Օրվա լրահոսը
Լիլիթ Մակունցն ու Կալիֆորնիայի փոխնահանգապետը քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր
Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար
ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ: Հայաստանի իշխանությունը, բնականաբար, ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում: ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկությունից
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը». հայտարարություն
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի հայտարարությունը Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն։
Միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն, եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք։
Իրանական «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացումը` ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական թատրոնի բեմում
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնում կայացավ իրանական «Յոթ գեղեցկուհիներ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրվել է Իրանի «Թանդիս» թատերական խմբի կողմից։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համեդ Շեյխին է։ Ինչպես տեղեկացանք ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի, ներկայացման պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանից` ներկայացման մեջ ընդգրկված են նաև հայ դերասաններ։ «Սա հրաշալի հնարավորություն է
Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը․ հայտարարություն
1988թ. փետրվարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակվեցին նաև այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում։ Ջարդերից հետո Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջությամբ հայաթափվեցին, կես միլիոն հայ դարձավ փախստական՝ զրկվելով իր ունեցվածքից։ Ըստ
Փետրվարի 27-ից Արցախում մանկապարտեզներում լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը
Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱՀ ԿԳՄՍ նախարարություն
Ովքե՞ր են Սիսիանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները․ «Հանուն Հանրապետության» Նախշուն Յազուլյանը եւս դարձել է կառավարող ուժի անդամ
ՔՊ-ի ընտրացուցակում 63 թեկնածու է
Մուտք թվային աշխարհ. PIXEL IT դպրոց
Դիանա Հակոբյանը PIXEL IT դպրոցի հիմնադիրն է, որտեղ ուսանողներին սովորեցնում են դիզայն, մարքեթինգ, ծրագրավորում, լեզուներ և ստեղծարար մտածողություն։ Դիանա Հակոբյանը նաև PIXEL IT ընկերության համահիմնադիրն է։ Չորս տարի առաջ, երբ հիմնադրեց այս ընկերությունը, գրագետ և որակյալ կադրեր պատրաստելու նպատակով որոշեց նաև դպրոց բացել։ Այսպես PIXEL IT դպրոցը մեկնարկեց աշխատանքները, իսկ Դիանան՝ դասավանդել։ Նա հոգ է
«Արցախ 35․ պայքարը շարունակվում է». Հրանուշ Մաթևոսյան
«Արցախ 35․ պայքարը շարունակվում է» Մութ ու ցուրտ տարիներն էին։ Այն ժամանակ չկար նյութական գրեթե ոչինչ, բայց կար անջնջելի ու վեհ մի գաղափար՝ հայրենիքի պաշտպանություն։ Հայրս, այն ժամանակ դեռ երիտասարդ մի պատանի, հայրենի հողի կանչով մեկնեց պատերազմ ու մասնակցեց Արցախյան առաջին ազատամարտին։ Շատ չի սիրում խոսել պատերազմի ու իր աչքով տեսածի մասին։ Հաճախ են
«Սպանել են, ուղղաթիռներով դիերը լցրել ծովը, ծննդատան պատուհաններից շպրտել նորածիններին»․ Սումգայիթի ցեղասպանության ականատես
Ես էլ վերցրեցի խոսափողը, համաժամանակյա զանգ էր ու լսեցի, թե ինչպես է գլխավոր բժիշկն ասում, որ հայերին սպանում են, ինչքան հայ աշխատող ունեք՝ նստեցրեք շտապօգնության մեքենաներն ու ուղարկեք, որ ազգականներին օգնեն
Փաշինյանը միմյանց դեմ հանում է երկու հզորագույն ուժերի՝ Արեւմուտքին եւ Ռուսաստանին. «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովի շրջանակում եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ անդրադարձ եղավ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման-սահմազատման իրականացմանը՝ համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Ամենահատկանշական
Ինչպես են հայերի մարմինները գիշերով տեղափոխել, լցրել փոսը․ դրվագներ սումգայիթյան փաստագրությունից
1915թ․-ի Հայոց ցեղասպանությունից հետո Սումգայիթն ահազանգ է ողջ հայությանը, որ նման ոճրագործությունները կարող են կրկնվել Կապանում, Երեւանում, Երեւանում։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Լեւոն Արոնյանը դարձել է Դյուսելդորֆի մրցաշարի հաղթող
Հայկական շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել է Դյուսելդորֆում անցկացված WR Chess Masters մրցաշարում։ Եզրափակիչ տուրից հետո երեք գրոսմայստերներ՝ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը, հնդիկ Դոմմարաժու Գուկեշը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, 5,5-ական միավորով բաժանել էին առաջին տեղը: Կանոնակարգի համաձայն անցկացվել է թայ-բրեյք։ Լեւոն Արոնյանը այստեղ էլ գերազանց է հանդես եկել՝ պարտության մատնելով երկու
«Սումգայիթը, Հադրութը վերջը չեն․ նայեք մեզ, տեսեք ձեր ապագան ու ուշքի եկեք»․ Լեւոն Հայրյան
Իրենց թվում է, թե հակառակորդն ինչ-որ տեղ կանգ է առնելու։ Սուտ է։ Չի լինելու նման բան
Գեղարքունիք գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ
Փետրվարի 26-ին, ժամը 11։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է որ, Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել
Չալոյանն ու Հակոբյանը եզրափակչում են
Սոֆիայում ավարտվում է բռնցքամարտի Ստրանջայի 74-րդ ավանդական միջազգային մրցաշարը։ Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամ՝ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը եւ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակչում ոսկե մեդալի համար մենամարտելու իրավունք են նվաճել։ Նրանց երկուսին էլ ծանր պայքար է սպասվում։ Համբարձում Հակոբյանը կիսաեզրափակչում իռլանդացի Կեյլին Կասիդուին պարտության մատնելուց հետո վճռորոշ մենամարտում ուժերը չափելու է աշխարհի
Արցախից ՌԴ քաղաքացիների հերթական տարհանումն է իրականացվել
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տելեգրամյան գրառումը Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների հերթական տարհանումն են իրականացրել։ Միջոցառման արդյունքում դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով
Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված «խոջալուի ցեղասպանության» օրն է: Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը
Գուրգեն Գասպարիչի հին «Մոսկվիչ»-ը (պատմվածք)
Փայլակը նոր էր ավարտել Պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և նրան գործուղել էին Էլեկտրամեքենաշինական գործարանում աշխատելու և նա ուղեգիրը ձեռքին մտավ այդ գործարանի Կադրերի բաժնի վարիչ Վերանյանի աշխատասենյակ ու նրան պարզեց իր ձեռքում բռնած ուղեգիրը: -Գնա ցեխեր ու բաժիններ ման արի, հետաքրքրվիր, կա արդյո՞ք քո մասնագիտությանը համապատասխան ազատ աշխատատեղ, արի ինձ ասա, ես էլ կփորձեմ քեզ
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Հեղինե Մարտիրոսյան
Արցախ 35. Պայքարը շարունակվում է Երջանկություն է ծնված լինել Արցախում: Էլ ավելի մեծ երջանկություն է լինել արցախցի ու ապրել Արցախում, մեր պապերի հզոր ու շեն Արցախում: Մայր հայրենիքի այս մի հատվածը, այս անբաժան հատվածն այսօր փոքր-ինչ վիրավոր է: Թվում է՝ Արցախն անելանելի վիճակում է: Սակայն դա միայն թվացյալ դժվարություն է: Արցախն ու Մայր Հայաստանը միասին
Եթե միակ «արժանիքդ» դրսից հովանավոր փնտրելու կարողությունն է, ուրեմն պատրաստվիր դառնալ խաղաքարտ․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Հայաստանում քաղաքական պատկերացումները պարզունակ-կենցաղային են, եւ պատճառը քաղաքական մտքի սնանկությունն է՝ քաղաքական մտքեր գեներացնող ինստիտուտների բացակայության պատճառով: Կա տարածված պատկերացում, որ՝ Արեւմուտքի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւմուտքի ու Չինաստանի միջեւ կենաց-մահու կռիվ է գնում, որի նպատակը միմյանց ոչնչացնելն է, եւ վերջում նրանցից մեկնումեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել
«Թափառականը»՝ Վահագն Ռաշի մատուցմամբ
Վահագն Ռաշը Ներկայացրել է «Թափառական» (Միայն դու չտխրես) երգը և տեսահոլովակը։ Երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է։ Վահագնը ներկայացրեց, թե ինչպես ու ինչու որոշեց այն կատարել։ «Համավարակի ժամանակ, երբ օնլայն հարթակներում կենդանի համերգներ էի կազմակերպում, իմ հետևորդներից մեկը առաջարկեց կատարել Հախվերդյանի հենց այս երգը, այն ինձ համար շատ անծանոթ թվաց, քանի որ հենց հեղինակը երբեք չէր
Արցախին զօրակցութեան հանրահաւաք՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ժողովուրդների մասնակցութեամբ
Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի կոչի համաձայն, ուրբաթ՝ փետրւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ Արցախին զօրակցութեան հանրահաւաք՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների, ովքեր հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին, ներկայ գտնւեցին սոյն հանրահաւաքին՝ իրենց միասնութիւնը համայն հայութեան հետ յայտնելու եւ պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում
Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային
Ռուբեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են․ Մեսրոպ Եսայան
Իրավաբան Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը նայեցի, փաստորեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են, ստիպված են եղել պատշաճ կատարել իրենց պարտականությունները, ինչից տվյալ շրջանակներում սկսել է դժգոհություն առաջանալ Վարդանյանի անձի նկատամամբ: Ասում է` ես աշխատում էի Սարդարապատի ռեժիմով, նկատի ունի
Արտառոց միջադեպ Գյումրիում․ ոստիկանության աշխատակցին կասկածում են բանկից գումար հափշտակելու մեջ
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության քաղաքացիական աշխատակից, հրաձիգ Ա.Գ․-ն կասկածվում է Հայուհու հրապարակում (գյումրեցիներին առավել հայտնի է Չուլոչնի անվամբ) գտնվող «Կոնվերս» բանկի մասնաճյուղից գումար հափշտակելու մեջ։ Ինկասացիայի կողմից բանկին գումար փոխանցելուց հետո հաշվել են, որ 1 միլիոն 100 հազար դրամ պակաս է, տեսախցիկների զննությունից հետո ոստիկանությունը հիմնավոր կասկած է ունեցել Ա․Գ․-ի նկատմամբ․ նա առնչություն ունի


















































