Օրվա լրահոսը
Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը: Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և
«Փաշինյանը ծախեց Ղարաբաղը», «Հուդա, որ դավաճանել է իր ժողովրդին», «Ինչո՞ւ են մեր տղաները զենքով պաշտպանում ղարաբաղցիներին». արտահայտություններ, որոնք հնչել են ռուսական ալիքներից
Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը եւ մյուսները ատելության խոսք են հնչեցրել
«Այս տեմպով շարունակելու պարագայում՝ մեր պետությունը 2-3 տարվա ընթացքում կարող է ընդհանրապես գոյություն չունենալ». Ձյունիկ Աղաջանյանը՝ Գրանադայի հայտարարության մասին
«Եվ այդ առեւտուրը շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարը, գնալով Գրանադա եւ այդ փաստաթուղթը ստորագրելով, շարունակում է առեւտուրն՝ արդեն Հայաստանի մասով»
ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով
«Բյուրակնում կկառուցվի հզոր կրթահամալիր»․ Շիրակի մարզպետը հանդիպել է Մեղրաշատի դպրոցի ճակատագրով մտահոգ ծնողների հետ
Ինչպես տեղեկացել ենք, Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի բնակիչներն այսօր եկել էին Շիրակի մարզպետարան՝ իրենց մտահոգությունը փոխանցելու առ այն, որ համաձայն չեն իրենց գյուղի դպրոցը հարևան ՝ Բյուրակնի դպրոցին միավորելու կառավարության որոշման հետ։ Նրանք նշում էին, որ իրենց դպրոցն ունի բոլոր հարմարավետ պայմանները՝ գազաֆիկացված է, գույքով ապահովված, աշակերտների պակաս չունի․ 60 աշակերտ կա։
Մոսկվան մանիպուլյացիայի միջոցով արդարացնում է իր անգործությունը
Ռուս պաշտոնյաների և ռուսական քարոզչության թեզը, թե Արցախում տեղի ունեցող զարգացումները և ռուս խաղաղապահների անգործությունը պայմանավորված են բացառապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, մանիպուլյատիվ են, քանի որ հենց Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Քիմիկներ»-ի զորամասի գործով վկայի ցուցմունքներում հակասություններ կան․ նա դատարանում հայտնել է, թե ամբաստանյալներին չի ճանաչում, իսկ նախաքննական ցուցմունքում նշել է նրանց անունները
Դատարանում հարցաքննվող Ալեքսանդր Բաբայանից տուժողների հարազատներից մեկը հետաքրքրվեց՝ եթե սարի այն կողմից՝ թշնամու հետեւից մերոնք կրակ բացեին, արդյոք թշնամու կրակը նույն ծավալով կշարունակվե՞ր, ինչին ի պատասխան Բաբայանն ասաց՝ գուցե այդ կրակը մի քիչ օգներ մեզ
ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման և աջակցության հարցեր
Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը և Յանեզ Լենարչիչը հանդես են եկել հայտարարություններով: Տիգրան Խաչատրյանը նշել է. «Պատվիրակության հետ տեղի են ունեցել մի շարք աշխատանքային արդյունավետ քննարկումներ: Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական
Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս
Նախքան բուն ասելիքիս անցնելը, հարկ եմ համարում նշել, որ ռուսամետ չեմ, ամերիկամետ չեմ, եվրոպամետ չեմ: Ես հանդես եմ գալիս Հայաստանի և օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունների ազգային, պետական շահերի սպասարկման և պաշտպանության դիրքերից: Այժմ՝ ըստ էության: 2023թ. հոկտեմբերի 5-ին Սոչիում հրավիրված «Վալդայ» ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահը քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին
«Ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն ՀՀ-ում». Բրատիսլավայում ցույց է կազմակերպվել՝ ի պաշտպանություն Արցախի
ՄԱԿ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ ունակ են միջնորդելու, որ այդ կառավարությունը ստանա ՄԱԿ-ի պաշտոնական գրանցում։
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդին. Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում եղել են Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համագործակցության
Կալանավորված անձը զբոսահրապարակում ենթարկվել է խուզարկության․ հայտնաբերվել են արգելված իրեր
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել զբոսահրապարակում գտնվող կալանավորված անձ Ա.Ս.-ին: Խուզարկությամբ վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Այնուհետև հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն
Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Շնորհավորելով Ֆաննի Դելպեյին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա արդյունավետ համագործակցությունն առավել կընդլայնվի՝
ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական. Փաշինյանը՝ Լենարչիչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական: Նիկոլ
«ՀՀ-ն կարող է նաև Պուտինին չձերբակալել, բայց դա կլինի ՀՀ միջազգային պատավորությունների խախտում, որից կծագի ՀՀ-ի պատասխանատվությունը»․ Արման Զրվանդյան
Հարցին՝ իսկ պարտավորությունների չկատարումը ի՞նչ իրավական հետևանք կարող է ունենալ ՀՀ-ի համար, Արման Զրվանդյանը պատասխանեց․ «Սկսած անդամության կասեցումից մինչև անդամությունից հեռացում, նաև այդ իրավախախտման համար ՀՀ-ի դեպքը կարող է ուղարկվել ՄԱԿ-ի ԱԽ քննարկման՝ մինչև անգամ սանկցիաների»։
Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը
Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ հրաշք Մաքսը: Փոքրիկը ծնվել է 2930 գրամ քաշով և 50 սմ հասակով: Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին: Սվետլանան՝ փոքրիկի մայրը, պատմեց, որ իրենց լավ են զգում, հոգատար ձեռքերում են, հիվանդանոցում
Հացի հերթի հայտնի լուսանկարի տղան Ալավերդիում է
«Ա1+». «Էկավ, ասավ՝ մամա՛, ինձ նկարել են։ Ես լուրջ չընդունեցի, ասի` ոչինչ, որ նկարել են։ Մյուս օրն արթնացա, տեսանք իրա նկարը սաղ կայքերի մեջ ա», – պատմում է 8-ամյա տղայի մայրը՝ Գրետա Սարգսյանը։ Իսկ համացանցում սիրելի ու ճանաչված դարձած 8-ամյա Սպարտակին արցախցի Դավիթ Ղահրամանյանն էր ամիսներ առաջ լուսանկարել շրջափակված Արցախում։ Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում
Ավարտվել է ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումը
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը: Այսպիսով, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, Արտակ Հարությունյանը, Վյաչեսլավ Յակովլեւը և
«Ֆրանսիան որոշիչ քայլերով կիրագործի՞ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը, թե՞ պետք է շաբաթներով ու ամիսներով սպասենք»․ Հիլդա Չոբոյան
«Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների տրամադրությունները հետեւյալն են՝ ասում են՝ ինչո՞ւ ենք մենք հսկայական օգնություն տրամադրում Ուկրաինային, բայց Հայաստանին՝ ոչ»։
Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից․ Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ այդ երկիրն անհուսալի գործընկեր է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելուց հետո։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:
«Մեղրաշատը սահմանապահ գյուղ է, համաձայն չենք, որ դպրոցը փակվի»․ բնակիչները մտահոգ են
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի բնակիչներն այսօր մտահոգությամբ եկել էին Շիրակի մարզպետարան՝ ասելու` համաձայն չեն իրենց գյուղի դպրոցը հարևան գյուղի՝ Բյուրակնի դպրոցին միավորելու կառավարության որոշման հետ։ «Մենք չենք ուզում, որ մեր դպրոցը միավորվի հարևան համայնքի՝ Բյուրակնի դպրոցին, քանի որ մեր դպրոցի շենքը նորմալ պայմաններ, հարմարություններ ունի, գազաֆիկացված է, շուրջօրյա ջրամատակարարումով է, գույքով ապահովված
Հայաստան են այցելել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները գնահատելու. Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը: Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով: Այս
«Օրինակ՝ Գրանադայի փաստաթղթում կետ կա՞ր, որ անհապաղ պիտի վերադարձվեն բոլոր ռազմագերիները։ Առաջին կետը դա պիտի լիներ»․ Արամ Օրբելյան
Արամ Օրբելյանը չի հասկանում՝ ինչո՞ւ չենք ասում, որ առկա է միջազգային զինված ընդհարում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև և Արցախի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ մասնակցությամբ։ Ըստ նրա՝ հենց սա ասենք, մենք ունենք լրիվ իրավական հիմքը պնդելու, որ նշված մարդիկ՝ և ռազմագերիները, և′ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, ստանում են ռազմագերու կամ ներկալված քաղաքացիական անձի կարգավիճակ։
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ
Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Գրանադայում։ Այս մասին հայտնել է Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցի իր էջում՝ գրելով․ «Ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները տարածաշրջանում պետք է բերեն երկար
«Ըստ իրանցի նախարարի՝ ավտոմոբիլային ու երկաթուղային կամուրջները կառուցելու է Ադրբեջանը: Երկաթուղու կառուցումը ևս ֆինանսավորելու է Բաքուն»
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ արդեն երկրորդ անգամ Աղբանդի կամուրջի հիմնարկեքի արարողություն են անցկացրել:
Արցախի հարցում «նշաձողի իջեցումը» դա միայն ինքնորոշման իրավունքից հրաժարում չէր, դա ամբողջ արցախյան հակամարտության էության խեղաթյուրում էր. Տաթևիկ Հայրապետյան
Մտածված, վտանգավոր քայլերի հաջորդականություն, որոնք կործանարար են դառնում մեր պետության համար:
Արցախից բռնի տեղահանված երեխաների շրջանում այս պահին որդեգրման ենթակա երեխա չկա. բաժնի պետ
Հարցին, թե ինչպես կարող են երեխաների որդեգրմամբ հետաքրքրվող աշխարհասփյուռ մեր հայրենակիցները որդեգրել Արցախից բռնի տեղահանված ծնողազուրկ երեխաներին՝ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին խնամքից զուրկ երեխա չկա և որդեգրման գործընթացն իրականացվում է միայն այդպիսի կարգավիճակ ստանալու դեպքում:
Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով՝ նոր կամուրջներով․ Ադրբեջանի փոխվարչապետ
Տեղեկատվության համաձայն՝ ստեղծվող ավտոմոբիլային, սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը, ինչպես նաև Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացմանը։
Այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ
Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ՝ տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը


















































