Օրվա լրահոսը
Ալեն Սիմոնյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանին, Հայաստանին և Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ: Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե հուլիսի, այլ հունիսի 1-ից
Միանշանակ, փորձագետները պատրաստ են աջակցել, որպեսզի այս անգամ նման թերացում չունենանք,-ասում է իշխող խմբակցության պատգամավորը
Քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է
Եվրոպական խորհրդարանում ԼՂ հարցի բարձրացումն անհրաժեշտություն է. Արման Եղոյանը՝ Լուկաս Ֆուրլասին
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին: Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին: Արման
2022թ․ մարտի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 170.0%–ով
📊2023թ․ մարտի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2023թ․ հունվար–մարտը 2022թ․ հունվար– մարտի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.2% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 3.6%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 22.9%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 21.0%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 15.6%–ով 📈Գյուղատնտեսության ծավալն աճել է 1.4%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 130.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 89.1%–ով։ 📊2023թ․ մարտը
«Մեր պատգամավորներին խորհուրդ կտամ երբեմն հայելի գործածել, օգտակար է կյանքում». Բագրատ Սրբազան
«Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ են դավանում: Իրենց հարցրել եմ՝ ասել են՝ ուզում ենք լավ երկիր ունենալ: Չգիտեմ՝ դա ո՞րն է». Սրբազանը՝ իշխող ՔՊ-ին
Մարուքյան. Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն, իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեկ երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալ
«ՀՀ-ն իրավունք չունի արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր հայրենակիցները»․ Արթուր Խաչատրյան
ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ
«Հայաստանը Եվրոպական խորհրդարանից գործուն քայլեր է ակնկալում». Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ Լուկաս Ֆուրլասին
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, 3 ամսով երկարաձգել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը։ ԲԴԽ
ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Վերադարձնի Ադրբեջանի՝ դեռ «օկուպացված» սահմանամերձ ութ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային հավակնություններից։
Շեշտվել է միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կարևորությունը. Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է արգենտինացի լրագրողների, իրավաբանների հետ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ։ ԱԳ նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է հայ-արգենտինյան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Այդ առնչությամբ շեշտվել է պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական, մշակութային կապերի զարգացումը: Պարույր Հովհաննիսյանը
Տիգրան Ավինյանի ելույթն ուղեկցվեց սուլոցներով ու «դավաճան» վանկարկումներով
Այդուհանդերձ, փոխքաղաքապետն անտեսելով իր եւ իրենց իշխանության հասցեին ցուցաբերված վերաբերմունքը, չընդհատեց իր խոսքը եւ ելույթը շարունակեց սուլոցների ներքո:
«Լռողները մի օր կարող են հանցակից դառնալ». Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում
Բրյուսել, ապրիլ 24, 2023 – Բելգիահայությունը հիշատակեց Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Հիշատակման միջոցառումները մեկնարկեցին Բրյուսելի հայ առաքելական Սուրբ Մագդաղենացի եկեղեցում՝ հարգանքի տուրքով, որից հետո ներկաները քայլերթով հասան Իքսել համայնքի Հենրի Միշո հրապարակում տեղակայված՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Բելգիայի հայերի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացված հիշատակման արարողությանը ներկա էին Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
ՔՊ-ի պատգամավորը նորից խորհուրդներ է տալիս Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Էմմա Պալյանն ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով եւ առիթը բաց չի թողել՝ քաղաքական խոսույթով քննադատելու ընտրված իշխանություններին
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան գործով. «Ա1+»
«Պետությունը մեր հարկատուներիս հաշվին պետք է փոխհատուցում տա ընտանիքին։ Իսկ սա այն դեպքում, երբ առնվազն պարզ է, որ մի շարք պաշտոնյաներ թերացել են իրենց աշխատանքում»
Տիգրան Գրիգորյան․ «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության մասն է, որը նրանք կոչում են ինտեգրացիա»
Քաղաքագետի կարծիքով՝ Բաքուն այս ամենն անում է, որպեսզի փոխի փաստացի իրավիճակն ու նոր իրավիճակ ստեղծի
Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է գրել. «Փաստինֆո»
Քոչարյանը նշեց, որ ընտանիքի անդամի առողջության հետ է կապված, հիմա ինքը պետք է դրանով զբաղվի։
Հիվանդին տեղափոխելիս, շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ․ Shamshyan.com
Shamshyan.com. Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված, Totota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։ Վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն
ՄԻՊ իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների
«Դրոշն այրելուց հետո թուլացավ մեր՝ 2024-ին աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունը». Գիլոյան
Մինչեւ դրոշն այրելը մեծ հավանականությամբ արդեն գիտեինք, գործնականում տվել էին մեզ, դրանից հետո մի փոքր սկսեցին կասկածանքով նայել:
Քննչական մարմինը Վլադիմիր Սարգսյանին պահում է կալանքի տակ, առանց թաքցնելու գործարք է առաջարկում՝ ազատություն՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու դիմաց. բաց նամակ վարչապետին
Խափանման միջոցն օգտագործում են որպես գործիք Վ.Սարգսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու և տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ արհեստական ապացույցներ կորզելու համար։
«Երբեմն մարզիկի տիտղոսից ելնելով կլանված նայում ես, թե ինքը ինչ է անելու ու չես նայում, թե ինչ է հագած». Գիլոյանը՝ Լաշա Տալախաձեի հագուստի գովազդի մասին
«Համաձայն եմ, որ թերացում կա, պիտի ուշադիր լինեինք, ուղղակի այդ պահին կլանված էինք Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան՝ ընդդեմ Լաշա Տալախաձեի բաթլով ու պիտի սպասեինք, թե ինչ կլինի: Հայաստանում որեւէ անձ կամ ընկերություն դրանում ներգրաված չի»:
Գարեգին Երկրորդը և Բրունո Ղըտայոն անդրադարձել են գերիների վերադարձմանը, Լաչինի միջանցքի արգելափակմանը
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ
«Ես չեմ ընդունում այդ արդարացումը և շարունակելու եմ պնդել, որ Դունյա Միյատովիչը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի այցելի ԼՂ և Լաչինի միջանցք»․ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը նաև ասաց՝ շատ գոհ է, որ Փոլ Գավանը պնդել է՝ շատ կարևոր է, որ ինքն այցելի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։
«Կան հուշարձան-շենքեր, որ անտերության են մատնված, պետք է քայլեր ձեռնարկենք, որ սեփականատերերը վերականգնեն դրանք». Ավինյան
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակով գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը: «Քաղաքում կան
Խուլիգանության համար ազատազրկված Փարաքարի համայնքապետը կրկին խուլիգանական արարքներ է արել
Փարաքարի համայնքապետը գիշերային ակումբում ալկոհոլի ազդեցության տակ՝ ձեռքի բաժակն է նետել պատերին
«Ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում». Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում՝ ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակով: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, ընդգծում է՝ բացի կազմակերպչական անթերի աշխատանքից, իրեն շատ է տպավորել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականը: «Մրցումային բոլոր օրերը հիանալի էին, բայց վերջին օրը, իսկապես, ֆանտաստիկ էր: Հանդիսականները շատ
«Ի՞նչ է նշանակում անձնագիրս կնետեմ, ՀՀ քաղաքացիությունից կհրաժարվեմ, պարտավոր չէինք օդանավակայանում իրեն դիմավորել». Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին
Գիլոյանը պատասխանեց. «Այս պահին Էրիկ Իսրայելյանը պետությունից եւ օլիմպիական կոմիտեից միասին 640 հազար դրամ փող է ստանում ամիսը: Եվ այդքանից հետո, դեռ երիտասարդ է ընդամենը, կարելի է խոսել, որ իրեն լավ չե՞նք նայում: Ինքը երեւի մտածում է, որ միանգամից բոլոր խնդիրները պիտի լուծվեն: Հասկացանք, հնարավորություն ունենանք, շատ ավելին կտանք, բայց դա լուրջ գումար է հիմա Հայաստանում»:
Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել
Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սննդի հայթայթման համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը: Մարզային կառույցներին աջակցելու հարցը շարունակում


















































