Օրվա լրահոսը
Երևանում ասֆալտը կոտրվել է, 109 հազար դոլարանոց նոր ավտոբուսն ընկել է ասֆալտի մեջ
Երևանի բոլոր ճանապարհների փոսերի դեմ խոսքով պայքար հայտարարած Տիգրան Ավինյանը կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները։ Բացի այդ, յուրաքանչյուր նիստի ժամանակ, երբ միացված է ուղիղ եթերի տեսախցիկը, Ավինյանը խոսում է փոսալցումներից։ Մոտ մեկ շաբաթ առաջ փոսալցման աշխատանքներ են կատարվել Նոր Նորքի Մինսկի փողոցում, սակայն այսօր վատ ճանապարհի
Աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար հաշվարկել և վճարել են ընդհանուր շուրջ 41.438.000 հազար դրամ աշխատավարձ.քրեական գործեր են հարուցվել
Aravot.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում մի շարք աշխատակիցների անօրինական աշխատավարձերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաեւ ՊԵԿ-ի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ ՔՈԳ վարչությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019-2022 թթ ընթացքում որպես գլխամասի հսկիչ ընդունված
Փաշինյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
Մայիսի 9-ը և նոյեմբերի 9-ը մեզ և Ադրբեջանի համար տարբեր օրեր են. անհնար է ապրել Ադրբեջանի կազմում. Ռուբեն Վարդանյան
20 հունիսի, Ստեփանակերտ: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամները հունիսի 19-ին այցելել են շրջկենտրոն Մարտունի, ինչպես նաև բնակչության հետ հանդիպումներ ունեցել շրջանի Խնուշինակ և Գիշի համայնքներում՝ ներկայացնելով Շարժման նպատակը, անդամագրվելու կարգը, խոսելով Արցախի առջև ծառացած մարտահրավերների և միասնական ուժերով դրանց դիմագրավելու կարևորության մասին: Խոսելով Շարժման գործունեության մասին՝ Շարժման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն
Այո, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել. Կարեն Սարուխանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը Այո, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։ Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեզ հետ ամեն բան նորմալ է։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։ Անփորձանք երթևեկություն բոլորիս։
Արցախում, ունեցել է մշտական ներկայացուցիչ, տեղակալներ… բոլորը ստե՞լ են իրեն. Մովսես Հակոբյանն արձագանքում է Փաշինյանին
Ընդունենք՝ հնարավոր է, որ բոլորը ստել են իրեն, այդ ժամանակ՝ ինքը ո՞վ է. այդ հարց կուղղեք իրեն. Մովսես Հակոբյան
Գառնիի բնակիչը ձերբակալվել է եղբորը սպանելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնի գյուղի բնակչի կողմից եղբորը սպանելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունիսի 20-ին` ժամը 07:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել Գառնի գյուղի 54-ամյա բնակիչը և հայտնել, որ սպանել է հարազատ եղբորը՝ վերջինիս գլխին մուրճով հարվածներ հասցնելու եղանակով:
OWI-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 գագաթնաժողովը
Orion Worldwide Innovations-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը: Գագաթնաժողովի բացումը կատարել են Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, բացման ելույթով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանն անցկացրել է հանդիպում՝ ռազմավարական կորպորատիվ ներդրումների թեմայով:
«Դպրոցի տնօրեններին տրամադրելու ենք ժամանակ` բովանդակային գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար». Սվաջյան
«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է»
«Եթե ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա». քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները
Նարեկ Տերյանը չի համաձայնել այն տեսակետին, թե ներդրումները նվազում են:
Մեկնարկել է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը
Երևան – Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որ նպատակ ունի աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուզ կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»-ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ «Ծրագիրը հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից
Հուսով եմ՝ Բաքուն ու Երևանը հասկանում են, որ Արևմուտքն օգնելու անկեղծ ցանկություն չունի. Լավրով
Նա նաև նշել է, որ իրենք դեմ չեն, որ միջազգային դերակատարները փորձեն իրենց ուժերը միջնորդության գործում: «Գլխավորը, որպեսզի միջնորդությունը նպատակ հետապնդի ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»,- ասել է նա:
Թրամփի դեմ հարուցված մեղադրանքը տարաձայնություններ է առաջացրել որոշ հանրապետականների միջև
«Ամերիկայի ձայն». Գաղտնի փաստաթղթերի պահման համար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված մեղադրանքը որոշակի պառակտումներ է առաջացրել հանրապետականների շրջանում։ Նույնիսկ այն դեպքում, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ իրեն «մեղավոր» ճանաչեց գաղտնի փաստաթղթերի սխալ տնօրինման գործով, նրա դեմ հարուցված վերջին մեղադրանքը շարունակում է բուռն բանավեճեր հրահրել իր իսկ կուսակցության անդամների միջև: Նախագահի հանրապետական
«Եթե անգամ դանակը դնեիր թուրքի կոկորդին, ինքնակամ չէր գա Շուշի՝ 6000 հայի հետ ապրելու»․ Շուշիի քաղաքապետ
«Հայաստանի իշխանություններն ավելի շատ են Ադրբեջանի օգտին խոսում, քան հենց Ադրբեջանը։ Այն, ինչ Ալիեւը պետք է ասի, մի երկու օր առաջ արդեն Հայաստանի իշխանությունն ասում է»։
Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում. 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում
Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։
«Զանգել եմ Արծրունին, ասում եմ՝ էդ…ին ասա, թող հանի վիդեոն, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, ջնջեցին հանեցին». Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին ռուսական առաջարկին, որի մեջ Շուշին չէր մտնում, առաջին անգամ հայ հանրությունը ծանոթացավ Պուտինի հարցազրույցից, հիմա այլ տարր է մտցնում Փաշինյանը, թե՝ փախստականների վերադարձ. Բա որ Պուտինը մի հատ էլ հարցազրույց տա: Քննիչ հանձնաժողովն այսօր լսում է Փաշինյանին, որը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու ենք հարցաքննությա՞ն, որ հասկանանք՝ օբյեկտի՞վ էր ասածը, թե՞ չէ»:
Ժողովուրդը քաղաքական հստակության կարիք ունի։ Եթե միասնական թեկնածուի շուրջ համախմբումը չի հաջողելու, ապա պետք է բոյկոտել ընտրությունները. «Միասին»
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը Երևանի ավագանու ընտրություններում կա՛մ միասնական ընդդիմադիր թեկնածու, կա՛մ բոյկոտ Հայաստանում, ի հակառակ պետական կառավարման ճգնաժամի, առաջ է մղվում Երևանի ավագանու ընտրությունների օրակարգը, որը նշանակում է կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուի առաջադրում և քաղաքային հիմնախնդիրների շուրջ նախընտրական պայքարի ծավալում։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, վերլուծելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները՝
Նաթիա Նացվլիշվիլիի հետ հանդիպմանը Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ գործակալությունների, ներգրավման կարեւորությունը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ընդգծելով կայուն զարգացման նպատակների կարեւորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում՝ կողմերը մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարեւորվել է սահմանամերձ համայնքների դիմադրողականության բարձրացմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ
«Հուսով եմ՝ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի հարցով հրատապ ընթացակարգով քննարկումը կապահովի այս հարցով առաջընթաց»․ ԵԽԽՎ ALDE խմբի խոսնակ
ALDE խմբի խոսնակ Միրել Կլապոնը հայտարարեց՝ պետք է կիրառվեն դատարանի կողմից որոշված հրատապ միջոցները՝ ապահովվի մարդկանց ազատ տեղաշարժը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում բարելավվի հումանիտար իրավիճակը Լաչինի միջանցքի շրջափակման պայմաններում։
ՍԱՏՄ-ն ուսումնասիրել է իրացվող պաղպաղակի համապատասխանությունը սահմանված նորմերին
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում: Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը, Դելիկասա
«Դպրոցներում մշտապես առկա է մասնագետների կարիք և յուրաքանչյուր աշխատակցի համար փորձելու ենք առաջարկել աշխատանք». Անդրեասյանը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների հետ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներին՝ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը: Քննարկման առանցքում Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման
Կապանի բնակչի կողմից հորեղբորը սպանելու առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
«Օսկանյանն ասում է՝ Փաշինյանի ձեռքը պետք է բռնենք, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ չփախնես, գաս ու պատասխանես՝ էս ի՞նչ շիլաշփոթ եք սարքել». Անդրանիկ Քոչարյան
Դիտարկմանը՝ Օսկանյանն էլ է մեղավոր, Վանեցյանն էլ, զենքերը հանձնեցին, փախան, 5-րդ շարասյուն…այս ամբողջ շարքը գիտենք, ի վերջո Փաշինյանի մեղավորությունը որեւէ տեղ 44-օրյա պատերազմում դուք տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում՝ նա պատասխանեց. «Ձերն էլ, իմն էլ, բոլորինս էլ տեսնում եմ: Դրա համար էլ դասեր պետք է քաղենք, գնանք առաջ: Այնքան բացեր կարող եմ ասել, բայց այստեղ չեմ ասի»:
Ներքին գործերի նախարարն անցյալ տարի նոր բնակարան է գնել
Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։
«Դավիթ Տոնոյանը ընդամենը ասում էր՝ ուղիղ եթերով ես գամ ու Փաշինյանի հետ բանավիճեմ, չէ՛, շոուի հարթակ չի այստեղ». Անդրանիկ Քոչարյան
Դիտարկմանը, որ ընդդիմությունը այս ամենը թատրոն է համարում՝ նա արձագանքեց. «Իրենք ամեն ինչն են թատրոն համարում: Իրենք կարող են ամսի 27-ին գան, իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց: Իմ գնահատմամբ՝ ընդդիմության հրաժարումը մասնակցությունից պարզապես փաստերի հետ առնչվելու ցանկություն չունենալն էր»:
Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը
Օրերս «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը: Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից և այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․ Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները
Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր «Ջի Թի Բի սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրների որոշմամբ, տեղադրվեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:
Նորից հանրային դաշտ է նետում հին սկավառակը՝ մեղավոր են նախկինները, ռուսները, բանակը, բոլորը, բացի իրենից. Տաթևիկ Հայրապետյան
Այդ ընթացքում ՀՀ ղեկավարը ԱԺ-ում հերթական մենախոսությունն է կազմակերպում, հանդես գալիս կիսաճշմարտություններով, կեղծ «բացահայտումներով», Մադրիդյան սկզբունքների ու բանակցային գործընթացի նոր խեղաթյուրիչ տեքստերով:


















































