Օրվա լրահոսը

«Նախարարն ինձ ասաց, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին, եւ ինձ տեղյակ կպահեն այդ մասին»

Հարցազրույց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակից, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Կարեն Ադամյանի հետ -Կարեն, դուք երբվանի՞ց եք աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունում՝ որպես օպերատոր: Վերջին շրջանում մեզ են դիմում ձեր ընկերության աշխատակիցներից, բողոքները հասել են նաեւ կառավարություն, որքանով տեղյակ եմ, դիմել են նաեւ Նիկոլ Փաշինյանին: Կա՞ խնդիր, ո՞րն է: -«Գեոպրոմայնինգ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։ Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։ Նախագահը բարձր է գնահատել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն ու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի

Կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը, որի օրոք լեգիտիմացվեին ու մաքրվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. Նորայր Նորիկյան

Փաշինյանի կողմից սա յուրովի վարձահատույց էր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ սկզբում իշխանության գալու, հետո նրանց միջոցով իշխանությունը պահելու համար. Նորայր Նորիկյան

ԱՄՆ-ը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից. Գալուզին

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ եռակողմ հայտարարության հիմքի վրա, այլընտրանք չունի: Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի մյուս երկրներն էլ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում:

Ի՞նչ անել. Այս հարցին մեր հայրենակիցները կպատասխանեն 3 միլիոն տարբերակով

Ինչպե՞ս ինչ-որ հարց լուծենք: Բա ո՞ւր մնաց մեր միասնությունը, որ դարեր շարունակ երազել են մեր մեծերը: Լսում ե՞նք մեր մեծերին: Չէ՛: Չկա աշխարհում այսպիսի բազմաշերտ ժողովուրդ, ինչպիսին մենք ենք: Այսքան մեծ դիապազոն, այսքան մեծ սանդղակ: Հրաշալի է սա արվեստի, գիտության բնագավառում, սակայն ոչ՝ ռազմագիտության մեջ, առավել եւս՝ պատերազմում, թշնամու օղակում: Զարմանալի ձեւով նման ենք մեր

Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա Սփյուռքի երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում. Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է. «Համահայկական խաղերն անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարեւոր բաղադրիչ են։ Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքահայ եւ հայաստանյան երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն

Միջազգային փառատոնում թուրքերն առաջարկով դիմել են հայ դրամատուրգին

Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացավ ռուսական թատերարվեստի ականավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, մանկավարժ Ալեքսանդր Բրյանցեւի 24-րդ միջազգային թատերական հեղինակավոր փառատոնը, որին մասնակցելու եւ «Արդի հայ դրամատուրգիան ու թատրոնը» թեմայով ելույթ ունենալու համար հրավիրված էր դրամատուրգ, հեքիաթագիր, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։ Մանրամասներ ճշտելու նպատակով կապվեցինք

Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը մկրատն առած ձևում է մեր հայրենիքը ու կտոր-կտոր դեն շպրտում. Վահե Հովհաննիսյան

Ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները

«Սպարտակ» բալետով Երևանն ամփոփեց խաչատրյանական օրերը

Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն

Բնակիչները կվտարվե՞ն. անշարժ գույքի «ապօրինի և խարդախ» գործարքի պատճառով Երուսաղեմի հայերի հողատարածքները վտանգվել են

Պատրիարք Նուրհան Մանուկյանը, որը զրկվել է գործարքներ կնքելու իրավունքից, պնդում է, որ «ապօրինի և խարդախ» գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է կարգալույծ արված քահանան

«Դեռ մանկան աչքերով եմ նայում իմ հասուն աշխարհին»

Ասում է մանկագիր Օլգա Դարյանը – Տիկին Օլգա, նոր լույս տեսած ձեր «Բարու շատրվան» գրքի մասին խոսենք։ Ի՞նչ կգտնի փոքրիկ ընթերցողը ձեր գրքում… – «Բարու շատրվան» գրքում տեղ են գտել մի շարք հեքիաթներ, պատմվածքներ եւ բանաստեղծություններ։ Այն նախատեսված է ցածր եւ միջին տարիքի դպրոցականների համար։Կարծում եմ, որ ժողովածուի վերնագիրն արդեն իսկ շատ բան է հուշում՝

Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից. նա ընդունե՞լ է մեղքը

Գայանե Հակոբյանի եւ պաշտպանների դիրքորոշումներում տարբերություններ կան. «Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, սակայն, տիկին Գայանեն այլ կարծիքի էր»

Փաստաբան Արսեն Մկրտչյանն ավտովթարի է ենթարկվել

Փաստաբան Արսեն Մկրտչյանն ավտովթարի է ենթարկվել և, փառք Տիրոջը, ողջ է մնացել։ Նման դեպքում ասում են. ինչ լինում է, թող ժեշտին լինի։ Առողջություն եմ մաղթում Արսենին ու լիահույս եմ, որ «ձեռք» կքաշի հետագայում մոտո վարելուց։ Եթե ձեռք չքաշեց, օրենքով սահմանված կարգով ու չարգելված եղանակով կարելի է լիազոր մարմնի միջոցով ցմահ զրկել մոտո վարելու իրավունքից։ Ի

Որտե՞ղ է ծնվել Արամ Խաչատրյանը

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված մենագրություններում ու հոդվածներում, աշխարհի չորս ծագերում լույս տեսնող բազում գրքերում նրա ծննդավայր է համարվում Հարավային Կովկասի նշանավոր մշակութային կենտրոն Թիֆլիսը: Սակայն նրա արմատների մասին խոսք լինելիս՝ երբեմն նշվում է նաեւ մեկ այլ բնակավայրի անուն. դա նրա հոր ծննդավայրն է՝ հայոց Գողթն գավառի (այժմ՝ Նախիջեւանի Հանրապետության Որդուարի շրջանի)

ԱՄՆ դեսպանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ այցելել է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

✅Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միասին այցելել են Մեղրի քաղաքի Փոքր Թաղում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվել էր եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Մեղրիի համայնքապետարան

Արցախի ինքնորոշման իրաւունքը սակարկութեան նիւթ չի կրնար դառնալ. Արամ Ա

«Ժողովուրդի մը ինքնորոշման իրաւունքը միջազգային օրէնքի անբաժան մասը կը կազմէ։ Հետեւաբար, Արցախի ինքնորոշման իրաւունքը սակարկութեան նիւթ չի կրնար դառնալ»: ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ  

«Խաղաղության» տարօրինակ «շեմը»

Փոխըմբռնում չկա, թե որ քարտեզներով է սահմանազատում իրականացվելու, Երեւանն ընդամենը հույս ունի, թե մի գեղեցիկ օր Ալիեւը կհայտարարի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի

Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ գլուխ է խոնարհում Գայանե Հակոբյանի եւ նրա որդու շիրիմի առջեւ, բայց …

«Կարծիք կա, որ ձեր ծնողները ձեզ օգտագործում են քաղաքական հաշվեհարդարի համար» հարցին Աշոտ Փաշինյանը չպատասխանեց

«Իհարկե, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, բայց ՀՀ քաղաքացուն, առաջին հերթին, պետք է երկրի ճակատագիրը մտահոգի, այլ ոչ թե մեքենաների «պլյոնկայի» հարցը». «Ազգ»»

Իմ համոզմամբ՝ խնդիր է նաեւ այն, որ մգացված ապակիներով մեքենաներում մարդիկ նաեւ սեռական պահանջներ էին բավարարում ու գուցե այլ անթույլատրելի գործողություններ անում:

Դատարանը քննում է Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի գործով նիստը դռնփակ անցկացնելու հարցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր նախատեսված է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի եւ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստը: Դատարանը քննարկում նիստը դռնփակ անցկացնելու մասին հարցը: Գայանե Հակոբյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ նման միջնորդություն չեն ներկայացրել: Աշոտ Փաշինյանը նույնպես ասաց, որ նման միջնորդություն չի

Գյումրիում բուժքույրը փորձել է ինքնասպանություն գործել

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու հիվանդանոցներից մեկի 28-ամյա բուժքույրը փորձել է ինքնասպանություն գործել։ Նա հիվանդասենյակում վնասել է իր աջ և ձախ բազուկները։ Նրան տվյալ հիվանդանոցից «զույգ վերին վերջույթների բազմաթիվ կտրվածքներ» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Երիտասարդ կինն այնտեղ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով՝ աշխատավայրի բուժսենյակում, ինքնասպանության նպատակով, բժշկական

Առաջնայինը պետության, տասնյակ հազարավոր մարդկանց և հարյուրավոր կառուցապատողների շահն է, հետո նոր մի քանի անհատների նեղ շահերը.

«Առաջնայինը պետության, տասնյակ հազարավոր մարդկանց և հարյուրավոր կառուցապատողների շահն է, հետո նոր մի քանի անհատների նեղ շահերը։ Նախորդ շաբաթ ԱԺ-ում իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ կապված իմ կողմից առաջարկված այն օրենքի նախագծի հետ, որ կառուցապատողը չի կարող առանց բնակարանը կառուցելու օգտագործել այդ բնակարանի համար վճարված ողջ գումարը։ Առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր 75% հասանելիության

Եթե պետությունը ցանկանում է՝ Սևանը միշտ կապույտ մնա, չպետք է նայի՝ ովքեր են դրանց տերերը. լճի խնդիրները կապված են Արարատյան դաշտի 6 խոշոր ձկնաբուծարանների հետ. Ինգա Զարաֆյան. «Ազգ»

Ջրային պաշարների 40 տոկոսից ավելին տրվում են այդ ձկնաբուծաններին, որոնց սեփականտերերը բոլորիս հայտնի օլիգարխներն են

Համայնքի բնակիչների պահանջը, որ իրավական արդար լուծում ստանա, կապահովենք, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա. Արագածոտնի մարզպետ. «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը գնահատական չունի կատարվածին, ասում է` կսպասի իրավապահների քննությանը։ Մեր հարցին՝ արդյո՞ք կատարվածը չի վկայում «բեսպրեդելի» մասին, երբ իշխանության ներկայացուցիչ պաշտոնյան բռնություն է գործադրում՝ ակնկալելով, որ անպատիժ է մնալու, Մովսիսյանը հանճարեղ պատասխան տվեց, որ Սուրեն Թորոսյանին չի կարելի պաշտոնյա անվանել․ «Նա ձեր պատկերացրած պաշտոնյան չի, ընդամենը ՋՕԸ պետն է՝ Արագածավանի։ Երկուսն էլ

Հանձնաժողով են ստեղծել, բայց Սիսեռյանի՝ դուրս գալու մասին դիմումից հետո չի գործում. «Ժողովուրդ»

Հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։

Բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը կարող է նշանակել, որ Ադրբեջանը չի կողմնորոշվել առանցքային հարցերի առնչությամբ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանն «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն արձագանքել է, թե «տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031