Օրվա լրահոսը
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար․ Մենք չենք հասկանում նպատակը, թե ինչ նպատակով է անընդհատ հղում արվում չստորագրված փաստաթղթի վրա․ «Իրավունք»
Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը հայտարարություններից այն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, ով արձանագրեց հետեւյալը. – Մենք մեկ անգամ եւս հայտարարությամբ ահազանգում ենք միջազգային հանրությանը,
Դիարբեքիրում հարգել են նաև Դանիել Վարուժանի հիշատակը․ Akunq.net
Մարդու իրավունքների միության՝ Դիարբեքիրի մասնաճյուղն ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում հարգել են նաև Դանիել Վարուժանի հիշատակը։ Akunq.net-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Աղբյուրի համաձայն՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Դիարբեքիր նահանգի Ռեզան (Բաղլար) գավառում գտնվող Քոշույոլու այգու՝ կյանքի իրավունքը խորհրդանշող հուշակոթողի մոտ և բարձրացրել Թուրքիայում անհետ կորած անձանց, այդ թվում՝ արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի
Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը․ փաստաբան
Փաստաբան Լուսինե Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի։ Հիշեցնեմ, որ հայցի համար հիմք էր հանդիսացել Իոաննիսյանի գրառումը, որով վերջինս հայտնում էր այն մասին, որ Հոխիկյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Նաև տեղին է հիշեցնել, որ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով հետագայում գործի վարույթը կարճվել էր։ Առհասարակ,
«Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ». Ֆրանսիայի Սենատի կայքէջում կոչ-ուղերձ է հրապարակվել
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։ Ներկայացնում ենք կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հայոց ցեղասպանության
Երկերես յայտարարութիւնները Ատրպէյճանին կը հաւաստիացնեն, որ միջազգային հանրութիւնը չի ցանկար իրեն պատասխանատուութեան ենթարկել իրավիճակի սրման համար․ Հայ Դատի յանձնախումբ
Ապրիլ 25-ին, Գանատայի Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակեց հաղորդագրութիւն մը, որկը յայտնէ, թէ Գանատայի արտգործ նախարար Մելանի Ժոլի խորապէս մտահոգուած է Լաչինի միջանցքի վերջին զարգացումներով, յատկապէս Ատրպէյճանի կողմէ սահմանային անցակէտի մը տեղակայումով Լաչինի միջանցքին վրայ, որ միակ ցամաքային կապն է Լեռնային Ղարաբաղի և յարակից շրջաններուն միջեւ։ Նախարարը կը նշէ, որ այդ գործողութիւնը ակնյայտօրէն կ՚ականահարէ խաղաղութեան գործընթացը
Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ
Ներքին հաշտեցումն այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։ Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։ Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և
Ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը․ Shamshyan.com
Ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի
Ուզո՞ւմ ենք, արդյոք, փրկվել, ուզո՞ւմ ենք պետականություն ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»
Մինչ մենք հայտարարում ենք, թե այլեւս երբեք թույլ չենք տա 1915 թվականի կրկնությունը, միջազգային համայնքը հիշում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Բաքվի բռնապետը նշում է, որ «մի օր հայերը կարող են արթնանալ եւ տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերեւում»: Իրականությունը ձեւավորվում է խոսքի եւ գործի համապատասխանության արդյունքում։ Ներկայումս խաղաղություն է հաստատվում հայի արյան եւ հայրենիքի հաշվին,
Լեւոն Զուրաբյան. Փաշինյանը մտածում է, որ պետք է վարկաբեկել նախկինում վարած քաղաքականությունը, բանակցային նախագծերը, որ այդ ֆոնին իր աղետալի ձախողումներն ավելի ընկալելի լինեն մարդկանց համար․ «Հրապարակ»
Հարցազրույց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ – Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը, ըստ էության, ճանաչվել է Ադրբեջանի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովրդին։ Ասաց, որ ինքը ոչինչ չի բանակցել, թեպետ ժամանակին հայտարարում էր զրոյական կետից բանակցելու մասին, եւ որ 2018-ին արդեն «խաղն ավարտված էր», եւ իր միակ սխալն այն է,
Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքը՝ ֆոտոշարքով
Այսօր՝ ժամը 10։00-ին իրականացվեց Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։ Իրականացվեց օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։ Aravot.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է փորձնական թռիչքի կադրերը։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Ի վերջո, Արցախը հայապատկան է, եւ Արցախի նկատմամբ իրավունքների ու պարտականությունների հասցեատերը նախ մենք ենք․ «Հայաստանի Հանրապետություն»
Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց Հակարիի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարեց այնտեղ անցակետ տեղադրելու մասին: Արցախն արդեն մոտ 5 ամիս է՝ շրջափակված է։ Ադրբեջանական կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումով թյուրքը խստացնելու է շրջափակումը: Թե ինչպես են ռուսական խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բեռներ տեղափոխելու կամ տեղափոխելո՞ւ են, արդյոք, պարզ չէ։ Այն պարզ պատճառով, որ
Ահազանգ Արտակ Գալստյանին խոշտանգման ենթարկելու, Արման Երիցյանի և Կարեն Հակոբյանի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ․ ՄԻՊ-ը ստացել է մի շարք բողոքներ ու ահազանգեր
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր: Դրանցից մի քանիսը` ստորև. 2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և
Իսպանիայում գտնվող Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ այժմ էլ մեր հայրենիքի մի մասը ցեղասպանվելու վտանգի առջև է
Համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ Զարեհ Սինանյանը մոմավառություն է իրականացրել և ծաղիկներ խոնարհել Մոնժուիկի հայկական խաչքարի մոտ։
«Ինչո՞ւ 3,5 տարի առաջ դատավորի վերաբերյալ արտահայտած մտքերս նոր «հայտնաբերեցին»․ Գագիկ Համբարյան
Դատավորը, որ միլիոնավոր աշխատավարձ է ստանում իմ և հարյուր հազարավոր քաղաքացիների վճարած հարկերից, իրավունք ունի՞ այդ մակարդակի գործունեություն ծավալել, հա՞։ Այսինքն՝ ես իմ անունը հայտնաբերում եմ այլ մարդու վճռում, և Շիրակի պետական համալսարանի նույն ստորաբաժանումը երեք տարբեր անուններով հայտնաբերում եմ այլ մարդու վճռում։ Դա՞ է դատավորը, որքան որ դատավորն է պաշտպանված օրենքով, նույնքան էլ ես եմ պաշտպանված օրենքով, որպեսզի այդ տեսակի դատավորները կամ չլինեն համակարգում կամ սթափվեն, նորմալ աշխատեն։
Մոսկվայից հավասարության նշանով կողմերին եռակողմ հայտարարությունների դրույթներին վերադառնալու կոչերն առնվազն տարակուսանք են առաջացնում. «Հայաստանի Հանրապետություն»
Մինչեւ միջանցքի ամբողջական արգելափակումն Ալիեւն իր հայտարարությամբ բաց տեքստով ասաց, որ արցախցիները «կամ պետք է ինտեգրվեն Ադրբեջանին, կամ կարող են գնալ՝ ուր ուզում են»: Քանի որ Ալիեւն ամեն օր լսում է Արցախից բոլոր մակարդակներով հնչող հայտարարություններ այն մասին, որ արցախցիները երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի ցեղասպանություն, հետեւաբար, Ալիեւն ընդամենը հայտարարում է,
Մեր ոգին փչացրին, ապականեցին․ մարդիկ, որոնք աջակցում էին Փաշինյանին, որտե՞ղ են հիմա և ինչպե՞ս են վերաբերվում 2018-ի իրադարձություններին․ «Հրապարակ»
Ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին երկիրը փոթորկված էր։ Ընդամենը 25 օրում Գյումրիից Երեւան քայլելով՝ Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ թիմի հետ հեղափոխություն իրականացրեց։ Նրա թիմի անդամներին այսօր բոլորն են ճանաչում, բայց մեծ թվով մարդիկ նրանց աջակցում էին՝ չլինելով առաջին պլանում։ Ովքե՞ր էին նրանք, որտե՞ղ են հիմա, ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանին եւ 2018-ի իրադարձություններին։ «Շատ բաների
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմն ապրիլի 17-23-ին
Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.37մ (23.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.585մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից
Փաշինյանի այդ հայտարարություններից հետո նախաքննական մարմինը շատ արագ Միքայել Արզումանյանի գործի քննությունն ավարտեց՝ նույնիսկ իր հայտարարած գործողությունների ծավալը չսպառելով. «Հրապարակ»
Մեզ հետ զրույցում Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Արզումանյանի կալանքի երկարաձգումը հիմնավորել են նրանով, որ նա ունի մեծ հեղինակություն եւ կարող է ազդեցություն գործել վկաների վրա։ Փաստաբանին հարցրինք` ինչպե՞ս է ազդել գործի քննության ընթացքի վրա Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Միքայել Արզումանյանը «հինգերորդ շարասյան» շարքերում էր։ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Իմ համոզմունքը նա
Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր կրկնակի աճ ներկայացնել. «Ժողովուրդ»
Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։ FIP-ը, սակայն, նկատում է, որ երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի
Ամուլսարի շահագործման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձի ընդունումը մերժվել է Ջերմուկ համայնքի ավագանու կողմից․ «Հետք»
Ջերմուկ համայնքի ավագանին ապրիլի 21-ի նիստում քվեարկությամբ մերժել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձի ընդունումը։ «ՀՀ վարչապետին ուղղված ուղերձ ընդունելու մասին» հարցը ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել էր ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանի առաջարկով։ «Մենք, լինելով ներկայացուցչական մարմնի անդամներ, այս ուղերձն ենք հղում Ձեզ՝ պարզաբանելու ՀՀ կառավարության կայացրած անսպասելի
Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ալիեւը կանգ կառնի, եթե…
Պատկերացրեք, որ Ադրբեջանը «անցակետ» է դնում ոչ թե Բերձորի միջանցքում, այլ՝ Հայաստանի որեւէ մայրուղում: Ի՞նչ է դրան հետեւելու: Փաշինյանի օրոք՝ ոչ մի բան: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դա կորակեն որպես «ապակառուցողական քայլ», իսկ վարչապետը կառավարության նիստում կամ ԱԺ-ում բառային խաբսերով կբացատրի, որ ամբողջ խնդիրը Կազանի փաստաթուղթն է կամ Ալմա Աթայի հռչակագիրը, բայց «Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում»:
Կարդալու, սովորելու հետ կապված դժվարություններ առաջացնող խանգարում՝ դիսլեքսիա
Դիսլեքսիան նեյրոկենսաբանական ծագում ունեցող խանգարում է, որն առաջացնում է սովորելու հետ կապված դժվարություններ՝ մասնավորապես կարդալու և կարդալը վերարտադրելու հետ կապված։ Այն վարակիչ չէ և չի առաջանում պատվաստումների հետևանքով։ Ինչպես նաև դիսլեքսիան աուտիզմի տեսակ չի հանդիսանում։ Թեև մարդու մոտ դիսլեքսիայի դեպքում կարող են դժվարություններ ի հայտ գալ հասկանալու, գրելու և կարդալու հետ կապված, սակայն դա չի
Թուրք սերժանտը սարսափելի մանրամասներ է հայտնում Դերսիմի ալևիների և հայերի կոտորածի մասին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Թուրք սերժանտ Ալի Օզը, որը մասնակցել է հազարավոր ալևի քրդերի ու հայերի կոտորածին Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-38 թվականներին, ցնցող խոստովանություն է գրել այդ սպանություններում իր դերակատարության մասին։ Չափազանց վրդովվեցուցիչ է կարդալ սպանությունների մասին զարհուրելի մանրամասները։ Օզի նամակի աղբյուրը Հասան Սալթըքի արխիվն է․ նա Kalan Music-ի հիմնադիրն էր, որը ստեղծել է թուրքական
1915 թվականի հիշողությունը կրկին արթնացավ 2020 թվականին. Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ելույթը ապրիլի 24-ին, Կոմիտասի հուշարձանի մոտ: «1915 -ին անտարբերությունը թույլ տվեց հայերի Ցեղասպանությունը։ Բայց մեկ դար անց՝ 2020 թվականին, ինչո՞ւ աշխարհը թույլ տվեց Ադրբեջանին պատերազմել արցախահայության դեմ»: Մուրադ Փափազյան Ներքին գործերի և արտերկրյա տարածքների նախարար Ժերալդ Դարմանին Գործողությունների և հանրային հաշիվների նախարար պարոն
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետի երկարաձգումն առավել քան անհիմն էր. Երեմ Սարգսյան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող
Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկնարկեց նոկաուտով տարած հաղթանակով
«Միկա» մարզահամալիրում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ +92 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, որի մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Գրիգորի Չերեակովն էր։ Մարտն ավարտվեց, կարելի է ասել, դեռ չսկսված, երբ Ալբերտը առաջին ռաունդում մի քանի շոշափելի հարվածներով նախապատրաստելուց հետո հասցրեց վճռորոշ հարվածը, ու մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին։ Այդ մենամարտից րոպեներ առաջ
«Ռուսական Հիմնադիրը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով եւ իրավաբանական աճպարարության իրականացմամբ»
Չնայած նրան, որ Դարբինյանն արգելել էր, սակայն Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք՝ երկու-երեք հոգի ներխուժել են Համալսարանի, այսպես կոչված, «ռադիոտուն», միացրել բոլոր բարձրախոսները ու Համալսարանի ողջ անձնակազմին հրավիրել Մշակույթի տուն՝ ժողովի: Առնվազն 450-500 մասնակից՝ ուսանողներ, դասախոսներ, ինստիտուտների տնօրեններ, վարչակազմի ներկայացուցիչներ, հավաքվել էին Մշակույթի տանը: Երբ դժգոհությունների ալիքն այլեւս անկառավարելի դարձավ, իսկ մասնակիցների հարցերին
Գագիկ Ծառուկյանն առարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ. Փաստաբան
Այսօր՝ 2023թ. ապրիլի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը «Կուսակցության նախագահն ու ընկերության գլխավոր տնօրենն ընտրողներին կաշառք են տվել. դատախազը գործն ուղարկել է դատարան» վերնագրով հաղորդագրություն է տարածել առ այն, թե իբրև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում,


















































