Օրվա լրահոսը

Մարտունիում սադրիչներից «4-ն էլ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք են». Նաիրի Հոխիկյան

Հնարավոր եղավ ոստիկանության օգնությամբ ճշտել սադրիչներից մի քանիսի ինքնությունը

Կադրային փոփոխություններ Սյունիքի քննչականում

Գոռ Աբրահամյանն ավելի ուշ հաստատեց, որ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից՝ նշելով, որ նախնական հերքումը թյուրընկալման արդյունք է եղել։

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վաղաժամ էր՝ դեռ պետք է երաշխիքներ տրվեն ԼՂ ժողովրդին. Ջեյմս Ուորլիք. News.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղաժամ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքն Ադրբեջանի կազմում։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում պաշտոնաթող դիվանագետի շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին նախ պետք է անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ տրամադրվեն։ «Ինձ ծանոթ չէ ԱՄՆ

Երևան քաղաքի գործող ավագանու կողմից խոստացված վերը նշված ծրագրերից որևէ մեկը չի կատարվել․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Խաբե՛լ, խաբե՛լ մինչև վերջ․․․ Երևանի գործող ավագանին 2018թ․ դեկտեմբերի 25-ին հաստատել է «Երևանի զարգացման 2019-2023թթ․ հնգամյա ծրագիրը, որով նախատեսել է 5 տարվա ընթացքում իրականացնել հետևյալ աշխատանքները․ 1.Կառուցել Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա՝ Կենտրոնը շրջանցող ճանապարհ, ինչն իր մեջ ներառելու է Արշակունյաց պողոտայի վրա նախատեսված հանգույցի և

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Armhanq-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։ «Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ

Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդեն մեկ ամիս է՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու մայրաքաղաքում իրենց կողմից նկատված հիմնախնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկները։ Միևնույն ժամանակ, մեր թիմակիցները Երևանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներում նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և

«Ես հո իմ էրեխեքին չեմ թողնելու սոված մնան». Արցախում մահացած երեխաների մայր. «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ. Մեքենայի մեջ անշնչացած երկու երեխաների մայրը ՝ Վերա Նարիմանյանը պատմում է, որ օգնության ձեթ-շաքարավազի հետևից էր Մարտակերտ գնացել, երեխաներին թողել էր տանը՝ Աղաբեկալանջ գյուղում, որը Մարտակերտից մի քանի կիլոմետրի վրա է։ «Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ կա։ Ես էլ առանձին էի ապրում իմ էրեխեքի հետ։ Տղաս քնած ա, աղջիկս տունն ա, ասի՝ դու

«Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո»

Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո:   Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալի հետ

Հուլիսի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները: ՀՀ Անվտանգության խորհուրդ

«Մարզերում կրթության նկատմամբ կա առանձնահատուկ հոգածություն։ Այս հաղթանակը ձեր, ձեր ուսուցիչների, ոլորտի պատասխանատուների տքնաջան աշխատանքի արդյունքն է». Էդվարդ Հովհաննիսյան

Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Անի Իսրաելյանին

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը դուրս կգա Լեռնային Ղարաբաղից 2025թ.-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը վստահություն է հայտնել, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը 2025թ.՝ «հավատարիմ մնալով պայմանավորվածությանը»: Նման հայտարարություն Էրդողանն արել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ խոսելով լրագրողների հետ: Էդողանը նշել է, որ համաձայն նոյեմբերի 10-ի պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում մանդատ են ստանում հինգ տարով: «2025թ. Ռուսաստանը պետք է լքի այդ տարածքը: Պայմանավորվածությունը հենց

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. 4 տարի է` անգիտակից վիճակում է, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին: Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված: Չնայած բժիշկների

Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախի շրջափակման մասին․ «Գերմանական կոնցլագերներում էին փորձարկումներ դնում մարդու վրա, թե փսիխիկան ինչքան կարող է կտտանքներին դիմանալ»

Հասարակական գործիչ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց արդեն 213 օր գերության մեջ գտնվող Արցախի ու արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություն իրականացնող Ադրբեջանի վարած քաղաքականության մասին։ «Այլեւս մի քանի օր է արգելվել է անգամ «Կարմիր խաչի» մեքենաների մուտքը Արցախ, որտեղից նրանք կարողանում էին տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, որոնք իրենց բուժումը

Ռուբեն Վարդանյանն իր, այսպես ասած, «Կրեմլի մարդ» լինելու մասին

Հարց է առաջանում, բա ինչու՞ այդ լուրերը տարածողներն Արցախում չեն: Ինչ ասես, տարածում են իմ մասին, հա, ասում են, թե փող լվանալով է զբաղված, պատրաստ են ամեն ինչ տարածել իմ մասին, միայն թե այդ հարցը ինքներն իրենց չտան, թե ինչու՞ իրենք էլ Արցախում չեն : Այդպիսով փորձում են իրենց արդարացնել, որ իրենք իրավունք ունեն ոչ մի բան չանելու:

Խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի արդեն 7 ամիս շարունակվող  հանցավոր շրջափակումը վերացնելու համար․ Արցախի ԱԳՆ

Այն փաստը, որ այդ ապօրինի և անմարդկային գործողությունն արդարացնելու համար Ադրբեջանը հղում է անում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով այնպիսի «չթույլատրված իրերի» տեղափոխմանը, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսներն ու աքսեսուարները, ծխախոտն ու վառելիքը, միայն ապացուցում է Արցախի շարունակվող տրանսպորտային, պարենային և էներգետիկ շրջափակումը, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, ինչպես նաև Բաքվի թշնամական և մարդատյաց վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Այսօր մենք, կամ փրկվելու ենք, կամ կորցնելու ենք Արցախը, երբ դու շրջափակման մեջ ես՝ պետք է ամեն քայլդ հաշվի առնես. Ռուբեն Վարդանյան

Ես վստահ եմ, որ մենք որպես ազգ, եթե այս ժամանակաշրջանը հաղթահարենք, ամեն ինչ հաղթահարելու ենք: Վեց տարի, 1988-1994թթ., Արցախը շրջափակման մեջ է եղել , ոչ թե 6 ամիս, այլ 6 տարի, մարդիկ ամենասարսափելի վիճակների մասին են պատմում, այնպես չի, որ արցախցին առաջին անգամ է այս ճգնաժամային վիճակում, պարզապես այն ժամանակ անարդարության զգացողությունն այսպես սրված չէր:

Աննա Վարդապետյանը Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: ՀՀ

Լրագրողական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին

Կարինե Նալչաջյան․ «Մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ, իսկ հոգեբանական պատերազմի զենքերը անտեսանելի են»

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնի հայտարարությունից հետո իշխող ուժի ակտիվացման եւ կրկին նախկինների թեման խաղարկելու մասին, ասաց․ «Հիշենք, որ նախկինների վարկաբեկման թեման բավականին հին արմատներ ունի։ Մինչեւ այդ չարաբաստիկ հեղափոխությունը խորքային աշխատանք անընդհատ տարվում էր։ Ես առողջ քննադատության մասին չեմ խոսում, որովհետեւ խելացի շատ մարդիկ ժամանակին առողջ

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Հրաժարական է տվել Ախուրյանի դաշնակցական համայնքապետը

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական  Արծրուն Իգիթյանը։ Հիշեցնենք` վերջին շրջանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ամեն կերպ փորձում էր հասնել այս համայնքում իշխանափոխության` պնդելով, որ կա կառավարման ճգնաժամ։ Ախուրյանի տեղի իշխանությունն իր հերթին մեղադրում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առ այն, որ հենց նրանք են քաղաքական խաղերի միջոցով խաթարում համայնքի

Իրականում օրվա մեջ որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Արցախին. Ռուբեն Վարդանյան

Ձեր եթերաժամից քան՞ի ժամն եք Արցախին նվիրում. սա շատ կարևոր հարց է: Ես խորհուրդ եմ տալիս ձեր բոլոր հաղորդումներն ավարտել. «Արցախը պետք է անկախ լինի, միացեք և պայքարեք» կարգախոսով, սա էլ է պայքարի մի ձև: Թվում է մենք շատ անհանգիստ ենք Արցախի ճակատագրով, բայց իրականում օրվա մեջ որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Արցախին:

Արայիկ Հարությունյանն ընդունել է մի խումբ փաստաբանների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադարձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:  

Դանակի սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց  պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի: ՆԳՆ ոստիկանության

22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 44-ամյա տանտիրոջը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության

Կոնջորյանի օգնականի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում. Ընդունվո՞ւմ են կնունքի հայտեր

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:
Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»:

«Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար». դեսպան Մասանորին՝ Շիրակի մարզպետին

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, դրամաշնորհային ծրագրեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031