Օրվա լրահոսը
«Եկեք հասկանանք՝ մենք խոսում ենք պատերազմի մասին, թե՞ խաղաղության մասին»․ Նիկոլ Փաշինյանը անկլավների մասին
«Մենք բոլոր մարտահրավերները գիտենք, ճանապարհից են խոսում, հասանելիությունից են խոսում, մենք այդ բոլոր ճանապարհներն էլ գիտենք, դրանց այլընտրանքներն էլ գիտենք, լուծումներն էլ գիտենք»։
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։ Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու
Արևմտյան գործընկերներն առաջարկե՞լ են ՀՀ-ին դուրս բերել ռուսական ռազմաբազան. ԱԳՆ պարզաբանումը. News
News.am. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։ Մենք նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ
Վայքի հիմնական դպրոցում փոխգնդապետ Արա Շահբազյանի հիշատակին նվիրված հուշանկյուն է բացվել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել Վայքի հիմնական դպրոցում 44-օրյա պատերազմի հերոս, ՀՀ զինված ուժերի զինծառայող, փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը: Ներկաներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Գրիգորյանը նշեց, որ սերունդներին անձնական սխրանքը կտակելով Արա Շահբազյանն ու նրա զինակիցները պարտավորեցնում են ապրել ու շարունակել այն գործը, որին նրանք հավատացել են:
Շիրակի մարզպետը՝ վերջին զանգի դրամահավաքության ու դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Թե՛ մարզպետը, և թե՛ Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Գևորգ Ղումաշյանը մի քանի ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզն այս տարի 57 ոսկե մեդալի հավակնորդ ունի։ «Ես ուրախ եմ փաստելու, որ Շիրակը մնում է առաջատարներից կրթական
Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ, եթե միավորվենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Արցախի մի շարք համայնքներում
24 մայիսի, Ստեփանակերտ։ Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր և Մարտունու շրջանի Ճարտար համայնքներում, բնակչությանը տեղեկացրել վերջին ամիսներին Արցախի ապագայի տեսլականի ձևավորման ուղղությամբ կատարած աշխատանքների, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ստեղծման նպատակների մասին: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ վերջին ամիսներին լայն
«Այն մարդիկ, ովքեր բիզնեսում իրենց տեղը չեն կարողանում գտնել, կարող են լինել որպես վարձու աշխատող»․ Քերոբյանը՝ «Վալդբերիս»-ից տուժածների մասին
«Մենք արդեն արել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ապահովել ենք Վալդբերիսի եւ նման ընկերությունների համար Հայաստանում հարկերը վճարելու պարտավորություն»։
«Հակոբ Հակոբյանի մշակութային ժառանգությունը և արժեհամակարգը մեզ համար ուղենշային են ճիշտ գործելու և քայլեր ձեռնարկելու առումով»
2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝ պատվելու վարպետի հիշատակը: Նախարար Ժաննա
«Օրենքը կկիրառվի առաջիկա զորակոչի ժամանակ». օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն սովորողներին տարկետում տալու հիմքերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է հստակեցնել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման
Ի՞նչ աշխատանք է տարվում «Ակադեմիական քաղաքի» կառուցման ուղղությամբ․ մանրամասնում է Ժաննա Անդրեասյանը
Զուգահեռ ձեւավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է։
Արսեն Առաքելյանն ընտրվեց Հայաստանի կենսաբանական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում
Սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը Հայաստանի կենսաբանական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանին։ Արսեն Առաքեյանը ներկայացրեց Հայաստանի կենսաբանական հանդեսի հետագա զարգացման պլանը։ Նա նշեց, որ հանդեսը լույս է տեսնելու բացառապես անգլերեն լեզվով և էլեկտրոնային տարբերակով: Ամսագրի խմբագրական կազմում ներգրավվելու են նաև արտասահմանյան գիտնականներ: Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ․` Երևանում:
«Իրենք կաշկանդված են առաջին հերթին Սահմանադրությամբ»․ Վարդան Պողոսյանը՝ ԳԽ-ի՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշման մասին՝ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունների առիթով
Վարդան Պողոսյանը պարզաբանեց՝ 1992-ի հուլիսի 8-ի ակտը ածանցյալ է Հայաստանի Անկախության հռչակագրից և ՀՀ Սահմանադրությունից, քանի որ ՀՀ-ի անկախության հռչակագիրն ընդունվելիս՝ որպես իր ընդունման հիմք ԳԽ-ն ընդունել է 1989-ի դեկտեմբերի 1-ի Արցախի և ՀՀ-ի վերամիավորման վերաբերյալ որոշումը։
«Շանը հարձակվելու հրահանգ է տվել, կրակել». Գյումրիի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով մեկ անձի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է
«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող»․ Փաշինյան
Այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։
Ազատ Համբարձումյանը՝ Արցախի քաղաքաշինության նախարար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ազատ Վիլենի Համբարձումյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն
Ռուսաստանի համար կարևոր է իմանալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում. Զախարովա
Նրա խոսքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են առաջ բերել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Դիմել եմ ՆԳ նախարարին՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում նախատեսվող տուգանքը չկիրառելու առաջարկով. Մեսրոպ Առաքելյան
Հետևաբար, այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումները չեն կարող տուգանք առաջացնել, քանի որ նման կարգավորում չկա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և անհրաժեշտ է ընդունել կառավարության որոշում կամ կատարել փոփոխություն օրենքում։
«Դատարանները գերբեռնված են, միջինից ցածր բարդության գործերը քննվում են մեկ տարուց ավելի»․ ԱԺ-ն դատավորների ընտրության հարց է քննարկում
Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի ընտրության հարցը։
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, 2 դասախոս և նրանց կաշառք տված անձինք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023
Զախարովայի համար հասկանալի չէ՝ ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից
Եթե դա նրա համար է, որ տարածեն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին դիրքորոշումը, ապա ինձ թվում է, որ այնուամենայնիվ, պետք է հասկանալ բառերը մանիպուլացնելու վտանգները:
Շուրջ 1 տոննա թմրամիջոցի մաքսանենգության գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ-ի աշխատակիցը
Ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի
Յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքներն ու հնարավորությունները՝ գնահատելու ՀԱՊԿ գործունեությունը. Զախարովա
Կիրառում ենք գործիքակազմ՝ տեղում իրավիճակը հանդարտեցնելու համար նաև քաղաքական առումով, տարվում են բանակցություններ բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել հանդիպումներ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, այդ շփումները շարունակվում են»,- ասել է Զախարովան:
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր ելույթում քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Խոսել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ
Հայկ Կոնջորյան․ «Երբ ընդդիմադիր պատգամավորը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք»
«Երբ մեր ճարտարախոս ընդդիմադիր պատգամավորը հրավիրում է, որ նայեն իր աչքերին, նա նաեւ սիմվոլիկ փորձում է Ֆեմիդայի աչքերը բացել եւ զրկել անաչառությունից»։
Լիլիթ Սահակյանը վերընտրվեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում
Սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: Լիլիթ Սահակյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի,
Միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ- ի անդամ միակ հայկական պետությունը Հայաստանն է. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահը պնդում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ որևէ տարածքային վեճ չունի
Առկա են ծխացող օջախներ. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Մայիսի 24-ին 14։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 6 ջրատար, 8 տրակտոր։ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի
Տիգրան Գրիգորյան. Խնդիրն այն է, որ Գուրգեն Արսենյանի նման մարդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են Հայաստանում
Հարցին, թե իրենց քաղաքական թիմը պատասխանատվություն կրելո՞ւ է, եթե Ադրբեջանը խախտի բոլոր պայմանավորվածությունները ու էթնիկ զտում սկսի Լեռնային Ղարաբաղում, սույն պատգամավորը առանց վարանելու պատասխանել էր․ «Իսկ եթե վաղը Թուրքիայի հայերի հետ ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատասխանատվություն կրելո՞ւ ենք դրա համար»։
Լոռիում դեռ 28 դպրոց ենթակա է հիմնանորոգման
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ դպրոցներից 21-ը ջեռուցվում են գազի վառարաններով, 16-ը՝ փայտի վառարաններով, 14 դպրոց՝ էլեկտրաէներգիայով, 2 դպրոց՝ հեղուկ վառելիքով: Պաշտոնյայի վստահեցմամբ, այս ուղղությամբ եւս քայլեր են իրականացվում նշված դպրոցներում լոկալ ջեռուցում ապահովելու համար:
ՀՀ վարկանիշը բարելավում է գրանցել. Freedom House-ը զեկույց է հրապարակել
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բարելավում է գրանցել՝ երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարի զեկույցը Հայաստանին գնահատել էր 3.04: Հայաստանը 2023թ. զեկույցում ընդգրկված միակ


















































