Օրվա լրահոսը

756 հոգու դասալքության մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

➖44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ ➖Ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։ ➖Զորամասն ինքնակամ

«Երեւանի կենտրոնում տեղադրվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը»․ Գեղամ Մանուկյան

Գործի դրվեց հսկայական կառույց, որը մինչեւ 1922թ․-ը տարբեր երկրներում պատժեց թալեաթներին, ջեմալներին, ջեւանշիրներին եւ շատերին

Արթուր Սաքունց․ Զորակոչիկների ծանուցման հետ կապված խնդիրներ ունենք՝ ծանուցվում է անձը, բայց ծանուցագիրը հաճախ անձին չի տրվում

Նաեւ շարունակում ենք պնդել, որ բժշկական զննության դեպքում անձի գաղտնիությունը չի ապահովում, քանի որ բժշկի մոտ կարող է միաժամանակ մի քանի զորակոչիկ գտնվել: Ընդ որում, մարդիկ կարող են ունենալ առողջական խնդիրներ, որոնց մասին չեն ցանկանա բարձրաձայնել այլ անձանց ներկայությամբ, բացի մասնագետից

ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի

Նրանցից 7-ն ընտրվել է ձա10 կողմ, 0 դեմ ձայներով

«Ընկերներ ջան, առաջարկում եմ ելույթս չայլակերպել, ինձ խորհուրդներ չտալ բռնության մասին»․ Զարուհի Բաթոյանը՝ ՔՊ-ին

Ես գուցե ամբիոնից խրոխտ-խրոխտ ելույթներ չեմ ունենում, բայց իմ խոսքում կրկնել եմ, որ աջակցում եմ գործընթացին

Բացի խաթարված անվտանգությունից, Տեղ համայնքում մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները: Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։ Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ: «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանում սկսեցին մտածել, որ կարող են անցակետ տեղադրել ու դեռեւս մարսել». Տիգրան Աբրահամյան

Ըստ Տիգրան Աբրահամյանի, ռուսական կողմը խաղաղապահների միջոցով փորձել է դիմակայել, հակատանկային միջոցներ ու մեծ ուժեր են տեսանելի տեսանյութերում ու անցակետը դեռեւս չի գործում դրա արդյունքում:

«Պոլիգրաֆ» ակումբում թմրամիջոցների նմանվող զանգվածներ են հայտնաբերվել. քննություն է իրականացվում

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

«2022թ․-ին Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում ռեկորդային ներդրումներ է արել»․ փոխնախարար

Ավելի քան 200 նոր աշխատատեղ է ստեղծվել այդ ներդրումների արդյունքում

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը ընտրողներին կաշառք են տվել. գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում

«Դուք Արցախի այդ ճանապարհից տեղյա՞կ եք, այնքան խոսեցիք, որ պետք է փակվեր». Անդրանիկ Քոչարյան

Թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը, արդեն 130 օր է՝ շրջափակված է Արցախը՝ նա պատասխանեց. «Այո, 4 ամիս: Բլոկադաները երկար էլ են տեւում, երբ որ դիմանում ես, դու հաղթում ես: Անցակետ տեղադրելը գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում, հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն»:

Ներողություն խնդրելը, վերականգնողական արդարության ուղիներ փնտրելը անխուսափելի քայլեր են ընդհանուր ապագայի համար. Թուրքիայի քրդամետ կուսակցությունը վշտակցություն է հայտնել հայ ժողովրդին

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ։ «Պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժող ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարության ուղիներ փնտրելը, միմյանց հասկանալը և պատմական վերքերն անկեղծորեն ապաքինելն անխուսափելի քայլեր են ընդհանուր ապագայի համար»։ Կուսակցության հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1915-ի ապրիլի 24-ին ավելի քան 200 հայ մտավորականներ

«Շրջափակումը պատերազմի ռազմավարության գործիք է. «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ

Օգտագործելով Եղեռնի զոհերի հիշատակի առիթը՝ ուզում ենք ցույց տալ մեր աջակցությունը Հայաստանին

Համաձայնագրով նախատեսվում է «Հյուսիս-հարավ»-ի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն. աշխատանքները կսկսվեն առաջիկայում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների

«Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»․ Վիլեն Գաբրիելյան

Որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ վաղը մյուս օրը այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի

ՀԴՄ կիրառման կանոնների խախտումներ՝ 851 հարկ վճարողի մոտ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված

ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ermenihaber. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ  Ռուսաստանի նախագահությամբ նիստ է անցկացվել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության վերաբերյալ։ Օնալը, արձագանքելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ Թուրքիան կտրականապես մերժում է «հայկական պատվիրակության անհիմն պնդումները»։ «Բոլորին կոչ եմ անում 1915-ի դեպքերին առնչվող պատմությունից թշնամանք դուրս բերելու փոխարեն ուշադրություն դարձնել համատեղ պատմական

Քանի որ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ–ի հետ «խաղաղության» հաստատմանը, շարունակում է հրթիռահրետանային վարժանքների անցկացումը. Տաթևիկ Հայրապետյան

Իհարկե, կարելի է այս ամենը չնկատել, առհասարակ դրա մասին չխոսել, բայց դրանից իրականությունը, ցավոք, չի փոխվում:

Պատգամավորն ակնարկում է, որ ըստ որոշ լուրերի՝ իշխանական շրջանակները հովանավորում են թմրանյութերի շրջանառությունը

Պարոն Մինասյան, եթե նման փաստեր կան, առաջարկում եմ դիմել դատախազություն

Հունվար-մարտ ամիսներին ԱԱԾ-ի կողմից ՀՀ պետական մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 վարույթ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու

Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29-ին ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ, կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները:

Մարզիչներ. «Հաջողությունները ձեռք են բերվում մարզիչների եւ մարզիկների միասնական աշխատանքով»

Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ընդհանուր առմամբ, գոհ է այս առաջնությանը իր մասնակցությունից: «Շատ լավ էի պատրաստվել թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Կառանձնացնեմ իմ եզրափակիչ գոտեմարտը, որի ժամանակ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ հաղթել Զելիմխան Աբակարովին, որովհետեւ Եվրոպայի այս առաջնությունից հետո տեղափոխվում եմ 57 կգ քաշային կարգ, իսկ նա այդ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր»:

Երևան-Գյումրի ճանապարհին 2 անձի մահվան ելքով ավտովթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի

«ԱԺ-ից սկսած, ՏԻՄ-երով վերջացրած՝ բոլորը պետք է թմրատեստ անցնեն տարին 1-2 անգամ»․ ՔՊ պատգամավոր

Ոստիկանությունը մտնում է մի «կլուբ», որտեղ բոլորին է հայտնի, որ թմրամիջոցներ են տարածվում, ու մեկ էլ տեսեք՝ «բռնություն»

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի մասին պարզաբանում 

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի

Մաքրել այս բոլոր ժամկետանց դիմումներն ու սկսել զրոյական կետից. Տիգրան Ավինյան

Ճարտարապետության և քաղաքաշինության մասով ուշացած և ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, նախորդած շաբաթ վարչությունից ելք է արվել 150 գրություն, իսկ անցած շաբաթվա ընթացքում այդ թիվը հասցրել է 553-ի:

Պետք է մեր Հայրենիքը հետ բերել բոլորով՝ առանձին և հավաքաբար, ամեն մեկս իր տեղում. Րաֆֆի Հովհաննիսյան

Հերիք է նախկինների տղերքը անմնացորդ և առանց ներհայեցողության պաշտպանեն սեփականին և միայն արդարանան։ Բավ է, որ նրանց չհավանողներն ամեն ինչը՝ նաև իրենց իսկ արատները, բարդեն նրանց վրա և նախկինների չքավված մեղքերն օգտագործեն հարթակներ գրավելու համար՝ սեփական ինքնաբացարկի հրամայականը գիտակցելու փոխարեն։

«Բռնություն եղե՞լ է, թե ոչ»․ պատգամավորը փոխնախարարին հարցրեց «Պոլիգրաֆ» ակումբում ծեծկռտուքի մասին

Ակումբները եւս բացառություն չեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը բարձր է։

Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական մատը խառը լինի․ Արթուր Միրզոյան. «Հրապարակ»

2016 թվականից իրավապահ մարմինների կողմից տարբեր խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի Թուրքիայի դեսպանատան մոտ որևէ տիպի բողոքի ցույցեր չանցկացվեն մեր կողմից․ չնայած օգտվելով Վրաստանի սահմանադրությունից մենք միևնույն է այդ ցույցերը անցկացրել ենք։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Հայերի միություն» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը։ Իսկ ցեղասպանության զոհերին նվիրված քայլերթի նախորդ օրը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Միրզոյանը Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031