Օրվա լրահոսը

Դա յուրաքանչյուրիս պարտքն ու պարտականությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ այստեղ՝ Արցախում, Հայաստանում, թե Հայկական աշխարհում․ դա մեզ չի ազատում հանուն Արցախի պայքարելու պատասխանատվությունից․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մի քանի օր առաջ ներկա էի Սուրբ Զատիկի առթիվ սաների պատրաստած միջոցառմանը: Երեխաների հետ շփումը ոչ միայն երջանկության անսահման զգացողություն ու էներգիա հաղորդեց, այլև ավելի խորացրեց նրանց խաղաղ մանկությունն ու լուսավոր ապագան ապահովելու պատասխանատվության զգացումը: Շրջափակման ամեն օրն արցախահայության համար գոյության պայքար է, ու այս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը

Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Այդ ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին։ 2022

Նիկոլ Փաշինյանը հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը

Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։ Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։ Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը. Հայ

Երկրի օրվան նվիրված գարնանային ծառատունկի շրջանակում տնկվեցին սոճիներ և հացենիներ

Երկրի օրվան նվիրված Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում այսօր, գարնանային ծառատունկի շրջանակներում, տնկվեցին սոճիներ և հացենիներ։ Մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի

Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած՝ Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և ծառայում են միայն որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի Ադրբեջանի քարոզչություն։  

Մենք «սողացող» պատերազմի մեջ ենք, որը ցանկացած պահի կարող է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների․ «Հայացք Երևանից»

ԱԺ-Կառավարություն նախավերջին հարցուպատասխանի ժամանակ, որն ապրիլի 12-ին էր, Նիկոլ Փաշինյանը նորից բացեց 44-օրյա պատերազմի պարտության պատճառ դարձած «5-րդ շարասյան» թեման: Խնդիրը նա շրջանառության մեջ էր դրել մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում, համոզմունք հայտնելով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»՝ հանձինս լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող 50-ից ավելի սպաների ու բարձրաստիճան զինվորականների: Այդ

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթն» այս տարի մեկնարկում է ապրիլի 23-ից

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ 2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով

Պետք է նոր ուժ, որը պատասխանատու է, պոպուլիստ չէ, սակայն ընկալելի է շարքային մարդու համար․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Քաղաքականության մեջ դերակատարում ստանձնած անձանց համար ամենակարեւոր որակներից մեկը շարքային քաղաքացու հետ խոսել կարողանալն է: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի այդ քաղաքացին, ինչպես է մտածում, ինչպես կարելի է ազդել նրա վարքագծի վրա՝ առավելապես ընտրությունների ժամանակ: Հաճախ են ասում, որ քաղաքականությունն անբարոյականություն է, եւ ընտրողների «ձայնորսի» ժամանակ նման գործիչները

Թե ինչպես է խաղը շարունակվում

Նախօրեին «SarGallery» պատկերասրահում բացվեց նկարիչ Արեգ Միրիջանյանի «Խաղը շարունակվում է» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրվում են թվով 30 աշխատանքներ։ Արեգ Միրիջանյանի արվեստը կյանքից է ներշնչված։ Գունային նուրբ անցումներով հագեցած ցուցադրվող աշխատանքներից ճառագում է իրականության լույսը` բնական, բազմազան տրամադրություններով, մարդու հետ երկխոսության մեջ մտնող և մարդուն հասկացող։ Արեգի ձեռագրում շատ կարևոր կետ կա` չխանգարել գույնի հնարավորություններին, ազդակներին

Ռուբեն Վարդանյան․ «Եթե ունես արժեքներ, եթե մեջդ ունես սկզբունքներ, ունես հավատ դեպի սերը, դեպի Աստված, ամեն ինչ հնարավոր է հաղթահարել»

«Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր եւ գաղափարակից Ռուբեն Վարդանյանը, Արցախից հեռավար կապով ողջունելով կուսակցության համագումարին, ասաց․ «Վստահ եմ, որ ձեր այս համագումարը եւ կուսակցության գործունեությունը շատ կարեւոր է լինելու ինչպես հայաստանցիների, արցախցիների, այնպես էլ մեր բոլոր հայրենակիցների համար ամբողջ աշխարհում։ Ողջունելով նոր ծրագրերը, որ ներկայացվեցին, խոսքերը, որ ասվեցին, ես ուզում եմ իմ խոսքն ասել որպես հասարակ

Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար հող նախապատրաստելն է. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքն Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում,

Մանե Թանդիլյան․ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել եւ հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում, ինչպես արել է Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթեւ համայնքներում»

Մինչեւ «Ապրելու երկիր» կուսակցության 2-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելը Մանե Թանդիլյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին։ «Մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երեւանի ավագանու ընտրություններին։ Սա առաջիկա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն է, որին պատրաստվում է կուսակցությունը։ Անհնարին է գերագնահատել Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը։ Եվ ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր»

«Ինձ բոլորովին չեն զարմացնում Ալիևի ու Փաշինյանի սինխրոն ելույթները». Աշոտ Ղուլյան

«Արցախը նման իրավիճակում պետք է ցույց տա իր հասունությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը»,-Aravot.am-ի զրուցակիցն է 2015 -2020 թվականներին Արցախի Ազգային ժողովի նախագահ, Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը: -«Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօր, այլեւ ապագայում հստակ ամրագրենք, որ ճանաչում ենք Հայաստանի հանրապետության տարածքը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր, ավելի ճիշտ՝ ՀՀ

Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն

Մանե Թանդիլյան․ «Հայորդիները շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել, իսկ օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով»

«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով Արցախում ապրող երեխաներին, որոնք  ամուր ու պինդ կանգնած են իրենց հայկական հողում, եւ մենք պարտավոր ենք դա ամեն օր հիշել։ Նա նշեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության 2-րդ համագումարը, ցավոք սրտի, ընթանում է դժնդագին պայմաններում։ «Մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, գտնվում է շրջափակման մեջ

Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և

«Որպեսզի ինչ որ ձեւով արդարացնի ձախողումները՝ Փաշինյանը նորից գնում է անցյալ». «Առերեսում»

Ապրիլի 24-ի նախօրեն է ու մինչեւ հիմա չի ձեւավորվել այն կառավարական հանձնաժողովը, որը պատասխանատու է այդ օրվա միջոցառումների համար: Սովորաբար 1 կամ 1,5 ամիս առաջ էր ձեւավորվում այդ հանձնաժողովը: Ինչի՞ մասին է վկայում սա…

Ուսումնասիրվել են հոգեբուժական հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների

Մեսրոպ Առաքելյան․ «Մենք կարող ենք եւ ունենալու ենք հզոր պետություն, որտեղ ապրելը լինելու է երջանկություն, իսկ մենք որպես կուսակցություն, հանձնառու ենք դա անել»

«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում ասաց․ «Երբ երկու տարի առաջ տեղի ունեցավ կուսակցության համագումարը, ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց արդեն Հայաստանի եւ Արցախի շուրջ ծառացած նոր մարտահրավերները լուրջ վտանգ են ներկայացնում մեր հայրենիքի համար եւ պետության, հայության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին այդ մարտահրավերների դիմակայմանը։ Բայց ինչ ունեցանք

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Հենց այս նպատակով 8 տարի առաջ իմ համախոհ և գաղափարակից ընկերների՝ երջանկահիշատակ Վարդան

Արթուր Ալեքսանյանը, հաղթանակ տանելով Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ, դուրս եկավ եզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9։0 հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին ու դուրս եկավ եզրափակիչ։

Ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է․ չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց: Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»: Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և

Ռեկորդակիր Գարիկ Կարապետյանի պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր Գարիկ Կարապետյանի պարգևատրման արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լուսանկարները՝ Տիգրան Իսկանդերյանի

Սամվել Գասպարյանը ոսկե մեդալներ նվաճեց՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ)  հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրեց երրորդ

«Մատյան մարդասիրացից» մինչեւ «Թվային Մատենադարան» ու այլ կարեւոր ծրագրեր

«Ավրորայի» եւ Մաշտոցյան Մատենադարանի համատեղ օրակարգը

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացա բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, նուշի այգու և ջրամբարի ծրագրին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացա Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 156 մլն դրամ: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել այս տարվա օգոստոսին: Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի

Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճեց՝ ռեկորդ սահմանելով

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031