Օրվա լրահոսը

«Եկեք լսենք պարոն Սեիդովին՝ ինչո՞ւ է նա Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին կոչում Եվրոպայի քաղցկեղ․ կարող եք ելույթի համար չանհանգստանալ՝ Ջորջ Օրուելը դա Ձեզ համար պատրաստել է»․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում զավեշտալի համարեց այն, որ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքն ապահովելու մասին զեկույցի հեղինակի համար չի ապահովվել ազատ և անվտանգ մուտք դեպի Լաչինի միջանցք։

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից  արձակված կրակոցների հետևանքով

Կասյան փողոցը վերանվանել Վազգեն Առաջինի փողոց. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու մշակույթի, կրթության, առողջապահության, սոց հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց գործադիրի առաջարկած այս  նախագծին

Lockdown Mode-ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում են վարակման վտանգը. Արթուր Պապյան

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը հայտնում է. «Այսօր երեկոյան Cyberhub.am-ի թիմին են դիմել մի շարք քաղաքացիներ, նշելով, որ իրենք Apple-ից ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ հանդիսանալու մասին։ Նշենք, որ Lockdown Mode-ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում է վարակման վտանգը, այնպես որ խուճապի մի մատնվեք։ Մենք այժմ փորձում ենք պատկերացում

«Շատ լավ եմ գնահատում այս բանաձևի ընդունումը, մինչդեռ Ադրբեջանի նպատակը հենց ժամանակ երկարաձգելն էր, որ ԵԽԽՎ պատվիրակները քչանային, և հնարավոր չլիներ բանաձևն ընդունել»․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը կարևորեց, որ ընդունվել են նաև խորհրդատվությունները, որոնց ընդունման համար անհրաժեշտ է քվեարկողների 2/3-ը, և Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր հենց սա առաջին հերթին տապալել, քանի որ դա մի քիչ ավելի դժվար է ընդունելը։

ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում  կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում

Համագումարը ողջունում է երկկուսակցական նամակը, որով կոչ է արվում վարչակազմին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը

Վաշինգտոն – ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված երկկուսակցական նամակը, որն առաջնորդեց Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործողությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովի ավագ անդամ կոնգրեսական Բարբարա Լին, և որը ստորագրեցին ավելի քան 50 կոնգրեսականներ, վարչակազմին կոչ արեց կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կուսակցության մարմինների ընտրության կարգի հետ կապված հարցեր

Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի մեկնարկին մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանի հիշատակը։ Նիստի ընթացքում քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրության կարգի հետ կապված հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Սարքած ելույթ՝ սարքած պատերազմի մասին. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

168.am. Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրում է. Օբամայի վարչակարգի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, գրելով 2011թ. եգիպտական հեղափոխության մասին, նշում էր.«Գրեթե բոլոր հեղափոխությունները, որ մեկնարկում էին հույսերով և իդեալիզմով, ավարտվում էին բռնաճնշումներով և արյունահեղությամբ»: Ասվածն ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանազավթման հանդեպ: Բռնաճնշումներին դեռ կանդրադառնամ, իսկ արյունահեղության առաջին արարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ երեկ

Կպատրաստվի հայտ՝ վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին: Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի

Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ բարեկամներ Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44 ամյա Արման Բարսեղյանը։ Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։ Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական

Հակառակ ադրբեջանական բոլոր ջանքերի՝ ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի հարցով բանաձևը

Հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ բանաձևն ընդունվեց։ Քվեարկությանը մասնակցած 67 պատվիրակներից 48-ը կողմ քվեարկեցին, 16-ը դեմ, 3-ը՝ ձեռնպահ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով ընթանում է «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկումը։ Ելույթների համար երկար ժամանակ չտրամադրվեց։ Վեհաժողովն անցավ զեկույցի հետ կապված առաջարկությունների քննարկմանը, իսկ

Երկարաձգվել է ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի մանդատը` որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող

ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման hարցերի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել եւս մեկ տարով երկարաձգել ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանի մանդատը` որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող:   ՀՀ Ազգային ժողով

ՀՀ-ում Իրանի դեսպանը Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Ադրբեջանցիները ցանկանում են փոփոխություն մտցնել ԵԽԽՎ-ի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ զեկույցում․ լարված քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Զեկույցի ներկայացումից հետո ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները պնդեցին, որ Ադրբեջանը պետք է հրատապ կերպով ապահովի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և Ադրբեջանին քննադատեցին, որ խոչընդոտել է և չի կազմակերպել ԵԽ փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան։

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունեց ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Վահե Ղազարյանը կարևորեց ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի

Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Հայցադիմումի ընթացքի վերաբերյալ նախարարությունը դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել. ԿԳՄՍ պարզաբանումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունիսի 9-ին ստացել է «Գոյ» թատրոնի անձնակազմի 23 դերասանի կողմից ստորագրված հայցադիմում։ Սակայն հայցադիմումի ընթացքի վերաբերյալ նախարարությունը դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել։ Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը Datalex․am տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ թիվ ՎԴ/4479/05/23 վարչական գործով 14․06․2023 թվականին կայացվել է որոշում, համաձայն որի Արթուր Սահակյանի, Արա Մանուչարյանի, Ռիտա Խալաթյանի, Գուրգեն

Հրանտ Բագրատյան. «Քաղաքական ուղղությամբ մենք Արեւմուտքին դեմ չենք, բայց ավելի շատ ապագա տեսնում ենք Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան-Չինաստան գծի վրա»

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կողմից հրավիրված քննարկում-հավաքի ժամանակ ունեցած իր ելույթում վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ ասաց. «Պետք է նայել, թե ինչ է տեղի ունենում ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Ինչպես նախկինում, հիմա էլ չեմ կարծում, թե այնտեղ ընդհանրապես հնարավոր է հաղթանակ: Բայց այնտեղ հնարավոր է մի բան. որ բացահայտորեն ռուսները չեն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:   ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԵԽԽՎ-ն պահանջում է, որպեսզի Ադրբեջանը հնարավորինս շուտ կազմակերպի ԵԽ փաստահավաք առաքելություն Ադրբեջանում, որ տեղում գնահատեն այն իրավիճակը, որում ապրում են հայերը»․ ԵԽԽՎ զեկույց

Զեկույցում ամրագրված է`Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ ԵԽԽՎ զեկուցողը չի հրավիրվել Ադրբեջան և, հետևաբար, չի կարողացել տեղում տեղեկություն ստանալ առաջին ձեռքից։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել

Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել

Էդգար Ղազարյանը՝ նորակառույցների մասին․ «Ալիեւն ասում է չէ՞, որ ադրբեջանցիները պետք վերադառնան Հայաստան, որն իր համար Արեւմտյան Ադրբեջան է՝ Երեւանն էլ ներառյալ»

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ինչ կասի տարածված այն տեղեկության մասին, ըստ որի՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ութ տարվա ընթացքում  45 հազար բնակչի հաշվարկով 116 բնակելի շենք է կառուցվելու, որի համար ներդրվում է $ 5 միլիարդ, ասաց. «Անկեղծ ասած, այդ 5 միլիարդը մի քիչ տարակուսանք է առաջացնում: Դա

Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, Երևանում առկա բազմաթիվ առաջնային խնդիրների կողքին, մեգանախագծերը որոշ մարդկանց թվում են ոչ կարևոր։ Բայց հենց նման նախագծերն են նաև Երևանը դարձրել հզոր մայրաքաղաք։ Պատկերացնու՞մ եք, եթե ժամանակին չկարևորվեր Մարզահամերգային համալիրի կամ Օպերայի շենքի կառուցումը։ Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935թ․, որը սակայն 1965թ․՝

Լաուրա Քելլին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լաուրա Քելլիին և Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վերներդին

Արցախի Հանրապետության արտգործնախարարը հյուրընկալել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանին

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու  հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune հեղինակավոր թերթերից և

«5 Երազողները եւ ձին» կցուցադրվի Կինոյի տան դահլիճում Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 փառատոներում

Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները եւ ձին» խաղարկային-վավերագրական Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է շվեյցարական Visions du Reel հեղինակավոր փառատոնում։ Այնուհետեւ  Oolik production -ի արտադրած  այս ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 երկրների լավագույն փառատոններում՝ այդ թվում HotDocs, Dok Leipzig, FIdMarseille, Camden IFF, RIDM, Jihlava, Dokufest, Makedox, Goeast Wiesbaden, Cinedoc Tbilisi: «5 երազողները եւ ձին»

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցման Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։ Պատասխան. Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը. Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է

Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը

22 հունիսի, 2023 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում: 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարզերում

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 11-17-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 12-17-ը, Հրազդանում՝ հունիսի 11-ին և 17-ին, Վանաձորում՝ հունիսի 12-ին և 17-ին, Ալավերդիում՝ հունիսի 13-ին և 17-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031