Օրվա լրահոսը

«Ո՞վ լեգիտիմացրեց այդ արտահայտությունը»․ Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

Իշխանությունը պարբերաբար հորդորում էր այդ եզրույթը չօգտագործել, որովհետեւ միջանցք չկա

Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել

Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահրավերներն ու հեռանկարները։ «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։ «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և

«ՀՀ սահմաններին զորքերի կուտակումներն ուժի ցուցադրություն են՝ սպառնալիք, ոչ թե զինվորական շքերթ՝ ի պատիվ ՀՀ իշխանության»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց պատգամավորի ելույթին․ «Ձեզ լսելով իրոք հասկացա, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»։

Աշխարհաքաղաքական խառնամարտ. շահելու են հակառակորդի կորցրած ակնթարթը որսացողները. «Հայաստանի Հանրապետություն»

Մի ընկեր ունեմ՝ խառնամարտով է զբաղվում ԱՄՆ-ում։ Ասում է՝ կարեւոր մի կանոն ունի՝ մրցակցի կորցրած վայրկյանից ակնթարթային օգտվելը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական թոհուբոհն այսօր իսկական խառնամարտի մրցասպարեզ է։ Եթե ուզում ենք շահել, պետք է օգտվենք թշնամու կորցրած ժամանակից։ Ոչ թե ակամա օգտվենք, այլ՝ արդյունավետ գործունեությամբ։ Թյուրքական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ ժամանակը չտեսնենք։ Բերձորի միջանցքը

Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան». Աշոտյան

Պատվաբեր չէ, երբ իբր քո անձնական վրեժը լուծելու համար գործի ես դնում այդ պահին ուսերիդ հայտնված պետական «պագոնների» լիազորությունները:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի

Գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել ՀՀ պետականության ոչնչացման դուռը. Հայկ Դեմոյան. «Փաստ»

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել: «Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք:

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Արտաշատի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով

«Ցրված ուշադրությունը» քաղաքականության մեջ

Նորությունն ապրում է միայն 1-2 օր: Երբ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, դա մեր հասարակության համար շոկ էր: Մարդիկ հիմնականում դրա մասին էին խոսում ու գրում, սպասում էին, որ մի քանի օրից շրջափակումը կվերանա: Բայց դրանից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան՝ Լավրով, Արսենյան, Օհանյան, Թուրքիայի երկրաշարժ եւ այլն՝ ֆեյսբուքը մեկ կամ

Թարմ կամ թթվեցրած բազուկի հյութը՝ առողջությունը խթանող լավ միջոց

Թթվեցրած բազուկն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է, քանի որ ֆերմենտացիայի ժամանակ բազուկի կազմում առկա շաքարի մեծ մասը քայքայվում է մանրէների կողմից, իսկ օգտակար մյուս սննդանյութերը պահպանվում են, այսպիսով՝ բազուկի թթվեցումը միմիայն ավելացնում է վերջինիս առավելությունները, որոնք ֆերմենտացիայի շնորհիվ ավելի կենսահասանելի են դառնում օրգանիզմի համար։ Ինչպես հայտնի է, ֆերմենտացված մթերքները հարուստ են պրոբիոտիկներով կամ օգտակար մանրէներով, և

«Եվրոպան չի կարող աչք փակել». Ռուբեն Վարդանյանը իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին հարցազրույցներ է տվել

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Եվրոպական երկու լրատվամիջոցների՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք

Ճապոնացի սեյսմոլոգ. «Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին»

Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։ Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով  փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։ Նրա խոսքով՝ երկրաշարժների էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։ Սինջին

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ բացել. Վերլուծաբան. «Ամերիկայի ձայն»

Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպել էր «Ի՞նչ է տեղի ունենում Լաչինում» վերնագրով քննարկում հայ, ադրբեջանցի ու ամերիկացի փորձագետների մասնակցությամբ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մեծապես կապված է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների ու ստեղծված նոր իրավիճակի հետ, համակարծիք են վերլուծաբանները Ջորջ Վաշինգտոն համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Ի՞նչ

ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։ «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՊՆ մամուլի քարտուղարը և ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդականը:

Երևանի քաղաքապետը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին

Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը: Ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Դրենաժային թունելը փորելուց հետո

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը: Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի

«Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ես ավելի շատ ռուսական զորքեր եմ բերում-տեղակայում սահմանին»․ Փաշինյան

Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։

Թուրքիա ժամանած հայ փրկարարները սկսել են իրենց աշխատանքը. Կարո Փայլան

Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատի անդամներ սկսել են իր աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում»,- գրել է Փայլանը։

«Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում».

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա: Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր

700 եվրոն հայտնաբերվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի գրպանում․ որոշ մանրամասներ՝ ամոթալի միջադեպից

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա 3 ընկերները, որոնք ձերբակալվել էին ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, երկու ամսով կալանավորվել են։ Թեև ոստիկանությունը պաշտոնապես որոշակի տեղեկատվություն հաղորդել է Գյումրիում տեղի ունեցած ամոթալի միջադեպից, մեզ ևս որոշակի մանրամասներ

«Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ: Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով. Մեզ երկար

«ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»․ Խորվաթիայի ԱԳ նախարար

Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը հուսով է՝ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի միջազգային հումանիտար չափանիշներին համապատասխան։

Արցախի արտգործնախարարը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ «Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական

Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքն Արմավիրի մարզում

Այսօր, փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի  ապօրինի արդյունահանման դեպք։ Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։   ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«1-ին անգամ բնական աղետի ժամանակ ՀՀ-ն Թուրքիային օգնություն է տրամադրել 1999թ․-ին»․ Ռուբինյան

Ոչ միայն ցավակցել է, այլեւ կրկին փրկարարական խումբ ու հումանիտար օգնություն է ուղարկել

Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները 2022-ին շեշտակի աճել են. ՀՔԱՎ

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական  բռնությունները,  մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022թ-ին շեշտակի աճել են։ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

«Ոչ, հակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն»․ Նիկոլ Փաշինյան

Տպավորություն եւ խոսույթ կա մամուլում եւ փորձագետների հարցազրույցներում, որ բոլորն ուզում են այդ ճանապարհները բացել, իսկ մենք դիմադրում ենք

«Ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ: Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում

«Նախկինում կարծիք է եղել, որ մեր մոտ հիմնական ուժգնությունը կարող է լինել մինչեւ 7 բալ»․ նախարար

Հաշվարկներ կա՞ն, որ հին շենքերը փոխարինվեն նոր շենքերով

Մհեր Գրիգորյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են հայ-չինական հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում ս.թ. փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Զրուցակիցները քննարկումներ են անցկացրել և մտքեր փոխանակել հայ-չինական երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության վերաբերյալ։   ՀՀ կառավարություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031