Օրվա լրահոսը

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև. RTVI -Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները: – Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ: RTVI – Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ: -Նախագահը հայտարարեց, որ Արցախի

ԱԺ պատգամավորը՝ դիմող, ԱԺ-ն պատասխանող է ՍԴ-ում

Արման Բաբաջանյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2022 թվականի հոկտեմբերի 25-ին: Այս տարվա փետրվարի 14-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ կարճել է այս գործը, եզրահանգելով, որ հարցադրումները ենթակա չեն ՍԴ-ում քննվելու: ԱԺ պատգամավորը՝ դիմողը, վկայակոչել էր թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, հղում կատարել Սահմանադրության 1, 3, 61, 75, 79 եւ 81-րդ հոդվածները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության

Ամփոփվել են մի շարք մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին և 17-ին ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։ Գևորգ Բաղդասարյանին են ներկայացվել մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործություններին նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները։ Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Մարզում

«Կառավարության նիստում քննարկվել է հարցը, վարչապետի կողմից տրվել՝ հանձնարարական»

Նորաստեղծ մշակութային ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը՝ իրենց խնդիրների մասին Հայկական լեգենդներն ու ասքերը, երգերն ու պարերը՝ ազգի հնչեղ այդ տարեգրությունը, արտահայտում է նրա անցյալը, ներկան, երազանքներն ու ձգտումները, իմաստությունը։ Հայաստանի ժողովրդական երաժշտության եւ պարի պետական կոլեկտիվները տասնամյակներ շարունակ նաեւ այլազգի հանդիսատեսին են ներկայացրել մեր ժողովրդի հարուստ անցյալն ու ներկան։ Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովրդական արվեստը պրոպագանդող

Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ ՀայՓոստի օրինակով․ Հովսեփ Խուրշուդյան

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը Համակարգային կոռուպցիայի վերածնունդը՝ պետությանը պատկանող մեկ առանձին խոշոր հիմնարկության օրինակով: 2020թ.-ին, հեղափոխությունից հետո մրցույթի արդյունքներով ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվում Հայկ Կարապետյանը: Թե ինչ արդյունքներ արձանագրվեցին այս երիտասարդ ու արհեստավարժ տնօրենի նշանակմամբ, կարելի է դատել մեկ փաստով. եթե մինչեւ նրա նշանակումը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Տաթև Վարդանյան

…Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց… Հ. Շիրազ Բարև, Արցա՜խ… Գիտե՞ս՝ մենք ուղիղ հասակակիցներ են: Ես ծնվեցի 91-ի գարնանը՝ հայերի համար սրբավայր համարվող Էջմիածին քաղաքում, իսկ դու՝ աշնանը՝ նոր հայկական անկախ սրբավայր դառնալու հեռանկարով: Երբ ես ծնվեցի, ինձ շրջապատել էին սիրով ու ջերմությամբ, երբ դու ծնվեցիր, քեզ շրջապատել էին թշնամու

Yamaha պրոֆեսիոնալ մոդելի կլարնետ` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողին

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Փողային եւ հարվածային գործիքների ամբիոնի առաջին կուրսի կլարնետահար Էդուարդ Խորոզյանը (ղեկավար՝ դասախոս Հրազդան Սարգսյան) «Yamaha Scholarship Program 2022-23»-ի առաջին մրցանակակիրն է եւ արժանացել է կրթաթոշակի գլխավոր մրցանակին՝ Yamaha պրոֆեսիոնալ մոդելի կլարնետին։ Այս ծրագրի նպատակն է օգնել կոնկրետ տարածաշրջանի երաժշտական մշակույթին՝ աջակցելով երիտասարդ երաժիշտներին իրենց ստեղծագործական ներուժի իրացման եւ երաժշտական կարիերայի

Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի բեմում Հայկ Սեկոյանի պիեսի հիման վրա բեմադրված «Դու կարող ես» մանկական ինտերակտիվ ներկայացումն է` կարեւոր ուղերձներով։ Բեմադրիչը Վահագն Գասպարյանն է։ Վերջինս նշեց, որ ներկայացման մեջ խոսվում է ընկերասիրության մասին, ինչպես նաեւ շեշտադրվում է այն միտքը, որ երեխաները, եթե ունեն առողջական խնդիրներ, միեւնույն է` ունեն հավասար իրավունքներ։ Ներկայացման մեջ Վախի դերակատար Հարություն Բեգ-Վանյանն

Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային

Մրցավար մնալու hամառ պայքար

Մոսկվայի պատասխանատվության ներքո գտնվող հարցերում ինչո՞ւ չեն լուծում ստանում խնդիրները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի իշխանությունների հետ: ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը 2022թ. փետրվարի 22-ին Մոսկվայում կնքեցին երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր: Պաշտոնական Մոսկվան շեշտում է, որ այդ փաստաթուղթը մեծ նշանակություն

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Կորյուն Ալավերդյան

Ես սյունեցի եմ: Ինձ համար Արցախը և Սյունիքը մի միասնություն է: Արցախի ամեն մի քարին, ամեն մի ծառին կարծես փորագրված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը: Հայ ժողովրդի ստեղծագործ մտքի, շինարար ձեռքի ամենախոսուն վկան է Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Ամարասն ու Գանձասարը: Անվերջ կարելի է շարունակել այս շարքը, բայց այսօր վիրավոր Արցախը արյունաքամ է լինում, իսկ միջազգային

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժեր ու հետցնցումներ գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը: Մասնավորապես, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ին 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։ Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ

ՔՊ-ականները չեն արձագանքել ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակի հակահայկական ելույթին. «Հրապարակ»

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին մասնակցելու համար փետրվարի 22-25-ը Վիեննա են գործուղվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, ընդդիմությունից՝ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։ Նախօրեին՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին

Վիգեն Հակոբյան. «Վարդանյանը դիսոնանս էր առաջացնում. կար տրիադա, որը աշխատում էր նրա դեմ». «Փաստ»

Կար տրիադա, որը աշխատում էր Ռուբեն Վարդանյանի դեմ, և տեսանք այն, ինչ եղավ»

Ո՞ւմ բաժին կհասնեն Կենտրոնի պատմամշակութային շենքերը. «Հրապարակ»

«Ակադեմիական քաղաքը» դեռեւս չսարքած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական խոշորամասշտաբ ծրագիրն է պատրաստվում իրականացնել՝ «արդարադատության թաղամաս» կառուցել։ Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ այս գաղափարի հիմնական նպատակը կենտրոնում գտնվող պատմամշակութային շենքերն ազատելն ու դրանք մասնավոր ընկերություններին տալն է, այսինքն՝ պատրաստվում են պատմամշակութային շինությունները վաճառել կամ վարձով տալ, դե՝ վարձակալներն ու գնորդներն էլ, բնականաբար, Փաշինյանի սիրելի օլիգարխները կլինեն։

Հոս կը նոյնանան Թուրքիա-Ատրպէյճան-Արեւմուտք եռանկիւնին շահերը. հեքիաթներով մի՛ զբաղիք. «Հայրենիք»

Նոյն այս եռանկիւնն էր, որ տարբեր ժամանակներու ընթացքին՝ տարբեր դերակատարութիւններով, փորձեց խափանել այս Կնճիռին արդար լուծումը։

Առնվազն տարակուսելի կթվա, եթե մեր ազգային հավաքականը ասպարեզ ելնի առանց Մխիթարյանի. «Փաստ»

Հնարավոր է՝ մոտ ապագայում կարող է գալ այնպիսի ժամանակ, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքական վերադառնա գլխավոր մարզչի կարգավիճակով, եթե իհարկե, նա ցանկանա մարզչական կարիերա անել:

Այլեւս չի կարողանում համոզել և ամեն անգամ ստիպված է է՛լ ավելի մեծ թիվ հորինել. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, թաքնված ելույթ ունենալիս Փաշինյանն ասում էր, որ եթե հողերը չհանձներ, մեր 25 հազար զինվորները կկոտորվեին։ Հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ եթե հողերը չհանձներ, 20 հազար զինվոր կզոհվեր, եւ ինքն այդքանի կյանք փրկել է: Նոյեմբերի 16-ին խոսեց 30 հազար թվի մասին՝ դրանից ժամեր հետո խորհրդարանում ասելով, որ թիվը 35

Սյունիքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին

Միրզոյեան առիթը չօգտագործեց Թուրքիայում բառ մը արտասանելու Բերձորի ճամբուն փակման մասին. «Հայրենիք»

Սրընթաց, կարծէք թէ շտապ օգնութեան ուղղաթիռի մը սլացքով, Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան անցեալ շաբաթ հասաւ Անգարա, երբ Թուրքիա դեռ ինքզինք չէր վերագտած ահաւոր երկրաշարժէն ետք, երբ տակաւին դիակներ դուրս կը բերուէին փլատակներու տակէն, երբ բազմաթիւ այլ երկիրներէ հասած մասնագէտներու կողքին, Հայաստանէն ժամանած փրկարարներն ալ, բազմազբաղ, օրն ի բուն կը գործէին կեանք մը փրկելու

Հասկանալ հիվանդությունը, ոչ թե ախտանիշը

Երբ մարդու օրգանիզմը թունավորված է, նրա մարմնի վրա կարող է ցան առաջանալ կամ չիբան: Այդ չիբաններին ողջ ուշադրությունն ուղղելը՝ առանց պարզելու, թե որն է այն թույնը, որով վարակվել է օրգանիզմը, նշանակում է պայքարել հետեւանքների, ոչ թե պատճառների դեմ: Կարելի է դիմափոշի քսել կամ նույնիսկ փոքրիկ վիրահատական միջամտություն անել, բայց հիվանդությունը դա չի բուժի: Որտեղի՞ց է

ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են` ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։

«Առկա է օրենսդրական խնդիր, կան հակասություններ նաեւ որոշ ենթաօրենսդրական ակտերի՝ Կառավարության որոշումների հետ»

Աշխատանքային քննարկում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում

«Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը». Գեղամ Ստեփանյան

«Ի վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։ Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման

Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին հարցերին՝ նշելով: «Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթի շրջանակում։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության դրսևրումը միջազգային

Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

«Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և պարբերական խախտումները»

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին

Դեսպան Քվինը ժենգյալով հաց պատրաստեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ

Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031