Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պայքարելու են Եվրոպայի առաջնության մեդալների համար

Հայաստանը ներկայացված է լինելու ամբողջական կազմով՝ բոլոր 13 քաշային կարգերում:

Պուտինն ու էրդողանն անտեսեցին Ապրիլի 24-ը… բայց չեն մոռանում «Զանգեզուրի միջանցքը»

Երբ դաշնակիցներն ու թշնամին հավասարապես արհամարհում են հայ ժողովրդի ցավը Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրն այս տարի նշանավորվեց որոշ փաստերով, որոնց հետ մեր հասարակությունը, մեր քաղաքական դաշտը պետք է առերեսվեն: Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է եւ այդ օրը հատկապես մենք գնահատում ենք նրանց, ովքեր մեր

Կասկածյալներից մեկը Փարաքար համայնքի ղեկավարն է. խուլիգանություն Թաիրով գյուղի գիշերային ակումբներից մեկում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։ Գիշերային ակումբում աշխատակիցները փորձել են ոստիկաններին մոլորեցնել, հայտնելով, որ

ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ադամ Շիֆ

«Ազատություն». Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված

Վիրտուալ իրականության ակնոցներով այցելուները կտեղափոխվեն Ուրարտուի թագավորություն

Ճանապարհորդություն դեպի ուրարտական աշխարհ. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վիրտուալ իրականության ակնոցով այսուհետ հնարավոր է տեղափոխվել հազարամյակներ առաջ ու մասնակցել պատմական իրադարձություններին։ 6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Զբոսաշրջիկները և այցելուներն իրենց նախընտրելի լեզվով կկարողանան ծանոթանալ պատմական ժառանգությանը։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է. Ռենատա Ալտ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները

Նոր տրոլեյբուսները դեռ չեն շարժվել դեպի Երևան

Ամբողջ շաբաթ աշխատել ենք Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ: Խնդիրը տրոլեյբուսների բարձրության, եզրաչափերի հետ է կապված, խոստացել են այս շաբաթ թույլտվություն տալ: Եվ դրանք արդեն կշարժվեն Երևան

Պետք է պատասխանատվության ենթարկվեն. էթնիկ հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Մհեր Մարգարյան

Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ

Իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ». «Ժողովուրդ»

Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել (պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում), բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան:

Նորացնենք երբեք չմոռանալու մեր խոստումը և վերստին նվիրվենք ատելությանը դեմ արտահայտվելուն. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի թվիթերյան գրառումը Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն կյանքերը: Երբ անդրադառնում ենք պատմության այդ ցավալի պահին, եկեք նորացնենք երբեք չմոռանալու մեր խոստումը և եկեք վերստին  նվիրվենք դեմ արտահայտվելուն ատելությանը՝ իր բոլոր ձևերով:

Այս պարտվողական, վախվորած, զիջումների քաղաքականությունը ոգեւորում է թշնամուն եւ հուսահատեցնում ՀՀ գիտակից քաղաքացիներին․ «Հրապարակ»

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում` զորքերը հետ քաշել, մեր տարածքներից էլի զիջել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, Արմավիրի մարզում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Արմավիրի մարզում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

Իշխանափոխությունից հետո է՞լ է շարունակվելու

Վերջերս Ֆեյսբուքում այսպիսի մի «սպառնալից» գրառում կարդացի. «Անխուսափելի իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչ մի ՔՊ-ական չպիտի մնա»: Այսինքն, դարձյալ նախատեսվում է «վեթինգ», «լյուստրացիա», «վհուկների որս»: Իշխանափոխություն, այո, վաղ թե ուշ տեղի կունենա: Ոչինչ այս աշխարհում հավերժ չէ: Բայց, եթե իշխանափոխությունն անխուսափելի է, ապա դա չի նշանակում, որ նույնքան անխուսափելի են մեր հասարակական կյանքում էական փոփոխությունները: Այդ

Դավիթ Տոնոյան․ Բացառում եմ մասնակցությունս ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

Թույլ չտանք, որ «ժանգոտվի» ողնաշարը․ ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը՝ սկոլիոզի, ճողվածքների և ողնաշարի այլ խնդիրների մասին

Կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանի հետ զրուցել ենք կեցվածքի շեղումների, ողնաշարի ճողվածքների բուժման առանձնահատկությունների և գոտկային ցավերի մասին։ Որո՞նք են ողնաշարի հետ կապված առավել տարածված խնդիրները երեխաների ու մեծահասակների շրջանում։ Ողնաշարը մեր օրգանիզմի, և նաև այո, մեր կյանքի սյունն է, որի հանդեպ դրսևորած հոգատարությունը միանշանակորեն դրական է անդրադառնում մեր կյանքի որակի վրա։ Ողնաշարի հետ կապված խնդիրներն

Ադրբեջանի իշխանության քայլերը ապացուցում են, որ Արցախի հարցի լուծումը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով է հնարավոր միայն. «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը ապացույց է այն իրողության, որ Ադրբեջանի համոզմամբ ռուս խաղաղապահները կամ ի վիճակի չեն իրենց ստանձնած պարտավորվածությունը կատարել, կամ հանցագործ համաձայնության մեջ են արցախահայության հետ, կամ շահագրգռված են տարածաշրջանում լարվածության և նոր հակադրության ստեղծմամբ։ Համոզված ենք, որ ադրբեջանական հենակետը Արցախի հայաթափման, էթնիկ զտման և բռնի տեղահանության նպատակ ունի։

Ներկան անցյալի մասին. Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին

Վանա լճի 4 կղզիներից ամենամեծի՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետական լուծումներով և հորինվածքով, որոնք ապացուցում են եկեղեցու հայկականությունը՝ փշրելով անգամ թուրքական ժխտողական քաղաքականության կարծրատիպերը: Վանական համալիրից, որը եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, ներկայում պահպանվել է միայն Սուրբ խաչ եկեղեցին: Կառուցվել է 915-921 թվականներին, Մանուել ճարտարապետի կողմից, Վասպուրականի արքա Գագիկ

Եվրոպայի դարպասների մոտ՝ ՀՀ-ում և Արցախում, կանգնած ենք Թուրքիայի սկսած նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև. Բուայե

«Ա1+». Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն: «Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր

Հայկ Մամիջանյան. «Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է»

ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը. «Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն

Ադրբեջանական կողմը միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում արգելափակել է երթևեկությունը ․ ՌԴ ՊՆ

«Ա1+». 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում (կամուրջ Խաքարի գետի վրայով)։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին, Porsche-ն մոտ 350 մետր գլորվելով հայտնվել էր ձորում. shamshyan.com

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Porsche Cayenne-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Զորոյանը: Վթարի հետևանքով

Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը. Վարուժան Գեղամյան

Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։ «Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։ Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է ԵՄ կոչերին. Բորել

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է Եվրամիության՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կոչին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: «Մենք քննարկել ենք Ադրբեջանի միակողմանի որոշումը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչերին»,- ասել է Բորելը՝ ընդգծելով,

Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի. Բրյունո Ռըտայո

Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031