Օրվա լրահոսը
Անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր օգտագործման հողատարածքների օտարման մասին որոշումները. դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր: 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ: Մասնավորապես՝ Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ
«Ադամ Շիֆ, խնդրում ենք՝ դուրս արի». հայերը ցույցեր են անում ի պաշտպանություն Արցախի
Կոնգրեսականի բնակարանի մոտ նստացույց անող հայերին այցելել է Բրբանքի քաղաքապետը
Էրդողանի պնդմամբ՝ «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 8-ին Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին: Նա նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու: Բացի այդ, Էրդողանն նշել է, որ այդ գործողությունները իբր համաձայնեցված են իրաքյան իշխանությունների հետ: Թուրքիայի նախագահը
Բաքուն ու Երևանը դեռ մի շարք բարդ հարցեր ունեն լուծելու. ՌԴ ԱԳՆ
Նրա խոսքով՝ Բաքվից ու Երևանից եկող ազդակները՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը հավատարիմ լինելու վերաբերյալ, չեն նշանակում, որ նրանք պատրաստ են համաձայնության գալ ցանկացած պայմաններով:
Հարցվածների 9.3%-ը ձայն կտա Տիգրան Ավինյանին, Հայկ Մարությանին՝ 3.7%-ը, 19.2%-ը չեն մասնակցի ընտրություններին․ հարցում
GALLUP International Association-ը հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը հեռախոսային հարցում է իրականացրել ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ, հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի
Տեսախցիկն արձանագրել է Առինջ գյուղում մեքենա հրկիզելու պահը․ Shamshyan.com
Ավտոմեքենան ոչ թե ինքնաբերաբար է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են,
Ինքնաբացարկի միջնորդություն՝ ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործը քննող դատավորին
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը պնդեց, որ իրենց իրավունքները խախտվում են՝ նշելով, որ անգամ չկա որևէ հավաստող ապացույց, որը ցույց տա, որ Արմեն Քամալյանին նախապես ուղարկվել է այդ փաստաթուղթը։
Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների հստակ քայլերի կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով
Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ
Օքամփոյի զեկույցը միարժեքորեն պնդում է՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է շարունակական ցեղասպանություն. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Ըստ այդմ, բացի նախագահ Իլհամ Ալիևից, սույն հանցագործության համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը, պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիևը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիևը։
«Արցախի նախագահը կիսատ, ոչ ամբողջական հայտարարություններ է անում, Արցախի անունից պետք է դիմել միջազգային կառույցներին»․ Լարիսա Ալավերդյան
«Միջազգային որեւէ հարթակ, որեւէ մարմին մինչ այսօր չունի գրավոր որեւէ որոշում, միջազգային պայմանագրի ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի անքակտելի մաս է»։
Հուլիսը՝ ամենաշոգ ամիսը մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում
Երկրի վրա ջերմաստիճանը ժամանակավորապես գերազանցել է տաքացման հիմնական շեմը
««Հանդիպում Ստեփանակերտում» օգտատերը կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, վստահություն ձեռք բերում, ապա շանտաժի ենթարկելով՝ գումար պահանջում»
Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն
Ընտրակաշառքը պոզով պոչով չի լինում. Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ընտրակաշառքը պոզով պոչով չի լինում…
«Խաչակիրները» Կոռնիձորում են․ նրանց չեն թողել անցնել անցակետը
Փորձում են բանակցել ռուս խաղաղապահների հետ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից զգալի բարձր. խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։ Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ռուսական պետական Россия Сегодня մեդիախումբը ցանկանում է ձեռք բերել «Էխո Մոսկվի» ապրանքանիշը
«Էխո Մոսկվի» ապրանքանիշի համար հայտ ներկայացնելը «խնդիր է դնում կանխել երրորդ կառույցի կողմից այս ապրանքանիշի ներքո հեռարձակումը Ռուսաստանում», և ինքը՝ Россия Сегодня-ն, չի նախատեսում եթեր դուրս գալ այս անունով։
Պաշտոնը ստանձնում եք Արցախի համար ամենածանր ժամանակահատվածում. Գարեգին Բ-ն իր օրհնանքն է ուղարկել Դավիթ Իշխանյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Մեծարգո Պրն. Իշխանյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության
«Նման ռեկետ դեռ չէինք տեսել». ինչպես է քաղաքապետարանի պաշտոնյան դուրս մղել մրցույթում հաղթած ընկերությանը. «Հետք»
«Իմպեքս» ընկերության մասնակցությամբ երկու պայմանագրերի լուծումն էլ եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ:
ԱՄՆ ներկայացուցիչների տան մի շարք անդամներ դատապարտում են Լաչինի միջանցքի շրջափակումը
Առաջարկին միացել են Ներկայացուցիչների տան անդամներ Դան Քիլդին, Թոմ Քին Կրտսերը, Ջոն Բ. Լարսոնը, Բիլ Ֆոսթերը, Ադրիանո Էսպելատը, Նիկոլ Մալիոտակիսը, Նիկի Բուձինսկին, Ռաուլ Ռուիզը, Ջիմի Գոմեսը, Նորմա Տորեսը և մի շարք այլ անդամներ:
Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Լի Սյեն Լոնգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը
«Ցավոք, «Եվրոպական Վրաստան»-ը պատշաճ կերպով չկարողացավ արձագանքել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կուսակցության առաջնորդներից մեկի կողմից «Գորշ գայլեր»-ի ժեստը ցուցադրելուն»
անպատիժ մնացած Իմամկուլիևը իր ֆեյսբուքյանյան էջում բազմիցս ներբեռնել է «Գորշ գայլերի» ժեստեր պարունակող լուսանկարներ: Սրանով ևս մեկ անգամ հաստատելով և ընդգծելով իր համակրանքը Մեծ Թուրանի գաղափարախոսության հիմնական կրող «Պանթուրքական Ազգայնական Շարժում» կուսակցության նկատմամբ, որի երիտասարդական թևը «Գորշ գայլեր» նեոֆաշիստական եւ կիսառազմական կազմակերպությունն է
Էրիկ Էսրայիլյանը, Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը հրապարակումներ են կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներ է օգտագործում տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար: Կարդացեք և տարածեք զեկույցը
Պետական մտածողության բացակայության ու «խալխի շեստյորկա» լինելու գայթակղությունը մեզ հանգեցրեց այս օրին. Էդուարդ Շարմազանով
Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի, մի մասի գլխավերեւում ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։
«Եթե հայրս ողջ լիներ, կդիմեր Ձեզ». Արամ Խաչատրյանի որդին Փաշինյանին է դիմել՝ ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների
Վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետևողականորեն ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում կատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Թերսնման հետևանքով Արցախում ուշագնացության դեպքերն ավելանում են. Գեղամ Ստեփանյան
Ամեն օր ուշագնացության դեպքեր են արձանագրվում:
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծման հրատապ ծրագրեր է իրականացնում
Ստեփանակերտ, 9 օգոստոսի: Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել և արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել: Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների լիակատար արգելափալումը ծանր իրավիճակ է ստեղծել Արցախում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործակալությունը, համագործակցելով «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են պահվում Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Սերգեյ Սմբատյանը. Sputnik Արմենիա
Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը: Նրանք տարբեր խցերում են, քանի որ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ. Օքամպոյի Փորձագիտական կարծիքը
Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։
ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը
Ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:
Հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 214 հազար դրամ. Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA


















































