Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանը ծախել է արցախյան խաղը. Աշոտյան
Ինքը ցեղասպանությունն էլ է ծախում, որ ինքը ասում էր, դե աշխարհը չի ճանաչում Արցախը, տանք, պրծնենք, մի օր էլ ելնելու է ասի՝ դե Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչում, մոռանանք, պրծնենք ՀՀԿ փոխնախագահ
Արիս Նալջը․ Թուրքիան որքան անկեղծ է իր հայտարարություններում, կտեսնենք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո․ Ermenihaber.am
Ermenihaber.am-ը իրականացնում է հարցազրույցներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի դրսևորման և վերջերս պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: Այս հարցազրույցի շրջանակներում մեր հարցերին պատասխանել է «Artıgerçek» պարբերականի հոդվածագիր պոլսահայ Արիս Նալջըն: – Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, ինչպե՞ս կողմերը կկարողանան լուծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա
Ջահերով երթը՝ ֆոտոշարքով
Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցավ Ջահերով երթ, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակից։
Եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու է Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը․ «Ապրելու երկիր»
Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։ Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ 120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական
Արթուր Ալեքսանյանը վեցերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի զարդը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի, նույն «Ճերմակ Արջի» եւ Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի գոտեմարտը։ Մեր մարզիկը 5։1 hաշվով վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ եւ իր կարիերայում 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ներդաշնակ եռյակն ընդդեմ Արցախի Հանրապետության․ Ստեփան Հասան-Ջալալյան
«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծվել է ռազմաքաղաքական ճանապարհով». Իլհամ Ալիև, 3.12.2020թ. «Արցախի հարցը արդեն լուծվել է». Լևոն Տեր-Պետրոսյան, 26.09.2022թ. «Այս խաղը պրծած խաղ է». Նիկոլ Փաշինյան, 18.04.2023թ. Հայկական պետականության կորստի սողացող ընթացքը դադարեցնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանին անհետաձգելիորեն իշխանությունից հեռացնելն է, որը, հայ ժողովրդի
Սիմոն Մարտիրոսյան. «Ուժը միանշանակ գալիս է հայրենի հողից, հայրենի ջրից, հայ ազգից»
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարի ավարտից հետո երեք արծաթե մեդալ նվաճած Վարազդատ Լալայանը 462 (212+250) կգ, լրագրողներին ասաց, որ հրում վարժությունում աճ է գրանցել: «Միջազգային մրցման ժամանակ 250 կգ չէի բարձրացրել: Պոկում վարժությունը մի փոքր չստացվեց, թեեւ պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք: Ձգտում ենք հաղթանակի: Մեդալ կա, բայց փուլ առ փուլ, քայլ առ
Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք. Իշխան Սաղաթելյան
Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որ գողանան մեր ապագան Իշխան Սաղաթելյան
Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետ ստեղծելը վնասում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերին․ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
«Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետ ստեղծելը վնասում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերին», –ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը․ «Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով
Ոչ մի ապազգային, նվաստացած ու կապիտուլացված ռեժիմ մեզ չի կարող համոզել, որ միակ ճանապարհը հանձնվելն է. մեկնարկեց ջահերով երթը
Այո՛, ուզում ենք խաղաղություն, բայց դրա գինը չի կարող ՀՀ վերացումը լինել, այո՛, ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղության գինը չի կարող Արցախը լինել, մեզ այդպիսի գործարք պետք չէ. Գոռ Սարգսյան
Մարտական դիրքում զինծառայողի Արտյոմ Պողոսյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Հաշվի
Չպետք է թույլ տանք՝ Շուշին, Հադրութը, Քաշաթաղը եւ Քարվաճառը դառնան նոր Մուշ, Սասուն, Արարատ. մեկնարկում է ջահերով երթը
Մենք դուրս ենք եկել ողջ աշխարհին, թշնամուն ու ներքին կամակատարներին ասելու՝ մենք ունենք մեկ հայրենիք եւ այդ հայրենիքից չենք հրաժարվելու
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին: Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Մի քանի տարի շարունակվող գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․․․»․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, իր ելույթում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց հետևյալը․ «Երևանը նաև պետք է արժանավույնս արձագանքի իշխանությունների՝ իշխանությունը Երևանում զավթելու փորձին։ Մինչև ապրիլի 25-ը գործող ավագանին պարտավոր է իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ՝ համաձայն օրենսդրության։ Սակայն երևանցու քվեի հետ կապ չունեցող՝ դե-ֆակտո չընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Հանրայիի եթերով հնչեցված
Արայիկ Հարությունյանը և Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե
«Հողը խաբար կտա»
1918թ. Կարս. սոսկալի դեպքեր ու մարդկային երեւակայությունից դուրս գազանություններ են կատարվել քեմալական սպաների, զինվորների, տեղի թուրքերի կողմից։ Շատ ընտանիքներ մորթվել են։ Արյունոտ ու ողբերգալի օրերը կարմիր թելով կապում էին այն մարդկանց, ովքեր տեսել էին կոտորածը։ Կոտորածի մեջ էր տատս ՝ Մարգարիտ Պողոսի Պետրոսյանը կամ Մուրադյանը, իր հարազատները այդպես էլ չհասկացան իր իրական ազգանունը. դա էլ
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը․ ՀՀ ԱԳՆ
2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից
«Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք շարունակել մեր պայքարը հանուն հայկական Արցախի». տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։ Համագումարը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական օրհներգերով, այնուհետև հայտարարվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին ընկածների և ադրբեջանական ագրեսիային զոհ դարձածների վառ հիշատակի լռության րոպե։ Կուսակցության համագումարին ներկայացվեց կուսակցության վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական
Միջազգային դատարանի որոշման փոխարեն մենք ունենք Արցախի կատարյալ շրջափակում. Ստյոպա Սաֆարյան
Չգիտեմ՝ ինչին են սպասել ՀՀ իշխանությունները կամ մինչեւ այժմ չեն փորձել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դատարանի որոշման չկատարման հարցը տանել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. Ստյոպա Սաֆարյան
Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման շուրջ. հայտարարություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ
Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։ Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները,
Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է երկամարտում
Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Առաջինը մրցհարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը: Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի, 25-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3,
Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Պողոսյանը․ ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լևոն Տեր-Պետրոսյան․ Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը․ Ilur.am
Ilur.am – Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցի: Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան: Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում
«Քննադատում է կաթողիկոսին, ոնց որ ես ասեմ՝ Արամ Խաչատրյանը վատ է գրել «Սպարտակ» բալետը». Սրբազանը՝ Մարիա Կարապետյանին
Քիչ է մնում՝ միանգամից ասի, թե դեմ եմ, որ Արեւն Արեւելքից է ծագում
Հայաստանն Արցախին կապող նոր մայրուղին, որը փակվել է Ադրբեջանի կողմից (ֆոտոշարք)
Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Aravot.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է նոր մայրուղու փակված լուսանկարները։
Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում: Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով` հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ:


















































