Օրվա լրահոսը

«Նախկինում եւս առեւանգումներ եղել են»․ Անդրանիկ Քոչարյան

Ինչո՞ւ է Բաքուն մեղադրում է հայկական կողմին

Վահե Ղազարյանը հետևել է ոստիկանների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման գործընթացին

Օգոստոսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում կայացել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման փուլը, որին հետևել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ եղել է մարզասրահում և վազքուղում։ Նա հետաքրքրվել է ինչպես ֆիզիկական պատրաստության, այնպես էլ ատեստացիայի ընդհանուր գիտելիքների ստուգման փուլի ընթացքով և հաջողություն մաղթել ոստիկաններին։ Ֆիզիկական պատրաստության

Ինչպե՞ս դուրս գալ Արցախում տիրող ճգնաժամային իրավիճակից․ Ռուբեն Վարդանյանը հինգ ուղղություն է մատնանշում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Re:public of Artsakh թելեգրամյան ալիքով մոտ 2 ժամ տևած ուղիղ եթերում խոսեց Արցախում տիրող ծանր իրավիճակից դուրս գալու ուղիների մասին, անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության, ինչպես և Ադրբեջանի հետ  բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությանը, պատասխանեց նաև օգտատերերի, այդ թվում և ադրբեջանցի մասնագիտությամբ ճարտարապետ օգտատերերից մեկի հարցին։ Այն հարցին, թե ձեր կարծիքով՝ առաջնահերթ ի՞նչ միջոցներ

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը կանցկացվի միայն էլեկտրոնային եղանակով

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդներն այսուհետ կանցկացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստի ընթացում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի քանի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման

Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ քաղաքացիները պասիվ են, նրանց Արցախի հարցն է հուզում

Արամ Սարգսյանը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի տեսնում, ավելին՝ նա քարոզարշավի այս օրերին որոշակի պասիվություն է արձանագրել քաղաքացիների շրջանում, քանի որ, իր խոսքերով մարդկանց իրականում բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում:

«Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց»

Հարգելի՛ հայրենակիցներ, Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների

Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 130 միլիոն դոլար․ այն 33%-ով պակաս է 2022-ի հունիսի համեմատ․ ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար

Մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության լիակատար խեղաթյուրմամբ, անհիմն մեղադրանքներ են հնչել 2023թ․ հունիսի 16-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի վայրում, իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ քննիչի կողմից ավտովթարից տուժածի հարազատների նկատմամբ իբրև թե հրահրիչ վարքագիծ թույլ տալու, դրա արդյունքում

Թանդիլյանը անակնկալ հանդիպեց Հայկ Մարությանին Նուբարաշենում, փոխանակվեցին բուկլետներով ու պայմանավորվեցին ձայները պահել

Հայկ Մարությանը մաղթեց. «Կարեւորը՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն»: Մանե Թանդիլյանը պայմանավորվեց, որ ընտրատեղամասերում միասին պահելու են ձայները ու թույլ չեն տալու, որ կեղծեն:

Առուշանյանը Գորիսը կպահի կյանքի գնով

Գորիսում նոր փողոցներ են նորոգվել

Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

Ցույց ՌԴ դեսպանատան մոտ․ «Հաղորդեք Մոսկվա՝ արտաքին գերատեսչությանը, որ պետք է տղաներին օր առաջ վերադարձնեք»

Ցույցի մասնակիցները ՌԴ-ից պահանջում են վերադարձնել երեկ ադրբեջանցիների կողմից առեւանգված երեք արցախցի տղաներին, քանի որ նրանք Երեւան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Ermenihaber. Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է

Ռուսները նախապես անունների ցանկ են փոխանցում ադրբեջանցիներին. Տիգրան Աբրահամյան. «Ա1+»

«Ա1+». «Արցախում ապրող ցանկացած մարդ, ով տարբեր կարգավիճակի բերումով փորձում է դուրս գալ այնտեղից, պետք է գիտակցի, որ չկա այնպիսի երաշխիք, որ իրեն կապահովի Ադրբեջանի գերության մեջ չհայտնվելուց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Հակարիի կամրջի անցակետից Արցախի երեք քաղաքացիների առևանգմանը։ ՀՀԿ-ական պատգամավորն ասում է՝ ամեն անգամ երբ ռուս

Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը

Մնացական Սաֆարյանը շեշտել է էթնիկ զտման սպառնալիքի առջև կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման խիստ հրատապությունը

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Մոնղոլիայի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Մնացական Սաֆարյանը ողջունել է պատվիրակության այցը

Բռնեցին, որից հետո կրկին փախավ, ու ատրճանակի կոթով հարվածեցին գլխին, ուշագնաց եղավ․ մանրամասներ, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալել Ալեն Սարգսյանին․ «Սիվիլնեթ»

Այդ տղան հետո հասկացավ՝ ինչ է կատարվում։ Որոշեց փախչել դեպի ռուսները։ Վազեց, ադրբեջանցիներն էլ նրա հետևից։ Ընկավ, հետո նորից կարողացավ փախչել։

ՔՊ պաստառը վնասելու կասկածանքով ձերբակալված 57-ամյա կինը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, ազատ է արձակվել. նախաքննությունը շարունակվում է

Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով

Հունիսին գրանցվել է բյուջեի՝ 34 միլիարդ դրամ լրացուցիչ հավելուրդ. Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման ամփոփագիր

  Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիր Աճի տեմպը հունիսին 50 տոկոսով նվազել է` մայիսի6 տոկոս ցուցանիշից իջնելով մինչև 6.8 տոկոսի (ՆՏՆԺՀ): Հունիսին արձանագրվել է գների աննշան անկում, ինչը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Ապրանքների արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է` թանկարժեք մետաղների արտահանման ծավալների անկման պատճառով: Պահուստներն ավելացել են` ապահովելով3 ամսվա

Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա:

«Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է, այն նաև անբարո է». Ֆրանսիայի արտգործնախարար

«Ազատություն». Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։ Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։ «Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև

«Հիացանք ք․ ա․ 4-րդ հազարամյակին թվագրվող գտածոներով, որոնք հայտնաբերվել են հայ և գերմանացի հնագետների ուժերով». Գերմանիան մտադիր է ավելի ակտիվացնել Գյումրիի հետ մշակութային գործակցությունը

Ք․ ա․ չորրորդ հազարամյակին թվագրվող գտածոներն ապացուցում են, թե Հայաստանի տարածքում ինչ վաղ շրջանում են եղել մարդու բնակատեղիներ։

«ՄԱԿ-ը պետք է վճռական բանաձև ընդունի Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ». Ցույցեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ

Մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի (Լաչին) միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։

Երևանի այգիները, Հրազդանի ձորն ու մնացած բոլոր կանաչ տարածքների պահպանությունը թողած ընկել են նոր դարակազմիկ ծրագրերի հետևից. Սարհատ Պետրոսյան

Այս այգին հերթական բլեֆն է «դեռ վարչապետ չդարձած» Ավինյանի «վարչապետացման» ճանապարհին

Շրջափակման հետևանքով Արցախում 1870 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։

ՌԴ ԱԳՆ. Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը Մոսկվան ու Երևանը Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել: ՌԴ ԱԳՆ-ն նշում է՝ Ռուսաստանը և Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, ինչպես նաև պարտավորվել համագործակցել կայունության ու անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես

«Իշխան Վահանյանը միանշանակ լքել է զինվորներին, թողել է և հեռացել»․ Գուրգեն Գրիգորյան

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի՝ հարցաքննությունների՝ հատկապես զինվորների հարցաքննությունների ընթացքում պարզվում է, որ Իշխան Վահանյանի հանցանքն ավելի շատ է եղել մինչև «Խուրհատ սար» բարձրանալը, քան միայն մարտադաշտը թողնել, հեռանալը։

Արմեն Գրիգորյանը և Հնդկաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը

Արմեն Գրիգորյանը կարևորել է միջազգային համայնքի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է ԼՂ ճգնաժամը

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031