Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը հիվանդանոցում է, գտնվում է ապաքինման փուլում

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում։

ՄԻՊ-ի պատասխանը` Սուրեն Սահակյանի գրառմանը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Սուրեն Սահակյան օգտատիրոջ կողմից Պաշտպանի  հաստատության գործունեության վերաբերյալ ներկայացված հրապարակման առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2023 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել քաղաքացի Սուրեն Սահակյանը և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պուրակի տարածքում ցանկանում է վրան տեղադրել՝ մինչև 100 մասնակից ունեցող քննարկում

Հինգ հարյուր անբարոյական եվրոպացի ռաբբիներն իրենց հոգիները վաճառում են ադրբեջանական սատանային

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Անցյալ ամիս ես գրել էի «արդարամիտ հրեաների» երկու խմբի մասին, որոնք հորդորել էին Իսրայելի կառավարությանը միջամտել Ադրբեջանի գործերին՝ Լաչինի միջանցքը բացելու համար։ Տասնյոթ իսրայելցիներից բաղկացած առաջին խումբը, այդ թվում՝ ռաբբիներ, լրագրողներ և մտավորականներ, 2023 թվականի հունվարի 15-ին նամակ էր հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարին: Երկրորդ խումբը բաղկացած 35

Ուղերձներն Ադրբեջանին «կառուցողական դաշտ» չեն վերադարձնում․ Միրզոյանը՝ Բերբոքին

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Ճապոնական թրերը թող քառապատկեն Սյունիքի ուժն ու կորովը․ խորհրդանշական նվեր Սյունիքի մարզպետին

Սիսիանում բացվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի կայանը

«Եթե Հայաստանի իշխանությունը չփոխի իր դիրքորոշումը` պետք է փոխվեն իրենք». Ռուբեն Վարդանյան

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «CivilNet-ի հետ հարցազրույցի ժամանակ լրագրող Արշալույս Մղդեսյանն ինձ հարց ուղղեց, թե արդյոք Արցախը հնարավորություն ունի իր ռեսուրսներով դիմակայելու Ադրբեջանին։ Իմ պատասխանը միանշանակ է: Հայաստանի իշխանությունն Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է փոխի, իսկ հասարակությունը պետք է հասկանա

Կարատեն ու քաղաքապետարանը. Արեւելյան մարտարվեստով զբաղվող Մանե Թանդիլյանը սփոփում է. «Ընդդիմությունը կարող է հանգիստ նստել վերջում»

Մի բնակիչ մոտեցավ Մանե Թանդիլյանին ու ջերմ խոսքեր ասաց: Մեր հարցին՝ ո՞նց եք վերաբերվում, որ քաղաքապետը կին լինի՝ նա պատասխանեց. «Կինը հիմա ավելի կարեւոր է, քան թե տղամարդը»:

Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց գործարքի հետ. «Հետք»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։ «Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։ ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ

«ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք». Շենգավիթի բնակչուհին՝ Տիգրան Ավինյանին

Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։ «Ինձ ընդամենը հայ է պետք, ազգային մտածող»,- Ավինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց համայնքի բնակչուհիներից մեկը։ Ավինյանի թիմակիցներից մեկն ասաց, որ իրենց թեկնածուն հենց հայ է։ Տիգրան

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է». «Թաթոյան» հիմնադրամ

Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց ենք տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց ենք տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։ Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների և անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ։ Վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների

«Մարդկանց ունեզրկում են, շուկայական արժեքը 1 մլն դրամ է, 39 հազար դրամ են տալիս». Ֆիրդուսցին Թանդիլյանին պատմեց կոռուպցիոն սխեմայի մասին

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Բոլշեւիզմի ժամանակաշրջանն է, կուլակաթափ են անում»: Նա խոստացավ առանձին հանդիպում ունենալ բնակիչների հետ խնդիրը խորությամբ ուսումնասիրել:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները զինվորական հոսպիտալում տեսակցել են սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին

«Ազգաբնակչության շրջանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տարեցտարի աճում է: Վերջին տասը տարում Հայաստանում այն գրեթե եռապատկվել է». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում, և ոչ միայն Երևանում, ահազանգում են տարածվող թմրամոլության դեպքերի մասին։ Պատմությունները, որոնք մենք լսում ենք հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից, ուղղակի սահմռկեցուցիչ են։ Մարդիկ անհանգիստ են, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանող՝ ԲՈՒՀ-եր։ Արդեն ակնհայտ է, որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու տարածման դեմ

«Մոսկվան Հայաստանին թշնամական պետություն է նշանակել․ Զախարովայի եւ Պեսկովի հայտարարությունները գնահատում եմ որպես սպառնալիք»․Դավիթ Ստեփանյան

ՌԴ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի մասին քաղաքագետն ասում է՝ ՀԱՊԿ դիտորդներ բերելը նշանակում է բերել հերթական լրտեսներին․ մենք այլընտրանք չունենք, այդ չգործող անվտանգային ճարտարապետությունից պետք է դուրս գալ

«Աշխատանքային ժամին զանգել եմ ՄԻՊ գրասենյակ։ Պարզվում ա՝ մեր անունով վարույթ էլ չկա». Սուրեն Սահակյան

ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը գրում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս գրասենյակը ԲԱՌԴԱԿ ա հիշեցնում (ավելի հարմար բառով հնարավոր չգտա ներկայացնել իրերի դրությունը)։ Իմ հանրային գործունեության ընթացքում առնչվել եմ ՀՀ Մարդու իրավունքների 3 պաշտպանի հետ։ Առաջինը Կարեն Անդրեասյանն էր, որը 2013թ․-ին վարույթ ընդունեց մեր՝ Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց հայտարարած քաղաքացիներիս դիմումը, վարույթ հարուցեց։

«Եթե երկրի առաջին, երկրորդ դեմքերն են մարդու վրա թքում, ի՞նչ ակնկալես պարեկից»․ Կարապետ Պողոսյանը՝ աղմկոտ տեսանյութի մասին

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ֆեյսբուքյան էջում հայտնված տեսանյութը, որտեղ պարեկները իր իրավունքները պաշտպանող տաքսու վարորդի ու բոլոր գյումրեցիների հասցեին այլասերված հայհոյանքներ են հնչեցնում, իրեն է հասել օրինական ճանապարհով։ Ավելին, այն տրամադրել է հենց ոստիկանությունը՝ ուղարկելով դատարան, որտեղ քննվում է տաքսու վարորդի հայցը պարեկների դեմ։ Բանն այն է, որ

Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար:

«Սոցապնախարարին իրենց հետ ման են տալիս՝ պատմելով, որ գումար են տալու, վարկերն են ջրելու թոշակն են բարձրացնելու, սա խայտառակություն է». Թանդիլյանը՝ խախտումների մասին

Մարդիկ փորձում են հասկանալ՝ վերադառնալո՞ւ է այս ատելության, թույնի մթնոլորտը, թե՞ ոչ: Մենք երեւանցիներին ասում ենք, որ այդ դաշտում չենք պայքարում, որովհետեւ պիտի վեր կանգնենք այդ ճղճիմ ներանձնական խնդիրներից: Մենք բարձր ենք լինելու դրանից եւ մեր հայրենակիցներին ուղղակի ասում ենք՝ դուք կարող եք այդ մաղձից, իշխանական ֆեյքապետությունից ազատել Երեւանը՝ այս ընտրությունների միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Մայր Հայաստան» դաշինքի և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության միջև: Նախքան հուշագրի ստորագրումը, որով ՀԿ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը ողջունեց Անդրանիկ Թևանյանին ու դաշինքի մյուս ներկայացուցիչներին։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, հերթական ապատեղեկատվությունն է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Ինքնատիպ էր և՛ տեսակով, և՛ մտածողությամբ»․ Ազարյանի մասին վերջին ֆիլմը

Կյանքից հեռացել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Նրա մասին պատմող վերջին՝ «Ես բացեցի թևերս» ֆիլմը նկարահանվել է ամիսներ առաջ, ցուցադրվել հուլիսին։ Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել լեգենդի հետ, որի ամեն մի խոսքը կարևոր էր, հետաքրքիր, կյանքով լի։ -Ինքնատիպ էր և՛ տեսակով,

Ադրբեջանական զինուժն Արցախում մեծաքանակ ռազմական տեխնիկա է տեղաշարժել և կենտրոնացրել. ԱՀ ՊԲ

 ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրետանային միջոցներ, տեղաշարժեր և կենտրոնացում։ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում։   Արցախի պաշտպանության բանակ  

Մենք մեքենաները, ո՛չ թունելով, ո՛չ անտառներով թաքուն չենք բերել, մենք որպես օրինապահ քաղաքացիներ վճարել ենք պահանջվող վճարները. ավտոներկրող

«Ի հակադրություն, բոլոր պնդումների, թե իբր մենք ինչ որ հնարամիտ աճպարարությամբ ենք բերել մեքենաները ՝ այդպես չէ, քանի որ մենք, ո՛չ թունելով, ոչ՛ գիշերային ժամի , ո՛չ անտառներով մեքենաները թաքուն չենք բերել: Մենք ուսումնասիրել ենք օրենքը, հարցրել ենք պատկան մարմիններին, թե արդյո՞ք դրա հնարավորությունն ունենք՝ ստանալով դրական պատասխան՝ որպես պարկեշտ, օրինապահ քաղաքացիներ կատարել ենք պահանջվող

«Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը։ Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ»։  

«Այս քաղաքը ուրիշների համար միգուցե խոպան է, փող աշխատելու տեղ, բայց մեզ համար մեր տունն է»․ Տիգրան Ավինյանը հանրահավաք անցկացրեց

«Ով երկար տարիներ նստած էր կաբինետներում, մտածում էր, որ ինքը շատ խելացի է բոլորից, դուրս չէր գալիս, մարդկանց հետ չէր շփվում, ինքը չէր կարող իմանալ այն խնդիրների խորքը, որոնք առկա են ձեր բակում, ձեր թաղամասում»։

Անահիտ Մանասյանն ու Տիգրան Հակոբյանը քննարկել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա  այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն

Լարիսա Ալավերդյան․ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե իրականում ինչ է արվում, որ Հայաստանի պաշտպանվածությունը լինի ավելի բարձր աստիճանի, քան եղել է 2020թ. սեպտեմբերին»

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի նոր կուտակումների եւ նոր կրակոցներին Հայաստանի իշխանության արձագանքի մասին «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց․ «Երբ որ Ադրբեջանը ինչ-որ մի բան է անում, Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունը լինում է այն, որ նորից տարածվում է ապատեղեկատվություն, կամ՝ Ադրբեջանը ինչ-որ գործողություն է նախաձեռնում։ Իսկ երբ

Քարոզարշավի երկու շաբաթում ուղղակի ցույց տվեցիք ձեր մասնագիտական սնանկությունը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավինյան Տիգրանը երեկ մեր ճոպանուղու նախագիծը համարել է ոչ իրատեսական, քանի որ հաշվարկ չկա։ Լու՞րջ ես ասում։ Ձեր ծրագիրը նայե՞լ ես, ընդհանրապես քաղաքապետարանի վերջին մի տարվա գործունեությանը հետևե՞լ ես։ Աչքաչափ ու մեծ-մեծ խոսալ։ Ուրիշ ոչինչ։ Քաղաքային կառավարումից, բյուջետավորումից դու ու քո թիմն այնքան եք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031