Օրվա լրահոսը

Մակրոնը հայերենով գրառում է արել՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայերենով գրառում է արել ֆեյբուքյան իր էջում․ «Այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհդածության օր է. Հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տեւական աջակցությանը»։

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Ֆոտոշարք)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Մատենադարանում ստեղծվող ձեռագրի պատկերազարդումը պատանիներին վստահելը մեծ խորհուրդ ունի. Մարինե Ալես

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հատուկ ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը

Միշտ վառ ենք պահում զոհերի հիշատակը Իտալիայում, «որպեսզի անցյալի տառապանքներից ծագի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղությամբ լցված ապագան». Անդրեա Կազու

Անդրեա Կազու Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Դեմոկրատական կուսակցություն   1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվում են ձերբակալությունները. մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ և խորհրդարանի անդամներ արտաքսվեցին և կոտորվեցին Անկարա տանող ճանապարհին: Գարնանը, զինվորականների զինաթափումից ու կոտորածից հետո, օսմանյան իշխանությունները սկսեցին հայ ժողովրդի զանգվածային տեղահանությունը, որին հաջորդեց սիստեմատիկ սպանությունների արշավը։ Մեծամասնությունը

«Հարկ է կարծիքներ եւ պնդումներ անելուց առաջ բավականաչափ ուսումնասիրել նյութը». Ռուբինա Մելիք-Թանգյան

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին: Նախ եւ առաջ, ինչպես որ վերոնշյալ պատգամավորը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Սուրբ Հարության տոնի առիթով պատգամից մի հատված ընթերցելով նշել է, որ դա «ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի

ԼՂ բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են. ԵԽԽՎ զեկուցող

«Անդրադարձ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին» նախատեսվող զեկույցի հեղինակ Փոլ Գավանը (Իռլանդիա) հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մայիսին տարածաշրջանային այց է նախատեսում և կոչ անելով համագործակցության: Հայտարարության մեջ ասվում է. «2023թ. ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։ Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022թ.

Արցախի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը քննարկել են Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարի հետ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով

Կարո Փայլան․ «108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք դեռ քայլում»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ անդամ Կարո Փայլանը ապրիլի 24-ի վերաբերյալ ծավալուն գրառում է արել Twitter-ում։ Ստորև ներկայացնում ենք այն. «Հայոց ցեղասպանությունն սկսվել է 108 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին հարգանքով հիշատակում եմ։

«Որտե՞ղ է մեր դեսպանը։ Իհարկե, նրան հրահանգված է այստեղ չգալ». Արա Աբրահամյան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ներկա չէր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում «Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած համաժողովին, որը կրում էր «Հայոց Եղեռնը՝ հիշողություն և նախազգուշացում» խորագիրը։ Ներկա չէր ոչ միայն պարոն դեսպանը, այլ նաև դեսպանատան աշխատակազմից որևէ մեկը։ Ասել է թե, «Ռուսաստանի հայերի միությունը», ներկա պահին, որպես ռուսահայ համայնքը ներկայացնող ամենամասշտաբային կառույց, երկխոսության սուբյեկտ չի հանդիսանում ՀՀ

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում: «Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։ Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր

«Побойся бога, такая работа, այսինքն, Աստծուց վախեցեք, էլի, տեսեք ինչ աշխատանք է կատարել Աղազարյան Հովիկը». Հովիկ Աղազարյանի արձագանքը (տեսանյութ)

«Հիմա ես ձեր ասածը չեմ համարում արժանի պատասխանի, որովհետեւ այն, ինչ արվում է, դուք չեք նկատում: Թերություններ կա՞ն, պարո՛ն Աղազարյան, իհարկե կան: Բացթողումներ կա՞ն, պարո՛ն Աղազարյան, իհարկե, կան: Բայց այն բառապաշարը, որ դուք օգտագործեցիք, ես հարկ չեմ համարում պատասխանել»:

ԵԽԽՎ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ԵԽԽՎ նախագահը, սակայն, չօգտագործեց ցեղասպանություն բառը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը վեհաժողովին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրն է: Մարդկության ու քաղաքակրթության դեմ գործած այդ ծանրագույն հանցագործությունն իրականացնողները պատասխանատվության չեն կանչվել, դրա հետևանքները մինչև օրս չեն վերացվել, ընդհակառակը` նույնիսկ 108 տարի անց, Թուրքիան պաշտոնապես շարունակում է իր նախնիների սերմանած ժխտողական ցեղասպան քաղաքականությունը՝ անարգելով անմեղ զոհերի հիշատակը, դրա կապակցությամբ նրանց ժառանգների մոտ առկա հիշողությունը: Թուրքիայի

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ավելի է վատթարացնելու իրավիճակը և չի նպաստելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը»․ ԵԽ գլխավոր քարտուղար

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարեց՝ հասկանալու համար, թե ինչ է Լաչինի միջանցքում կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն ԵԽ կառույցների համար։

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները,

Նախկինում մինչեւ նախագահի այցը նման քչփորումներ և ստուգումներ երբևէ չեն եղել. աղբյուր

Նախկինում երբևէ դեպք չի արձանագրվել, երբ մինչև նախագահի այցը խոնարհված ծաղիկները հեռացվեն կամ անվտանգության աշխատակիցների կողմից ստուգվեն, այն էլ մետաղորսիչով:

«Դուք հիմա դավաճանական քայլ եք անում, գոյություն չունեցող երկրի դրոշ եք պահում». Արցախի դրոշը Ծիծեռնակաբերդում դարձել է վեճի առարկա (տեսանյութ)

Արցախի դրոշը դուր չէր եկել քաղաքացիներից մեկին, որը սկսել է վիճել ակտիվիստների հետ՝ ասելով. «Անիմաստ է, որ Արցախի դրոշն այստեղ պարզել եք, անիմաստ է Արցախի իրավունքն առանձնացնել, դուք հիմա դավաճանական քայլ եք անում, գոյություն չունեցող երկրի դրոշ եք պահում»:

ԱԺ-ն ազատվում է «նախկինների» տեսախցիկներից. 25 մլն դրամի տեսահսկողական նոր ցանց է տեղադրվելու խորհրդարանում

Ըստ ԱԺ պարզաբանման՝ համակարգի ընդհանուր կառուցվածքն անվտանգային խնդիրներ ունի, ինչի պատճառով առաջիկայում նախատեսվում է ներդնել ցանցային տեսահսկողական համակարգ:

Աշխարհի գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են. Գարեգին Երկրորդ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և

Կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները. Էմանուելե Պոցցոլո

«Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված վիթխարի ցեղասպանությունը. այսօր պետք է հիշել մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերին, և կարևոր է առանց վարանելու դատապարտել նրանց, ովքեր մինչ օրս հերքում են տեղի ունեցած վայրագությունները։ Հայաստանն անքակտելիորեն կապված է մեր ընդհանուր խոր քրիստոնեական արմատների հետ. այդ պատճառով, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այն ենթարկվել

Հորդորում ենք Թուրքիային՝ ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ. ԵԺԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ. «Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։ Մենք հորդորում

Առանց հիշողության ապագա չկա. Իտալիայի արդարադատության փոխնախարար

«Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1915-ից 1919 թվականներին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Ինձ համար պատիվ էր լինել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի առաջարկողներից՝ ընդունված վերջին օրենսդիր մարմնում։ Ոչ միայն մեկուկես միլիոն հայեր կորցրեցին իրենց կյանքը, ինչը շատ պատմաբաններ համարում են առաջին ժամանակակից ցեղասպանությունը, այլև տարիներ շարունակ փորձեր են արվել նույնիսկ ջնջել այդ հիշողությունը»,- ինչպես նշում

Հայատյաց Թուրքիան այսօր էլ իր անվերապահ աջակցությունն ու անմիջական մասնակցությունն է ցուցաբերում ոչ պակաս ցեղասպան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 108 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կուսակցությունը նաև տարածել է ուղերձ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ 108 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացված հանցագործության նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ ծնեցին։ Հայոց Մեծ Եղեռնից

Պատմության ամենամութ էջերից մեկը: Ողբերգություն, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իտալիայի փոխվարչապետ, Հյուսիսային Դաշինքի (Լեգա) քարտուղար Մատեո Սալվինի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Հանցագործություն, որը խլեց միլիոն ու կես կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքը: Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է

Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Անցակետ դնելը, կարծում եմ, արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը, իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն

«Հիշում եմ՝ երբ Ջարդի ձորում  հուշարձան էին  կառուցում, հողը փորելիս՝ մարդկանց խեղված մարմիններ էին հայտնաբերել»․ 83-ամյա Միշա Զաքարյան (տեսանյութ)

Նկատենք, որ  այս տարվա  միջոցառումն անկազմակերպ էր, Ջարդի ձորում նույնիսկ հոգևոր երաժշտություն չէր հնչում։ Նախորդ տարիներին այս նույն ձորում մեծ թվով մարդիկ էին գալիս՝ թե անհատներ, թե՛  տարբեր կառույցների կոլեկտիվներ․ մեքենաներին կանգնելու տեղ չէր մնում, իսկ այս տարի մարդաշատ չէր։
Պատարագին մասնակցողների թիվը ևս մեծ չէ, օրինակ՝ Շիրակի մարզպետարանի անձնակազմը չկար։

Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել. պետք է անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները. Ջուլիո Սենտեմերո

«1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության առիթով, որը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից, ցավով պետք է նշենք, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Ճգնաժամում ներգրավված է 120 հազար մարդ, որն իտալական մամուլում ընդգծվել է իտալահայ համայնքների ներկայացուցիչների կոչով։ Այս առնչությամբ

Սգո երթ, հիշատակի և ոգեկոչման արարողություն Տավուշի մարզկենտրոն Իջևանում (ֆոտոշարք)

Հայոց Եղեռնի 108-րդ տարելիցին`  սգո երթ, հիշատակի և ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանում: Միջոցառումը սկսվեց քայերթով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031