Օրվա լրահոսը
Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ անչափ կարեւոր է, թե ինչ նպատակով է պաշտոնական Երեւանը դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին․ «Հրապարակ»
Որպես ՄԱԿ-ի նախկին դեսպան՝ կարող եմ հավաստիացնել, որ կազմակերպական տեսանկյունից ինչ խնդիր որ դրվել է, դրա հաջողությունը պայմանավորված է նրանով, թե նախնական ինչպիսի աշխատանք է տարվել ԱԽ անդամ երկրների հետ՝ 10 ոչ մշտական եւ 5 մշտական, վերջիններն ունեն վետոյի իրավունք, հուսանք, որ հանպատրաստից դիմում չէ, այլ նախապես տարբեր մայրաքաղաքներում մշակված հայտ է
Մի «հերքման» հետքերով՝ սպասելով նաեւ քննչական կոմիտեի պատասխանին
Արձանագրվել են առերեւույթ չարաշահումներ
Հրատապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին. Թագուհի Թովմասյան
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ԱՀԱԶԱՆԳ միջազգային գործընկերներիս։ Ավելի քան 8 ամիս շրջափակված Արցախի բնակիչ, 1983 թ. ծնված Կ. Հովհաննիսյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետն իրենց հայրենիքում ապրող 100-հազարավոր հայերի համար ստեղծում է կյանքի լրջագույն սպառնալիք։ Ադրբեջանն Արցախում վարում է
Անձամբ զանգահարեք Ալիևին և կոչ արեք նրան վերացնել շրջափակումը․ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Զգուշացրեք նրան, որ շրջափակումը շարունակելու դեպքում կլինեն հետևանքներ՝ ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը։ Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ԱՄՆ-ի օգնությունից։
Արմեն Աշոտյան․ Դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր
Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։
«Անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք․ Գուրգեն Ներսիսյան
Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները:
«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ»․ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի փակումը «վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը»՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը «վերականգնել մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժն այս միջանցքով»:
Արդարամիտ հրեաները դիմում են Իսրայելին՝ Լաչինի միջանցքի բացմանն աջակցելու համար
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Յուրաքանչյուր ազգության մեջ կան հայամետ և հակահայ անհատներ․ հրեաները ևս բացառություն չեն: Կան հրեաներ, որոնք աջակցում են մեզ, և նրանք, ովքեր դեմ են մեզ: Մենք չպետք է բոլորին ընդհանրացնենք և մի արշինով չափենք։ Հայերը չպետք է յուրաքանչյուր հրեայի վերաբերվեն որպես հակառակորդի միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը ժխտում է Հայոց
Մանվել Սարգսյան․ «Երբ դուք ինքնորոշվում եք՝ ամբողջ աշխարհը սկսում է ձեզ ծեծել, այդ ծեծելուն պիտի դիմանալ․ եթե դիմանաք՝ շատ շուտ աշխարհի մի մասը ձեզ պահելու է»
«Ինքնորոշման ուսումնասիրություն․պատկերացումներ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Մանվել Սարգսյանը զուգահեռներ տարավ առաջին հանրապետության կառավարության հետ, ասաց այսօր Փաշինյանը նույնն է անում՝ կադաստրի թուղթը թուրքերից է ուզում, ասում է՝ 29,800 քառակուսի մետրը հերիք է, բայց ստորագրեք, տվեք
Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը․ «Միասին» շարժում
Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» շարժումը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Վեց ամիս առաջ «Միասին» շարժման խորհուրդը դիմել էր
Մենենդեսն ու Պադիլլան դիմել են ՄԱԿ–ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին` կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Սենատորների համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է սովի միջոցով էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նաև զրկելով վառելիքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Սենատորները կոչ են անում ՄԱԿ-ին անհապաղ գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն։
Շրջափակման քաղաքականությունը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը․ Նախիջևանից բռնագաղթած փախստականների արձագանքը Ադրբեջանի կեղծ թեզերին
Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․ «Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից
Ադրբեջանցիների վերջին կրակոցները Վերին Շորժայում թաքնված սպառնալիք էին. Խուրշուդյան
Ադրբեջանցիների կրակոցներն ավելի շատ մեսիջ էին այն մասին՝ եթե ուզում եք այստեղ խաղաղ պայմաններում ձեր առաքելությունն իրականացնել, նման բացահայտումներ մեր ստերի վերաբերյալ մի՛ արեք. Հովսեփ Խուրշուդյան
Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը անհապաղ պատասխաններ կփնտրի Ադրբեջանից ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր
Tert.am. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։ «Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը անհապաղ պատասխաններ կփնտրի Ադրբեջանից ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ։ Սա անընդունելի՛ է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության
«Ինչո՞ւ չեք պահանջներ ներկայացնում ՌԴ-ին». Սաքունցը՝ ադրբեջանցիների՝ Human Rights Watch-ին եւ Amnesty International-ին գրած նամակների մասին
Պատասխանատուն, եթե վերցնենք մեծ առումով, Խորհրդային միությունն է: Եթե հիշենք, 3 ժամ էր ուշացել Սումգայիթում բռնությունները կանխելու համար, դա եղել է Խորհրդային միությունում: Մինչեւ 92 թվականը՝ պաշտոնական Խորհրդային միության վերացումը, Բելովեժյան պայմանագիրը, երբ որ Ելցինը, Շուշկեւիչն ու Կրավչուկը կնքեցին եւ Խորհրդային միությունը լուծարվեց, մինչեւ այդ տեղի էին ունեցել այդ տեղափոխությունները: Հիմա, եթե կոնկրետացումներ են ուզում, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, ապա պետք է հիշատակեն ոչ միայն Սումգայիթի ջարդը, այլ նաեւ Կիրովաբադի ջարդը, 90-ի Բաքվի կոտորածը:
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները
Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության,
«Գալիս եմ քո մոտ»․ Գյումրիում կախաղան բարձրացած մայրը երկտող է թողել վերջերս մահացած երեխային
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են կնոջ դի՝ կախված վիճակում։ Ոստիկանները պարզել են, որ նա 33-ամա Աննա․Մ․-ն է, այն երեխայի մայրը, որը մոտ մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր էր ընկել ու մահացել։ 7 տարեկան տղան տան միակ զավակն էր։ Մայրը կախվելուց
Կոչ են անում ՄԱԿ ԱԽ-ին միջազգային խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ եւ ճանաչել այն որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք
Մինչ ԵՄ դիտորդները Հայաստանի սահմանին իրենց ներկայությամբ նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, Բաքվի և Մոսկվայի ավտոկրատական վարչակարգերը համագործակցում են միմյանց հետ՝ կազմակերպելու ճնշում հայ ժողովրդի վրա, խեղդելու նրա ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։
Բաքվում Իսպանիայի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ Իսպանիայի ԱԳՆ-ի «արցախամետ» հրապարակման համար
Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ` X (նախկին Twitter) սոցցանցում «Ադրբեջանի տարածքում անօրինական ռեժիմին» սատարող գրառումից հետո: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպմանն ընդգծել են, որ Իսպանիայի ԱԳՆ հրապարակումը X-ում քարոզում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական անջատողական ռեժիմը», ինչը «անընդունելի է»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, նաև «տարակուսանք է առաջացնում»,
Միջոցներ ձեռնարկեք ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյանը դիմել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին
168.am. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին: Մարուքյանը գրառում է կատարել X սոցցանցի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլ անձանց։ «Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում
Սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Արցախում սովամահության դեպքն իրական է: Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն: Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ
Իսրայելական 12 ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման նախագծերում
Իսրայելը Ադրբեջանի 10 առևտրային գործընկերների թվում է, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արժեքը նախորդ տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։ Ենթադրվում է նաև, որ Բաքուն մատակարարում է Իսրայելի նավթի 30%-ը։ Բազմիցս ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը Բաքվին հանձնելուն (իրանցի ) կովկասագետների հակազդեցության պատճառն այն է, որ Ալիևի ռեժիմի կողմից այդ տարածքները հետ վերցնելուց
Պետք է հստակ ընդգծել, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային խաղի կանոնների վրա, որ պատրասվում է էթնիկ զտման ենթարկել Արցախահայությանը, միաժամանակ՝ գոյաբանական սպառնալիք հանդիսանալով Հայաստանի համար. Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: Ներկայացված դիմումով ընդգծվել է, որ ․․․Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։ Միաժամանակ ընդգծվել է, որ
Գնդակը Հայաստանի դաշտում է. Հաջիևը հոդված է հրապարակել The National Interest պարբերականում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հոդված է հրապարակել ամերիկյան The National Interest ազդեցիկ պարբերականում՝ կոչ անելով Հայաստանին դուրս բերել զորքերն «Ադրբեջանի տարածքից» և հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»: Հաջիևը նշել է, որ «Հայաստանի ղեկավարության բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրի շրջանակում», իսկ Երևանը պետք է «լիարժեք հրաժարվի Բաքվի նկատմամբ
«Հանկարծ Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նրանք կարող են մտնել առեւտրի մեջ, մեծ վտանգ կա». Օսկանյանը հորդորում է զանգել իրեն
Հիմնական վտանգը ես սրա մեջ եմ տեսնում, ես տեսնում եմ մի այլ զարգացման մեջ: Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախը՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու, ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը: Սրանում չկասկածե՛ք, Ադրբեջանը կմտնի նման առեւտրի մեջ: ԱՄՆ-ն, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա:
Հայաստանը 8 մեդալով թիմային 6-րդ տեղն է նվաճել ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում
Բելառուսում ավարտվեցին ԱՊՀ երկրների 2-րդ խաղերը, որտեղ Հայաստանի մարզիկները նվաճեցին ութ մեդալ՝ 2-ական ոսկե եւ արծաթե, 4-բրոնզե։ 23 երկրների թիմային պայքարում մեր հանրապետությունը հանգրվանեց 6-րդ հորիզոնականում։ Հայաստանի հաշվարկին ոսկե մեդալ բերել են հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը եւ սամբիստ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը, արծաթե մեդալ՝ հրաձիգ Նարե Գաբրիելյան (10 մետր օդամղիչ
Բայրամովն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Հատուկ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված, նախկինում սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում մարդասիրական երթուղիների, ներառյալ Լաչինի միջանցքի
Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: ՀՀ առողջապահության նախարարություն
Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին
Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին և դարձավ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Ըմբշամարտի ֆեդերացիա
Աշոտյանի բանտարկությունը Աշոտյանի մասին չէ
Սահմանային լարվածության և ողբերգական լրահոսի ֆոնին Ա. Աշոտյանի կալանքի երկարաձգումը մի տեսակ սովորական ընդունվեց։ Այնինչ դա շատ լուրջ, շատ այլանդակ ու վտանգավոր երևույթ է։ Իրավիճակը փոխելու համար պետք է փոխել նարատիվները՝ բոլոր հիմնական հարցերում։ Սխալ նարատիվ 1 «Միակ մեղավորը Նիկոլն է, իսկ քննիչ, դատախազ, դատավոր ի՞նչ կարող են անել, նրանք ընդամենը համակարգի մաս են»։ Ու


















































