Օրվա լրահոսը

Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է. մի մարդու, ով գտնվելով ծանր փորձության մեջ, չի կորցնում արժանապատվությունը, պատասխանատվությունն իր հոտի նկատմամբ ու ներքին ուժը։ Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն։ Նույնիսկ զրկանքների պայմաններում նրանք մնում են խղճի, պատասխանատվության և ծառայության օրինակ: Սիրելի՛ Սրբազան

Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել․ Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը Դավիթ Իշխանյանին ճանաչողները կհաստատեն. նա չափազանց կիրթ և անհավատալի զուսպ անձնավորություն է, պատասխանատու քաղաքական ու պետական գործիչ: Դավիթի մարդկային որակների ու անցած ճանապարհի մասին կարելի է գրել անվերջ, բայց այս պահին նրան չվնասելու միտքն ավելի գերակա է: Թեկուզ վերջին երկու տարիների մղձավանջին, որի միջով անցնում ենք

Մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդոտել Պատարագը․ ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։ Քրեական օրենսգրքի համաձայն դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։ Քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։ Վարչապետը հորդորել

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը․ Գրիգոր աբեղա Մինասյան

Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը` մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է

Միացյալ Թագավորությունը մշտադիտարկում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված իրավիճակը․ բարոնուհի Չեփմըն

Parallel Parliament հարթակը ներկայացնում է Սաութվորթի եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսունի և Դարլինգթոնի բարոնուհի Ջեննի Չեփմըն հարց-պատասխանը։ Սաութվորթի եպիսկոպոս- հարց է ուղղվում Նորին Մեծության կառավարությանը՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանում մեկ արքեպիսկոպոսի ձերբակալությունից հետո ի՞նչ գնահատական է տվել այդ երկրում կրոնական ազատության վիճակին, և ի՞նչ քննարկումներ է ունեցել Հայաստանի կառավարության հետ այդ հարցի շուրջ։ Դարլինգթոնի բարոնուհի Չեփմըն

Ժպիտներն ու ուրախությունը փոքրիկներին կրկին «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է ապահովում

30-ամյա ավանդույթն անփոփոխ է։ Ժպիտներն ու ուրախությունը փոքրիկներին կրկին «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է ապահովում։ Ազգային բարերար, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հայ մանուկների առօրյան տոնի վերածել։ Ավանդական ամանորյա նվերներն այս անգամ Վանաձորի փոքրիկներին են ուրախ անակնկալի բերել։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերի տարբեր համայնքներում։ Մանուկները խանդավառ են, ծնողները` շոյված։

Իր եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը․ Factor.am

Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթականդատական նիստն է տեղի ունեցել։ Բաքվի զինվորական դատարանում նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ դատական ​​նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով։ Մասնավորապես, իր եզրափակիչ խոսքով հանդես է եկել  Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Իր խոսքում նա նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել իր հակափաստարկները։

Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը. 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով: Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում. 1․ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը, 2․ ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը, 3․ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն եւ Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ․-ն շեշտեցին մեր պատմութեան ճգնաժամային ներկայ օրերուն մեր ազգին միասնականութիւնը ամուր պահելու հրամայականը

Այս առաւօտ՝ շաբաթ, 27 դեկտեմբեր 2025-ին, հանդիպում կայացաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ միջեւ։ Հանդիպումին ներկայ էին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Պատրիարքարանի հաղորդամիջոցներու պատասխանատու եւ Ժողովրդապետ Այնճարի Հ. Մեսրոպ Ծ.

«Երբ տեսնում են՝ մարդը հասնում է փառքի, ուզում են այդ փառքը վերագրել իրենց։ Ինչպե՞ս։ Այդ մարդուն հեռացնում ես, ու փառքը մնում է քեզ». Փաշիկ Ալավերդյանը՝ ազգային հավաքականից իրեն հեռացնելու մասին

Ծանրորդները սիրում են ռեկորդներ անել։ Իմ ռեկորդը գիտե՞ք որն է։  Բոլորդ եք տեսել այստեղ՝ Երեւանում, Եվրոպայի առաջնության ժամանակ՝ 4 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ։ Եվ այդ նույն տարում՝ աշխարհի չեմպիոն։ Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը հաղթել ենք 1,5 միլիարդանոց Չինաստանին, մյուս երկրների մասին չեմ խոսում։ Եվ թիմդ դարձել է աշխարհի չեմպիոն։

Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին․ Միքայել Սրբազան

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունները բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ նամանավանդ այս դժվարին օրերի, բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով: Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներներին՝ իրենց բարեմաղթանքների համար: Խորին հարգանք հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրին հետվիրահատական ցավերը: Աստված օրհնի ձեզ բոլորիդ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ամենայն Հայոց կաթողիկոսության առաջնորդությամբ միասնական է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների հետ միասին․ Գենադի Մնացականյան

Պատարագի ժամանակ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելու հիվանդագին ցանկությունն ու պետական լծակներով այդ աղանդավորական ցանկությանը հասնելն է հենց պառակտվածություն առաջացնելու սկիզբը, որից պետք է օր առաջ հրաժարվել ու ամեն անգամ մի անմեղ պատարագիչ քահանայի ճակատագիրը չխեղել ու ժողովրդին էլ ստիպված մասնակից դարձնելով` մեղքի տակ չգցել։

Օքայ Դեփրեմը տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։ Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը,

Դավիթ Իշխանյանն իր ծննդյան օրը կրկին դիմավորում է անազատության մեջ՝ Բաքվի բանտում

«Ապառաժ» – Այսօր Արցախի խորհրդարանի պատանդված նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է։ Դավիթ Իշխանյանն իր ծննդյան օրը կրկին դիմավորում է անազատության մեջ՝ Բաքվի բանտում։ Երկու տարուց ավելի է արդեն՝ ինչ ձգձգվող շինծու դատավարությամբ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարներին, որոնց շարքում է Արցախի խորհրդարանի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Արցախի երկարամյա

2026թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում․ Կարեն Սարուխանյան

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի’ հայրենակիցներ, լրագրողներ, Շիրակի մարզի բնակիչներ և հատկապես գյումրեցիներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար։ Հեղափոխությունից հետո, զբաղեցնելով տարբեր

Ծննդյան տորթ, մոմեր, ծափեր, շնորհավորանքներ «Իզմիրլյան» ԲԿ-ի բակում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրվա առիթով

«Ցավոք, այս պայմաններում ենք շնորհավորում, քաջառողջություն ենք մաղթում, ցանկանում, որ մյուս տարի իր ծննդյան օրը նշենք Գյումրու Յոթ Վերք եկեղեցում, միասին աղոթենք, կարողանանք իր Աջը համբուրել»։

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրությու ն Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի

«ԵՄ գործողություններում ՀՀ ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք չեմ տեսնում»

Մեր դիտարկմանը՝ որպես հիբրիդային սպառանալիք կարող է ներկայացվել ցանկացած քաղաքական ուժի գործողություն, և արդյունքում նրան մեկուսացնեն ընտրապայքարից, քանի որ անորոշ է, թե ով է պայքարելու, ինչ միջոցներով, Արմեն Վարդանյանն արձագանքեց․ «Եթե քաղաքական ուժերն օրենքի և Սահմանադրության շրջանակներում են գործում, իրենք մտավախություն չպիտի ունենան»։ «ԵՄ գործողություններում ՀՀ ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը, ԵՄ-ն ամեն

Տնտեսական ակտիվության աճի հիմքում անկայուն գործոններն են. «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպես. Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով: Սակայն ՏԱՑ-ի աճն ապահովող երկու կարևոր գործոններ՝ շինարարության բարձր աճի

«Մեր Ձևով»-ում հավատում ենք, որ մենք մի մեծ ընտանիք ենք. արցախցիներ

«Մեր Ձևով»-ի արցախյան գրասենյակն իր 1,5 ամսվա գործունեության ընթացքում ընդունել է հարյուրավոր արցախցիների։

«Ոչ, պարոն Քոչարյան, Դուք չեք հաղթել 1998-ին եւ եթե դուք նույն ձեւով մոտենաք 2026 թվականի ընտրություններին, 2026-ին էլ չեք հաղթելու»

«Մենք ուշադիր կհետեւենք նախընտրական շրջանին եւ եթե տեսնենք իրական վտանգ, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն անցնելու, ստիպված կլինենք մտածել համաժողովրդական ընդվզման կազմակերպման մասին։ Դրա համար ռեսուրսներ, կարծում եմ, կգտնվեն». «Առավոտի» զրուցակիցն է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը -2025 թվականն էլ՝ ի հեճուկս տարբեր հայտարարությունների եւ վերլուծությունների, ավարտում ենք Հայաստանում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ։ Առաջիկա

«Հրաշք լինի, էդ մարդն իշխանության չլինի, թե չէ մի պտղունց մարգանցովկայի նման մաքուր ջուրը պղտորում է»

Լեւոն Ջավախյանը՝ իրականության եւ կյանքը գրքի մեջ «դնելու» մասին Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլեւս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ… Այս տողերը Լեւոն Ջավախյանի նոր՝ «Տուն գնացող արեւը» գրքից են: Թեեւ նման խորը գրողին ճիշտ չէ նման պարզունակ հարց տալը, այնուամենայնիվ, հարցրինք, թե ինչպես է ծնվել իր «Տուն գնացող արեւը»:

Գործերի շուրջ 70 տոկոսին կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով․ տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդ ամփոփիչ նիստը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։ Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։

Գոնե այս պահին ադրբեջանական բենզինի կշիռն այնքան փոքր է, որ չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա․ «Հետք»

Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը քննարկման մեծ առիթ դարձավ։ Դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ բացի Ran Oil (Ռան Օիլ)-ից («Մեգա Թրեյդ» ՍՊԸ), Հայաստան բենզին է ներմուծել ևս մեկ ընկերություն՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ Ինչպես գրել ենք, ընկերությունը մինչ այդ բենզին չի ներմուծել։ «Շիշա ուորլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Նրա հայրը՝ Վահագն Մկրտչյանը

Հռիփսիմե Սիմոնյանին գիտեին ժամանակի մեծերը

Մոտենում է դեկտեմբերի 27-ը, իսկ ես չեմ հավատում, որ 40 օր առաջ կյանքից հեռացավ Երեւանի ամենալուսավորներից մեկը՝ Հռիփսիմե Սիմոնյանը։ Նա մահացավ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, ուր դասախոսում էր, դասը դեռ չսկսած։ Հանկարծամահության պատճառը սիրտն էր… Իմ ու նրա մտերմությունը սկսվել է 1983 թվականից։ Ես աշխատում էի կոշիկի «Մասիս» արտադրական միավորումում, կոմերիտմիության քարտուղարն էի, միաժամանակ սովորում

«Շողակաթը» լուծարելը նաև հանրային լրատվամիջոցների եթերից Արցախի մասին որևէ հիշատակման բացառում է ենթադրում․ Արաքս Մելքոնյան

«Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը «Շողակաթ» ՀԸ լուծարելը ոչ միայն Եկեղեցու դեմ արված հերթական քաղաքական ակցիան է, այլև հանրային լրատվամիջոցների եթերից Արցախի, Արցախի հայկական ժառանգության, պատերազմի վետերանների մասին որևէ հիշատակման բացառում է ենթադրում։

Ալեքսանդր Սիրունյան․ Ամեն պատահած աղբ, շեշտում եմ` աղբ, զիբիլ, տանում է դատարան․ «Հրապարակ»

Տարին 3 հազար գործը դարձել է 14 հազար, դա խելագարություն է, աբսուրդ։

«Եթե իշխանության ներկայացուցիչը ուզենա ինչ-որ մեկին բռնաբարել եւ նրան դիմադրեն, արդյո՞ք հանցակազմ կլինի այդտեղ»

Սկիզբը՝ «Առավոտի» 19.12.2025-ի համարում Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում 2008 թվականի հունվարից սկսած մինչեւ 2011 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 5 հազար մարդ է բերման ենթարկվել։ 500-ի նկատմամբ ձերբակալման սանկցիաներ է կիրառվել, իսկ ավելի քան 200 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ մեծամասամբ այդ գործերով կալանքի որոշումներ են եղել. սա 2008 թվականի համաժողովրդական շարժմանը նախորդող եւ դրան

Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 8. Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է։ Փոքր տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մրցել ո՛չ շուկայի ծավալով, ո՛չ բնական ռեսուրսներով։ Հայաստանի իրական մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է՝ կրթությունը, ինժեներական հմտությունները, գիտական

Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930