Օրվա լրահոսը
Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին և ՌԴ խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Բերձորի միջանցքը
Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ՝ բացահայտելով շրջափակման առանձնահատուկ ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի, այդ թվում՝ կանանց, տարեցների
«Եթե չեք խաբել ձեր 680 000 ընտրողներին, գնացեք ընտրությունների»․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը
Դուք մեզ չեք կարող մեղադրել դավաճանության մեջ,-արձագանքեց ԱԺ փոխնախագահը
Ձմեռային զորակոչին ճանաչել էին «սահմանափակումով պիտանի»
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչեւ մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար
Հայաստանէն մարդասիրական օժանդակութեան 2-րդ օդանաւը հասաւ Հալէպ
Հինգշաբթի, 9 Փետրուարի առաւօտուն Հայաստանի Հանրապետութենէն Սուրիոյ աղէտեալ ժողովուրդին ուղարկուած մարդասիրական օժանդակութեան երկրորդ օդանաւը հասաւ Հալէպի միջազգային օդակայան։ Օժանդակութիւնը, որ ստանձնեց Սուրիական Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը կ՚ընգրկէր սննդեղէն եւ դեղորայք: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, որը կհանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության և մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանն ասաց՝ տիկին Վարդապետյանը պետք է վաստակի այն, ինչի համար նշանակվել է այդ պաշտոնին։ Նա նշանակվել է ծառայելու համար Փաշինյանին՝ ռեպրեսիվ բութ գործիք։
ՀՅԴ օրակարգում է Հայաստանում ազգային իշխանության ձևավորումը
Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների
Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել
«Այսօր Մեքսիկան կանգնած է պատմության ճիշտ կողմում»
Թբիլիսիի ու Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնները համատեղ նախաձեռնություններ են ծրագրում
Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին։ Նա ծանոթացել է թատրոնի եւ բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները։ Նինո Անանիաշվիլին տարիներ շարունակ հանդիսացել է Մոսկվայի «Բոլշոյ»
ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան է Արցախի ապաշրջափակման մասին բանաձև է ներկայացրել
ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան Արցախի ապաշրջափակման մասին բանաձև է ներկայացրել՝ Կոնգրեսի հայկական խմբի գլխավորությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ և ամերիկյան քաղաքացիական հասարակության կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի աջակցությամբ: Բանաձևով պահանջում են ուժեղացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու 120,000 հայերի շրջափակումն իրենց բնօրրանում՝ Արցախում:
ԱԺ փոխնախագահն ակնարկում է, որ «պետք է խոսել՝ անկախ նրանից, թե ինչ է եղել պատմական տարբեր դարաշրջաններում»
«Խոսակցության մեջ մտնելը մեր շահերից է բխում»
Գրանցել են աշխատակիցների միայն մի մասին, ցածր են հայտարարագրել աշխատավարձերը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով,
Նիկոլ Փաշինյան․« Մենք տարբեր օղակներում ունենք կոռուպցիա»
Կառավարության նիստում քննարկվեց կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման պատճառները, վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ դատական համակարգի անկախության հետ խնդիր չկա
Ի՞նչ է սա, եթե ոչ պարտության նոր ծրագիր. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել: Ըստ Փաշինյանի`
«Ես պարուսույց եմ, ում համար իր աշխատանքն ապրելակերպ է»
Պարուսույց Անի Ամիրխանյանը՝ երազանքների, պարարվեստի եւ կյանքի ընթացքում ձեռք բերած որակների մասին։ «Ես Անի Ամիրխանյանն եմ։ Ծնվել եմ Դիլիջան քաղաքում, որտեղ էլ սիրել եւ գնահատել եմ արվեստը։ Չէ՞ որ հենց այստեղ է հիմնադրվել առաջին ժողովրդական թատրոնն, ու մարդիկ միշտ շփում են ունեցել արվեստագետների հետ։ Սովորել եւ ավարտել եմ Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպորցը, այնուհետեւ ընդունվել
Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։ Արցախէներգո ՓԲԸ
«Զգում ես, որ կախարդական դղյակում ես հայտնվել»
Հարցազրույց բալետի արտիստ Գոռ Սարգսյանի հետ – Գոռ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եք գալիս «Չիպոլինո», «Ձգողականություն», «Մարդուկ-Ջարդուկը», «Գայանե», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Սպարտակ», «Սիմֆոնիկ պարեր», «Երազ», «Դիմակահանդես», «Բյուրեղապակյա դղյակը», «Ժիզել» բալետներում եւ «Անուշ», «Կարմեն», «Աիդա», «Պայացներ» օպերաներում։ Բալետի արտիստների ընտանիքից եք։ Ենթադրում եմ` դա եւս նպաստել է մասնագիտական ճանապարհի ընտրությանը։
«Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին: Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը: «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր
«1999-ի Թուրքիան բերում եք ու համեմատում 2020թ․-ի պատերազմում ամբողջական մասնակցություն ունեցած Թուրքիայի հե՞տ»․ Գեղամ Մանուկյան
Ախր այդ ժամանակ Թուրքիան գլուխը որ բարձրացնում ու դեսպանի մակարդակով մի բան էր ասում Արցախի թեմայով, Հայաստանից գլխին տալիս էին։
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12.873-ի
Ermenihaber. Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել: Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացել է 12.873, վիրավորվել 62.937 քաղաքացի: Երկրաշարժը ավերածությունների պատճառ է դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադըյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու դրանց
Արցախի կառավարությունը շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումներ է իրականացնում. Մեսրոպ Առաքելյան
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով կառավարությունը իրականացնում է միջոցառումներ։ Առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով
ՔՊ-ն կողմ քվեարկեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրին
Հարցին կողմ են քվեարկել 67 պատգամավորներ․ ընդդիմությունը չի մասնակցել
Մոսկվա-Վաշինգտոն նոր շփումն ու մենք
Պուտինին թողնելով Էրդողանի ու Ալիեւի հետ ջերմ ու կուռ հարաբերությունների «ցանցում»` Հայաստանի գործելու հնարավորությունները նվազում են Վաշինգտոնը եւ Մոսկվան անցյալ շաբաթվա վերջին կտրականապես հերքեցին Neue ZՖrcher Zeitung շվեյցարական օրաթերթում հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրեւ թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա եւ ռուսներին առաջարկել է ստանալ
Փաշինյան․ «Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաեւ բնապահպանական ճգնաժամի»
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Արցախում ծագած ճգնաժամին
«Արցախի սիրելի գործընկերներ, ձեզ տեղն է․ քանի՞ տարի էինք ասում, որ այս իշխանությունը հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող ուժ է»
Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող եք փոխե՞լ։ Տեսա՞ք, որ չեք փոխում
Լույս է տեսել հայոց լեզվի «Կռունկ Հայաստանի» դասագիրքը
Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։ Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի
Բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են. Նաիրի Սարգսյան. «Փաստ»
«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ: «1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը:
«Ո՞վ լեգիտիմացրեց այդ արտահայտությունը»․ Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը
Իշխանությունը պարբերաբար հորդորում էր այդ եզրույթը չօգտագործել, որովհետեւ միջանցք չկա
Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել
Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահրավերներն ու հեռանկարները։ «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։ «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և
«ՀՀ սահմաններին զորքերի կուտակումներն ուժի ցուցադրություն են՝ սպառնալիք, ոչ թե զինվորական շքերթ՝ ի պատիվ ՀՀ իշխանության»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց պատգամավորի ելույթին․ «Ձեզ լսելով իրոք հասկացա, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»։
Աշխարհաքաղաքական խառնամարտ. շահելու են հակառակորդի կորցրած ակնթարթը որսացողները. «Հայաստանի Հանրապետություն»
Մի ընկեր ունեմ՝ խառնամարտով է զբաղվում ԱՄՆ-ում։ Ասում է՝ կարեւոր մի կանոն ունի՝ մրցակցի կորցրած վայրկյանից ակնթարթային օգտվելը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական թոհուբոհն այսօր իսկական խառնամարտի մրցասպարեզ է։ Եթե ուզում ենք շահել, պետք է օգտվենք թշնամու կորցրած ժամանակից։ Ոչ թե ակամա օգտվենք, այլ՝ արդյունավետ գործունեությամբ։ Թյուրքական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ ժամանակը չտեսնենք։ Բերձորի միջանցքը


















































