Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ. Օքամպոյի Փորձագիտական կարծիքը

Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։

ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը

Ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 214 հազար դրամ. Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA

Եվս մի խաղացող՝ «սպիտակների» դաշտում

Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ Տիգրան Ավինյանի՝ որպես քաղաքապետի թեկնածուի վարկանիշը բավականին ցածր է՝ չկա «խարիզմա», չկան հռետորական հմտություններ, չկա «զանգվածների» սիրտը գերող ագրեսիա: Ավինյանն ընկալվում է որպես նոր ֆորմացիայի բիզնեսմեն, որը չի կարող որեւէ հարցում հանդես գալ որպես «ալֆա որձ»: Իհարկե, ընտրությունների ժամանակ նրա համար աշխատելու են ոստիկանությունը, դպրոցների եւ այլ բյուջետային

Օգոստոսի 9-ին Արցախի հանրապետության տարածքում կանխատեսվում է մինչև +41° տաքություն

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (11:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Washington Post-ի խմբագրակազմի համոզմամբ՝ Բաքվի հանդեպ ամերիկյան ճնշումը պետք է համադրվի Ղարաբաղի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի հետ

«Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում Իլհամ Ալիևի նկատմամբ՝ պահանջելով թուլացնել հումանիտար ճգնաժամի պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ադրբեջանի հետ ցանկացած շփում այս ճգնաժամի վերաբերյալ պետք է ներառի նաև Գուբադ Իբադօղլուի խնդրի արծարծումը», – պնդում է Washington Post-ը։

Այսօր էլ այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ. Տիգրան Աբրահամյան

Ինչպես նրան տեսել եմ ազատությունից ապօրինի զրկվելու առաջին օրերին, ճիշտ այդպիսի սառնասրտությամբ շարունակում է ապրել:

«Ես չեմ հավատում, որ այսօր շոուների ժամանակն է». Մանե Թանդիլյանը՝ Հայկ Մարությանի առաջադրման եւ Ավինյան-Մարության ընտրապայքարի մասին

«Այո, ճիշտ եք նկատում, մենք ընդունված քաղաքական իրարանցումների եւ գզվռտոցի դաշտից դուրս ենք եւ մեր ուժը հենց այդ քաղաքակրթությունն է իր հետ բերում, որը հարիր է հայ ժողովրդին եւ երեւանցուն: Ես հավատում եմ, որ այս տեսակ ուժի գոյությունը հենց այն է, ինչ պետք է մեր քաղաքական դաշտին»:

Արցախի որոշ տարածքներում արձանագրվել են «խոզերի աֆրիկական ժանտախտ» հիվանդության օջախներ

Զգուշացում. առանց պահանջվող ուղեկցող փաստաթղթերի կենդանիների և մսի իրացում իրականացնողները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

«Մասիվից Էրեբունի գնալու համար դուք այլեւս կարիք չեք ունենալու մտնել փոքր կենտրոն». «Ապրելու երկիրը» խցանումներից ազատվելու նոր դեղատոմս է առաջարկում

Ըստ հայեցակարգի, պետք է լինի մեծ օղակ, որը պիտի շրջանցի կենտրոն մտնելու անհրաժեշտությունը ավտոմեքենաների եւ տրանսպորտի համար, պետք է լինեն հեծանվային ուղիներ եւ հետիոտնային հատվածներ:

Պարզաբանում․ ինչու է հանվել «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը

Ինչ վերաբերում է նախորդ հաղորդագրության շրջանակներում օգտագործված «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» ձևակերպմանը, հարկ ենք համարում արձանագրել, որ այն օգտագործվել է ոչ թե ընդհանրապես մատչելիության խնդիրները խտրականության արգելքի սկզբունքից դուրս դիտարկելու, այլ կոնկրետ անձանց նկատմամբ ընկերության աշխատակիցների վերաբերմունքը մատնանշելու նպատակով՝ նկատի ունենալով սույն միջադեպի հանգամանքները և այդ առնչությամբ տարածվող տարատեսակ հրապարակումները:  

Պանթուրքիզմի օրենքը

Սակայն այս փուլում եվրոպական կառույցների գործադիր իշխանությունները պետք է հաշվի առնեն մեկ բան. եթե մենք քայլեր չձեռնարկենք այս կոտորածն իրավունքի ուժով կանխելու կամ կասեցնելու համար, ապա գնալով ավելի ու ավելի կնվազի մեղսակցությունից կամ վտանգի տակ գտնվող ժողովրդին չօգնելու մեր իսկ պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը:

Հրդեհ էր բռնկվել Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Պանդոկի» ծխատարում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին:

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիության 10 հազարից ավելի դիմում է գրանցվել․ մի փոքր քիչ է 2022-ից, բայց ավելին, քան 2020-2021-ին»․ Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը հավանական համարեց, որ նրանց մի մասը ձեռք է բերում հայկական անձնագիր և մեկնում այլ երկիր, բայց ըստ նրա՝ մի մեծ մասն էլ մնում է ՀՀ-ում։

Ձեր այս նոր պաշտօնը, զոհաբերութեան եւ պատասխանատուութեան նոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը դնէ Ձեզ․ Հակոբ Բագրատունի

Մեր բոլորին արծուեբոյնը հանդիսացող Արցախի Ազգային Ժողովի նախագահի Ձեր այս պաշտօնը, ներկայ ամենատագնապալի հանգրուանին անգամ մը եւս կը վերահաստատէ պատասխանատուութեան այն վեհ գիտակցութիւնը, որ դուք ցուցաբերած էք Արցախի համար, մեր ժողովուրդի պայքարին Ձեր անվիճելի դերակատարութեամբ:

Առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվեց՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք

Խզմալյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Մատենադարանի զարգացմանն ուղղված տեսլականը և առաջիկա ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցությունը։

«Խաչակիրների» ցույցի մասնակից․ «Արցախում երեխաների մահվան դեպքեր են գրանցվել, ցեղասպանությունն արդեն սկսվել է»

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ սպասում են տրանսպորտի, որ շարժվեն Կոռնիձոր։ Նա նաեւ ասաց, որ առայժմ իրենց ավտոբուս տրամադրելու արձագանք չի եղել։

Անդրանիկ Քոչարյան․ «Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»

Դեռ 1990-ականներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարեւորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: 

Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդը միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկային աշխատանքներին

Դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար

«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ինչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը»․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան

«120,000 թիվը խիստ չափազանցված է: Մեր տեղեկություններով Ղարաբաղում 50,000 մարդ է ապրում, որոնցից 10,000-ը ՀՀ զինված ուժերն են»:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները շնորհավորել են Դավիթ Իշխանյանին

Արցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։

«Կարմիր բերետավորները» ուժով հեռացրեցին Տիգրան Մեծ պողոտան փակած «Խաչակիրներ»-ին․ կան բերման ենթարկվածներ (ֆոտոշարք)

Նախքան այդ գործողությունները, ջոկատի անդամներից մեկը հայտարարել էր․ «Եթե մեզ այստեղ մատով կպան, դիրքերում համար մեկ է հայտարարված, մեր տղերքը սպասում են հրամանի, պատերազմ է սկսելու»։

Անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ. Արայիկ Հարությունյանի ուղերձը միջազգային հանրությանը

Արցախի նախագահը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով

Որոշ մանրամասներ՝ Գյումրու «Ձկի ձոր» ռեստորան տանող ճանապարհին կատարված սպանությունից

Սպանություն կատարելուց հետո ինքնասպանության փորձ է արել

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ուղղված անտառային հրդեհների կանխարգելմանը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031