Օրվա լրահոսը
Հաշվի առնելով՝ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է, ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են. Ալեքսանդր Լապշին
Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է. Լապշին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր: Երևանի քաղաքապետարան
«Մայրաքաղաքում փողոցներն արագ բացվել են». ՆԳՆ ոստիկանություն
Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: ՆԳՆ ոստիկանություն
«Ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ նաև օդային միջանցք բացելու». ՀՀ դատավորների միությունը դիմում է միջազգային կազմակերպություններին
ՀՀ դատավորների միությունը դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Արցախում մարտական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու խնդրանքով: Խնդրում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ այդ թվում նաև օդային միջանցք բացելու և վիրավորում ստացած քաղաքացիներին ՀՀ բժշկական հաստատություններ տեղափոխելու գործընթացն արագ կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ դատավորների միություն
ՄԻՊ-ը Գորիսում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Սամանթա Փաուերը Գորիսում է․ նպատակը հումանիտար աղետի կարիքների գնահատումն է
Սամանթա Փաուերը կայցելի նաեւ Կոռնիձորի հումանիտար կայան, որտեղ էլ նախատեսված է նրա ասուլիսը։ Սակայն նախնական տեղեկություններով, ասուլիսին մասնակցելու են միայն օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանրային ճնշման ներքո է հայտնվել ․ իրավապաշտպան կառույցները պահանջում են ստուգել նրա կապերը Բաքվի հետ
«Թոնի Բլերը Ալիևի հետ սերտ կապեր է հաստատել վարչապետի պաշտոնը լքելուց հետո, երբ սկսեց միլիոններ աշխատել աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների և խոշոր ընկերությունների համար որպես խորհրդատու աշխատելով»
«Ես երբեւէ չեմ տեսել մի ցուցարարի, որ անհանգստացած իր բողոքի ձայնն է բարձրացնում, որակեն խուլիգան». Ցոլակ Ակոպյանի պաշտպան
Ցոլակ Ակոպյանը ձերբակալված է 72 ժամով
Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանը կոչ է հղել միջազգային առաջնորդներին
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում:
Տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան ավտոբուսներով տեղափոխվելու Հայաստան
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ
«Թոյլ պիտի չտանք, որ պատմութիւնը ինքզինք կրկնէ». Արցախի զօրակցութեան քայլերթ Թորոնթոյի մէջ
Արցախի զօրակցութեան բողոքի ցոյցով թորոնթոհայութիւնը վերահաստատեց պայքարը շարունակելու իր վճռակամութիւնը: Կիրակի, 24 Սեպտեմբեր 2023-ին, յետմիջօրէին Տանտասի կեդրոնական հրապարակը ողողուեցաւ թորոնթոհայութեամբ: Ներկայ էին մանուկն ու պատանին, երիտասարդն ու տարեցը: Հայրենիքի կանչն էր կրկին, եւ այս անգամ Արցախի գոյութեան սպառնացող վտանգը: Քայլերթի մեկնարկի առաջին ելոյթը ունեցաւ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան ներկայացուցիչ Սարգիս Գլպոզեանը: Ան իր խօսքին մէջ
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում
Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
«Այսօր հայաթափվում է Արցախը, վաղը կարող է հայաթափվել Սյունիքը, սիրելի ուսանողներ, ոտքի՛». Անդրանիկ Թեւանյանը բերման ենթարկվեց
Անդրանիկ Թեւանյանը իրազեկման երթ էր անում բուհերի տարածքում։
Արցախի զօրակցութեան հաւաք՝ Մոնթրէալի Մէջ. «Հորիզոն»
Կազմակերպութեամբ ՀՅԴ Մոնթրէալի «Միհրան փափազեան» եւ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէութիւններուն, Կիրակի, 24 Սեպտեմբեր 2023-ին, կէսօրուան ժամը 2:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի Ահարոնեան սրահին մէջ տեղի ունեցաւ Արցախի զօրակցութեան ժողովրդական հաւաք, մոնթրէալահայ եւ լաւալահայ հոծ բազմութեան ներկայութեամբ: Բացումը կատարեց ՀՅԴ ԳԵՄ-ի «Լեւոն Շանթ եւ Բեկոր Աշոտ» մասնաճիւղի ատենապետ Թալիա Ճապրայեան, որ հրաւիրեց Բիւրոյի անդամ Րաֆֆի Տօնապետեանն ու
Սյունիքով միջանցք, նոր տարածքների հանձնում, հայկական բանակի կրճատում, ատոմակայանի փակում. ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք. Վարուժան Գեղամյան
«Հայաստանին խաղաղության վերջին առաջարկն ենք անում»
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. խցանումների հետևանքով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը. ԱՀ ՆԳՆ
Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։
Քաղաքացիները փակեցին Գայի պողոտան․ ոստիկանները, հեռացնելով քաղաքացիներին, բացեցին այն
Քաղաքացիները հայտարարեցին․ «Այս անհնազանդության գործողությունները Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքն է»։
«Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ». Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիան բողոքի ցույց է իրականացրել. «Ազգ»
Վիեննայում ապրող սփյուռքահայերի մեջ վերածնել պայքարի ոգին
Արցախից տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Մատենադարանի Արցախյան մասնաճյուղում պահվել են հարյուրավոր ձեռագիր մատյաններ
Ժաննա Անդրեասյանը՝ Մատենադարան-Գանձասարի ֆոնդերի մասին․ այնտեղ պահվել են Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր
Իրենց համար Հայաստանն «աթոռ» է, որին կառչել են բոլոր հնարավոր պարագաներով. «Փաստ»
Ցեղասպանվելու այս մղձավանջն առնվազն կասեցնելու համար առաջին հերթին պետք է ազատվել Փաշինյանից ու նրա իշխանությունից
Ռազմաքաղաքական իրադարձութիւնները մեծ հաշուով կ՛ընթանան Մոսկուա-Անգարա համաձայնութիւններով. «Ազդակ»
Թէ՛ մարդասիրական օժանդակութիւն հասցնելու, թէ՛ փրկաորոնողական աշխատանքներ իրականացնելու եւ թէ՛ տարհանման գործողութիւններ կազմակերպելու առումով ռուսական գործօնը աշխուժացած է: Պարզ է քաղաքական տրամաբանութիւնը: Պէտք է այնպէս ընել, որ որոշ զանգուած մը մնայ Արցախ: Անով իսկ պայմանաւորուած է ռուս խաղաղապահ առաքելութեան կեցութիւնը այնտեղ: Ենթադրեալ բեմագրութիւնը այն կրնայ ըլլալ, որ Արցախի մէջ ապրող հայութիւնը շրջապատուած ըլլայ ռուս խաղաղապահներով
Այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս. «Փաստ»
Այս ի՞նչ ատելություն է համակել բոլորիս, տեսե՞լ եք այն տեքստերը, որոնք մարդիկ գրում են համացանցային տիրույթում: Վերջին օրերին որպես թիրախ ընտրված են ընտանիքները, որոնք այս պատերազմներում (ցնդելու բան է, չէ՞, ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմ տեսանք) իրենց ամենաթանկերին կորցրեցին՝ որդիներին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ամուսիններին: Նրանց փաթեթավորված մի տեքստ են հրամցնում՝ «ով կասի, որ
«Ախպեր, դեպուտատ կա՞ մեջը, բա խի՞ չես իջեցնում»․ ոստիկանները խառնվեցին իրար, երբ իմացան, որ ոստիկանական մեքենայում պատգամավոր Արթուր Խաչատրյանն է
Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անհնազանդության գործողությունների մասնակցող քաղաքացիներին Երևանի տարբեր փողոցներից, մայթերից, շենքերի բակերից։
Բոլորս ենք մեղավոր: Այս ողբերգությունը մենք ազգովի ենք հասունացրել. «Հրապարակ»
Հույս ունեինք, որ ռուսներն ու աշխարհը չեն թողնի, որ մարդկային կերպարանքը կորցրած հրեշը` հարեւան ագրեսորը, ոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Արցախից
Բլինքենը Ֆիդանի հետ օրերս քննարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հետ կապված հարցը
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցին հարց էր հնչել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի Նախիջևան կատարած այցի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ ունենալու հեռանկարների ու այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մասին: Ի պատասխան, պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրեց, որ այս հարցերը քննարկվել են վերջերս ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջև Նյու Յորքում:
Վիրավորների թիվն անընդհատ փոխվում է՝ մարդիկ մահանում են․ Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Կառավարության պատասխանատուն՝ պետնախարարը միաժամանակ յոթ հեռախոսազրույց է վարում՝ իրավիճակի ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։
«Ախպեր, էս թևս ցավում է, մի քիչ զգույշ եղեք»․ բերման ենթարկվող քաղաքացին՝ կարմիր բերետավորներին
Այս իրավիճակին փորձեց միջամտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Բայց ոստիկանության կապիտան Մ․ Միքայելյանը, որն էլ այս հատվածում համակարգում էր քաղաքացիների բերման ենթարկելու գործը, Լիլիթ Գալստյանին կոպիտ հրեց։ Պատգամավորն էլ վրդովված ասաց՝ չհրեք ինձ, ստոր։
Երևանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ՝ օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ «Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։ ՀՀ առողջապահության նախարարություն


















































