Օրվա լրահոսը
Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել
Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել. այն ենթադրում է կազմակերպությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար: ՀՀ կառավարություն
Գերմանիան Հայաստանում 2 տրիլիոն դրամին համարժեք ներդրում է կատարել, ԵՄ-ում ՀՀ թիվ մեկ առեւտրային գործընկերն է․ փոխնախարար
Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ համաձայնագիրն ավելի վաղ չվավերացնելը խոչընդոտել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Արդեն 7 ամիս. ծննդօգնությունը՝ շրջափակման պայմաններում
Շրջափակման 7 ամսվա ընթացքում, առավել խոցելի վիճակում են փոքրիկներին սպասող մայրիկները: Մինչծննդյան խնամքն ու հետազոտությունների ամբողջ ծավալը, հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով: Այս պահին, վերջին ճիգերն են գործադրում՝ իրավիճակը վերահսկելի պահելու գերխնդիրն ունենալով: Ոլորտում՝ Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը, սակայն, հնարավոր կլինի գնահատել ավելի ուշ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն
«Էրդողանը բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմն ակնկալում Ռուսաստանից Արցախում»
Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները և հատկապես՝ պատասխանատվություն ստանձնող էլիտան դեռ երեկվանից պետք է զբաղվի այս բարդ աշխատանքով. Վարուժան Գեղամյան
Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին
Սկիզբը՝ այստեղ 8. Գլենդելյան ողբերգություններ Վահեն պատմեց Գլենդելից մի խումբ հայ գործիչների հետ ամերիկյան քաղաքական գործիչ, Նյու-Ջերսիի նահանգից սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայկական գործերով ԱՄՆ կոնգրեսի խմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպման մասին: Հանդիպումը կազմակերպել է Հայ դատի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանը, որը սենատորին մեկ-մեկ ծանոթացրեց հանդիպման եկած հայ գործարարների, հասարակական գործիչների հետ: Նա
Փաշինյանը հաստատել է Բրյուսելում Ադրբեջանի եւ ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանն իր մասնակցությունը
Նրա խոսքով․ «Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։
Նիկոլ Փաշինյան․ «Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն»
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում եւ է՛լ ավելի ամրապնդվում է Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար
Դատարանի վճռով Գագիկ Մելքոնյանը պարտավոր է հայտարարել, որ իր տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, հանդիսացել են զրպարտություն». Վանեցյան
Դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ Վանեցյանի բռնագանձել 500 000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում
«Ո՞ր նորմի հիման վրա է վարչապետին վերապահվում այդ իրավասությունը»․ Արծվիկ Մինասյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր ընտրելու մասին
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ սահմանադրական առումով վարչապետին նման լիազորություն տալու հիմքերը հստակ են, շատ ուղիղ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին։
Չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով. Փաշինյան
Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄԴ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել
Կրեմլին քիչ ժամանակ է մնացել
Ո՞ր երկրներն իրենց գործողություններով, «բարեկամական» ձեռքսեղմումներով ու գրկախառնություններով նպաստեցին Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ ինչպես… Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերն այդ գործում իսկապես անուրանալի են, պարզապես այդ մասին ռուսական իշխանական վերնախավում ընդունված չէ խոսել Անցյալ շաբաթ Ռուսաստանը խիստ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների եւ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Ամենաշաբաթյա ճեպազրույցում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց. «Մենք
Վարչապետը լիազորություն կունենա հաստատել կամ մերժել միջազգային դատարաններում ՀՀ դատավորների թեկնածուներին․ կառավարության նախագիծը
Մինչեւ այս տարվա դեկտեմբերի ավարտը ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի դատավորների երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունն այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով. Վիլեն Գաբրիելյան
Խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի հետևաքնով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին․ գործադիրը հաստատեց որոշումը
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, ըստ որի՝ ավագանու ընտրությունների օր նշանակվեց սեպտեմբերի 17-ը
Օրենքի նախագիծն ուղղակի անհասկանալի է։ Վստահ եմ՝ ինչ-որ կարճաժամկետ խնդիրների լուծման համար է. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»
Որքան փորձում եմ նման բան գտնել, հասկանալ, թե կա՞ արդյոք որեւէ այլ պետություն, որը նման լուծումների է գնացել, եւ կարծես թե նման օրինակներ չեմ տեսնում
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել, օրակարգում են զենքի շրջանառության եւ ՄԻԵԴ դատավորի ընտրության հարցերը
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված մյուս հարցը վերաբերում է Զենքի շրջանառության կարգավորման օրենքին, որում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկվում։
Իրականում սոցիալական խնդիր առանձնապես չի լուծվելու։ Նվազագույն կենսաթոշակը դեռ ամբողջությամբ չի ծածկում կենսապահովման անհրաժեշտ ծախսերը. Լիլիա Ամիրխանյան. «Փաստ»
Այդ դեպքում ո՞ւր են բոլոր աննախադեպ ցուցանիշները, աննախադեպ հոսքերը, որոնց մասին խոսում էիք
Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը
Բլինքենը նաև նշել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն «դրական դինամիկան բանակցություններում՝ երկարաժամկետ և արժանի հաղթանակի ճանապարհին»:
«Մարդիկ չեն հավատում, որ չհանձնվելու համար բավարար ջանք է գործադրվում իշխանության կողմից»․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ․ «168 ժամ»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակում առաջնային է համարում համազգային համախմբումը։ Նրա խոսքով՝ երբ հայկական երկու պետությունները կանգնած են կործանման եզրին, համախմբման առանցքը պետք է լինի ազգապահպանությունը, այդ նպատակով պայմանավորված՝ ազգի կենսատարածքի պահպանությունը, ուստի դժվար է համախմբվել այն իշխանության հետ, որը դա չի անում,
Հայ-ադրբեջանական նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն առայժմ չկա. Պետդեպ
Ի պատասխան լրագրողի հարցի՝ ինչ է նշանակում «խաղաղությունը մոտ է» («the peace is within reach») արտահայտությունը, արդյո՞ք դա նշանակում է մեկ ամսից, կամ երկու, երեք ամսից, Միլլերն ասել է, որ չի ցանկանա այդ հարցում ժամանակացույց սահմանել:
Ծաղկաձորում հեկտարներով ծառեր են ոչնչացրել. Դիլիջանում էլ է նույն վիճակը, Լոռիում էլ: Փող են աշխատում. Հենրիկ Էդոյան. «Հրապարակ»
Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը գտնվող մի խումբ գրողներ երեկ հայտարարություն էին տարածել. «Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե` ոչ, մեր թոռները Ծաղկաձորում ո՛չ ծաղիկ կգտնեն, ո՛չ ծառ: Մենք մի քանի հարց ենք ուղղել հայտարարությունը ստորագրած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրող, ԵՊՀ դասախոս Հենրիկ Էդոյանին: – Պարոն Էդոյան, ինչի՞ց է երեւում, որ Ծաղկաձորը ոչնչացվում
Պատգամավոր ամուսինները Ծաղկաձորում բնակարան են գնել. «Ժողովուրդ»
Պատգամավորը 2021 թվականի փետրվարին 2009 թվականի արտադրության «Տոյոտա» է գնել
Ծաղկաձորը ազգային պարկ հռչակել. նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները. հայտարարություն
Ընդունել օրենք` ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը
Այս իրավիճակում ի՞նչ ինքնավարություն` անկախ Ադրբեջանի կազմում չկա ապագա կամ էլ կա մեկը՝ ժողովրդի հայաթափում. Դավիթ Բաբայան. «Հրապարակ»
«Եթե մենք ճանաչում ենք մեզ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, «հայ ժողովուրդ» հասկացությունը վերաֆորմատավորվելու է, չի լինելու «հայ ժողովուրդ» հասկացությունը»
Սա միայն բնապահպանական հարց չէ, Սևանը Հայաստանի գոյատևման հիմնական գործոնն է. Բարդուխ Գաբրիելյանը՝ լճից հավելյալ ջրառի հետևանքների մասին. «168 ժամ»
Դիմել են նաև Ջրային կոմիտեին, որպեսզի վերջիններս իրենց տրամադրեն ճշգրտված ու հիմնավորված թվեր, սակայն մինչև այնտեղից տվյալները փոխանցել են, ջրառի վերաբերյալ որոշումն ընդունվել է։
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Օսկանյանը նախարար չէ 2008 թվականից
Մեծ վերապահումներ ունեմ նրա գործունեության ու առավել եւս՝ «բանակցային գործընթացն իրեն տալու» առաջարկի վերաբերյալ, բայց հիշեցնեմ, որ Օսկանյանը ԱԳ նախարար չէ 2008 թվականից, իսկ պատերազմը սկսվեց դրանից 12 տարի անց՝ այս իշխանությունների օրոք: Հետեւաբար, պարտության, հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների գլխավոր մեղավորը Փաշինյանն է եւ նրա վարչախումբը: Այլ դիրքորոշում հայտնելը, ինձ թվում է, աղետի մեղավորներին արդարացնելու փորձ է:
Ինչու են դողում ձեռքերը
Ձեռքերի դողի պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սթրեսից ու թերսնուցումից մինչև նյարդաբանական լուրջ հիվանդություններ։ Ահա դրանցից մի քանիսը։ Էսենցիալ տրեմոր (դող) Էսենցիալ տրեմորը նյարդային համակարգի խանգարում է, որը ձեռքերի դողի առավել տարածված պատճառներից մեկն է։ Էսենցիալ տրեմորի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն երբեմն այն կապվում է ժառանգականության հետ։ Թեթև ախտանշանների դեպքում այս խանգարումը
Ալիևի ու Փաշինյանի դիրքորոշումները նույնական են նաեւ Հայաստանի ժողովրդին պատերազմով սպառնալու հարցում․ «Փաստ»
Նայեք, օրինակ՝ քպականների հայտարարությունները, նրանց զանազան ներկայացուցիչների ասածները առ այն, թե, օրինակ՝ Արցախը ադրբեջանական ճանաչելը քրեականացնելու նպատակով իրականացվող ստորագրահավաքը… կհանգեցնի պատերազմի: Բացի այն, որ նման բաներ հայտարարում են երկրի ու ժողովրդի գլխին պատերազմ ու աղետ բերածները, դա նաև յուրօրինակ ձայնակցություն է Ալիևին:
«Երկու եզրերն էլ համարժեք գործածելի են»․ Հանրային հեռուստաընկերության պարզաբանումը, թե ինչո՞ւ է որոշվել Արցախը փոխարինել Ղարաբաղով․ «168 ժամ»
Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել։


















































