Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը․ գնահատականներ

Ինչո՞ւ է սա կարևոր։ Նրա համար, որ բոլոր-բոլորը Արցախում տեղի ունեցողը համարում են արդեն ընդամենը հումանիտար խնդիր, կոպիտ ասած, հազար ներողություն, ազգությամբ հայ ադրբեջանցիների հումանիտար խնդիր։

Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների. Ստեփան Հասան-Ջալալյան

 Օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2022թ. դեկտեմբերի 21-ին և 2023թ. օգոստոսի 16-ին տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանության համար Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվելու և մնալու է անպատիժ:  

Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունները դադարել են գործել ընդհանրապես

Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհրաժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով:

Այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար․ Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդում

Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին

Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

ՄԱԿ–ի ԱԽ քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չկար խոսք այն մասին, թե ինչ կլինի, երբ Ադրբեջանն արհամարհի այս կոչը․ Տաթեւիկ Հայրապետյան

Շատ մեծ բացթողում էր, որ չխոսվեց էթնիկ զտման իրական վտանգի մասին, որոնք ապացուցելի են Ադրբեջանի գործողություններով: Չխոսվեց նաև միջազգային մեխանիզմներով Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին: Միայն ռուսական կողմն ակնարկեց երկխոսության մասին՝ բնականաբար չխոսելով միջազգային մեխանիզմների վերաբերյալ:

«Իրատեսական կոմպրոմիսներ» ենք առաջարկել կողմերին․ դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով և Լաչինով»․ ՌԴ-ի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Նա նշեց՝ այժմ ավելի շատ, քան նախկինում տեղում քայլեր են անհրաժեշտ թոթափելու լարվածությունը ԼՂ շուրջ, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։

«Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն ու անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը»․ Ֆրանսիայի ներկայացուցիչ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ալբանիայի ներկայացուցիչը օգտագործեց խնդրահարույց դրույթներ՝ «հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ», «Աղդամից Խանքենդի ճանապարհի հնարավորություն» և այլն։

«Կարևոր է, որ մարդասիրական օգնության մատակարարումը հնարավոր լինի որևէ հնարավոր ուղիներով վերսկսել»․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները կարևորեցին, որպեսզի գտնվեն մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ-ին առանց խոչընդոտ մարդասիրական օգնության հասանելիությունը։

Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար. Սուրեն Սահակյան

ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը գրում է. «Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրել էի հանրային քննարկում, որից հետո իմաստավորված եմ համարում առաջիկա շաբաթը անցկացնել այստեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում եմ տեղադրել վրան։ Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար։ Փոխարենը կուտակել է մի

Քննարկվել են Երևանում կայանալիք «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր  դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում

Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով.

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնում է. «Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով: Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում: Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշանակման առթիվ շնորհավորել է Սլավիկ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը չի բավարարվի

Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը». «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ. Արցախյան կողմը Բաքվի հետ երկխոսելու առաջարկներ ստացել է, հանդիպումները, սակայն, տարբեր պատճառներով չեն կայացել: Ինչ վերաբերում է Եվլախում  հանդիպում կազմակերպելու առաջարկին, ապա դրան հաջորդել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Լաչինի  միջանցքից, «Ազատությանը» հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով. «Այդ փաստի արձանագրումն իսկ մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը»: «Ազատությունը» մասնավորապես Արցախի

Գերմանիան Հայաստանի վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է. «Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այսօր ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։ Հայաստանում ներկայում շատ է

Արդյո՞ք նախկինների օրոք հնարավոր էր՝ մարդը գնար զորավարժությունների ու հայտնվեր գերության մեջ. Արցախի պատգամավոր

Բայց Նիկոլի ժամանակներում այսպիսի բաները նորմալ երեւույթ են. Մետաքսե Հակոբյան

Շրջափակված Ստեփանակերտի խանութներին հաց հասցնողը․ Մի կնոջ պատմություն

«Ամերիկայի Ձայն». Արդեն մոտ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ում լուրջ խնդիր է դարձել նաև հաց գնելը։ Որոշ սննդատեսակների բացակայությունը բերել է հացի պահանջարկի մեծացման ու հերթերի առաջացման։ Որոշ խանութներ պարզապես հաց չեն ստանում և խնդիրը որոշ չափով լուծելու համար 28-ամյա Գայա Սարգսյանի նախաձեռնությամբ երիտասարդ կամավորները ոտքով հացի փռերից հաց են տեղափոխում ավելի հեռու գտնվող

Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի  16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։ Ակնհայտ է,  որ  վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա  սադրանքների համար։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արա Հակոբյան․ «Եղած իշխանական խումբը, վարչակազմը գործում է ապազգային, հակապետական եւ հակահայ եւ նրանցից այլ բան ակնկալել հնարավոր չէ»

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ցերեկը անդրադարձավ Արցախում պաշարման միջոցով Ադրբեջանի իրականացրած փաստացի ցեղասպանությանը եւ էթնիկ մաքրման քաղաքականությանը, որի արդյունքում արդեն գրանցվում են սովից եւ այլ պատճառներով մահվան դեպքեր։ «Որքա՞ն կարող է Արցախը միայնակ դիմանալ, եթե, ուրիշների մասին չասենք, հայությունը եւ մասնավորապես Հայաստանի հայությունը չաջակցի եւ ուղիղ կռիվ չվարի Արցախի

Ադրբեջանում պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած: Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար: Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար: Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը կանգնեցվեցին

Արդեն ամիսներ շարունակ՝ Արցախում կաթնամթերքի խնդիր կա: Կաթի արտադրությունը կրճատվեց, հետո կաթնամթերքի արտադրության համար նյութերի ու տարաների ներկրումը դարձավ անհնար: Դրան գումարվեց վառելիքի բացակայությունը: Արդյունքում՝ վերջին արտադրամասերն էլ հայտարարեցին, որ իրենց գործունեությունը դադարեցնում են: Փորձ է արվելու հավաքված կաթը բաժանել բնակչությանը:   Արցախի Հանրային Հեռուստատեսություն

Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է` չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Արայիկ Հարությունյան

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են Հայաստանում հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն․ գողացել են 10 միլիոն դրամ. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ  «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում

«Երիտասարդ կինն ինքնասպան է եղել, քանի որ իրեն է մեղավոր համարել իր երեխայի մահվան մեջ»․ վերլուծում են հոգեբանները

Գյումրու թիվ 2 գերեզմանատանը երեկ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է հասարակությանը․ շատերն այն կարծիքին են, որ ինքնասպանություն գործած 33-ամյա կինը, որն այդ քայլին էր դիմել իր 7-ամյա որդու՝ տան պատշգամբից պատահաբար ընկնելուց ու մահանալուց ուղիղ մեկ ամիս հետո, հասարակության անտարբերության զոհն է։ Շատերը վստահ են, եթե նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերվեր, նա չէր գնա այդ քայլին։

Նիդերլանդների գործնականում բոլոր քաղաքական ուժերը դիմել են երկրի վարչապետին և արտաքին գործերի նախարարին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Նիդերլանդների գործնականում բոլոր քաղաքական ուժերը դիմել են երկրի վարչապետին և արտաքին գործերի նախարարին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի նախօրեին, որը հետևում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդեռլանդների խորհրդարանի

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Իջևանի ոստիկանապետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Բ․ Գիշյանը ուղարկվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

Sputnik. Խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք երթուղով։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031