Օրվա լրահոսը
Որոշվել է ՔՊ-ի 2-րդ Քաղաքական ժողովն անցկացնել հունիսին՝ Դիլիջանում
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշվել է Կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովն անցկացնել հունիս ամսին՝ Դիլիջանում։ Քննարկվել են Կուսակցության մարմիններում ընտրության կարգի շուրջ Նախաձեռնող խմբի նիստում ներկայացված առաջարկները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՄԻՊ-ը բարձրաձայնել է սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
ԱՄՆ-ի սեյսմոլոգները Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ են կանխատեսում
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։ Հետազոտություններն անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։ Հետազոտության արդյունքների համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է տեղի ունենա
«Ամսաթիվ, որը չպետք է մոռանալ». Իտալիայի Կրթության նախարար
«24-ը ապրիլի․ ամսաթիվ, որը չպետք է մոռանալ: Այս օրը աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ անցյալ դարի ամենամութ էջերից մեկը»։ Ջուզեպպե Վալդիտարա Կրթության նախարար
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում: Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական
Ապրիլի 24-ին մի շարք կոնգրեսականներ կրկին հայանպաստ օրինագծեր են ներկայացրել. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների
Սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Իտալիայի Հաշմանդամների հարցերով նախարարի գրառումը Հայոց Ցեղասպանության մասին
108 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից՝ մարդկության դեմ հանցագործությունից, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ թուրքական իշխանությունները որոշեցին իրականացնել տեղահանություններ ու զանգվածային ջարդեր՝ բնաջնջելով ավելի քան մեկուկես միլիոն մարդու։ Ալեսանդրա Լոկատելլի Հաշմանդամների հարցերով նախարար
Անձնագրերի խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ․ Արցախի ՄԻՊ
Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։ Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված
Կարևորվել է ռազմական ուսումնական հաստատություններ սովորել ցանկացողների մոտիվացիայի բարձրացումը
Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
Չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել
«Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ապահովվի՝ համաձայն ՄԻԵԴ միջանկյալ միջոցի, ՄԱԿ-ի դատարանի պահանջի»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղում ներկայիս հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։
21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարարների հետ: Իշխան Սաղաթելյանը հյուրերին է ներկայացրել մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը,
«Գնացքներն էնքան անհարմար ժամերի են․ էլ ոնց մարդը գա, շրջի Գյումրիում, հետ գնա»․ Նիկոլայ Ծատուրյան
Գյումրիում երեկ՝ ապրիլի 24-ին, մեկնարկեց միջազգային թատերական փառատոնը` Երևանի դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ։ Փառատոնը, ըստ կազմակերպիչների, ոչ միայն մշակութային իրադարձություն պետք է լինի, այլ որոշակի տնտեսական շարժ ապահովի Գյումրիի համար, այս քաղաքն առավելագույնս օգուտ պիտի ստանա ու դառնա ճանաչելի։ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, սակայն, այն կարծիքին է, որ թատերասերների ու առհասարակ զբոսաշրջիկների
Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերով հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների ներկրումը ՀՀ-ից
Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել: Ինչ
«Այս հասարակությունը վաղն էլ Նիկոլի արձանն է դնելու ու պաշտի». Հուսիկ Արա
«Մենք կառչել ենք մեկից, ով, հստակ տեսնում ենք՝ մեզ տանում է կործանման եւ ասում ենք՝ ինչքան կարող ես արագ կործանիր մեզ. ես այլ բան չեմ տեսնում… Բարեխղճորեն կործանվում ենք»
Հայտնի է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի անունը. «Sputnik Արմենիա»
Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ի աղբյուրները:
«Այլ ճանապարհ, քան հանրային հաշտեցումն է, գոյություն չունի». Վահե Հովհաննիսյան
«Նրանք, ովքեր այլ ճանապարհ են փնտրում, այն ճամբարում են, որոնք ուզում են պետության, ժողովրդի քանդում: Մեզ շատ են բզկտել, և եթե չգնանք բզկտման դեմ պայքարի, իրենք կհասնեն հաջողության»
Կարևորվել է Գեղարքունիքի և Իզեր դեպարտամենտի միջև ձևավորված առանձնահատուկ կապեր
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը
Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը ցանկալի չէր հատկապես Փաշինյանի համար. Արամ Օրբելյան
Փաստաբանն անդրադարձավ իր ձեւակերպմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քաղաքական եւ ոչ քրեաիրավական հետապնդումներին
«Եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքը, հայկական Ղարաբաղի գոյությունը, ապա Հայաստանի ինչի՞ն է պետք Ռուսաստանը»․ Տիգրան Գրիգորյան
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ-ի վարքագիծը կարող է լինել Հարավային Կովկասում անվտանգային ռուսական ճարտարապետության վերջի սկիզբը եւ նույնիսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը
«Ինձ թվում է՝ Արցախի որոշ տարածքներ կբնակեցնեն Թուրքիայի երկրաշարժից տուժածներով ու Սիրիայի ահաբեկիչներով»․ Էթնոաշխարհագետ
Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի զավթած տարածքները բնակեցնելուն, կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևի համար այդքան էլ հեշտ չի լինի այդ հարցը արագորեն լուծելը։ Ըստ նրա, հնարավոր է սակայն Ադրբեջանի իշխանությունն այնպիսի բնակիչներով այդ տարածքները լցնի, որոնք մեծ վտանգ կարող են սպառնալ հայ ժողովրդի համար։ «Արցախի այն
Շրջափակման հետևանքով Արցախում 1140 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 337 հիվանդ
Մարտին 75 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 75 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող
«Արդարություն ենք պահանջում». Վաշինգտոնում մի քանի ժամով փակել են Ադրբեջանի դեսպանատնից Սպիտակ տուն տանող ճանապարհները
«Ամերիկայի ձայն». Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը Վաշինգտոնում նախ հիշատակվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությամբ՝ «Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը»,- ասել է նա և կոչ արել՝ «Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները»: ԱՄՆ կողմից տրամադրված
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած Վարսիկ Գրիգորյանը Գառնի համայնքից է
Ապրիլի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկած և պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ու արծաթե մեդալի արժանացած Վարսիկ Գրիգորյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքից է։ Շնորհավորում ենք մեր երիտասարդ մարզուհուն և մաղթում նորանոր վերելքներ ու հաղթանակներ: Կոտայքի մարզպետի աշխատակազմ
Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Դատավորին վիրավորելու առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության. Գուրգեն Ներսիսիյան
Ներսիսյանը ուշադրություն է հրավիրել Շուշիի շրջանի 4 համայնքների խնդիրներին. շրջափակված են 2 կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում
Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է որպես ՀՀ սեփականություն փոխանցել 64 մլն դոլար արժեքով 64.000 բաժնետոմս
2023 թվականի մարտի 24-ին ստորագրված համաձայնագրով կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական զարգացման բանկի մասնակցության իր մասնաբաժնի` ՀՀ-ին փոխանցման եւ Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս ընդունման հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվում են մասնակցության մասնաբաժնի դիմաց ռուսական կողմի օգտին հայկական կողմից վճարման իրականացման կարգը եւ ժամանակացույցը: Հստակեցվում է պարտավորությունները չկատարելու դեպքում իրականացված վճարի վերադարձման եւ մասնակցության մասնաբաժնի նկատմամբ
Հայաստան, Սփյուռք, Արցախ, Հայ Առաքելական եկեղեցի. Հայկական աշխարհի քառանկյունն՝ ըստ Ավետ Ադոնցի
Կորցնելով ազգային ինքնությունը, կկորցնենք մեր տեղն ու դերը տարածաշրջանում եւ աշխարհում


















































