Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ

«Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրողներ չեն, նրանք իրենց ճակատագրի տերն են, ովքեր իրավացիորեն պահանջում են միջազգային ճանաչում»

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից սովամահության առաջին զոհ դարձած Կ. Հովհաննիսյանի առնչությամբ Արցախի տևական շրջափակումը և սննդի աղետալի աստիճանի հասնող սակավությունը, շարունակում են քայքայել մարդկանց կյանքերը: 120 հազար արցախցիների կյանքի սպառնալիքն իրական է և անքննարկելի, իսկ Արցախում սովի պատճառով հանգած առաջին կյանքը սարսափելի իրականության ողբերգական վկայությունն է։ Ադրբեջանի հաշվարկված պաշարումը Արցախի վրա,  կենսական ճանապարհի

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը։ Ցավալի է, որ Արցախի վերաբերյալ պահանջը դարձել է ցեղասպանության վտանգի կանխարգելումը։ Անկախ քաղաքական խորքային տարաձայնություններից, հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գործադրել է բոլոր ջանքերը հարցի հայանպաստ կարգավորմանը՝ չզոհաբերելով հայկական

Գյումրիում իրեն կախաղան հանած 33-ամյա կնոջ երկտողը հայտնաբերվել է պայուսակի մեջ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու թիվ 2 գերեզամանատանը կախված վիճակում էին հայտնաբերել 33-ամյա Աննա Մ․-ին, որը երկտող էր թողել ՝ դիմելով  իր մահացած երեխային։ Նրա 7-ամյա տղան՝ Ալեք Մ․-ն, մահացել էր Մուշ թաղամասի իրենց տան պատշգամբից պատահաբար վայր ընկնելու հետևանքով։  Նա տան միակ երեխան էր։ Երեկ՝ ժամը՝ 14.25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Արմինե Ադիբեկյանը՝ 2018-ին «Մենք ենք տերը մեր երկրի» գոչողներին․ «Դե եկեք տեր կանգնեք երկրին, ձեր երկիրն է կործանվում, տերեր ո՞ւր եք»

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով  Արցախում գրանցված 21-րդ դարում մեր հայրենակցի սովամահության առաջին դեպքին՝ ասաց, որ դա ակնկալելի էր, քանի որ հայկական երկրորդ պետությունը շուրջ ինն ամիս շրջափակված է ու այնտեղ դրսից բացարձակապես ոչինչ չեն ստանում։ «Դեպքերի այդ շղթան մի օր պետք է սկիզբ առներ եւ այդ օրը եկավ։ Բայց

ՄԱԿ-ի ԱԽ-ն հնարավորություն ունի կանխել տարածաշրջանում լարվածության աճը եւ Արցախում հումանիտար աղետը. Արթուր Հարությունյան

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը -Այսօր երեկոյան, Հայաստանի ժամանակով 23.00-ին, ՀՀ իշխանության դիմումով, տեղի կունենա ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը՝ Արցախի հարցով. ի՞նչ ակնկալիքներ կան: -Բնականաբար, կան ակնկալիքներ, եւ դա այն է, որ բոլորը պետք է գիտակցեն ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, եւ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակում արդարացի բանաձեւ ընդունվի՝ իրենց

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության և հաշվետվողականության կոչ է անում

Հուսահատեցնող է նաև այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:

Ալեն Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

Անդրադարձել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը

Չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը. «Հայաստան» խմբակցություն

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստի կապակցությամբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է. Մենք ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք

Հաշվարկված է 200 կգ քաշ տեղափոխելու համար. «Փակ շուկայի» ստորգետնյա հետիոտնային անցումը՝ հատուկ վերելակով

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Հարթակից օգտվելու համար պետք է սեղմել և պահել կանչի կոճակը: Մոտենալով վերելակին և բարձրացնելով բռնակը՝ քաղաքացին հեշտությամբ տեղափոխվում է հարթակ: Անվտանգությունն ապահովելու նպատակով անպայման պետք է իջեցնել բռնակները, այնուհետ՝ նաև սայլակի արգելակները: Վերելակն իջնում է մեխանիկորեն, քաղաքացիներն իրենք են

«Դատախազությունը խախտել է ուսումնասիրության ժամկետները, Սուրիկ Խաչատրյանի գույքի բռնագանձման հայցը պետք է մերժվի»․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու գործով հերթական դատական նիստը։

Ռուսներն էստեղից գնալու են, եթե իրենց ուժը չհերիքի դիմակայել ադրբեջանցիներին, ինչո՞ւ ենք իրենց իսկ որոշումների պատասխանատվությունը մեզ վրա վերցնում. Աննա Դավթյան-Գևորգյան

Արևէլագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Ու մի անգամ էլ՝ չկա Հայաստանում ավելի պրո-ռուսական քաղաքական դիրքավորում, քան հակառուսական հիստերիան է։ Նրանք բոլոր իրենց պլանավորած կամ պարտադրված հանցանքների/բացթողումների ու թերացումների համար ալիբի են ստեղծում՝ հակառուսական հիստերիան․․․ Թեև չափերն արդեն էնքան են, որ իմաստ չկա անգամ երևի խոսել սրա մասին, բայց մի անգամ էլ՝ ռուսներն էստեղից գնալու են

Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

 Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ ( Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես

«Զսպել Ադրբեջանի քաղաքականությունը». ՀՅԴ Հայ դատի գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հուլիսի 15-օգոստոսի 15, 2023թ․)  Անցնող մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հոմանիտար և անվտանգային իրավիճակով։  Շարունակվել են աշխատանքներն Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների

«Ապացուցե՛ք, որ մարդու իրավունքները միայն ընտրյալների համար չեն». Արցախցի աղջիկը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ սկսեց արտասվել (ֆոտոշարք)

Արցախցի Լիաննան ասաց. «Ընդհանրապես այսպիսի խոսք է շրջանառվում՝ երբ սովը թակում է մարդու դուռը, նա անգամ թշնամու դուռը կգնա, բայց ես վստահ եմ, որ մենք նման իրավիճակ չենք ունենա, որովհետեւ Ակնայի այլընտրանքային ճանապարհի քննարկումն անգամ հնարավոր չէ, որովհետեւ դա կլինի Ադրբեջանի՝ հայաթափումից զատ ամենամեծ ցանկության իրականացումը՝ ինտեգրացիա»:

CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր

16 օգոստոսի, 2023, Երևան․ CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրեցին Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։ Հաղթող LogX թիմի անդամներին CaseKey-ի կազմակերպիչները կտրամադրեն Team Telecom Armenia-ի բաժնետոմսեր։ Մրցույթին մասնակցել է 22 թիմ, որից միայն 6-ին է հաջողվել հասնել եզրափակիչ։ Մասնակիցները լուծումներ առաջարկելու համար ունեցել են ընդամենը 72 ժամ։ Հաղթող

Այցելել Լաչինի միջանցք և զեկուցել իրավիճակի մասին. Բույար Օսմանին հանձնարարել է Անջեյ Կասպրշիկին

Այցելել Լաչինի միջանցք և զեկուցել ընթացիկ իրավիճակի մասին․ ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին հանձնարարել է իր ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո: «Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթևեկության իմ կոչը, զուգահեռ պետք է բացվեն այլ երթուղիներ, գերակայեն հումանիտար ասպեկտները»,- գրել է Օսմանին Х-ի իր միկրոբլոգում։

Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի են համարել Աղդամի ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք օգտագործելը

«Միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին, հանկարծ տոգորվել է մարդասիրության զգացումով և որոշել է հումանիտար մուտք ապահովել իր տարածքով։

Կարինե Նալչաջյան․ «Ասել եմ եւ կրկնում եմ. եթե 100 հազար զայրացած մարդ, այլեւս ոչ մի բանի առջեւ կանգ չառնող բազմություն հայտնվի փողոցներում, տեսնեմ ո՞նց մեզանից բան կախված չէ»

«Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք խրվում դժոխքի մեջ։ Եվ հայ մարդկանց մահերը ոչ ավելի, ոչ պակաս՝ սովից, համարում եմ, որ մեր բոլորիս խղճի վրա է, ոչ միայն իր պարագլուխներով հանդերձ այս հանցախմբի»-անդրադառնալով Արցախում արդեն արձանագրված 40-ամյա մեր հայրենակցի սովամահությանը՝ «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ «Յոթ-ութ տարի առաջ եթե մարդկանց ասեիր,

Երևում է 100-ամյա տախտակամածը. Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է

Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած

Այս ողբերգության միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է՝ իր վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ. Իրավապաշտպանը՝ Արցախում սովամահության դեպքի մասին

Չի կարող Արցախը Լաչինի միջանցքով կապված չլինել Մայր Հայաստանի հետ: Սա է հենց այդ քաղաքական հարցը, այստեղ հումանիտար խնդիրը չէ, քանի որ մարդիկ այդ սովին դիմանում են հենց այդ քաղաքական խնդրի լուծման նպատակով: Պետք  է լուծվի այդ  քաղաքական հարցը և Արցախի կապը Մայր Հայաստանի հետ հաստատվի :

Կարևորվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը. Մհեր Գրիգորյանն ընդունել է դեսպան Սոբհանիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է ս.թ.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված հերթական քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Որպես խափանման միջոց՝ երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը. ՀՀ ՊՆ

Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։

«Բաքվի ռեժիմը, Անկարայի ռեժիմի աջակցությամբ». Թուրքիայից մի խումբ գործիչներ միջազգային հանրությանը կոչ են արել դադարեցնել Արցախի շրջափակումը

«Օդային ճանապարհով ճեղքել Ղարաբաղի շրջափակումը և դրանով վերջ դնել մարդկային այս ողբերգությանը»

Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները. Զարեհ Սինանյանը՝ Մեհդի Սոբհանիին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով հյուրերին՝  Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,-

«Բարիտոն Ակսել Դավեյանն իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի»

Բարիտոն Ակսել Դավեյանն իր շքեղ ձայնն է բարձրացնում հանուն Արցախի։ Լսեք նրա երգ-աղոթքը, որը պատմում է Արցախի այսօրվա մասին։ Արցախի խաղաղության փառատոն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031