Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Մեծ ցավ եմ ապրում Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ. Արմեն Սարգսյան

Մեծ ցավ եմ ապրում Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ: Խորապես ցավակցում եմ պատահարից զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ

Բանկային համակարգի նախկին աշխատակից մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս, 2 բնակելի տուն, հողին ամրակցված 3 անշարժ գույք. «Ժողովուրդ»

Բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։ Մուրադյանը մարզպետ դարձել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։ Մարզպետը հայտարարագրել

Հայցորդը, որը ո՛չ ուսանող է, ո՛չ ասպիրանտ՝ ագրարային համալսարանի խորհրդի անդամ. «Հրապարակ»

Ալիյանը հասարակությանը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքով, որի հիման վրա էլ Չալաբյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին` ցուցարարներին կաշառելու հոդվածով:

«The Washington Post»․ Լեռնային Ղարաբաղում հայերին հաջողվում է գոյատևել միայն այգիների և տնային պայմաններում աճեցրած այլ սննդամթերքի շնորհիվ

Ներկայացնելով իր հետ զրուցած հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կարծիքը՝ վերլուծաբանը նշում է, որ Երևանը քանդել է բազմաթիվ տաբուներ և դրանցից ամենամեծը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր։ Սակայն դե Վաալը համոզված է՝ Հայաստանի ոչ մի ղեկավար Բաքվի չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը, ըստ էության, կդիտվի որպես Ղարաբաղի հայ բնակչության հանձնում:

Ինչպե՞ս կարող է դիրիժորը փախչել նախաքննությունից

2018 թվականի հեղափոխության կարգախոսներից մեկն էր անկախ դատական համակարգի ստեղծումը: Ես, անկեղծ ասած, հավատում էի, որ հեղափոխականները ցանկանում են իրականացնել այդ՝ մեր երկրի համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը: Հավատում էի այնքան ժամանակ, մինչեւ որ վարչապետը, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը, հրահանգեց իր կողմնակիցներին՝ շրջափակել Հայաստանի բոլոր դատարանները (այսինքն՝ իշխանության այլ ճյուղի ինստիտուտները)՝ այն բանից հետո, երբ դատարաններից

Մենք Սնուփ Դոգին տեղեկացրել ենք, որ Հայաստանում թմրանյութ օգտագործելն անօրինական է․ «Դոփինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր․ «Ժողովուրդ»

Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաև օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով:

Ովքե՞ր են ձեւակերպում իմաստները

Վաղ թե ուշ ձեւավորվելու են խմբեր, որոնք կկատարեն միջնադարյան վանքերի գործառույթները

Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ եւս երկու ամիս

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս»։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 15-ից կալանավորված է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ  չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու

«Դատարանը չի Արմեն Աշոտյանին ազատողը, հետեւաբար դատարանից ակնկալիք լինել չի կարող»

Արմեն Աշոտյանի խափանման միջոցի նիստն ավարտվեց. դատարանը գնաց որոշում կայացնելու

Միասնական աղոթք շրջափակված Արցախում

Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին: Արցախում սպասավորող հոգևորականների կոչով այդ օրը արցախցիները համախմբվեցին եկեղեցիներում և սուրբ Կույսի բարեխոսությունը խնդրեցին Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար:

Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Արթուր Օսիպյանի հայտարարությունները կազմակերպված հանցագործության դրսևորումներ են

Ինչո՞ւ կազմակերպված, որովհետև այս արարքը Արցախի hանրապետության անվտանգությունն ապահովող պետական ոչ մի կառույցի կողմից չի արժանանում համարժեք գնահատականի կամ հակազդման

ԱԳ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է միջազգային հանրության ջանքերին

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական հայտարարությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից հստակ քայլերի կարևորությունը: Նախարարը նաև անդրադարձել է արտահերթ նիստ գումարելու նպատակով ՄԱԿ ԱԽ Հայաստանի դիմումին:

«Սեպտեմբերի 17-ն այն օրն է լինելու, երբ երևանցիներն այդ ամենին պատասխան են տալու իրենց ընտրության միջոցով»․ Մանե Թանդիլյանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության առիթով

Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ ՔՊ կուսակցության հետ որևէ համագործակցություն բացառում են։

Իշխանությունների հետ չեն քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը. Լուսինե Ավանեսյան

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։

Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան մասին:

Որևէ արտառոց ռազմական տեղաշարժ կամ ուժերի կուտակում չենք տեսնում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն

ԵՄ դիտորդական առաքելությունը ամենօրյա ռեժիմով վերահսկում է ռազմական և անվտանգային իրավիճակը իր չորս հենակետերից՝ պարեկություն կատարելով հայ-ադրբեջանական սահմանին։

Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 20 անձինք

Նախընտրական շտաբը ղեկավարելու է «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ ղեկավարի տեղակալ հանդիսանում է «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Վահե Գևորգյանը։

Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս

Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։

Դատարանը պարտավորեցրել է Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից․ «Փաստինֆո»

Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա դատարանը որոշել է Խաչատուրովից հօգուտս Սաֆարյանի բռնագանձել 120.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար և 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճիռը հրապարակվել է հունիսի 19-ին, առ այս պահը առկա չէ տեղեկություն՝ այն բողոքարկելու վերաբերյալ։

«Աստված չանի՝ Երևանում տեղի ունենա հաշվարկային երկրաշարժ, շենքերի 80 տոկոսն ուղղակի կփլուզվի և միանգամից կմահանա 300 հազար մարդ»․ Միքայել Մելքումյան

Ըստ ակադեմիկոսի՝ այս խնդիրների մասին խոսելիս խուճապ առաջանում է նրանց մոտ, որոնք նստած են կառավարական աթոռներին և ասում են՝ սուս մնա, մի խոսիր դրա մասին։

«Ազատություն քաղբանտարկյալներին շարժումը» հաշվել է՝ անցած երեք ամսում Ալիևի վարչակազմն ազատազրկել է ևս 34 մարդու՝ քաղաքական հայացքների համար

«Գող ու ավազակ կառավարությունը խլել է իմ 8 տարվա թոշակը և թույլ չի տալիս հիմա ինձ աշխատել։ Սրանք մկան նման թալանում են, խլում իմ բոլոր իրավունքները։ Ես էլ եմ ուզում գումար վաստակել, ամսվա վերջին էլ սիլիկոնից շրթունքներ ունենալ՝ առաջին տիկնոջ նման։ Չէ՞ որ նա օրինակ է բոլորիս համար», – ասել էր կինը:

Ադրբեջանական ակտիվությունն առաջնագծում նաեւ որոշակի շարժերով է դրսեւորվում. Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավորը չի ցանկանում գուժել նոր էսկալացիայի մասին, բայց մեկ-երկու ամսվա կտրվածքով, նա լարվածության աճ է նկատում:

Նախիջևան–Ադրբեջան կապի ու Հայաստան–Արցախ կապի միջև զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ընդունում է Արցախը Հայաստանի մաս է

Նախ, զավեշտալի է լսել Նախիջևանում ՀԿ–ների գոյության մասին: Այնտեղ դիկտատուրան ավելի խորն է, քանի Ադրբեջանի այլ հատվածներում:

«Այսպես էլ ապրում ենք անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ»․ Մանե Թանդիլյանը՝ վերջին շրջանում տեղի ունեցած աղետների մասին

Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ իրենց համար մարդկային կյանքը և մեր քաղաքի անվտանգությունն առաջնահերթություն է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031