Օրվա լրահոսը

Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար:

«Սոցապնախարարին իրենց հետ ման են տալիս՝ պատմելով, որ գումար են տալու, վարկերն են ջրելու թոշակն են բարձրացնելու, սա խայտառակություն է». Թանդիլյանը՝ խախտումների մասին

Մարդիկ փորձում են հասկանալ՝ վերադառնալո՞ւ է այս ատելության, թույնի մթնոլորտը, թե՞ ոչ: Մենք երեւանցիներին ասում ենք, որ այդ դաշտում չենք պայքարում, որովհետեւ պիտի վեր կանգնենք այդ ճղճիմ ներանձնական խնդիրներից: Մենք բարձր ենք լինելու դրանից եւ մեր հայրենակիցներին ուղղակի ասում ենք՝ դուք կարող եք այդ մաղձից, իշխանական ֆեյքապետությունից ազատել Երեւանը՝ այս ընտրությունների միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Մայր Հայաստան» դաշինքի և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության միջև: Նախքան հուշագրի ստորագրումը, որով ՀԿ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը ողջունեց Անդրանիկ Թևանյանին ու դաշինքի մյուս ներկայացուցիչներին։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, հերթական ապատեղեկատվությունն է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Ինքնատիպ էր և՛ տեսակով, և՛ մտածողությամբ»․ Ազարյանի մասին վերջին ֆիլմը

Կյանքից հեռացել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Նրա մասին պատմող վերջին՝ «Ես բացեցի թևերս» ֆիլմը նկարահանվել է ամիսներ առաջ, ցուցադրվել հուլիսին։ Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել լեգենդի հետ, որի ամեն մի խոսքը կարևոր էր, հետաքրքիր, կյանքով լի։ -Ինքնատիպ էր և՛ տեսակով,

Ադրբեջանական զինուժն Արցախում մեծաքանակ ռազմական տեխնիկա է տեղաշարժել և կենտրոնացրել. ԱՀ ՊԲ

 ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրետանային միջոցներ, տեղաշարժեր և կենտրոնացում։ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում։   Արցախի պաշտպանության բանակ  

Մենք մեքենաները, ո՛չ թունելով, ո՛չ անտառներով թաքուն չենք բերել, մենք որպես օրինապահ քաղաքացիներ վճարել ենք պահանջվող վճարները. ավտոներկրող

«Ի հակադրություն, բոլոր պնդումների, թե իբր մենք ինչ որ հնարամիտ աճպարարությամբ ենք բերել մեքենաները ՝ այդպես չէ, քանի որ մենք, ո՛չ թունելով, ոչ՛ գիշերային ժամի , ո՛չ անտառներով մեքենաները թաքուն չենք բերել: Մենք ուսումնասիրել ենք օրենքը, հարցրել ենք պատկան մարմիններին, թե արդյո՞ք դրա հնարավորությունն ունենք՝ ստանալով դրական պատասխան՝ որպես պարկեշտ, օրինապահ քաղաքացիներ կատարել ենք պահանջվող

«Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Թուրքական TR Haber պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են, ըստ աղբյուրի, մարտադաշտ հանված ադրբեջանական տանկերը։ Սակայն տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, տեղորոշված չէ»։  

«Այս քաղաքը ուրիշների համար միգուցե խոպան է, փող աշխատելու տեղ, բայց մեզ համար մեր տունն է»․ Տիգրան Ավինյանը հանրահավաք անցկացրեց

«Ով երկար տարիներ նստած էր կաբինետներում, մտածում էր, որ ինքը շատ խելացի է բոլորից, դուրս չէր գալիս, մարդկանց հետ չէր շփվում, ինքը չէր կարող իմանալ այն խնդիրների խորքը, որոնք առկա են ձեր բակում, ձեր թաղամասում»։

Անահիտ Մանասյանն ու Տիգրան Հակոբյանը քննարկել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա  այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն

Լարիսա Ալավերդյան․ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե իրականում ինչ է արվում, որ Հայաստանի պաշտպանվածությունը լինի ավելի բարձր աստիճանի, քան եղել է 2020թ. սեպտեմբերին»

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի նոր կուտակումների եւ նոր կրակոցներին Հայաստանի իշխանության արձագանքի մասին «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց․ «Երբ որ Ադրբեջանը ինչ-որ մի բան է անում, Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունը լինում է այն, որ նորից տարածվում է ապատեղեկատվություն, կամ՝ Ադրբեջանը ինչ-որ գործողություն է նախաձեռնում։ Իսկ երբ

Քարոզարշավի երկու շաբաթում ուղղակի ցույց տվեցիք ձեր մասնագիտական սնանկությունը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավինյան Տիգրանը երեկ մեր ճոպանուղու նախագիծը համարել է ոչ իրատեսական, քանի որ հաշվարկ չկա։ Լու՞րջ ես ասում։ Ձեր ծրագիրը նայե՞լ ես, ընդհանրապես քաղաքապետարանի վերջին մի տարվա գործունեությանը հետևե՞լ ես։ Աչքաչափ ու մեծ-մեծ խոսալ։ Ուրիշ ոչինչ։ Քաղաքային կառավարումից, բյուջետավորումից դու ու քո թիմն այնքան եք

Պատրաստ ենք նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը. Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը  նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ֆրանսիայի Հանրապետության սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի խոսնակներին: Նամակները Երևանում փոխանցվել են այդ երկրների դեսպանատներին: Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրավունքներն ու  տիրող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը

Նոր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի նաև հանրային համախմբումը՝ այն Հայաստանի և Արցախի համար պահի հրամայականն է. Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չի կարող մեր հանրությունը շարունակաբար մնալ հոգեբանորեն հյուծող հետպատերազմական թմբիրի մեջ: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում հանրային համախմբման բացակայությունը, որը չի արվում նաև ՀՀ գործող իշխանությունների կողմից, մեզ կանգնեցնում է նոր, էլ ավելի վտանգավոր սպառնալիքների առջև: Ավելին, Հայաստանում չպետք է ստեղծվի մի իրավիճակ,

Հստակ պատասխանել այս պահին, թե, օրինակ, 2024թ. հունվարի 1-ից կանցնենք էլեկտրամոբիլների, չեմ կարող հստակ պատասխանել. Փոխնախարար

Ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերի, վառելիքի եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջների վերաբերյալ լիազորող նորմ կսահմանվի

Թաթուլ Պետրոսյան․ «Այսօր պատերազմը պետք է մղել ոչ միայն սահմանում, այլեւ Երեւանում»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խորին ցավակցություն հայտնեց Սոթքում օրերս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին: «Մենք շարունակաբար զոհեր ունենալու ենք, որովհետեւ այսօր երկիրը կառավարում են թուրք-ադրբեջանական կամակատար սուբյեկտները: Այս ազգակործան պատուհասները երկիրը հասցնում են նոր պատերազմի եզրին: Երբ մենք ասում ենք, որ այսօր պատերազմը պետք է մղել ոչ միայն սահմանում, այլեւ Երեւանում,

2022թ. պետական գուքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծին: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել

Ալբերտ Ազարյանը մեր ժամանակների լեգենդներից էր. Մանե Թանդիլյան

Ալբերտ Ազարյանը մեր ժամանակների լեգենդներից էր։ Բազմաթիվ երեխաներ են ոգեշնչվել անվանի մարզիկից՝ սկսելով իրենց մարզական ուղին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ։   «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան

ԵՄ առաքելությունը Բրյուսելին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության մասին

Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին: «Անցած մի քանի օրերին ԵՄ առաքելությունն ականատես եղավ հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության և խաչաձև կրակոցների աճին։ Սահմանային իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին: Մեր պարեկները ներկա են հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում և առճակատման գծերում, որպեսզի ԵՄ-ին զեկուցեն ռազմական և անվտանգության զարգացումների մասին»,-

Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն էսկալացիայի, լարվածության, առավել ևս մարդկային զոհերի»,- ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ այդ միջադեպը հերթական անգամ

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը,  դրանց նկարագրերի փոփոխությունները: Ըստ այդմ, կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան կարգավորումներ: ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝ Տնօրեն, տնօրենի տեղակալ, համակարգող՝ կրթական

Սեփական արարքների համար պետք է պատասխան տալ. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունել է այն երկիրը, որը պետք է լիներ անվտանգության երաշխավորը, Զախարովան ասել է, որ «լպիրշության նմանվող» այդպիսի հռետորաբանությունը, «չի զարդարում» Հայաստանի քաղաքական գործիչներին:

Ստեղծված խորքային ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն նոր օրակարգի ձևավորման և կայացման դեպքում. Սուրեն Պետրոսյան

«ԼԻՆԵԼՈՒ» օրակարգն է, որի արդյունքում պետք կարողանանք վերահաստատել սեփական հողում ապրելու մեր իրավունքը

Փոխադրումներ իրականացնողների համար միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ կսահմանվեն

Թունյանը հետաքրքրվել է, թե ինչ է սպասվում ընկերություններին, եթե բացահայտվում է, որ գործունեությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Սիմոնյանը պատասխանել է՝ ՏՆԵԿ թույլտվությունները չեն տրվում կամ տրվածները կասեցվում են մինչեւ գործարար համբավի վերականգնումը:

«Քաղաքացին իրեն լկտի է պահում»․ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ ջուր շփեցին

Քաղաքացիներից մեկը պատուհանից ջուր լցրեց Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։ Տարածքում գտնվող ոստիկաններին Ալեն Սիմոնյանն ինչ-որ հրահանգ տվեց։

Մոսկվան բացատրություն է պահանջել Հայաստանից Հռոմի ստատուտի վավերացման առնչությամբ

«Մեր հետագա քայլերում կկողմնորոշվենք՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան:

Մահացել է Ալբերտ Ազարյանը

94 տարեկանում մահացել է Ալբերտ Ազարյանը, հայտնում է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիան։

«Համալիրի գործընկերները խնդրել են երկրորդային ճանապարհ բացել»․ Տիգրան Ավինյանը՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհի քանդման մասին

«Երկրորդային ճանապարհը հնարավորություն է ստեղծում հրդեհի, տարբեր հնարավոր աղետների դեպքում տարհանել մարդկանց»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031