Օրվա լրահոսը
Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին ՀՀ առաջարկին
Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին ՀՀ առաջարկին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հանդիպման վայրի և ամսաթվի մասին դեռ պայմանավորվածություն չկա, բայց ենթադրվում է`մոտ ժամանկներում հանդիպում կլինի։ Հիշեցնենք. Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: «Առաջարկի նպատակն է քննարկել
Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն
Հայկ Մամիջանյան․ «Այդ օրը կար հնարավորություն հրադադարի՝ Շուշիի պահպանմամբ»
Պատգամավորն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում արած հայտարարություններին
Քրեակատարողական հիմնարկի մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձն ինքնասպանություն է գործել
2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Սամվել Ալեքսանյանի կնոջ ընկերությանը վաճառված հողատարածքի որոշումը. «Հետք»
«Հետք». Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015թ. որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97քմ հողատարածք: 2013թ.-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ն ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին՝ Վահագն Մկրտչյանը: 2022թ.-ի հոկտեմբերից «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի
Շատ վատ է, որ մենք տեղեկացվեցինք, թե մեր երեխաներին որտեղ և ում մեղքով տարան հանձնեցին Կովսական. անհետ կորածների ծնողների բողոքի ցույցն ԱԱԾ շենքի առջև
Փաշինյանի, բա էլ ո՞ւմ, ինքը տարավ սաղ էրեխեքի գլուխը կերավ, գլխավոր հրամանատարը ինքը չի՞, ինքն է հրաման տվել, էդ մարդիկ էլ տարել, էրեխեքին զոհ են տվել։ Գեներալ Մակարյանը, որ ասում է՝ սխալմունք է տեղի ունեցել, վրիպակ է տեղի ունեցել, հիմարներ, խի տենց վրիպա՞կ է լինում (…) առաջ էլի լավ էր, ճիշտ է, թող զինվորը չուտի ելակ, բայց ծնողի խիղճը հանգիստ լինի:
«Սպանության կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է»
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ 15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Եկեք Սիրահարների այգի, Цой жив!». Արմեն «Ցոյ» Սարգսյան
Հունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն ՝ նվիրված Վիկտոր Ցոյի հիշատակին
Ընտանիք, կրոն, ազգային ինքնություն
Ահա երեք թիրախները, որոնց սովորաբար ընտրում է «հեղափոխությունը» Ժամանակին խորհրդային դպրոցներում երեխաներին մատուցվում էր «Պավլիկ Մորոզով» միֆը: Իբր գյուղացի երեխան, լինելով պիոներ ու ղեկավարվելով «բարձր գաղափարական շարժառիթներով», մատնում է սեփական հորը, որը «կուլակ» էր, ապա սպանվում է հոր բարեկամների կողմից: Պատմությունը մեծ մասամբ հնարած էր, բայց կարեւորը դա չէ: Կարեւոր է, թե ինչի համար էր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց
Ինչո՞ւ ոչինչ չի արվում. Վահե Հովհաննիսյան
Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ: Ինչո՞ւ Արցախից որևէ գրագետ գործողության ծրագիր կամ ուղերձ չի ներկայացվում, և ամեն ինչ սահմանափակվում է «լայվերի» ժանրով
ԵՄ դիտորդները Սիսիանի օդանավակայանում են
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում են ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE-ի պատվիրակությանը, որոնք Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար»,- նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական պատվիրակության թվիթերյան գրառման մեջ:
Անձրեւահատի աղերսանքը
Դիպվածը պատահել է Հայրենական պատերազմի տարիներին Վերստին զբաղված եմ մեր տոհմով եւ տոհմածառով։ Մերոնց խնդրել եմ անցքեր հիշեցնել գերդաստանների մասին։ Անձրեւահատի աղոթքի մասին հուշեց Թիֆլիսից՝ Ռաֆայելի կամ Ռափամու (ամին միշտ կպած եմ լսել) ճյուղից՝ Վազգենի թոռ Գեւորգի կինը՝ Իզաբելան։ Նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, եւ քառորդ դարից ավելի, մաթեմատիկա է դասավանդում Թբիլիսիի հայկական դպրոցում։
Տեր կանգնել է պետք: Արցախում աղետ է սպասվում. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120 000 մարդու վիճակը։ Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։ Համախմբվե՛ք ու դուրս եկե՛ք փողոց…. 1.Դեղատներում դեղորայքն
«Չեմ կարող համաձայնել, թե բյուջեում փող չկա․ ունենք եկամուտների գերհավաքագրում եւ ծախսերի թերակատարում»․ Գեւորգ Պապոյան
«Մեր եկամուտները մեր ընթացիկ ծախսերն ամբողջովին սպասարկում են, հետեւաբար, ընթացիկ ծախս սպասարկելու համար կարիք չունենք նման վարկեր վերցնելու»։
Բուսաբանական այգում հրդեհը մարվել է. 18 ծառ, որից՝ 12-ը մասամբ
Հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը
«ՄԻԵԴ վճիռները պետք է կատարվեն, անդամ երկրները պետք է հարգեն իրենց պարտավորությունները»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը՝ Ադրբեջանի նկատմամբ վճռականություն ցուցաբերելու հարցի առիթով
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը Էդգար Ռինկևիչին հարցրեց՝ «Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը, ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները»։
Դատարանը մասամբ հաստատել է մեր դիտարկումը: Նյարդերի պայքար է. «Գոյ» թատրոն
ՍԱ ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է Դատարանը մասամբ հաստատել է մեր դիտարկումը: (անցնում ենք պայքարի հաջորդ փուլ) Դատական Գործ N: ՎԴ/4479/05/23 Նախագահող դատավոր՝ Ռոբերտ Վարդանի Մաքեյան դատավորներ՝ Միքայել Գագիկի Մելքումյան, Մերի Համբարձումյան, Ելենա Վարդգեսի Առաքելյան, Կարեն Բարսեղի Զարիկյան Մեջբերում՝ …Այսպիսով՝ դատարանը փաստում է, որ ձևական առումով նորմատիվ ակտի տարբերակիչ հատկանիշներն են դրա կառուցվածքը, ընդունման ու ուժի մեջ
«Լուռ խոսել եմ պատերազմի մասին»
Նելլի Բարսեղյանի «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել» խորագրով ինստալյացիան Պրահայից մրցանակ է բերել Հայաստանին Հայաստանն այս տարի առաջին անգամ արժանացել է Պրահայի 15-րդ միջազգային Քվադրինալեի մրցանակին: Մեր երկիրը ներկայացված էր Նելլի Բարսեղյանի «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել» խորագրով աշխատանքով։ Սա Նելլիի երրորդ մասնակցությունն էր Պրահայի Քվադրինալեին: Հայաստանի տաղավարի համադրող Նելլի Բարսեղյանին
Կրկնում ենք մեր կոչը՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ
Փախստականների օրվա հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն համաշխարհային հանրությանը կրկին հիշեցրել է Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից փախստականների, Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության մասին և կոչ արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել կանխելու նման իրավիճակն այժմ ապօրինի արգելափակված ԼՂ-ում: «Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր
«Բյուջեում փող չկա, պա՞րտք եք վերցնում»․ կառավարությունը 92․3 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ կվերցնի
Արթուր Խաչատրյանն ասաց, որ սա բավական թանկ վարկ է․ «Այսինքն՝ կրկնակի անորոշություններով վարկ եք առաջարկում վերցնենք, եւ միեւնույն ժամանակ չենք էլ հասկանում՝ ինչի՞ համար ենք վերցնում»։
Պետության հանդեպ ունեցած պարտքի դիմաց ՊՆ-ն 2004 թ.-ին բանկից ստացել է շինությունը և 410 000 դոլարով պակաս վաճառել մեկ այլ բանկի
Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային)
Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախն արագ տեմպերով զարգանում էր. Բագրատ Միկոյանի արձագանքը
Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը
Անտեսելը դիտավորությո՞ւն է
Ալիեւի ծավալապաշտական, ագրեսիվ պահանջները բավարարվում են Կիրակի օրը տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Երեւան- Փարիզ շփումները խիստ անհանգստացնում են Բաքվին: Հայաստանի կողմից ինքնիշխանության անգամ թույլ դրսեւորումը Թուրքիան եւ Ադրբեջանը լրջագույն խնդիր են համարում: Ցավոք, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գտնվելով արեւմտյան պատժամիջոցների ներքո,
Մշակույթն ու քաղաքականությունն իմ սիրելի, զուգահեռ, չընդհատվող, բայց լրացնող «ես»–եր են․ Լիլիթ Գալստյան
Ժողովածուն կազմել և թարգմանել էի դեռ պատերազմից առաջ, ու ձեռքս չէր գնում տպարան հասցնել․․․տրամադրություն չկար․․․նույնիսկ հիմա չկա, երբ շոշափում եմ ու մեկիկ- մեկիկ հիշում ամեն տողի ծնունդը․․․
Նոր էլիտան պետք է կազմված լինի մահապարտներից` պատրաստ զոհելու ամեն ինչ. Սուրեն Պետրոսյան. «Հրապարակ»
«Ադրբեջանի գործողություններն ու տրամաբանությունը կրելու են շարունակական բնույթ, եւ դրա մասին պարզ խոսվում է»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերական դարձած ռազմական ագրեսիային՝ ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ «Մենք երկար ժամանակ զոհաբերել ենք ներկան ապագայի համար՝ սպասարկելով միայն խմբային կամ հատվածական շահեր։ Ներկա իշխանությունը քանի որ սպառել է այլեւս ապագան
«Մենք հրավառության նյութերը տանում ենք լիցենզավորման դաշտ, որ փոքրիկ Հովիկ Աղազարյանները պայթուցիկ նյութեր չսարքեն»․ հարսանիքներում այլեւս հրավառություններ չեն լինի
Հրավառությունները հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ կիրառել բացառապես Հայաստանի տոնական օրերին կամ համայնքային ու պետական մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։
Սփիւռքը Հայաստանի մէջ նսեմացուեցաւ որովհետև քաղաքական վերնախաւը Սփիւռքը ուզեց որպէս հետևող միայն. «Եռագոյն»
Դաշնակցութիւնը Եօթանասուն Տարի Սփիւռք Կերտեց
Երևան-Շորժա մայրուղու հարակից հատվածում ընդերքօգտագործման ապօրինի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․ Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի
Հիմնանորոգվում է Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքը
Տիկնիկային թատրոնի շենքն ի սկզբանե եղել է ծաղկի սրահ. «92-94թթ-ին շենքը հարմարացրել են որպես թատրոնի շենք ու սկսել գործունեություն ծավալել: 94թ-ին արդեն շենքում խաղացել են առաջին ներկայացումը, որտեղ էլ մինչ օրս անխափան գործունեություն է ծավալվել»:


















































