Օրվա լրահոսը
Բաքուն կարիք չի տեսնում լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տրամադրել Արցախի հայերին. Բայրամով
«Մենք չենք ընդունում այդպիսի նախապայման… մի շարք պատճառներով: Հիմնական պատճառն այն է, որ դա ներքին հարց է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որի մասնակիցն Ադրբեջանն է, ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երաշխավորելու բնակչության այդ հատվածի իրավունքները»,- ասել է Բայրամովը:
Արցախի հարցը պետք է մտցվի ՄԱԿ ԱԽ. Եվրախորհդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է փաստաբան Ֆրանսու Դևեջյանի գրառումը, որով կոչ է արվում ԵՄ երկրներին Արցախի հարցը մտցնել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության: Եվրամիության երկրներն այդ հարցով պետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»,- ասվում է հրապարակման մեջ: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերի հաշվարկներում շատ հստակ կամայական մոտեցումներ են ցուցաբերվել»․ Ժաննա Անդրեասյան
«Ի հայտ բերեցինք պատկեր, երբ մարզային ենթակայության դպրոցի տարեկան ֆինանսավորման համար 6 մլն դրամ է ծախսվում։ Հնարավոր չէ տարեկան 6 մլն դրամ ծախսով դպրոց պահել»։
Պապիկյանը և Լորա Քելին արձանագրել են Կանզասի նահանգի հետ համագործակցության առաջընթացը
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև
2021թ.-ից դատարանում դեռ վիճարկվում են վանաձորյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից հունիսի 20-ին նշանակվել էր ՏԻՄ ընտրության հետ կապված որոշման հրապարակումը, որով ըստ վանաձորցիների, պարզ կդառնա, թե արդյոք պետք է նշանակվեն նոր ՏԻՄ ընտրություններ, թե՞, այնուամենայիվ, Մամիկոն Ասլանյանի թիմը ՔՊ-ականների հետ 5 մանդատ ստացածին կդարձնի քաղաքապետ: Սակայն դատարանը դեռ երեկ, անգամ՝ հունիսի 21-ին չէր հրապարակել որոշումը: Լոռու մարզի Վանաձոր համայնքի
Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Կապանում երգել է «Հայի աչքեր»-ը
Կապանի թիվ 8 ՆՈՒՀ այցելության ժամանակ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին երգել է Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր» երգը։ Կապանի համայնքապետարան
«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին
Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։
«Գետնից բարձրանալու ճանապարհն իրար ձեռք բռնելն է». ՀՀ չորրորդ նախագահը տոնում է 70-ամյակը
Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել
Ըստ ՀԱԿ նախկին ակտիվիստի՝ Արգիշտի Քյարամյանն, այլ պաշտոնյայի հետ, իրեն խոշտանգել ու փորձել է նետել պատուհանից
Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս ու էլեկտրաշոկով մարմնիս տարբեր հատվածներ վառել են. Տիգրան Առաքելյան
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը փշրում տաբուն՝ նման քայլի դիմում». «Ազգ»
Հարցին, թե արտաքին քաղաքականության ի՞նչ ուղղություն է ընտրել Հայաստանը, պատասխանում է՝ Հայաստանն ինքն էլ չգիտի:
Տիկնիկավար դերասանն իր առաջին ռեժիսորական աշխատանքով շրջում է փառատոնից փառատոն
Հարցազրույց Աղասի Մելքոնյանի հետ – Աղասի, շուրջ 20 տարի Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասաններից եք, խաղացել եք ավելի քան 30 ներկայացումում, բայց թույլ տվեք նկատել, որ ձեր անունն էլ ավելի հնչեղ դարձավ առաջին ռեժիսորական աշխատանքի՝ Նաիրա Եդիգարյանի «Կոկորդիլոսը» պիեսի բեմադրությունից հետո, որն, ի դեպ, մեր դիտարկմամբ՝ 88-ամյա տիկնիկային թատրոնի առաջին մոնոներկայացումն
«Գնահատական ունե՞ք, որ կապիտալ ծախսերին չուղղված գումարներն են ուղղվել պարգեւավճար վճարելուն»․ Արթուր Խաչատրյանի հարցը
Ֆինանսների նախարարն ասաց․ «Որեւէ կապիտալ ծախս չի կարող վերաբաշխվել եւ ուղղվել ընթացիկ ծախսերին, որը կբերի ընթացիկ ծախսերի չափի ավելացմանը»։
«ՀայաՔվե»-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, ամեն հայից. Աննա Կոստանյան. «Ազգ»
Հավակնոտ թվացող նախաձեռնության ներկա ու առաջիկա անելիքների մասին «Ազգ»-ը զրուցել է «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության անդամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ: — 2020-ի աղետաբեր պատերազմից հետո խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները (այդ թվում՝ դուք) Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկ անգամ չէ, որ փողոց են դուրս եկել: Բայց նա այսօր էլ հպարտորեն հայտարարում է, թե իր
ԿԳՄՍ-ն մանկավարժահոգեբանական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը 350 մլն դրամով ավելի է հաշվարկել․ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը
Վճարված պարգեւատրումները չեն դասակարգվել եւ չեն արտացոլվել հոդվածում, ինչը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների միջհոդվածային ցուցանիշների խեղաթյուրմանը:
Դատարանը բավարարել է Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչինչ չունե՞ն ասելու Պուտինին
Քոչարյանի եւ Սարգսյանի լռությունը նշանակում է, որ նրանք գտնում են, որ այն, ինչ կատարել ու շարունակում է կատարել Մոսկվան Արցախի եւ Հայաստանի հետ, օրինաչա՞փ է 50, 100 կամ 200 տարի անց, երբ Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցած այսօրվա պատմության էջերը ուսումնասիրողներ լինեն` նրանց չեն հետաքրքրելու շաբաթների, ամիսների դրվագային-ակնթարթային իրադարձությունները: 50, 100, 200 տարի անց
Անդրադարձել են Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին
Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի գլխավոր մարտահրավերները և ուսանողության դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում։ Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն: Քննարկման բանախոսներն էին «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամներ Երվանդ Բոզոյանը, Ձյունիկ Աղաջանյանը, Հովհաննես Հարությունյանը։ Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Երկիրը ղեկավարում է չարությամբ, ատելությամբ, կռվազանությամբ, մանրոգությամբ ու շանտաժով. «Ազգ»
Արցախյան բանակցություններ «զրո կետից» սկսելու խոստում, «Արցախը Հայաստան է եւ վերջ»յան հրահրում, պատերազմի չսանձահարում, «հաղթում ենք» եւ ապա՝ «Նե՞ օլդու, Փաշինյան, նե՞ օլդու», «պարտվեցինք՝ քանի որ զինվորը ելակ չէր ուտում եւ տրուսիկ չուներ», «գլխավոր մեղավորը ե՞ս եմ», «11 հազար դասալիք ու դավաճան», եռաբլուրյան այցեր ու ծնկադրումներ, ոստիկաններով շրջապատում, ցուցարարների ջարդ, ձերբակալություն, պարգեւավճարներ, կոռուպցիոներների՝ դեմ պայքար եւ պայքարի դեմ կոռուպցիա, եւլն, եւլն:
Ո՞նց կարող է մի պետության մեջ մարդիկ իրար հանդեպ թշնամություն անեն, աբսուրդ է. Լյոկա. «Հրապարակ»
2020-ից հետո բոլորն անխտիր խոսում են հայրենիքի փրկության մասին՝ բոլորը, բայց ոչ ոք չի ասում` ոնց։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց արցախցի ռեփեր, աարցախյան երկու պատերազմների մասնակից Վալերի Լյոկա Ղազարյանը։ Լուծումը ռեփերը կարճաժամկետ հատվածում չի տեսնում։ Առաջարկում է ճիշտ կրթություն տալ աճող սերնդին ու հարցնում է՝ այսօր ի՞նչ կրթություն կամ դաստիարակություն է ստանում աճող սերունդը։
Քննիչ հանձնաժողովը ժամանակի վատնում է. ստեղծեք պատերազմի հանցագործությունները քննող հատուկ ռազմական-դատական ատյան. «Ազգ»
Ո՛չ դատական մարմին, ո՛չ որոշում կայացնող ատյան
«Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է». եկեղեցին անիմաստ է համարում անիծել-բանադրելը իշխանությանը. «Ժողովուրդ»
Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերեւս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը եւ իշխանության ներկայացուցիչներն այլեւս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին եւ տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել: Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ
«Առաջարկելով Մոլդովականի տարածքը, ասել էին՝ եթե գնի, օգնած կլինի ՊՆ-ին». «Հրապարակ»
Սամվել Ճզմաչյանն ասաց, որ իրականում չի տեսնում որևէ «կրիմինալ»։
Այս բոլորին իրաւական հիմնաւորում տուած է Երեւանը` ճանչնալով Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ. «Ազդակ»
Փրկե՛լ արցախահայութիւնը. թիրախային աշխատանք նախ եւ առաջ ա՛յս օրակարգով
Գործուղումների մասին ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում. «Ժողովուրդ»
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, եւ այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն Լուսանկարը՝ համացանցից
«Moody’s»-ը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»
Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են,
«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ
ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակն ակնարկեց Ադրբեջանին ԵԽ-ից հանելու մասին։
Զատել մարդուն բոլոր ժամանակավոր շերտերից
ՔՊ-ականները հաճախ խոսում են սարսափելի, հրեշավոր բաներ: Մարդկայնորեն ես չեմ կարող ընդունել նրանց դատողությունները Արցախի մասին, երբ նրանք փաստորեն համաձայն են հանուն ինչ-որ անհասկանալի «վեհ նպատակների» զոհաբերել 120 հազար մարդու կյանք: Ինձ համար անընդունելի է նաեւ նրանց անփոփոխ ձգտումը՝ բոլոր թեմաները շեղել «նախկինների» վրա՝ որպես արդարացում իրենց ձախողումների: Այդ ոգով էր ելույթներ ունենում նաեւ հանգուցյալ Վիգեն Խաչատրյանը:
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Ժամանակակից սխալ կենսակերպի «անմեղ վկան»․ խոլեսթերինի մասին տարածված թյուր պատկերացումները
Խոլեսթերինը մարդկանց և կենդանիների բջջաթաղանթի բաղադրամասերից մեկն է, որը, չնայած իր վատ համբավին, կարևորագույն դեր ունի օրգանիզմի կենսագործունեության համար։ Այն իրականացնում է գործառույթներ, որոնք կապված են մարսողության, հորմոնների, վիտամին D-ի արտադրության հետ։ Սակայն երբ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ բարձրանում է, մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։ Խոլեսթերինն այլ նյութերի հետ, ինչպիսիք են կալցիումն ու ճարպերը, կուտակվում


















































