Օրվա լրահոսը
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», – նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ermenihaber. Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Կուսակցությունը կոչ արել ժամանակակից աշխարհի բոլոր երկրներին և հատկապես Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Հարավգի» թերթի հրապարակված վերոհիշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը սև բիծ է պատմության էջերում»։ AKEL-ը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի, ինչպես նաև
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանում
Ձեռագրի այս տարվա պատկերազարդումն իրականացրել են Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները
«Երբ հիշում ենք այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը». Ջո Բայդեն
«Ամերիկայի ձայն». Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի՝Հայոց Ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ
Ոչ՝ ամոթ, ոչ էլ՝ գիտելիքներ. Շարմազանով
Նիկոլի ուղերձում փնտրեցի, բայց այդպես էլ չգտա «Թուրքիա», «թուրքական ժխտողականություն», «բայրաքթար», «Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ», «Թուրքիան շարունակում է ցեղասպան քաղաքականությունը ու աջակցում ցեղասպան Ադրբեջանին» եզրույթները։
Դավութօղլուի կուսակցությունից դատապարտել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների հրկիզումը Երևանում
«Իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:
Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի մեզ. Լևոն Արոնյան
ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան գրառումը. Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անձամբ ինձ համար դա մտորումների օր է, երբ մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ։ Իմ ընկալմամբ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի մեզ: Ես հիշում
«Վիճակն անշեղորեն վատանում է․ սա նման է նրան, որ պարանը գցես մեկի վիզն ու աստիճանաբար խեղդես»․ Մհեր Հակոբյան
Փորձագետը կարծում է, որ անցակետը չի հանվի, մի օր էլ Բաքուն կորոշի, որ չի թույլատրելու արցախցիների ելումուտը
«Այս հողերը շատ են տուժել ռասիզմից». Թուրքիայում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է տեղի ունեցել
Ermenihaber. Թուրքիայում գործող «Կանաչ ձախ» կուսակցության Շիշլիի գրասենյակն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել և հանդես եկել հայտարարությամբ։ «1915-ը չբավականացրեց։ Թրակիայի պոգրոմով, ունեցվածքի հարկով, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի հարձակումներով զտման քաղաքականությունը շարունակվեց։ 2011թ․ ապրիլի 24-ին զինվորական ծառայություն կատարելիս սպանվեց Սևակ Բալըքչըն։ Մեր եղբայր Հրանտ Դինքին էլ մեր շարքերից խլեցին 2007թ․ կազմակերպված հանցագործությամբ»,- նշվել է հայտարարության
Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՔԿ, նախաքննություն է իրականացվում
«Ազատություն». Ավելի քան մեկ տարի առաջ հրաժարական տված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից միայն փոխանցում են՝ իրականացվում է նախաքննություն։ Կոմիտեից չեն մանրամասնում, թե գործը երբ է փոխանցվել իրենց, ինչ կարգավիճակ ունի նախկին նախագահը, արդյոք հարցաքննվել է և ինչ եզրահանգման են եկել՝ հետաքննող լրագրողների՝
Այս փուլից հետո արցախահայությանը փրկելու այլ տարբերակ, քան պատերազմը, հայ ժողովուրդն այլեւս չի ունենա. քաղաքագետ
Գրեթե կասկած չունեմ, որ սա արվել է Հայաստանի իշխանությունների իմացությամբ, նրանց թողտվությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ռաևսկի. Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է. Ermenihaber
Հայաստանի և Արցախի ղեկավարության թույլ տված սխալների հետևանքով հայերը պարտվեցին պատերազմում
«Մեր կասեցման փորձերն անպատասխան էին մնում, եւ նոր արհավիրքի ժամանակ նորից հայացքն ուղղում են ընդդիմությանը»․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը հավելեց, որ ընդդիմության կոչը եղել եւ մնում է մեկը՝ օր առաջ միաբանվել եւ հեռացնել գործող իշխանությանը։
ՀՔԱՎ-ը դատապարտում է ոստիկանության աշխատակիցների կողմից «Պոլիգրաֆ»-ի թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած գործելաոճը ՀՔԱՎ-ը դատապարտում է «Պոլիգրաֆ»-ի թիմի և նրա այցելուների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը
Մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը պետք է լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով,
Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում գործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել
Ադրբեջանն ու Վրաստանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում: Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ
Պատանդներ՝ բաց երկնքի տակ. ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. Բրունո Ռըտայո
Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս
Ռուսաստանի ԱԳՆ-ն «ծայրահեղ մտահոգությամբ» արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման աճ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ. Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում Ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի և պաշտոնական Բաքվի ու Երևանի միջև երկխոսության կապակցությամբ: Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման և տարբեր տեսակի միջադեպերի թվի աճ, ինչի հետևանքով պարբերաբար առաջ են գալիս զոհեր երկու կողմերում:
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Վեհաժողովի օրակարգում ուղղակիորեն ՀՀ-ին կամ ԼՂ-ին վերաբերող հարց ընդգրկված չէ։
Իրավիճակը հեշտ չէ և պահանջում է լրացուցիչ ջանքեր. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
«Իրավիճակը պահանջում է, որ հիշատակված երկրները հասկանան, որ նշված համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի»
Գարեգին Երկրորդը չանդրադարձավ Նիկոլ Փաշինյանին
«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով եւ ձեր կամքի մեջ, ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ եւ օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել եւ այս փորձությունը». Վեհափառը դիմեց արցախցիներին
Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ, շարունակում են հայության դեմ վարել ցեղասպան քաղաքականություն. Արցախի ԱԳՆ
Հայտարարություն Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակը։ 1915-1923 թթ. երիտթուրքերն ու քեմալական կառավարությունը մի քանի փուլով իրականացրեցին հայերի զանգվածային կոտորածներ ու բռնագաղթ։ Հայոց ցեղասպանությունը մասն էր Օսմանյան Կայսրության առաջնորդների որդեգրած պանթուրքիզմի քաղաքականության, որը նախատեսում էր նոր տարածքների բռնազավթում՝ բնիկ քրիստոնյա
«Ի՞նչ անենք, համակերպվենք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս». Վանեցյանը՝ ապստամբելու կոչի մասին
«Օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելը անշնորհակալ գործ է, որովհետեւ մենք հասկացանք, որ այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս, սպասարկում են, ցավոք սրտի, ոչ թե ՀՀ-ի շահը, հայ ժողովրդի շահը, այլ բոլորի շահը, բացի Հայաստանից ու Արցախից»:
Բրունո Ռետայո. Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը
Ապրիլի 24-ին մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին:
Անահիտ Մանասյանը՝ Թագուհի Թովմասյանի ակցիայի մասին. «Հանդես կգանք ոչ միայն հայտարարությամբ, այլ նաեւ խնդրի լուծման լուրջ քայլերով»
«Շեշտեմ՝ մեր քաղաքական, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի, եւ այս հարցերի հետ կապված, մասնավորապես, համաչափության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլնի առումով մենք արդեն ՄԻՊ աշխատակազմում լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք ոչ միայն հայտարարությամբ, այլ նաեւ խնդրի լուծման լուրջ քայլերով»:
«Լաո՛, լալով բան դուրս չի գա, պտի ընենց անենք, օր ամեն օջախեն մի տղա պրծնի». Շողեր Տոնոյանի վկայությունը
Շողեր Տոնոյանի պատմությունը (1901թ., Մուշ, Վարդենիս գյուղ) սկսվում է 1915 թվականի Վարդավառի օրվանից, երբ իրենց գյուղում սկսվեց կոտորածը: Գյուղը նախ թալանել են, տարել անասուններին, հետո` արդեն բոլոր տղամարդկանց. գեղեցիկ հարսներին ու աղջիկներին տարել ու թուրքացրել են: Հավաքել են մեծ ու փոքր, տարել գոմերը ու վառել: Նրա հայրական տնից վաթսուն մարդ է այրվել, միայն ինքն ու
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ Հակարի գետի կամրջի փակման մասին
Փոխնախարարի գնահատմամբ՝ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է
Արցախի շրջափակման մասին պետք է խոսել այսօր և կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
Մեկնարկել է Unblock Humanity նախաձեռնությունը ՝ Արցախի շրջափակման մասին ամբողջ աշխարհին տեղեկացնելու և մարդկանց շրջափակման դեմ պայքարի մղելու համար։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է մնում Արցախը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ 120,000 հայեր գտնվում են շրջափակման մեջ՝ զրկված լինելով կենսական նշանակության մի շարք ապրանքներից, բժշկական ծառայություններից և կրթության հասանելիությունից։ Արցախի
Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նոր և իրական վտանգների առջև. Արայիկ Հարությունյան
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար:


















































