Օրվա լրահոսը

«Ես նման հարցերի չեմ պատասխանում». ԳՇ պետը՝ Տեղ գյուղից ադրբեջանական զորքի դուրս գալու, Ազատ գյուղի զորամասի հրդեհի մասին

«Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք». Էդուարդ Ասրյան

«Ծխարձակիչներ այրելու գործողություններով, մտածելակերպով իշխանության եկած մարդիկ այսօր ուժ են կիրառում քաղաքական ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ»

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խիստ դատապարտում է ուժային կառույցների միջոցով պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելը։ «Գործող իշխանություններին՝ այդ թվում նաեւ Ալեն Սիմոնյանին եւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի ապրիլի 11-ին ակցիա են իրականացրել խորհրդարանում, որն իր բնույթով շատ ավելի անընդունելի պիտի լիներ այդ տրամաբանության մեջ, որով առաջնորդվում է  փաշինյանական թիմը»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Հելսինկյան

Սերժ Թանկյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու անդրադարձել ադրբեջանական ագրեսիային

«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ», –«Ինստագրամ»-ի իր էջի stories բաժնում գրել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին: «Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»: Այն շարունակաբար մեզ հիշեցնում է միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»,- գրել է Թանկյանը: Նա անդրադարձել է

Առաջին անգամ կշրջանառվի եզակի փաստագրական նյութ

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական եւ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման եւ ձուլման քաղաքականությանը, ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում:

Կոնգրեսական Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, տեղեկանում ենք «Ասպարեզ» թերթի ֆեյսբուքյան էջից: «Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», – ասում է Ադամ Շիֆը: Ադամ Շիֆը

Ոչ մի դաս, ոչ մի հետևության, սպասում ենք հրաշագործ միջազգային հանրությանը, որ մեզ փրկի. Տաթևիկ Հայրապետյան

Փրկվեցին միայն այն գավառներում, որտեղ դիմադրեցին, Մուսա լեռը դրա վառ օրինակներից է։

«Ցանկությունս մեկն է՝ վերջապես խաղաղություն հաստատվի մեր երկրում». Էդուարդ Թոփչյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին, ժամը 23.59-ին, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչի Մոցարտի Ռեքվիեմը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի։ Ստեղծագործության կատարմանը մասնակցում են «Հովեր» եւ Երեւանի պետական կամերային երգչախմբերը, մեներգիչներ՝ սոպրանո Էլիսաբեթ Մայերը (Շվեդիա), մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը, տենոր Տիգրան Մելքոնյանը, բաս Անդրե Մորշը (Գերմանիա)։ Համաշխարհային երաժշտական գրականության գանձարանում տեղ գտած ռեքվիեմները՝ Վերդիի, Դվորժակի…

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ. Հայաստանում ԱՄՆ դեսպանը չգիտե

Քրիստինա Քուինը՝ Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի փակման մասին

Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը. Արցախի ԱԳՆ

Հայտարարություն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։  Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ

Մի անգամ Ստամբուլում

Այսօր Հայոց ցեղասպանության օրվա առիթով մի պատմություն հիշեցի։ 2014 թվականն էր, հրավիրված էի Ստամբուլ, մասնակցելու հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ քաղաքական փակ քննարկումներին։ Հրավիրողը Ստեփան Գրիգորյանն էր, ում հետ, այն ժամանակ   գործընկերական հարաբերություններ ունեի և չէի պատկերացնում, որ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Ինչևէ, բացի ինձնից և Ստեփան Գրիգորյանից, հայկական պատվիրակության կազմում էր նաև Լևոն Բարսեղյանը և որպես

Գորգ «Սերիկ»

Երբեք չէի կարող պատկերացնել, որ կգտնվի մեկը, ով կմտածի գորգ ստեղծել ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Սերիկ Դավթյանի անունով: Երազային է թվում: Բայց գտնվեց նման արվեստագետ, որի շնորհաշատ միտքն ու արարող ձեռքերը ստեղծեցին «Սերիկ» անունով գորգը: Հեղինակը՝ դիլիջանցի գեղանկարիչ, Դիլիջանի Երկրագիտական-թանգարան պատկերասրահի տնօրեն Արման Բադեյանն է: Ճանաչելով Արմանին, կարող եմ ասել՝ կյանքում ամեն լավ բան

«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի»․ Նիդերլանդների դեսպանը հայերենով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը Թագավորության ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր տեսաուղերձում դեսպանը հայերենով ասում է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյան

Նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, որոնք ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում:

Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Եթե նախագահ ընտրվի Քըլըչդարօղլուն, միգուցե Թուրքիայում «ցեղասպանություն» բառն ավելի հաճախ լսենք. Թաներ Աքչամ

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրվան ընդառաջ թուրք ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը հանդիպել է Դալլասի հայ համայնքին, ներկայացրել իր «Սպանության հրամաններ» գրքի հիմնական շեշտադրումները, նաև պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Բացի հայերից, հանդիպմանը ներկա էին Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրված այլազգիներ, նաև՝ Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ և Քերրոլթոն քաղաքի քաղաքապետը: Aravot.am-ը պարոն Աքչամից հետաքրքրվեց՝ առաջիկա ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլույի՝

Իրանը նույնպես կմասնակցի Գյումրու միջազգային թատերական փառատոնին

«Գյումրու թատերական միջազգային փառատոնը» կանցկացվի ապրիլի 24-ից մայիսի 10-ը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի շրջանակում կկայանա նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումների շարք, որի ժամանակ իրանական «Մոխթալաֆաթ» արվեստի խմբի դերասան Արադ Էնթեզարը հանդես կգա «Սև ոչխարը» մոնոներկայացմամբ։ «Սև ոչխարը» ներկայացնում է կյանքում ճիշտ ուղու ընտրության կարևորությունը և մարդու սխալ որոշումների բացասական հետևանքները։ Ներկայացման գլխավոր

«Սրի ավելցուկ»-ը մեկ այլ ստորացուցիչ արտահայտություն է, որն օգտագործվում է թուրքերենում՝ ցեղասպանությունը վերապրածներին բնորոշելու համար․ Թեհմինե Մարտոյան

Մեր զրուցակիցը Թեհմինե Մարտոյանն է՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող է, պատմական գիտությունների թեկնածու, Ավետիք Մկրտչյանի անվան Տնտեսաիրավագիտական համալսարանի դասախոս, նույն համալսարանի հենակետային «ԱրտՍթեմ» վարժարանի պատմության ուսուցչուհի։ – Մեկ շաբաթ առաջ ներկայացվեցին ՀՑԹԻ նոր հրատարակությունները․ ի՞նչ թեմաներ են արծարծվում այդ աշխատություններում։ Թ․ Մ․ Հայոց

Պետք է կարողանանք առաջ շարժվել առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից. Արմեն Սարգսյան

Ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում

Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում:

Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին. Սերժ Սարգսյան

ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը:

Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն

Ֆրանսիան «ափսոսում է» Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետի տեղադրման կապակցությամբ

Ֆրանսիան ափսոսում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները,

Պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում

Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն

Մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցը․ Ալեքսանդրապոլ

1919 թ. մայիսի 22-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Լևոն Սարգսյանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար: Հայոց ցեղասպանությանը զոհ դարձան տասնյակ հազարավոր հայ երեխաներ, իսկ հրաշքով փրկվածները՝ որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և գոյության միջոցներով ապահովելու

Ադրբեջանը փորձելու է բոլոր ուղղություններով ճնշումները զարգացնել. Տիգրան Աբրահամյան

Այդ անցակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները, բեռնափոխադրումները ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ. ԱԺ պատգամավոր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031