Օրվա լրահոսը
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Դուռը բացեցի, ասեցի՝ իջի, արա՛». ՔՊ-ական պաշտոնյան հպարտ պատմում է՝ ինչպես է արցախցի 7-ամյա տղային թողել չոլերում
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկված երիտասարդը գլխի հատվածում կարը ստանալուն պես սկսել է աջ ու ձախ հայհոյել ու վարկաբեկել իրեն ծեծողին
Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հույս են հայտնել, որ արտգործնախարարների նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում
Այս պահին բանակցություններ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման ժամկետները հստակեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն: «Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախանշված հանդիպման տեղափոխումը: Հաջիզադեն նշել է, որ հանդիպման ժամկետների մասին կհայտարարի ընդունող կողմը: Պատրաստեց Վիկտորյա
Մթնոլորտային օդի որակը Երևանում և մարզերում
Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 2-7-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին, Արաբկիրում՝ հունիսի 7-ին, Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 2-5-ը, Արաբկիրում՝ հունիսի 2-ին, 5-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը
Հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը Հանձնաժողովի 15 գործառույթներից և 36 լիազորություններից ընդամենը մեկն է. հայտարարություն
Վերջին շրջանում հայտարարագրման գործընթացի, դրանցում տեղ գտած բացթողումների և դրանց հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության որակումների առնչությամբ Հանձնաժողովն արձանագրում է, որ հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը Հանձնաժողովի 15 գործառույթներից և 36 լիազորություններից ընդամենը մեկն է: Հիշեցնում ենք, որ 2020 թվականից սկսած հայտարարագրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն
«Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում». Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստում
Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է
Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ Թումոյի այգում
Վերջին հնարավորությունն է բացօթյա վայելելու Խաչատրյանական արվեստը՝ «Սպարտակ»-ը:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ իր լիազորությունների շրջանակում աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նպաստող նախաձեռնություններին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը,
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական
Կարգալույծ է հռչակվել Ադամ քահանա Մովսեսյանը
Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։ Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ընթանում է Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին փուլը. մասնակիցները մենահամերգով են ներկայանում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ընթանում է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլը։ Այս փուլում յուրաքանչյուր մասնակից ներկայանում է մենահամերգով՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ։ Այակա Մասեդան Հայաստանի է ժամանել Ճապոնիայից։ Խաչատրյանական մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ։ Առաջին մրցելույթների ժամանակ եզրափակչին չէր հասել, այս տարի ավելի լավ արդյունքի ակնկալիք ունի։ Նա նշում է, որ թեև Հայաստանն ու Ճապոնիան
Հայ-իտալական գիտական համագործակցության շրջանակներում ուսումնասիրվում է կուրկումինով հագեցած նանոմասնիկների հակաքաղցկեղային հատկությունը
Սույն թվականի հունիսի 7-ին կենսատեխնոլոգիայի ոլորտում հայտնի գիտնական՝ Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտից դոկտոր Ջիովանի Ռովիելոն, ՀՀ ԳԱԱ-ում հանդես եկավ զեկուցմամբ։ Նրա զեկույցի թեման էր «Նուկլեոամինաթթուների վրա հիմնված նոր առաքման համակարգեր, հակաքաղցկեղային դեղամիջոցի ինկապսուլյացիայի համար. կուրկումին բնական նյութի օգտագործումը» (“New delivery systems based on nucleoamino acids for anticancer drug encapsulation: applications with
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ապակենտրոնացված համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին եւ դրանց հետեւանքներին: Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետեւանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից:
Քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. ՀՀ նախագահն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին: Կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում «Special Olympics» մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպության ներկայացուցիչը: Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու
Ինչպես հաղթահարել սթրեսը
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության: Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն
Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները. Պետդեպ
Politico-ն գրում է, որ Եվրամիությունն այս պահին աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որը կարող է ներառել աննախադեպ միջոցներ՝ ուղղված այն երկրներին, որոնք շարունակում են բիզնես վարել Մոսկվայի հետ՝ դրանով իսկ թույլ տալով շրջանցել պատժամիջոցները։
Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։ Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք
Ադրբեջանցի «էկոլոգների» մտահոգություններն Արցախից հետո հասան Հայաստանին. Տաթև Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Սա երեկվա թեմայի շարունակությունն է: Ինչպես տեսնում եք ադրբեջանցի «էկոլոգների» մտահոգություններն Արցախից հետո հասան Հայաստանին: Դրան նախորդել էր համապատասխան նախարարության կեսգիշերյան տեքստը: Այս քարոզչությունը մի քանի նպատակ կարող է ունենալ՝ –Հենք այդ ուղղությամբ գործողությունների գնալու համար, պատրվակը «Ադրբեջանի քաղաքացիների առողջության պաշտպանությունը»; –Հայաստանում
Ալեքսանդր Լուկաշենկո․ «Նիկոլ Վովաևիչին սատարում եմ՝ հասկանալով, որ նրա իշխանության, նրա վրա են այս թերությունները թափվել»
Հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար. Լուկաշենկո
Ջոն Ուիթինգդեյլն անընդունելի է համարել մարդու իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն` նկատի ունենալով նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային
Սկանդալ Գյումրու քաղաքապետարանում․ գործով շենք մտած քաղաքացու պնդմամբ՝ իրեն ծեծել են
Հիշեցնենք՝ խոսքն այն պաշտոնյանի մասին է, որին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացրեց ոստիկանության համակարգից՝ գյումրեցի ֆայտոնչի դարբին Սամվելին ոչ սթափ վիճակում ծեծի ենթարկելու համար։ Նա այժմ այդ պաշտոնին է նշանակված «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմած, քաղաքային իշխանությունը ստանձնած ՔՊ-ի կողմից։
Արոնյանը երկընտրանքի մեջ է՝ մեկնե՞լ Բաքու աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, թե՞ ոչ
«Երկմտանքի մեջ եմ: Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքվում»,- թվիթերյան էջում գրել է Լևոն Արոնյանը: Նա նշել է` քանի որ ՖԻԴԵ-ն թույլատրում է հիբրիդային ձևաչափը, կնախընտրեր առաջնությանը միանալ առցանց:
«Իրենք ձևականորեն անունը դրել են ապօրինի գույք, որ շոուն ապահովեն․ 8,2 միլիարդի մասին խոսք լինել չի կարող»․ Վաչագան Ղազարյանի փաստաբան
Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը տեղեկացրեց՝ միջնորդություն են ներկայացրել, որ դատարանը հայցային վաղեմություն կիրառի դատախազության պահանջների նկատմամբ։
Ֆլամանական խորհրդարանի պաշտոնյաներին ներկայացրել ենք ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերները․ Թովմասյան
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել Ֆլամանական խորհրդարանի ղեկավար տիկին Լիսբեթ Հոմանսի, ինչպես նաև պատգամավորներ՝ Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ տիկին Կատի Քուդիզերի, պարոն Ժոան Դեկմինի, պարոն Կարլ Վանլուվեի և այլ խորհրդարանականների հետ։ Հանդիպման ժամանակ, ներկայացնելով Հայաստանում և Արցախում անվտանգային մարտահրավերները, ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով 35 000-ից ավելի երեխաներ
Անդրանիկ Միհրանյանը միացել է «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Ռուսաստանաբնակ քաղաքագետ, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ևս միացել է «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին։
Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։
«Չեմ ցանկանում իմ սուբյեկտիվ գնահատականներով կիսվել». Ամրամ Մակինյանը՝ Գեւորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի եւ Արսեն Մարտիրոսյանի ազատման մասին
«Դիզվառելիքի գործի» ՝ վաղեմության ժամկետների մասին լրագրողների հարցերին Սերժ Սարգսյանի պաշտպանը չպատասխանեց
Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի Սերգեյ Նիկոլայի, Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին
«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար
Մինչև հունիսի 11-ը «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել սմարթֆոնների, գաջեթների, խելացի տան սարքավորումների և էլեկտրական տրանսպորտային միջոցների նշված տեսականուց նախընտրելի ապրանքատեսակը զեղչված գներով: Առաջիկա 2 օրվա ընթացքում, օրինակ, Realme8i սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 69900 դրամով նախկին 85900-ի փոխարեն, Kyvol D6


















































