Օրվա լրահոսը
Քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար. Վահագն Խաչատուրյան
ՀՀ Նախագահն այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին
Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսը շատ պարզ է՝ իրենք գնում են տոտալ կապիտուլիացիայի. քաղաքագետ
Հայաստանի գործող կառավարության կուրսն այն է, որ պատերազմ չլինի և իրենք գնան կապիտուլիացիայի՝ ամեն ինչի տակ ստորագրելով, որովհետև իրենք ընտրել են թուրք-ադրբեջանական դաշինքը և սա որպես գեղարվեստական խոսք չեմ ասում, իրենք այդ դաշինքի կազմի մեջ են մտել:
Ջերմուկ քաղաքի երկու բնակիչներ կալանավորվել են՝ Ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք կրելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող
Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի գլխավորած պատվիրակությանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել եւ խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաեւ խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
«Փոքրիկները նկարչության ժամին նկարում են այն, ինչի համը կուզեին տեսնել. 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ»
«Երբ ազատ նկարչություն ես հանձնարարում, երեխաները միրգ են նկարում, քանի որ դրան կարոտ են»
Ռուբեն Մելիքյան. «Խոշտանգումների բացարձակ արգելքը ձեւակերպված է միջազգային պայմանագրերով եւ չկա մի այնպիսի իրավիճակ, որ կարող ենք ասել, թե այս դեպքում կարելի է խոշտանգել»
Խոշտանգումների բացարձակ արգելքը ուղիղ բխեցվել է անմեղության կանխավարկածից: Այսինքն, եթե մարդը մեղավոր է, ապացուցեք նրա մեղավորությունը, հետո պատժեք, այլ ոչ թե նրան ստիպեք, որ խոստովանի: Եվ այս գաղափարի հիման վրա եվրոպական աշխարհիկ պետությունները սկսեցին աստիճանաբար խոշտանգումներից հրաժարվել:
Կարգելվի հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց, կսահմանափակվի հրագործական արտադրատեսակների ներմուծման իրավունքը
Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք
Մոսկվան սատարում է ցանկացած կառուցողական միջնորդություն. Զախարովա
«Ուստի պետք է եզրահանգումներ անել՝ ըստ արդյունքների»,- ասել է նա:
ՀԿ-ների ներկայացուցիչները մեր երկրում բարեգործության ոլորտի խնդիրներն արձանագրելու եւ համակարգելու նպատակով մշակել են փաստաթուղթ, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը եւ Աննա Գրիգորյանը հուլիսի 13-ին հանդիպել են բարեգործությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` վերջիններիս դիմումի համաձայն: ՀԿ-ների ներկայացուցիչները մեր երկրում բարեգործության ոլորտի խնդիրներն արձանագրելու եւ համակարգելու նպատակով մշակել են փաստաթուղթ, որը ներկայացրել են պատգամավորներին: Փաստաթղթի նպատակն է պետության ու քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ) միջեւ ապահովել առարկայական երկխոսություն՝ կարեւորելով ոլորտի
Ո՞վ է պատասխանատուն, երբ գլխավոր դատախազության ներկայացուցչի հետ հանդիպում պահանջելու հետևանքով, փաստաբաններին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում. բաց նամակ ԱՀ նախագահին
Հաշվեք, որ Ձեզ ենք դիմում այն նույն հույսով, ինչ հույսով Դուք եք դիմում միջազգային մարմիններին՝ Արցախին սատարելու խնդրանքով
Վարչապետի խոսքով, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի, պատերազմի և հետպատերազմական շրջանում, ոչ մի օր բարեփոխումների օրակարգից շեղում չի եղել
10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը
Պարույր Հովհաննիսյանը և ԳԴՀ ԱԳ պետնախարարն ընդգծել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԳԴՀ ԱԳ պետնախարարը արձանագրել են,
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների հանդիպումը
«Ազատություն». Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի հանդիպումը, որի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերության բարձր մակարդակը «կարևոր դեր է խաղում ոչ միայն երկու պետությունների զարգացման, այլև ողջ տարածաշրջանում անվտանգության
«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և
Մեկնարկել են Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» մաքսակետի առաջին փուլի շինարարական աշխատանքները
«Մարգարա» մաքսակետի 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքները մեկնարկել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է կառավարության համապատասխան որոշման մեջ։ «Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը կոչ է անում իրավապահ մարմիններն այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել
Յուրաքանչյուր նման դրսևորում մեր դեմ է աշխատում, առաջին հերթին մեզ է վնասում:
«Եթե որեւէ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետեւում այդ օբյեկտում ծխելն արգելելու օրենքի կիրառությանը, տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը»․ Արսեն Թորոսյան
«Մայիսի 5-ից մինչ օրս տնտեսվարող սուբյեկտի կազմակերպչական եւ կառավարչական լիազորություններով օժտված անձանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 243 արձանագրություն»։
Մահացել են Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում: Սա չպետք է հանդուրժել. Արարատ Միրզոյան
Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։
Երևանում վթարի են ենթարկվել Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները․ Shamshyan.com
«Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:
«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
Տարածել հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ բաններները՝ այնքան ժամանակ, մինչև կբացվի Արցախը Հայաստանին կապող ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ:
Պետությունը համատարած իր գործառույթները «պռավալ» է տվել, ոչ մի բան նորմալ չի կարողանում կազմակերպել. Վահրամ Միրաքյան
Դե հիմա ասեք, ինչո՞վ է տարբերվում մեր հարկահավաքությունն Օսմանյան կայսրության շրջանի հարկահավաքությունից: Միայն նրանով, որ հարկահավաքներն օսման չեն, հայ են:
Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա քրեական գործ հարուցել. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը Քանի որ այսօր Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա-քաղաքական գործը։ Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ: ՀՀ Անվտանգության խորհուրդ
Լոռիում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ 20 հազար ծառ է մուլչապատվել Գործընկերություն՝ Հայաստանի անտառածածկույթն ավելացնելու համար
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում Վիվա-ՄՏՍ-ի նվիրատվության շնորհիվ աշնանը քսան հազար ծառ է տնկվել: Կարևոր նպատակի՝ անապատացման դեմ պայքարի համար, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառ ստեղծելու լուրջ ջանքեր են գործադրել: Բարձր լեռնային հատվածում ութ ամիս առաջ իրականացված աշխատանքները դեռևս ավարտված չեն համարվում, քանի դեռ ցանկալի արդյունք չի արձանագրվել: Սարի թեքադիր հատվածում, որտեղ
Կեղծ շենգենյան վիզաների միջոցով ապօրինի միգրացիայի կազմակերպման փորձերի, հափշտակության գործով 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է,
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել, որոնք իբր կասեցվել են Ադրբեջան կողմից, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































