Օրվա լրահոսը
Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Բլեդի ռազմավարական համաժողովի ժամանակ Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում ընդլայնման նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս քննարկումները մեր գործընկերային աշխատանքի առանցքն են:
«Դուք Ղարաբաղի հարցը լուծեք»․ աջափնյակցի կինը՝ Տիգրան Ավինյանին
Ավինյանի թիմակիցները դժգոհեցին, թե «ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը Երեւանի ընտրությունների հետ»։
«Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք». Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է դպրոցների ղեկավարներին
Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, ինչպես նաև
Բնակիչները Ավինյանին կոչ արեցին․ «Մի հատ բակերի վիճակը նայեք»
«Քրիստինան ասաց՝ մենք պատերազմող երկիր ենք, ֆինանս չունենք», «Դրա համար Քրիստինան այլեւս չի աշխատում»․ Ավինյանի քարոզարշավը
Պապիկյանը և գնդապետ Սթիլը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն
«Փոխանցեք պարոն Փաշինյանին՝ թող բոլորի երեխաները գնան ծառայեն, չինովնիկներինը, դուք գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ»․ աջափնյակցի կինը՝ Տիգրան Ավինյանին
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երեւանում հիմնանորոգվող 24 մանկապարտեզներից 5-ը գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում։
Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1 մլն 816 հազ. դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է
Պայմանավորվածություն է ձեռք բերել դստեր հետ՝ նրան նույն ՀՈԱԿ-ում որպես գործավար ձևակերպելու և վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն ստանալու և յուրացնելու վերաբերյալ
«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ»․ Տիգրան Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից
Նա նշեց, որ որեւէ թեմայից չի խուսափում․ «Ուղղակի ես չեմ սպասարկում լրատվականների օրակարգը, որոնք կոնկրետ քաղաքական օրակարգ ունեն»։
Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ
Այս ամենը չանելու դեպքում Արցախը փրկելու այլ հնարավորություն կարող է և չլինել։
«Արայիկ Հարությունյանի հեռացումը կթուլացնի Երեւանի իշխանության հենարանը, հնարավորություն կտա հեռացնել Նիկոլ Փաշինյանին». Անդրանիկ Թեւանյան
«Ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է»
2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցառմանը
Ստացվել է ավելի քան 700 հայտ 75 երկրից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Oգոստոսի 29-ի կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
Կոտայքում 2-րդ անգամ թալանել են Կենտրոնական բանկի տրանսֆեր նախագծի կառավարչի տունը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ղարիբյանը և հայտնել, որ Հրազդան քաղաքի Շահումյան թաղամասի իրենց բնակարանը թալանել են։ Տեղում Ա․ Ղարիբյանի հայրը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 24-ի՝ ժամը 24։00-ից
Ադրբեջանի Կարմիր Մահիկի ներկայացուցիչները մասնակցում էին Արցախի շրջափակմանը․ Ալեն Ղուլյան
Ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի կապված անձինք (աշխատակիցներ, կամավորականներ եւ այլն) «Էկո-ակտիվիստների» դիմակի տակ մասնակցում էին Արցախի շրջափակմանը:
ՄԻՊ-ը ողջունում է Դունյա Միյատովիչի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված
«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել»
Մինչ Փարիզի և այլ քաղաքների քաղաքապետերը ներգրավվում են Արցախի հարցի մեջ, մեզ մոտ ով կարողանում է, փորձում է «թռչել» խնդրից. Սամվել Մարտիրոսյան
Տնտեսությունը պետք է հնարավորինս ռազմական ռելսերի վրա լինի
Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի
«Գործելու է մի ճանապարհ եւ դա Լաչինի ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա». Արայիկ Հարությունյան
«Հասել ենք այդ վիճակին, որովհետեւ հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին, Հայաստանի իշխանություններին, Ամերիկային էլ … հեն ենք՝ հիմա, պատանդի կարգավիճակում»
Հերթական խոստումները տալուց առաջ ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք ձեր 5 տարվա կառավարումը: Բավակա՛ն է զբաղվեք պոպուլիզմով ու մոլորեցնեք հասարակությանը․ «Արդար Հայաստան»
«Արդար Հայաստան»-ը պաշտոնապես հայտարարում է, որ իշխող ուժը նշված ծրագիրը փոխառել է մեր ծրագրից, որի մասին մեր կողմից դեռևս հրապարակվել է դեռևս ս․թ․ ապրիլ ամսին, ինչպես նաև ս․թ․ օգոստոսի 26-ին։
Ճոպանուղու կառուցում, միասնական տոմսային համակարգի ներդրում, անվճար տրանսպորտ․ ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Երեւանի համար
Դավիթ Մարգարյանը հավելեց, որ Երեւանի միայն հյուսիսային երեք-չորս վարչական շրջանների ամբողջ ճոպանուղային ցանցն ավելի էժան ծախս է ենթադրում, քան մեկ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման այսօր հայտարարված նախագծային արժեքն է։
Ադրբեջանը խստորեն պետք է պատժվի: Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ խաղաղ բնակիչներ են առևանգվել. Թագուհի Թովմասյան
Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ Ադրբեջանը խաղաղ բնակիչների է առևանգել. սա միջազգային տարբեր կոնվենցիաների ուղիղ խախտում է: Դեռ 2021 թվականից ահազանգում եմ ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կոնկրետ քայլեր իրականացնել՝ իրավական հավասարակշռությունը վերականգնելու համար: 🔺Ադրբեջանը հարյուրավոր հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ վաղուց միջազգային հետախուզում է հայտարարել։ 🔊Մինչդեռ ես՝
Դեսպան Մեհդի Սոբհանին կարևորել է տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացմանն
Եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը. Լուսինե Ավանեսյան
«Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար»
34-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող ամուսինը ճանաչվել է անմեղսունակ
Դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին
«Երազ իմ երկիր» ներկայացումը երկրին տեր կանգնելու մասին է
Նախօրեին Եղվարդում տեղակայված «AV» թատրոնի բացօթյա տարածքում կայացավ «Երազ իմ երկիր» ներկայացման առաջնախաղը։ Պիեսի հեղինակը ժողովրդական արտիստ, դրամատուրգ Արմեն Սանթրոսյանն է։ Պիեսը բեմադրել է դերասան, ռեժիսոր Սարգիս Շողունցը։ Ներկայացման մեջ զբաղված են միայն երիտասարդ դերասաններ։ Նրանց կարելի է տարբեր ներկայացումներում և բեմերում հանդիպել. Արման Մաթևոսյան, Ռոզա Փարամազյան, Հարություն Բեգ-Վանյան։ Ներկայացման ավարտին Արմեն Սանթրոսյանն ասաց, որ
Ադրբեջանը փորձում է մի քայլով բազմաթիվ հարցեր լուծել. ադրբեջանական Կարմիր Մահիկով՝ Աղդամով բեռ է ուղարկվել
Դրական արձագանք են ակնկալում հայերից։
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց US Open-ում
Պայքարի մեջ դեռ չի մտել մեր մյուս հայրենակիցը՝ տղամարդկանց մրցաշարի մասնակից Կարեն Խաչանովը, որի մրցակիցը վիճակահանությամբ ամերիկացի Մայքլ Մմոն է:
Մարդիկ ավելի հաստատակամ են, քան ղեկավարությունը: Այն, ինչ երեկ գիշերը կատարվեց Արցախի ԱԺ դիմաց՝ բացահայտեց մի շարք հարցեր. Արշակ Աբրահամյան
Նախագահի դիրքերը գնալով թուլանում են և ժողովրդի մոտ արդեն առկա է ծայրաստիճան դժգոհություն և զայրույթ, որի հետ նա ստիպված է լինելու հաշվի նստել
Գործակալությունը եկավ եզրակացության, որ վարչապետի աշխատակազմը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում. Արծվիկ Մինասյան. «Հրապարակ»
ԱԱԾ-ն խախտել է օրենքը եւ պարտավոր էր տրամադրել տեղեկատվություն Մուրադ Փափազյանի ներկայացուցիչներին՝ ինձ, Սիրանուշ Սահակյանին եւ Ռուբեն Մելիքյանին, ինչը չի կատարել։


















































