Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Իզա Ասծատրյան

Արցախ 35. Պայքարը շարունակվում է Հիշողությանս մեջ դեռ պարզ նշմարվում է այն մութ ու դատարկ փոխադրամիջոցը, որը մետաղե ջարդոն էր հիշեցնում և որն ինձ ավելի մոտեցրեց Արցախին: Լռելյայն ճանապարհն ասես խաղաղություն խորհրդանշեր, բայց ոչ, այն պարզապես տագնապած մենության պատկեր էր… Արցախում վայելել եմ ամեն վայրկյանը, ինչպես թռչունն է վայելում իր չվանդակված կյանքը: Իսկ հետ գալուց

«Զուտ անսամբլ չէ, պարի թատրոն է»

Սա աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի խոսքն է՝ «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի հասցեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 25-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հիմնադրած եւ մինչ օրս անվանի բալետմայստերի ղեկավարությամբ գործող «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական անսամբլը, որի բարձրարվեստ կատարումներին ծանոթ է նաեւ բազմաթիվ երկրների հանդիսատեսը, շքեղ համերգային ծրագրով կմեկնարկի 36-րդ համերգաշրջանը։ 1987թ. ստեղծված, 2022թ. դեկտեմբերից «Հայաստանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ մարտի 2-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին, մարտի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ին

Կարո Փայլանը՝ սումգայիթյան ոճրագործության զոհերի մասին

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է արել՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին։ Նա նաև հիշատակել է Խոջալուի (Իվանյան) դեպքերի ժամանակ սպանվածներին։ «Հարգանքով հիշում եմ 1988թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ և ապահովեն արդարությունը։

ԿԳՄՍ նախարարությունը՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի մրցույթի մասին

Ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Սևակ Խաչատրյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Ես դեռ կառուցելու եմ իմ տունը Քարվաճառում. ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար Չլուծվող հիմնախնդիրը Առաջին անգամ Քարվաճառում եղել եմ, երբ դեռ 10 տարեկան էի, հայրս էր տարել։ Մեր մոտից` Վարդենիսից, Քարվաճառ հասնելը կես ժամվա խնդիր էր։ Քարվաճառի անտառները, անսասան լեռները, Թարթառ գետը, Դադիվանքը` այդ դրախտավայրն անգամ մանուկին կարող

«Չգիտեմ` բժշկության մեջ ավելի շատ արվեստ կա, թե արվեստում` բժշկություն»

Հարցազրույց երիտասարդ գրող Թադեւոս Ծպնեցյանի հետ – Թադեւոս, «Մեռնող սլաքներ» եւ «Ան_Րիա» հեղինակային գրքերումդ հայրենիքի, սիրո, պահի ամենատարբեր դրսեւորումների խտացումներ ենք տեսնում` քո ձեռագրին հատուկ երանգներով։ Այդ գրքերն ինչ հետք են թողել քեզ վրա։ – Արդեն հրատարակված իմ երկու գրքերի ու նրանց թողած ազդեցության մասին կարելի է երկար խոսել, բայց ցանկանում եմ առանձնացնել  մի քանի

Գորիսում վթարի է ենթարկվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրը․ Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց

Քրեակատարողական ծառայության համակարգում փոխատեղումներ են կատարվել

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Սուսաննա Կարապետյան

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է» Օդից կախված օրորվում է հայոց Արցախը, Վեր ու վարից թուրքն է բացել անտակ բերանը: Արցախ աշխարհն իր ինքնակենսագրական այսպես է սկսում: Կյանքն աշխատում է մաթեմատիկական արագությամբ և անցնում կայծակնային արագությամբ: Պետք է համահունչ քայլել կյանքի հետ, հակառակ դեպքում այն առանց վարանելու քեզ կվերացնի իր ճանապարհից, իսկ երազանքներդ կմնան օդում: Ես

Խոսել Հայաստանի մասին՝ երաժշտությամբ եւ գինով

Երաժիշտ Սոնա Շաբոյանը տարիներ շարունակ թե՛ երաժշտության, թե՛ գինու միջոցով է խոսում Հայաստանի մասին: Նա ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետեւ կրթությունը շարունակել Գերմանիայի կոնսերվատորիայում, այդտեղ էլ ավարտել է ասպիրանտուրան: Սոնան հետագայում հաստատվել է Շվեյցարիայում, հանդես եկել մի շարք համերգներով, թողարկել

«Պետական գաղտնիքի մասին» նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը հատուկ կարծիք կներկայացնի

Նիստի կեսին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը:

Ստամբուլ-Երևան չվերթով ժամանած քաղաքացին փորձել է ադամանդե քարեր ներմուծել՝ առանց հայտարարագրման 

Գործի նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Գարիկ Աղասյան

Ես` Գարիկ Աղասյանս (ծնված 1993 թ.), ողջ գիտակից կյանքս ներդրել և շարունակելու եմ ներդնել հասարակական կյանքի զարգացման գործում: Նախ` հիմնադրելով «Հայի Բռունցք» ՀԿ-ն, հետագայում` «ՄարքՄեդիա» կրթական կենտրոնը` այսօր իմ փորձառությամբ նպաստել եմ ՀՀ-ում և Արցախում շուրջ 650 ակտիվ քաղաքացիների վերապատրաստմանը, անձամբ իրականացրել եմ շուրջ 350 նախագիծ: Երկար տարիների հասարակական ոլորտի փորձառությունս, հասարակական կազմակերպության ստեղծման, զարգացման

Կապույտ մշուշում թաքնված սերը

Գեղանկարիչ Համլետ Ասատրյանի շնորհն ու տաղանդը ակունքվում է հայրենի բնաշխարհից՝ Դիլիջանից: Նա մեկն է այն դիլիջանցիներից, ում կենսագրությունն ու ստեղծագործությունը սերտորեն ձուլված է ծննդավայրին ու նրա մարդկանց, նրա չքնաղ ու եթերային բնությանը: Վարպետը կրողն է քաղաքի նվիրական հիշատակների, պատմության ու մշակույթի: Նա Դիլիջանի մեծ նվիրյալ է, ինչպես մի առիթով դիպուկ նկատել են՝ Դիլիջանի ասպետը: Եվ

Ավստրիայում կայացել է Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երրորդ համագումարը

Աշխարհում արևելյան ուղղափառ քրիստոնյաների թիվը հասնում է մոտ 60 միլիոնի

Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարել է նախարարության միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդությունը։ «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորն արդեն իսկ ունեցել կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը մարված չէ։ Դատավոր Նախշքարյանն Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի

Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է

Վերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը։ ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը կազատվի աշխատանքից

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել

Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան Վազգեն Թևանյանը Ալեքսանդրիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր։ Վազգեն Թևանյանը եզրափակչում 8։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին, իսկ մինչ այդ՝ մեկնարկային գոտեմարտում, 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։ Շնորհավորում ենք մեր մարզիկին՝

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Անուշ Գևորգյան

Օր 1 (27.09.20)  Լաստիվեր եմ գնում, դժկամությամբ․ ճանապարհը վտանգավոր է, ես էլ տանից դուրս գալու միտք չունեմ։ Խումբը հավաքվեց, շարժվեցինք ու նույն պահին մասնակիցներից մեկին զանգեցին։ Իջավ։ Տխրեցի։ Սպա էր։ Կանչել էին։ Պատերազմ է։ Թուրքերը նորից հարձակվել են Արցախի վրա… Դպրոցական դասագրքերի այս տառակույտը հիմա ինձ շատ մոտ է, կանգնել է կողքիս, գողացել մտքերս ու

ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ

Միանում ենք հայերին՝ տուրք մատուցելով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր  է, ինչ Ադրբեջանը շրջափակված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է. ՀՀ ԱԳՆ

Կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Արփինե Սարգսյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Մենք Շուշին տուն կբերենք։ Արցախը, Սյունիքն ու Նախիջեւանը դարավոր մեր հայրենիքի (երբեմնի հզոր հայրենիքի մասերն են, ինչ-որ գրքում կարդացել եմ անգամ Սյունյաց Արցախ, Սյունյաց Նախիջեւան տերմինները, ուղղակի հիմա չեմ կարող մտաբերել, թե որ գրքում էր դա)։ Մենք՝ որպես ազգ, առանց այդ հիմնաքարերի գոյատեւել չենք կարող, ու դժվար չէ պատկերացնել, թե

Փակ են Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում. Վահագն Խաչատուրյան

Առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի։

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Դավիթ Մանուկյան

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է» 35 տարի առաջ սկսվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը։ Արցախահայությունը և ողջ հայ ժողովուրդը դուրս ելան պայքարի՝ հանուն Արցախի ազատության, հանուն արցախահայության անվտանգության, հանուն հայ ազգի ապագայի, որը պսակվեց փայլուն հաղթանակով։ Հաջորդ տարիների ընթացքում թույլ տրված սխալները, թերացումներն ու բացթողումները հանգեցրին մինչ այդ ձեռք բերված հաղթանակի մասնակի կորստին: Սակայն վիրավոր Արցախը կանգուն

Ցրվածություն, տեղում «տիտիկ անելու» անկարողություն, հուզական վարքագիծ․ ինչպես է դրսևորվում Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը երեխաների շրջանում

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը (ՈւՊԳՀ) զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հանդիպում է  միլիոնավոր երեխաների, երբեմն էլ չափահասների շրջանում։ Դա այն վիճակն է, երբ երեխան դժվարանում է կենտրոնանալ, անհանգիստ է, նրա ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, նա դժվարանում է «տիտիկ անել տեղում», և այդ վարքագիծը դրսևորվում է ինչպես տանը, այնպես էլ դպրոցում և այլուր։ Ինչպես հուշում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031