Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են․ Մեսրոպ Եսայան

Իրավաբան Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը նայեցի, փաստորեն Վարդանյանը փորձել է անցնել արդյունավետ կառավարման, ինչի պատճառով տեղի վերնախավում ոմանց ֆինանսական հոսքերը պակասել են, ստիպված են եղել պատշաճ կատարել իրենց պարտականությունները, ինչից տվյալ շրջանակներում սկսել է դժգոհություն առաջանալ Վարդանյանի անձի նկատամամբ: Ասում է` ես աշխատում էի Սարդարապատի ռեժիմով, նկատի ունի

Արտառոց միջադեպ Գյումրիում․ ոստիկանության աշխատակցին կասկածում են բանկից գումար հափշտակելու մեջ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության քաղաքացիական աշխատակից, հրաձիգ Ա.Գ․-ն կասկածվում է Հայուհու հրապարակում (գյումրեցիներին առավել հայտնի է Չուլոչնի անվամբ) գտնվող «Կոնվերս» բանկի մասնաճյուղից գումար հափշտակելու մեջ։ Ինկասացիայի կողմից բանկին գումար փոխանցելուց հետո հաշվել են, որ 1 միլիոն 100 հազար դրամ պակաս է, տեսախցիկների զննությունից հետո ոստիկանությունը հիմնավոր կասկած է ունեցել Ա․Գ․-ի նկատմամբ․ նա առնչություն ունի

Տոյվո Կլաար. Կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև․ «Ազատություն»

«Ազատության» հյուրն է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». – Ձեր այցը հաջորդում է Վաշինգտոնի հաղորդագրությանը, որ առաջիկայում Բրյուսելում տեղի են ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններ: Արդեն կա՞ն հստակ պայմանավորվածություններ: Տոյվո Կլաար. – Կոնկրետ ժամկետներ չկան, բայց, այո՛, իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և դա է պատճառը, որ

«Արցախի մասին «մտահոգվում են» Երեւանում նստած այն մարդիկ, որոնք պատերազմից հետո գեթ մեկ անգամ չեն եղել Արցախում». «Առերեսում»

Վահագն Մելիքյանը կոչ արեց ուշքի գալ․ «Ասել, թե մենք կնստենք, կորոշենք, թե ինչ ձեւաչափով ենք խոսելու․․․ ո՞վ է ձեզ լսելու։ Դուք միայն զիջում եք։ Դուք ցայսօր միայն զիջել եք եւ այստեղ միայն Ռուբեն Վարդանյանի խնդիրը չի…»։

Այդ ո՞նց է լինում, որ Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւի պահանջը կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։ «Դատարանը համարում է, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։

Հայկական կազմակերպության ներկայացուցիչները Արցախի շրջափակման թեման քննարկել են ԱՄՆ սենատորի աշխատակազմում

Տեխասը ներկայացնող ԱՄՆ սենատոր Ջոն Քորնընի Դալլասի տարածաշրջանային համակարգողի տեղակալ Բրայեն Ֆլորսը փետրվարի 23-ին ընդունել է Տեխասի հայ մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի մի շարք անդամների: Զրուցակիցների քննարկման առանցքում Բերձորի միջանցքի շրջափակումն ու դրա աղետալի հետևանքներն էին: Կոալիցիայի համահիմնադիրներ Աննա Խաչատրյանի և Հասմիկ Ղարաղազարյանի փոխանցմամբ՝ համակարգողի տեղակալը մտահոգված էր ներկա իրողությամբ: «Մեր փոխանցած տվյալները նա գրի

Ակնալիճ գյուղում հրդեհ է բռնկվել եռահարկ բազմաբնակարան շենքի տանիքում

Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի

Վիգեն Խաչատրյան․ «Պուտինն ուզում է վերականգնել ցարական Ռուսաստանը, որտեղ Հայաստանը իրավազուրկ ծայրամաս էր»

ՔՊ-ական պատգամավորի վերջին 30 տարում Հայաստանում  կարծիք ձեւավորող քաղաքական ուժերին պատկերացնում է «Марыся и Наполеон» ֆիլմով,  բայց այսօր Մարըսիա չկա   

Ազգականները միմյանց մարմնական վնասվածքներ են հասցրել մկրատով և ուրագով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում  իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի

Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին: Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով: Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է». Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Այբ» դպրոցի մի խումբ աշակերտների

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են և

Մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված նոր քրգործի մասին․ պետական բյուջեի փոխանցվել է 26.000.000 ՀՀ դրամ, որից 25.000.000 դրամը կանխիկացվել ու հափշտակվել է

ԱՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ. սեպտեմբեր ամսում ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել է անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26.000.000

Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։ Նիստը սկսեցինք գյուղի Գլխատանը, որտեղ ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով։ Մոգական միջավայր եւ ուտեստ է։

«Մինչ իմ գալը Ադրբեջանը գնում էր Արցախն աննկատ իրեն ինտեգրելու ճանապարհով, իսկ հիմա հասկանում է, որ դա այլեւս չի ստացվի». Ռուբեն Վարդանյան

Արցախի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանելով հստակ հարցին, թե ինչո՞ւ անխուսափելի դարձավ իրեն Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է նախագահին ուղղել: Կարող եմ ասել, որ իմ հրաժարականի մասին շշուկները ի հայտ եկել են դեկտեմբերին: Եկել է օտար մարդ՝ իր ամբիցիաներով ու կանոններով: Իհարկե, շատերի հանգիստ կյանքը խաթարվել էր: Մենք մեծ

Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարարը և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել: Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին

Հովսեփ Խուրշուդյան․ «ԵՄ հետաքրքրությունն է ՌԴ ազդեցության գոտին թուլացնել, մտնել այդ գոտի՝ ապահովելով բալանս տարածաշրջանում։ Մեզ համար դա ընդունելի է»

«Չենք կարող ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկել առանց աշխարհաքաղաքական կոնտեքստի, առանց  արեւմուտք-Ռուսաստան դրամատիկ առճակատման։ Այստեղ Հայաստանը հայտնվել է երկու քարի արանքում, ինչը մեծ խնդիր է դարձել մեզ համար, մանավանդ որ ՌԴ-ն, այսպես կոչված մեր դաշնակիցն է, միջազգային հարաբերություններում առաջնորդվում է այնպիսի սկզբունքներով, որոնք վտանգավոր են Հայաստանի համար, եւ հակառակը, որոնք շատ ընդունելի են Ադրբեջանի համար։ Դա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սխալ կլինի ՀՀ կողմից փորձել խաղալ ռուսների, ամերիկացիների և ֆրանսիացիների հակասությունների վրա. կլոր սեղան-քննարկում

Օրերս լրացավ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկ տարին, որը մեծ փոփոխություններ բերեց ամբողջ աշխարհում: Անմասն չմնաց նաև մեր տարածաշրջանը: Թե ինչ ազդեցություն այն ունեցավ և ինչ սպասել՝ հայ քաղաքագետները ներկայացրեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական

Տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: ԱՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Ռուբեն Վարդանյան. «Ես գլխարկս հանում եմ Արցախի մարդկանց առջեւ եւ հարգանքս արտահայտում, որ հաղթահարեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս ձմեռ»

Ռուբեն Վարդանյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որպես երբեւէ պետական պաշտոն չզբաղեցրած գործիչ, 112 օր Արցախի պետնախարար աշխատելու փորձն իրեն ի՞նչ տվեց, ասել է. «Երբեք այս ժամանակահատվածին որպես պետական ծառայողի տեսանկյունից չեմ նայել, որովհետեւ դա այնքան էլ սովորական ժամանակահատված չի եղել: Ես Արցախ եկա օգոստոսի վերջին եւ ասացի, որ պատերազմը չի ավարտվել,

Արմավիրի և Վայոց ձորի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին և 23-ին Արմավիրի և Վայոց ձորի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալի առաջինն այցը եղել է Արմավիրի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազ Վահան Սարգսյանը ներկայացրել է տարվա հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները: Վահան Սարգսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում

Արդյոք տեղի է ունենում «միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը» Բաքվի եւ Ստեփանակերտի միջև. «Առերեսում»

Իրոք պայքարի կարեւորագույն արձանագրումներից մեկը դատարանի այդ որոշումն էր, ու դրանից մեկ օր անց Ռուբեն Վարդանյանին ազատելը կարծես պայքարը կիսատ թողել էր, քանի որ սա շատ կարեւոր նախադեպ կարող էր դառնալ, որ հենց Արցախի, հայ ժողովրդի պայքարի շնորհիվ էր տեղի ունենալու ճանապարհի բացումը եւ ոչ թե Ադրբեջանի պահանջների

Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով վարկավորման վարկանիշների հեռանկարը փոխվել է «կայունից» դեպի «դրական»

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»: Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին

15 մլն դրամ տուգանք` կովկասյան ազնվացեղ եղջերու վնասելու դեպքում

2022 թվականի հոկտեմբերի 16-ին Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ։ 2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը

Արարատ Միրզոյանի և Տոյվո Կլաարի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Դատարանում չկա արխիվը, դատական դեպարտամենտում չկա, արդարադատության նախարարությունում չկա»

Վանաձորցի Գայանե Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր կառույցների էջերում բարձրաձայնում է մի խնդրի մասին, որին անհետեւանք թողնելը, մեղմ ասած, վատ աշխատաոճի հետեւանք է: Նա աշխատել է Կիրովականի դատարանում (ներկայումս՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան): Կենսաթոշակային տարիքը լրանալու, կենսաթոշակի անցնելու համար նրան անհրաժեշտ է եղել տեղեկանք, սակայն չի կարողանում ստանալ, քանի որ, ուշադրություն, դատարանի արխիվը չկա:

«Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը ներկայացնում է 37 ամրոցի հատակագծային առանձնահատկությունները, բնապատմական և հնագիտական համատեքստը

Ուրախությամբ հայտնում ենք, որ լույս է տեսել Գ. Սարգսյանի, Ա. Գնունու և Լ. Մկրտչյանի «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը։ Գիրքը ներկայացնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 37 ամրոց՝ ներառելով դրանց հատակագծային առանձնահատկությունները, բնապատմական և հնագիտական համատեքստը: Ներկայացված աշխատության շրջանակներում ամրոցների, դրանց տեղադրման օրինաչափությունների, շինարարական տեխնիկայի հետազոտության միջոցով քննության են առնվում ինչպես ներտարածաշրջանային, այնպես էլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031