Օրվա լրահոսը

Ե՞րբ հնարավոր կլինի իշխանափոխություն. Նարեկ Մալյան

Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման դատը շարունակվում է

Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են Արցախից՝ անհրաժեշտ բժշկական պարագաների աճող սղության պատճառով մահից խուսափելու նպատակով

Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ ԱՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ: Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Ինչպես արդեն իսկ արձանագրվել է նաև միջազգային գործընկերների կողմից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը խախտում է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 7-ին կատարված սպանության վարույթով հետախուզում է հայտարարվել 36-ամյա տղամարդու նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների

16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից: Այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի. Հայ համայնքի եւ չեխ գործընկերների ջանքերը տվեցին արդյունք. orer.eu

Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են

Փաստաբան Բենիկ Գալստյան. «Քննչական կոմիտեն դիմել է, այսպես ասած, իրավական մի հետաքրքիր մանեւրի, որ նախկինում իմ պրակտիկայում չեմ հանդիպել»

Փաստաբան Բենիկ Գալստյանը Հակակոռուպցիոն դատարանի առջեւ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին, ասաց. «Քննչական կոմիտեն դիմել է, այսպես ասած, իրավական մի հետաքրքիր մանեւրի, որ նախկինում, համենայն դեպս, իմ պրակտիկայում չեմ հանդիպել: Այդ մեղադրանքի անհիմն լինելուն ես խոստանում եմ  ավելի առարկայական անդրադառնալ հետագայում, որովհետեւ դա կարող է տեւել երեք

Անկարան ակնկալում է, որ Հայաստանը խուսափի Ադրբեջանի նկատմամբ «սադրիչ քայլերից». Թուրքիայի ԱԳՆ

Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից»

«Պահանջում ենք, որ ՌԴ-ն իր հանձնառությունները կատարի մարդկության առաջ․ հակառակ դեպքում ՌԴ-ն կդառնա Արցախում հայերի ցեղասպանության, հպատակեցման հանցակից»․«Բացում» նախաձեռնություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ՌԴ դեսպանատան մոտ ցույց էր անում, նրանք նամակ փոխանցեցին ՌԴ կառավարությանը

Ուղղել և ամրակայել են Կապան համայնքի Եղվարդ գյուղի երկու ընկած խաչքար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները շարունակելով «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը ուղղել և ամրակայել են Կապան համայնքի սահմանամերձ Եղվարդ գյուղի տարածքում գտնվող երկու ընկած խաչքար։ Խաչքարերին հաջողվել է նոր շունչ հաղորդել տեխնիկայի օգնությամբ։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Վիվա-ՄՏՍ. Էկոլոգիական գիտակցության ձևավորում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Պաշտպանելով բնությունը՝ պաշտպանում ենք մեզ: Թերևս նման կարգախոսով կարելի է բնութագրել «էլեկտրական հովիվներով» ֆերմերներին աջակցելու ծրագիրը, որը տևական ժամանակ իրականացնում են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Ըստ բնագետների, երկրի վրա կյանքի պահպանման համար, չափազանց կարևոր է մեղուների դերը: Փոշոտման շնորհիվ՝ մեղուներն ապահովում են բուսական աշխարհի բազմազանությունը: Կա նաև տեսակետ,

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն:

«Ապացույցն են մեր դարավոր պատմության». Վանաձորում ցուցադրվել է Շուշիի գորգերի 55 նմուշ

Արցախի տարբեր շրջաններից հավաքված գորգերի 55 նմուշներ Վանաձորի Մոր և մանկան այգում այսօր բացօթյա ցուցադրության են հանվել, կատարվել է նաև «գորգերն արևին տալու» արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Շուշիի գորգերի

Տիգրան Խաչատրյանը և Վիկտորինը անդրադարձել են ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Անդրեա

Ադրբեջանը հումանիտար իրավիճակի շարունակական սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը. Արարատ Միրզոյանը՝ Գորդան Գրլիչ Ռադմանին

Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Ի շարունակություն նախորդ, այդ թվում՝ հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ունեցած քննարկումների՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ԼՂ 120 հազար բնակչության,

Բաքուն արգելել է նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Ստեփանակերտ հասցնել. Ժան-Քրիստոֆ Բուիսոն

«Բաքուն արգելել է նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը Լաչինի միջանցքով Ստեփանակերտ հասցնել»,- X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը: Region Monitor    

Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և 25-ամյա

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 7-13-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.46մ (13.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սպահանի և Թեհրանի Հայոց Թեմերի առաջնորդներ Սեպուհ Արք. Սարգսյանը և Սիփան Եպս. Քեչեճյանը: Ողջունելով Արցախի քաջարի ժողովրդին՝ թեմերի առաջնորդները իրանահայ ժողովրդի բարեմաղթանքներն ու զորակցությունն են փոխանցել և վստահեցրել, որ Արցախի հարցը միշտ եղել և շարունակելու է մնալ Իրանի Հայոց Թեմերի աշխատանքային օրակարգի առաջնային խնդիրը:

Զարուհի Փոստանջյան. «Տիգրան Ավինյանը, չունենալով իրավունք, վարում էր հասարակական տրանսպորտ, ինչը պաշտոնյայի կողմից անկարգության խրախուսում է»

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսել է մեկ տարի առաջ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի չբացահայտված գործի, փլատակների վրա Տիգրան Ավինյանի ինքնագովազդման, ճակատագրական զուգադիպությամբ մեկ տարի անց նույն օրը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին գիշերը տեղի ունեցած ողբերգական խոշոր ավտովթարի  եւ դրանց պատճառների մասին: «Երբ շատ ցավալիորեն այս աղետալի լուրերի մասին լսում ենք, հասկանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է: Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն: Հիշեցնենք, որ վթարից

Չե՛մ հասկանում

Ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո անցած 5 տարիները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մինչ 2020թ․ նոյեմբերի 9-ը և դրանից հետո, մինչ օրս։ Հեղափոխությունից կարճ ժամանակ անց, քիչ թե շատ մտածելու ընդունակ մարդկանց համար, պետք է արդեն պարզ լիներ, այն իրականացնողների և հատկապես՝ նրանց  առաջնորդի իրական կերպարները։ Թվարկենք անօրինականությունների ոչ ամբողջական  ցանկը 2018-2020թթ․ -Աբաջյանի պապիկի

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ: Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանգամանալից զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում բոլոր մակարդակներում քաղաքական երկխուսության առաջմղման և տնտեսական կապերի ամրապնդման հարցերը: Բացի այդ, քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում

«Ազատություն». Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ

«Ազատություն». Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ «Իլհամ Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել Հյուսիսային Կորեայի պես երկրի և միջազգային հանրությունը պարտավոր է կանխել դա», – Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիքի ֆոնին հայտարարում է քաղաքական ուժը։ Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանում վերջին

Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. Փաշինյան

Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031