Օրվա լրահոսը
Շուրջ 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ:
Կարսում խաչեր փորագրված հայկական գերեզմանաքարեր են ավերվել
Բնակիչների շրջանում հայկական գերեզմանոց անվամբ հայտնի այդ վայրում տարբեր մեծությամբ գերեզմանաքարեր են գտնվել, որոնց վրա խաչեր են փորագրված։ Տեղի բնակիչները նշում են, որ այդ կողմերում ավերակ դարձած մի եկեղեցի էլ կա, և կարծում, որ նմանատիպ պատմական նմուշները կարող են ցուցադրվել որևէ թանգարանում՝ այդպիսով նպաստելով շրջանում զբոսաշրջության զարգացմանը։
Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայլերի, հասկանալով, որ ստորագրահավաքի թափը չեն կարող կասեցնել։
«Երեկ բացատրություն եմ տվել քննիչին։ Ինձ վրա հարձակվել են մարդիկ, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեն անձամբ Կարեն Սարգսյանի հետ»․ Հայկ Ղազարյան
Հայկ Ղազարյանն ասաց, որ իր առողջական վիճակն այս պահին նորմալ է։
Առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել․ Արծրունի Իգիթյան
Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին:
«Մյուս տարի գարնանը կրկեսը 100 տոկոսով կբացվի». Սոս Պետրոսյան
Մնում է նաեւ լուսային եւ ձայնային համակարգ ներդնել, աթոռներն էլ տեղ են հասնում
Պատանին բահով խփել էր 43-ամյա համագյուղացու գլխին
Հուլիսի 12-ի ժամը 03.30-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սիս գյուղի 43-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Սիս գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին բահով խփել և վնասվածքները պատճառել էր
Արցախցի դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվել են հեռավար եղանակով․ ԿԳՄՍ նախարար
Արցախցի այն դիմորդները, որոնք ընդունվել են ՀՀ բուհեր, կշարունակեն հեռավար ուսանել՝ եթե իրավիճակը չփոխվի, Լաչինի միջանցքը չբացվի
ՀՀ նախագահն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և
«Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը»․ ԿԳՄՍ նախարարը ՀՀ զինանշանի փոփոխության մասին
Նախարարությունում այս պահին չկա աշխատանքային գործընթաց՝ զինանշանի փոփոխության շուրջ
Oրակարգը բացառապես ադրբեջանական է. Անդրանիկ Թևանյան
Հայաստանը՝ սեղանի վրա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում խոսք չկա ազատ վաճառքի մասին, քաղաքացիները զենք ձեռք կբերեն քննական կարգի միջոցով»․ Վիլեն Գաբրիելյան
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում խորացող ճգնաժամի հետևանքները
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Ա. Գրիգորյանը և Ս. Փաուերը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ՝ ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ներկայացրել
«Խայտառակություն է, բոլոր տեղերում ծխում են, նշանակում է չի աշխատում այդ օրենքը»․ Խաչատուր Սուքիասյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Պարոն Սուքիասյան, հույս ունեմ, միայն բացօթյա մասին էր վերաբերում ձեր ելույթը, որովհետեւ ես սրճարաններում ու այլ փակ վայրերում շատ հստակ տեսնում եմ, որ օրենքը գործում է»։
Ամբարձիչով վրաերթից հետո դիակը թաքցրել էին դաշտում
Գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված
«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին
Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ քոլեջների եւ ուսումնարանների օպտիմալացման եւ վերակազմակերպման ծրագիրը շարունակվելու է
«Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում զինված ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»․ Հակոբ Ասլանյան
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունները։
Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե հեռանկար չունենք. Վահե Հովհաննիսյան
Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մասշտաբները. Վահե Հովհաննիսյան
Կառավարությունը ներդնում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդել
Ֆինանսավորման փորձնական մոդելը ԿԳՄՍ-ն սկսում է Օպերային թատրոնից
Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող՝ հարավ-արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
🟦 Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 14-15-ը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 🟦 Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 14-ին և 15-ին, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին
«Եթե դուք դեմ եք քվեարկում օրակարգին, ստացվում է, որ խոչընդոտում եք հայ գերմանական հարաբերությունների զարգացմանը»․ Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին
Բաբկեն Թունյանը հարցրեց՝ արդյոք օրակարգը մերժելը նշանակո՞ւմ է հարցը խոչընդոտել, թե՞ չէ։
Դատապարտվել է ազատազրկման պետական դավաճանության համար
Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022թ. տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության. ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր
«Ավելի քիչ վալիերանկա կխմի, կյանքն ավելի թեթեւ կլինի»․ Փաշինյանը բացատրում է, թե ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները նախընտրում ՀՀ պետական պարտատոմսերում ներդրում անել
Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ օտարերկրյա հետաքրքրությունը մեծացել է, ընդ որում՝ այն դեպքում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում՝ իջնում
Կավաքավանքի տարածքում Ադրբեջանը շինարարական աշխատանքներ է իրականացնում
Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․
Բարության անթարգման լեզուն
Կան կյանքում յուրահատուկ, բացառիկ հոգու տեր մարդիկ, որոնք իրենց առաքելությամբ նման են միսիոներների: Նրանք այնտեղ են, երբ կա օգնության կարիք, իրենց կարողությունների ուժով եւ ավելին տալով, ներդնելով բարու հաղթանակի գործում: Արփինե Սարգսյան. անգլերենի հրաշալի մասնագետ լինելը նրա մենաշնորհներից մեկն է, որը երկու հրաշալի զավակների մայրը, հայեցի արժեքներով ապրող ու արարող ընտանիքի կինն ու հայուհին վաղուց
Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել
Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել. այն ենթադրում է կազմակերպությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար: ՀՀ կառավարություն
Գերմանիան Հայաստանում 2 տրիլիոն դրամին համարժեք ներդրում է կատարել, ԵՄ-ում ՀՀ թիվ մեկ առեւտրային գործընկերն է․ փոխնախարար
Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ համաձայնագիրն ավելի վաղ չվավերացնելը խոչընդոտել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Արդեն 7 ամիս. ծննդօգնությունը՝ շրջափակման պայմաններում
Շրջափակման 7 ամսվա ընթացքում, առավել խոցելի վիճակում են փոքրիկներին սպասող մայրիկները: Մինչծննդյան խնամքն ու հետազոտությունների ամբողջ ծավալը, հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով: Այս պահին, վերջին ճիգերն են գործադրում՝ իրավիճակը վերահսկելի պահելու գերխնդիրն ունենալով: Ոլորտում՝ Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը, սակայն, հնարավոր կլինի գնահատել ավելի ուշ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն


















































