Օրվա լրահոսը

SOS Artsakh. Ցույցեր Կանադայում՝ ի զորակցություն Արցախի. «Հորիզոն»

Շաբաթ, 2 Սեպտեմբեր 2023-ին, Մոնթրէալի, Թորոնթոյի, Վանգուվըրի եւ Գեմպրիճի մէջ տեղի ունեցան SOS Artsakh կարգախօսով բողոքի ցոյցեր, 17 Դեկտեմբեր 2022-էն ի վեր Ատրպէյճանի կողմէ շրջափակուած Արցախի անվեհեր ժողովուրդին առ ի զօրակցութիւն: Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ Ինքնաշարժներով երթ, կազմակերպութեամբ Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ Մարմնին: Մեկնումը կատարուեցաւ Լաւալի Հայ կեդրոնէն եւ պատկառելի թիւով ինքնաշարժներու մասնակցութեամբ երթը շարունակուեցաւ

Սնուփ Դոգ. Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին

Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, որն էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։

Ի՞նչ էր խոստացել Փաշինյանն ընտրվելուց առաջ՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. «Փաստ»

Փաստացի իրողությունն այն է, որ իշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը դուրս է բերել նշված ձևաչափից, մեկումեջ «շորորալով» ռուսական ու արևմտյան միջնորդությունների միջև

Նոր կոմիտե ձևավորելով՝ փոշիացնելու ենք պետական ռեսուրսները. «Ղարաբաղ» կոմիտեն լավ կառույց էր, սակայն այսօր այդ մասին խոսելը չգիտեմ որքանով է իրատեսական. Ալեքսան Հակոբյան. «Հրապարակ»

Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն առաջարկեց ձեւավորել 11 հոգուց բաղկացած կոմիտե, որը համազգային շարժմամբ կհեռացնի Հայաստանի գործող իշխանություններին, եւ աշխարհը կողջունի դա: Պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր, Լաչինի նախկին պարետ Ալեքսան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն տարիներ առաջ իր առջեւ դրած

Մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել․ «Ժողովուրդ»

Օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդ գործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

Մեղրիի ՔՊ–ական․ «Ես, ունենալով Երեւանում մեծ շրջապատ, բարեկամություն, իմ հորդորներն եմ անում, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն»․ «Հրապարակ»

Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ քարոզարշավին: Բացի այդ` քարոզարշավը միայն քայլելով չէ, այլ հորդորելով էլ է

Բարձրացնել լեգիտիմությունն ու հեղինակությունը

Գուցե ոչ պոպուլյար կարծիք հայտնեմ, բայց ինձ թվում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք՝ Արցախի պետական կառույցների ղեկավարների հեղինակությունը եւ լեգիտիմությունը բարձրացնելու համար: Ով էլ լինի հաջորդ նախագահը, նա պետք է Հայաստանում եւ աշխարհում ընկալվի որպես մեր կողմից ընդունված լիդեր: Իհարկե, գայթակղիչ է հիմա արցախյան պետական գործիչների մասին ծանր խոսքեր ասելը, բայց ես, օրինակ, չհրաժարվելով զուսպ քննադատությունից, այս հարցում նրբանկատ կլինեի:

Ավան վարչական շրջանում համատարած պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու, մեղավորներին պատժելու և նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:

Առավոտյան հոդերի կաշկանդվածության զգացումով արթնանալու պատճառները

Տարիքը, անորակ դոշակը կամ անքնությունը կարող են առավոտյան մարմնի, հոդերի կաշկանդվածության զգացումով արթնանալու պատճառ դառնալ, սակայն երբ դա հաճախակի է պատահում, ապա կարող է արթրիտի մի քանի տեսակների ախտանշաններից լինել, ներառյալ օստեոարթրիտի, որը բավականին տարածված խնդիր է տարեց մարդկանց շրջանում։ Առավոտյան կաշկանդվածության զգացումով արթնանալը նաև բորբոքային բնույթի արթրիտի տարատեսակների նախանշան է, ինչպիսիք են՝ Ռևմատոիդ արթրիտը,

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր»–ը․ «Փաստ»

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը չհերքեց տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավել յալ տեղեկություններ հայտնել:

«Իրենք ինչքանո՞վ են քայլել տեսնես, չէ՞, դրես կոդ էլ ասում են». Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ի համար 1000 դրամով քայլելու մասին

Թանդիլյանը պատասխանեց. «Այդ թեկնածուն անգամ իրենց ծրագիրը չի կարդացել, որի մեջ նույնպես ճոպանուղի կա, իհարկե, այնպես գլոբալ չէ, ինչպես մերը, որովհետեւ իրենք չեն կարող այդպիսի մտածողություն ունենալ համակարգային լուծումների, բայց իրենց խորհուրդ տվեք ընթերցել իրենց ծրագիրը»:

Պարեկների մասնակցությամբ սեռական լկտի հայհոյանքներով տեսանյութ է տարածվել․ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարեկները տաքսու վարորդին կանգնեցնում են ծխելու համար, սակայն տուգանում ամրագոտի չկապելու համար։ Տեսանյութում պարեկները իր իրավունքները պաշտպանող քաղաքացու հասցեին այլասերված հայհոյանքներ են հնչեցնում։ Հայհոյանքները ուղղված են նաև բոլոր գյումրեցիներին։ Նրանք հայհոյախառն սպառնալիքներ են հնչեցնում նաև բոլոր տաքսու վարորդների հասցեին։ Կարապետ Պողոսյանը այն տարածելիս՝

Հայաստանում ամեն օր մարդ է զոհվում՝ ճանապարհատրանսպորտային վթարներից. «Ապրելու երկիրը» այս զարհուրելի թվերը խոստանում է փոխել՝ զրո մահացությամբ

Եթե մենք հաշվի առնենք, որ տասնամյակներով այս խնդիրն առկա է եւ եթե նկատի ունենանք, որ 2000 թվից այս կողմ ընթացիկ 23 տարիներին նույնքան մարդ է ճանապարհատրանսպորտային վթարներից մահանում Հայատանում, որքան մարդ է ապրում, օրինակ, Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, ավելի շատ մարդ է զոհվել այս ընթացքում վթարներից, քան մարդ է ապրում Ջերմուկ քաղաքում, Թալինում, Մարալիկում, սա զարհուրելի է, երբ վերածում ենք ահա այսպիսի պատկերի:

«1988-ից սկիզբ առած այդ երազանքը մեր մեջ չի կորել». Թևան Պողոսյան

«Միացում-Հռչակում-Անկախություն»․ հայկական երկու պետությունների համար շրջադարձային այս իրադարձությունների և մասնավորապես օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին և սեպտեմբերի 21-ին նշվող ՝ ՀՀ Անկախության հռչակագրի, ԱՀ Անկախության և ՀՀ Անկախության օրերի նշանակության էր ուղղված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակի տասնօրյա կրթական արշավը։ Օգոստոսի 23-սեպտեմբերի 2-ը Հայաստանի տարբեր մարզերի 10 համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում «Արցախի անվտանգության և

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

«Փաստերի ստուգման հարթակ». Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։ Վերջերս այդպիսի ակտիվություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող ֆեյսբուքյան էջերի շրջանում։ Հատկանշական է, որ այդ ակտիվությունն առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց Երևան քաղաքի ավագանու

«Զրո մահացություն՝ ավտովթարներից». «Ապրելու երկիրը» ապահով Երեւանի համար նոր հայեցակարգ է մշակել՝ կյանքեր փրկելու

Փորձագետը Հայաստանում արդեն իսկ նկատել է, որ վարորդները մշակութային խնդիր ունեն, ամրագոտի ոչ միշտ են կապում. «Կարեւոր է հասկանալ, որ կյանքը գին չունի, այսինքն, անգին է»:

Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա

«Ա1+». Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սեպտեմբերի 8-ին կայանալիք Թուրքիա – Հայաստան ընտրական խաղից առաջ մանրամասն անդրադարձել է մեր հավաքականին: «Հայաստանն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Հայաստանը ֆուտբոլում մեծ հաջողությունների չի հասել: Միավորներ փնտրող Հայաստանի ընտրանին առայժմ պարծենում է մի քանի բարձրակարգ մրցակիցների նկատմամբ տարած անակնկալ հաղթանակներով։ Սակայն Հայաստանի ընտրանին վերջին տարիներին որոշակի առաջընթաց

«Չկա որևէ քաղաքական բովանդակությամբ պայքար, ծրագրային պայքար»․ քարոզարշավ ձիով

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Ղուկասյանն այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց Կենտրոն վարչական տարածքում։ Դրա շրջանակում նա Ֆրանսիայի հրապարակ էր եկել ձիով։ «Քանի որ այս ընտրությունները վերածվել է երգի և պարի փառատոնի, մենք որոշել ենք հետ չմնալ։ Ի սկզբանե քաղաքական բովանդակությամբ լի ընտրապայքար էինք սպասում և լուրջ ծրագրով

Ստեփանակերտում մանկապարտեզները շարունակում են փակ մնալ

Ստեփանակերտում մանկապարտեզները շարունակում են փակ մնալ: Երեխաները դրա հետևանքները կզգան ավելի ուշ: Ծնողներն արդեն զգում են: Աշխատող մայրիկներն արդեն լուրջ խնդիր ունեն. գնալ աշխատանքի, կագնել վերջ չունեցող հերթերում ու հասցնել խնամել երեխային: Շատերի համար սա արդեն անհաղթահարելի խնդիր է:     Արցախի Հանրային Հեռուստատեսություն

Հայաստանում ենք` տեղում ծանոթանալու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին. Անգելա Քեյն

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակությանը

Այցելեցի ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին եւ Լյուդվիկ Մասիհի-Յուսաֆին. Ալեն Սիմոնյան

Այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, եւ Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:   ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Արսեն Զախարյանն ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի

Շվեյցարիայում կայացած ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2023/2024 թթ․ խմբային մրցաշարի վիճակահանությունը «D» խմբում ընդգրկել է  Իտալիայի «Ինտերը», Պորտուգալիայի «Բենֆիկան», Ավստրիայի «Զալցբուրգը» եւ Իսպանիայի «Ռեալ Սոսիեդադը»։ Այնպես որ հայ ֆուտբոլասերներին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում հատկապես «Ինտերի» եւ «Ռեալ Սոսիեդադի» միջեւ հանդիպումներում։ Իտալական ակումբում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ իսպանական ակումբում՝ օրերս 

Հայաստանին և Արցախին Ռուբեն Վարդանյանը ծառայում է ավելի քան 20 տարի

Հայաստանին և Արցախին Ռուբեն Վարդանյանը ծառայում է ավելի քան 20 տարի՝ իրականացնելով 700 նախագիծ՝ ներդնելով ավելի քան 700 մլն դոլար: Մանրամասները` տեսանյութում:

«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են». Անդրանիկ Թեւանյան

«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար եւ պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ եւ առաջարկում է ամբողջական իշխանափոխություն՝ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։ «Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր

Նիկոլի բանավոր հայտարարությունն էլ դեռ չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից. Արտակ Զաքարյան

Արեւմտյան ուղեղների մեջ չի տեղավորվում, թե ոնց կարող է հայ ժողովուրդը 2021թ նորից Նիկոլ ընտրել

Զարուհի Փոստանջյան․ «Քրեակատարողական հիմնարկները սեպտեմբերի 17-ից հետո գրկաբաց սպասում են շատերին, այդ թվում՝ այսօրվա իշխանավորներին»

«Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որն այս քարոզարշավի ընթացքում օգնում է «Մայր Հայաստան» դաշինքին, այսօր «Հայելի» ակումբում խոսեցին քարոզարշավի ընթացքում իրենց տեսածների մասին։ «Բազմազան են թեմաները։ Նարկոտիկների խայտառակ շրջանառություն, ինչը ներկա եւ գալիք սերունդը մորթելու եւս մի միջոց է,

Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031