողջ սպեկտրը, և կամ էլ մասնագիտական ներուժը։ Այս իսկ պատճառով, անհրաժեշտ են թե լայն հանրային քննարկումներ՝ տալու վերը նշված հարցերի պատասխանները և դրանով ձևավորելու Ազգային շարժման գերակա օրակարգը, և թե ներառական հարթակ կամ կառույց, որը կիրականացնի շարժման հետագա համակարգումը, վայելելով առնվազն նրա մասնակիցների մեծամասնության հանրային վստահությունը։
Գեւորգ Սաֆարյան․ Բազմաթիվ անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանների կողմից և կարող եմ պնդել, որ ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել
Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակված Բևեռի աջակից Վահրամ Պետրոսյանի դեմքին, նաև ձեռքի դաստակին կան վնասվածքներ:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի շուրջ
Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը:
Կոնգրեսականները «կոնկրետ քայլեր» են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և կարծիք են արտահայտում, որ «Միացյալ Նահանգները պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն
«Ադրբեջանի նախագահ Ալիևի ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա իր ռազմական հարձակումներով»,- շարունակվում է նամակում՝ մեջբերելով տեղեկություններ այն մասին, որ Պուտինը, Էրդողանը և Ալիևը «վերջերս սկզբունքային համաձայնության են եկել ներկայիս Հայկական պետություն քանդելու համար՝ թույլ տալով Ադրբեջանին ներխուժել հարավային Հայաստան լիակատար անպատժելիությամբ»:
Արտակ Զեյնալյան․ «Ես փորձել եմ գնալ Ադրբեջան եւ պաշտպանել մեր վստահորդներին, գերիներին։ Ադրբեջանը չի ապահովել այդ իրավունքը»․ «Հրապարակ»
Մենք ունենք մի քանի տասնյակ նման որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարում, եւ դրա նկատմամբ հսկողությունը Եվրոպական դատարանը վերապահել է Արտաքին գործերի նախարարների կոմիտեին, որպեսզի նրանց հսկողության տակ իրականացնեն։ Դա էլ կախված վիճակում է։ Նախարարների կոմիտեում՝ այդ վճիռների կատարման մասով շատ լուրջ անելիքներ կան, բայց ես չգիտեմ, թե դրա վիճակը ոնց է։
Արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան․ «Ժողովուրդ»
Հայաստանը, ունենալով 11 մլրդ արտաքին պարտք, կարող է նույնիսկ հատկացում չանել արցախահայերին բնակարանով ապահովելու համար, քանի որ այդքան բնակարանը կբավականացնի 100 հազար արցախցիներին՝ ըստ ընտանիքների:
Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես․ «Փաստ»
Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստեփանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս:


















































