Օրվա լրահոսը
Ավտովթարից մահացած տղայի հարազատները պահանջում են ազատ արձակել ձերբակալված հարազատներին
Օգոստոսի 14-ին Լոռու մարզի Լորուտ եւ Մարց գյուղերի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից մահացած 22-ամյա Վահրամ Դանիելյանի հարազատներն այսօր հավաքվել էին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի, ապա դատախազության մոտ՝ բարձրացնելով իրենց բողոքի ձայնը: Վթարից հետո տեղի բնակիչների ու ոստիկանների միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, արդյունքում 4 բնակիչ ձերբակալվել էին: Ավտովթարը տեղի է ունեցել տղայի հոր աչքի առջեւ:
Զախարովան կոչ է արել գերիների և քարտեզների լիարժեք փոխանակում կատարել
Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ չեզոքացնել «առկա փոխադարձ գրգռիչները» մարդասիրական դաշտում, փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» և ամբողջությամբ փոխանցել ականապատ տարածքների քարտեզները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման
Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից. Պարզաբանում
Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել : Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև Արցախի թեման: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Պուտինը Մակրոնին ծանոթացրել է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերը փաստել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր
Անմարդկային պայմաններ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Կորոնավիրուսային բաժանմունքում
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն
Քննչական կոմիտեի պարզաբանումը. Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնացել է բռնություն գործադրել
Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու
Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին․ նրան մեղադրանք է առաջադրվել
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ հայտնաբերվել ու ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի քննչական վարչությունում։ Հիշեցնենք, որ նա իրենց տուն այցելած ոստիկանության տեսուչին հեռախոսով սպանության սպառնալիքներ էր հնչեցրել ու այդ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր. 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Ավելի
«Քաղմասում ահավոր հայհոյում էին, «բեսպրեդել էր», մի բան էի խոսում՝ խփում էին»․ քաղաքացիներն ահազանգում են
Ֆեյսբուք սոցիալական ցանցում կան շատ խմբեր, որտեղ օգտատերերը քննարկում են իրավապահ մարմինների աշխատաոճը, քննարկում են ճանապարհային ոստիկանության կիրառած ոչ իրավաչափ տուգանքները, նաեւ նոր պարեկային ծառայության աշխատանքը։ Այսպիսի խմբերից մեկում մի օգտատեր, որը հրաժարվեց անունը նյութում հրապարակենք, քանի որ մտավախություն ունի, որ իրավապահները կհետապնդեն իրեն, գրառում է կատարել իրավապահների՝ իր նկատմամբ կիրառած բռնության մասին։ Այս օգտատերը
Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ այսօր շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել է կառավարության 2012 թվականի N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ: Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման նպատակը նախագծի շրջանառման դեռևս նախնական փուլում ընդերքօգտագործողների կարծիքը
Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում
Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Օրենքների խախտումներ՝ թևքանշանի, համազգեստի, մեքենաների դիզայնի ու փարոսիկների շուրջ
Հուլիսի 7-ից ոստիկանության նոր Պարեկային ծառայությունը փոխարինեց ոստիկանության Երևանի վարչության Պարեկապահակակետային ծառայության գնդին և Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակին։ Ծառայողների ընդունելության կարգից, կրթությունից, գործառույթներից բացի, փոխվել են նաև ոստիկանների համազգեստն ու մեքենաները, որոնց դիզայնի և տարբերանշանի շուրջ առաջին իսկ օրվանից մեծ աղմուկ բարձրացավ: Հանրային տիրույթում քննադատության արժանացավ մեքենաների ու թևքանշանների դիզայնը, մասնավորապես դրանում «Լեզվի մասին» ՀՀ
ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները վերսկսել են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումները
Oգոստոսի 19-ին վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։ Տեսչական մարմնների մասնագետներն ու Պարեկային ծառայողները կանգառներում, ինչպես նաև
Դատավոր Մանուկ Մարգարյանի գործը կքննվի դռնփակ
ԲԴԽ-ն բավարարեց դատավորի ներկայացուցչի միջնորդությունը
Գնել Սանոսյանն աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիր, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։ Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը
«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է և արդեն բաց է երթևեկության համար
«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է և արդեն բաց է երթևեկության համար: Երևանի քաղաքապետարան
«Մեր ազգային մշակույթը պետք է դարձնենք ժողովրդի ազգային սեփականությունը». Զինա Գասյան
Aravot.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանի հետ -Հետպատերազմյան իրավիճակում մշակութային կյանքի աշխուժացման մասին խոսենք։ Ի՞նչ խոչընդոտներ են լինում, մարդիկ ինչպե՞ս են տրամադրված և ըստ ձեզ` մշակույթի ուժն այս պարագայում… -2020թ. չնայած անցյալում է, սակայն նախորդ տարվա արհավիրքների (չարաբաստիկ պատերազմ, համավարակ) հետքը խորն է դաջվել մեր էության և գիտակցության մեջ:
Վերահսկողությունը խստացվում է. ՍԱՏՄ-ն վերսկսել է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը
Տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:
Իշխան Սաղաթելյան. Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ
«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք». Սաղաթելյան
Չորսհարկանի նոր շենք Գյումրիում․ բնակարանները կտրամադրվեն կանաչ գոտիները զբաղեցրած անօթևաններին
Գյումրու քաղաքապետարանի և ամերիկահայերի ֆինանսավորմամբ ստեղծված «Առք» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ սկսվել է անօթևանության դեմ պայքարի մի հետաքրքիր ծրագիր։ Գյումրու Անի թաղամասում կառուցվելու է չորսհարկանի բազմաբնակարան շենք, որի ծախսերի 50 տոկոսը վճարելու են շահառուները։ Այն հատկացվելու է Գյումրու կենտրոնում ու կանաչ տարածքներում տեղադրված տնակներում բնակվող ընտանիքներին։ Ինչպես նշում է Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, զբոսաշրջային բում ապրող
Զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները. ՊՆ-ն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գերեզմանների կառուցապատման մասին
Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձայնեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց անհամաձայնությունը:
Նոր բռնկումների վտանգն առկա է. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցչին
Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում ներառված է նաև բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը,- հիշեցրել է Անահիտ Ավանեսյանը
Բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչունին։
Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին
Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8-ամսական երեխա է մահացել․ Shamshyan.com
Երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։
8 անձի, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել Վրաստանից ՀՀ ապօրինի ներկրման, կաշառք ստանալու համար. ՀՔԾ
Պետությանը պատճառվել է ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:
Ընթացք է տվել 76 դիմումի. կայացել է ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նիստ
23 զորակոչիկ ձեռք է բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը առողջական վիճակի, 1-ը` ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում:
«Խախտվում է դատավորի անկախության սկզբունքը»․ Արման Հովհաննիսյան
Դատավոր Արման Հովհաննիսյանի գործով ԲԴԽ նիստը հետաձգվեց
Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց
Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։ Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ եւ բարելավելու քաղաքացիների կյանքի որակը: Նա հույս է հայտնել, որ նորընտիր


















































